Սովորական խայտառակություն

Խայտառակ հեռախոսի հետքերով

Նոյեմբերի 21, 2017
Խայտառակ հեռախոսի հետքերով

ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների չարաբաստիկ պատմությանը կրկին անդրադառնալու անհրաժեշտություն չէր լինի, եթե չլինեին այդ միջադեպին հաջորդած արձագանքներն ու հետևանքները, որոնք առավել կարևոր խնդիրների մասին են վկայում ու ահազանգում: Այսօր տարածվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության պարզաբանումը, և այդ պարզաբանմամբ՝ այս հաստատությունը հերքում է ինքն իրեն, քանի որ օրեր առաջ բոլորովին այլ բան էր պնդում` տիկին Հերմինեին դասելով հրեշտակաց շարքը: Հիմա, պարզվում է, հրեշտակությունը վաղանցուկ է, քանի որ, ըստ ուսումնասիրության, հաստատվել է, որ Նաղդալյանի բջջային հեռախոսահամարի 2017թ. մայիսին սպառված ծառայությունների արժեքը կազմել է 1.382.470 ՀՀ դրամ, որից շուրջ 1.170.000 ՀՀ դրամն առաջացել է մայիսի վերջին 4 օրերին` ռոումինգում ինտերնետ ծառայության սպառման հետևանքով:

 

Բայց պատմությունն այսքանով չի ավարտվում, որովհետև չստացված հրեշտակից ԱԺ հանրային կապերի վարչությունը հիմա էլ պատրաստվում է հերոս կերտել, ինչի մասին հետևյալն է գրում. «Հերմինե Նաղդալյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն այն մասին, որ հատկացված ծառայողական բջջային հեռախոսահամարը փոխանցվում է իրեն, ինչն էլ նշանակում է, որ այսուհետ ծախսերը վճարելու է անձամբ, սեփական միջոցների հաշվին»:


Այն, որ տիկինն ինքը պիտի վճարի, դրա մասին պայմանավորվածության գալու ոչ մի անհրաժեշտություն այլևս չկա ու չի կարող լինել: Նաղդալյանը հիմա արդեն չի հանդիսանում ՀՀ ԱԺ փոխնախագահ, շարքային պատգամավոր է ու, բնականաբար, որքան խոսեց, այնքան էլ պիտի մուծի սեփական դրամապանակից: Իսկ եթե ԱԺ ղեկավարության նման բացատրությունը նշանակում է, որ, այնուամենայնիվ, կան արտոնյալներ, ովքեր չեն խորշում սեփական կարիքները հոգալ պետության միջոցների հաշվին, ապա դա արդեն ոչ միայն մեծահարուստ տիկնոջ, այլև խորհրդարանի ծավալների խայտառակություն է:






Դիտումների քանակ 45909


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հունվարի 12, 2018


Ազգային ժողովի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին: Հարցը հու...

Հերմինե Նաղդալյանը կերակրատաշտի առաջ

Հերմինե Նաղդալյանը կերակրատաշտի առաջ

Դեկտեմբերի 14, 2017


Ողջ երկիրն անհանգստանում է պետության արտաքին պարտքի ծավալներով, բայց պարզվում է՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդ...

Հերմինեի ջրերն ընկածները

Հերմինեի ջրերն ընկածները

Նոյեմբերի 17, 2017


ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի 2 միլիոնանոց հեռախոսային խոսակցությունները դարձան տժվժիկի պատմությունը: Ու այս ամբողջ իր...

Հերմինե Նաղդալյանի չգերազանցված ռեկորդը

Հերմինե Նաղդալյանի չգերազանցված ռեկորդը

Նոյեմբերի 11, 2017


Մեր պատգամավորների համար Ազգային ժողովը վաղուց է վերածվել մի վայրի, որտեղ նրանք իրենց կարող են պահել տնավարի և այդ ամենն անել պ...

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

Սեպտեմբերի 27, 2017


Ով այս օրերին տեսել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, կհաստատի, որ նրա կեցվածքը շատ է հիշեց...

Ինչքա՞ն խորը, տիկին Նաղդալյան

Ինչքա՞ն խորը, տիկին Նաղդալյան

Մայիսի 11, 2017


Այսօր նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը: Դրան անմիջապես հաջորդեցին արձագանքներն ու գնահատականն...

Հերմինեի ոչ սպորտային ապագան

Հերմինեի ոչ սպորտային ապագան

Մայիսի 9, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը խելացի է վարվում, որ, ի տարբերություն շատերի, հրաժարվում է ժամանակից առաջ ընկնելով...

Հերմինե Նաղդալյանի համար կարծիք չունենալը առավելություն է

Հերմինե Նաղդալյանի համար կարծիք չունենալը առավելություն է

Սեպտեմբերի 17, 2015


Այս օրերին, երբ խորհրդարանում քննության է առնվում սահմանադրական բարեփոխումների խնդիրը, հակադիր ուժերը պատրաստ են բանավիճել ցանկ...

Ե՞րբ կձերբակալեն Հերմինե Նաղդալյանին

Ե՞րբ կձերբակալեն Հերմինե Նաղդալյանին

Սեպտեմբերի 14, 2015


Վաղը նախագահական նստավայրի մոտ կրկին մարդաշատ կլինի: Այստեղ են հավաքվելու «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեություն...

Թալանչի ու ժողովրդավար երկիր Հայաստանը

Թալանչի ու ժողովրդավար երկիր Հայաստանը

Հունիսի 30, 2015


Ազգային Ժողովում լրագրողները հանրապետական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից խնդրել են գնահատել հոսանքի թանկացման շար...

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Հունիսի 22, 2015


Մի առիթով մեկն այս կնոջ մասին ասել էր. «Հերմինե Նաղդալյանը չի ամաչում, ավելին` տեսախցիկի առջև անբռնազբոս հայացքով, ինքնավստահ ո...

ՀՀԿ-ական ջոջերի որովայնային փիլիսոփայությունը

ՀՀԿ-ական ջոջերի որովայնային փիլիսոփայությունը

Մայիսի 11, 2015
1

Թեմատիկ ընդհանրությունների հարցում Հանրապետական կուսակցության անդամները միասնական են այնպես, ինչպես քվեարկությունների ժամանակ: ...

Հերմինե Նաղդալյանի վրա դեռ չեն թքել

Հերմինե Նաղդալյանի վրա դեռ չեն թքել

Մարտի 24, 2015


Այսօր, երբ Ազգային ժողովում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացնում էր «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետութ...

Ում համար` ճգնաժամ, ում համար` բարեբեր տարի

Ում համար` ճգնաժամ, ում համար` բարեբեր տարի

Մարտի 17, 2015


Արդեն տևական ժամանակ է` մենք լսում ենք միայն կորուստների ու անկումների մասին: Բոլոր հնարավոր միջոցներով ահազանգ է հնչեցվում առ ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ