Սովորական խայտառակություն

Հայրիկյանի ի՞նչն է ողջունում

Նոյեմբերի 22, 2017
Հայրիկյանի ի՞նչն է ողջունում

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կրակն է ընկել իր նախաձեռնության ձեռքը և ստիպված ասում է, թե շարունակում է հացադուլը` ԿԸՀ-ից պահանջելով Սահմանադրության փոփոխության համար քայլեր ձեռնարկելու արտոնություն: 200 հազար մարդու աջակցություն երազող Հայրիկյանը ներկա պահին նույնիսկ 20 հոգի չունի իր կողքին, բացառությամբ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանի, որը հայտարարել է, թե իր կուսակցությամբ հանդերձ միանում է ԱԻՄ առաջնորդի պայքարին: Արամ Գասպարիչին տեսնողներ եղել են, բայց նրա կուսակցությունը ոչ մեկի աչքով չի ընկել, որովհետև Գասպարիչն ինքն էլ հազվադեպ է տեսնում գոյություն չունեցող այդ քաղաքական միավորը:


Սակայն մի բաժակ ջրում բարձրացված այս մեծ փոթորիկի շրջանակներում ամենաանհասկանալին պիտի համարվի «Ժառանգություն» կուսակցության պահվածքը: Բանն այն է, որ այդ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ իրենք նույնպես ողջունում են Հայրիկյանի նախաձեռնությունը, բայց միանալու մասին ոչինչ ասել չի կարող, քանի որ կուսակցությունում այդ հարցը չի քննարկվել: Եվ հիմա անհասկանալի է մնում պարզագույն մի բան` եթե քննարկում չի եղել, ապա «Ժառանգությունը» Հայրիկյանի ի՞նչն է ողջունում: Գուցե նիստ գումարվեր ու նիստում որոշեին, որ դատապարտում են ԱԻՄ առաջնորդին և Սահմանադրության փոփոխության նախաձեռնությունը: Այդ ինչպե՞ս հանկարծ որոշեցին, որ հացադուլն անպայման պիտի գովասանքի ու խրախուսման արժանանա:


Հավանաբար գիտակցելով, որ իր ասածը բանի նման չէ, Մարտիրոսյանն այնուհետև մի փոքր սրբագրում է միտքը` պարզաբանելով, որ ողջունելի է, երբ կուսակցությունները, քաղհասարակությունը պայքարում են սեփական իրավունքների համար: Բայց սա էլ չես համարի խելացի մարդու ձևակերպում: Եթե Մարտիրոսյանի այս ասույթն էլ բառացի ընդունենք, ապա պիտի ստացվի, որ, օրինակ, «Ժառանգությունը» ողջունում է հոմոսեքսուալիստներին, միասեռականներին, որոնք նույնպես իրավունքներ պաշտպանելու խնդիրներ են դնում: Ժառանգականները կարող են նաև ողջունել Եհովայի վկաներին ու մյուս աղանդավորներին. դրանք էլ իրավունքների դիրքերից են հանդես գալիս: Ի վերջո, կարելի է նույնիսկ ահաբեկիչներին ողջունել, քանի որ այդ մարդիկ էլ իրավունքի իրենց տեսլականն ունեն:


Եվ հետո, շատ հարմար է ողջունելը, բայց չմիանալը, որովհետև թեև ներքուստ հասկանում ես արվածի անիմաստ լինելը, բայց ինչո՞ւ վատամարդ լինել: Այսօր իրենք Հայրիկյանին կգովեն հացադուլի համար, վաղն էլ Հայրիկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի գովքը կանի, երբ սա որոշի նորից դիետայի նստել:







Դիտումների քանակ 35031


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Ապրիլի 16, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը եթե նույնիսկ ունի ձգողական ուժ, ապա այդ մագնիսի վրա ավելի շատ ...

Հայրական խորհուրդներ Նիկոլ զավակին

Հայրական խորհուրդներ Նիկոլ զավակին

Ապրիլի 12, 2018


Պարույր Հայրիկյանը կրկին սկսել է շատախոսել: ԱՄՆ-ից օրերս Հայաստան վերադարձած ԱԻՄ առաջնորդը ոչ միայն սկսել է հարցազրույցներ տալ,...

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Ապրիլի 2, 2018


Ինչպես հայտնի է, «Հանուն Հայաստան պետության» ճակատն ապրիլի 9-ից հանրահավաքներ է անցկացնելու Ազատության հրապարակում՝ ընդդեմ Սերժ...

Անուղեցույցն ու անդրոշակը

Անուղեցույցն ու անդրոշակը

Մարտի 30, 2018


«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամներն այսօր կրկին զավթել էին Ազատության հրապարակը, և նրանց նոսր շարքերում կարելի էր տեսն...

Հայրիկյանը խոսում է և կեղծում

Հայրիկյանը խոսում է և կեղծում

Մարտի 30, 2018


Երբ անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանը ստորագրեց ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, ԱԻՄ նախագահ...

Շառից-փորձանքից հեռու

Շառից-փորձանքից հեռու

Մարտի 29, 2018


Երկիրն իր բանուգործը թողած՝ նստել, կռահումներ է անում` Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպե՞լ են, թե՞ ոչ, կարծես այդ պ...

Արամ Գասպարիչը հավես չունի

Արամ Գասպարիչը հավես չունի

Մարտի 23, 2018


Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգյանը այն խորին համոզմանն է, որ այս օրերին իշխանափոխության, համակա...

Թեկուզ իրար սպանեն

Թեկուզ իրար սպանեն

Մարտի 20, 2018


Երևանի ավագանու երեկվա նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ցայտնոտի մեջ էր հայտնվել ու աջուձախ մեղ...

Իսկ ո՞վ է վերահսկում «Ժառանգությանը»

Իսկ ո՞վ է վերահսկում «Ժառանգությանը»

Մարտի 15, 2018


Վերջին օրերի ընթացքում երկրորդ անգամ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարում է, թե հայա...

Հայրիկյանը շնչում և արտաշնչում է քաղաքականորեն

Հայրիկյանը շնչում և արտաշնչում է քաղաքականորեն

Մարտի 12, 2018


Լուր տարածվեց, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այս օրերին գտնվում է արտասահմանում։ Ոմանք անմիջապես սկսեցին ենթադրություններ ...

Հայրիկյանը կրկին փող է մուրում

Հայրիկյանը կրկին փող է մուրում

Փետրվարի 6, 2018


Ամենայն հավանականությամբ, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ֆինանսական վիճակն այնքան էլ լավ չէ, այդ իսկ պատճառով էլ նա վերստին վեր...

Բարի խորհուրդների կուսակցությունը

Բարի խորհուրդների կուսակցությունը

Հունվարի 25, 2018


Ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստան վերադարձից հետո «Ժառանգություն» կուսակցությունը վարչության նիստ էր հրավիրել. օր...

Րաֆֆիի օրինակը վարակիչ է

Րաֆֆիի օրինակը վարակիչ է

Հունվարի 10, 2018


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը վերջին ամիսներին փորձում է իր անձի մեջ մարմնավորել ողջ կուսակց...

Հայրիկյանի դուստր Զարուհին

Հայրիկյանի դուստր Զարուհին

Դեկտեմբերի 15, 2017


Ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր, երբ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դատի էր տալիս ԿԸՀ-ին` մեղադրելով այդ կառույցին այն բանի համա...

Հայրիկյանի հացադուլի դասերը

Հայրիկյանի հացադուլի դասերը

Նոյեմբերի 24, 2017


5 օր տևած անիմաստ հացադուլից հետո Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր հայտարարեց, որ դադարեցնում է ...

Հայրիկյանը Սեֆիլյանի հրամանատարն է

Հայրիկյանը Սեֆիլյանի հրամանատարն է

Նոյեմբերի 23, 2017


Երեկ սեֆիլյանականները` «Սասնա ծռերով» հանդերձ, մի հայտարարություն էին տարածել` հասցեագրված իրենց ընդդիմադիր համարող գործիչներին...

Ուտե՞լ, թե՞ չուտել` այս է խնդիրը

Ուտե՞լ, թե՞ չուտել` այս է խնդիրը

Նոյեմբերի 20, 2017


Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը առոք-փառոք, լավ կերած-խմած, լրագրողներին իր գլխին հավաքած գնաց ԿԸՀ, որ հայտարարված հացադո...

Հայրիկյանը հաց չի ուտի

Հայրիկյանը հաց չի ուտի

Նոյեմբերի 17, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց։ Հայրիկյանն ասել է, որ իրենք նախատեսում էին ...

«Ժառանգությունը» նույնպես փող է ուզում

«Ժառանգությունը» նույնպես փող է ուզում

Նոյեմբերի 16, 2017


Դժվար է միանշանակ ասել` որքանո՞վ է ճիշտ, որ պետությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում քաղաքական ուժերին, ամեն դեպքում Հ...

Դաշինք ԵՄ-ի հետ` Հայրիկյանին լռեցնելու համար

Դաշինք ԵՄ-ի հետ` Հայրիկյանին լռեցնելու համար

Հոկտեմբերի 26, 2017


Մինչ բոլոր կողմերից ասվում և վերահաստատվում է այն փաստը, որ Հայաստան- ԵՄ ասոցիացման համաձայնագրի վավերացման ճանապարհին որևէ խոչ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ