Սովորական խայտառակություն

Սա էլ ձեզ արդար տարկետում

Նոյեմբերի 23, 2017
Սա էլ ձեզ արդար տարկետում

Ամբողջ երկիրը իրարանցման մեջ է տարկետման իրավունքի վերացման պատճառով, ցույցեր, դասադուլեր, հացադուլեր ու կլոր սեղաններ են անում այդ հարցի պատճառով, բոլորը խոսում են արդարության սկզբունքը պահպանելու անհրաժեշտության մասին, իսկ մեր սիրելի կառավարությունը կամ բանից անտեղյակ է, կամ էլ այսօր որոշել էր ցուցադրել, թե այդ արդարությունն ինչ տեսք է ունենալու:


Կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի թեկնածուներ Արտակ Ալեքսանյանին և Սևակ Ագրամանյանին ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից: Նախագծում ասվում էր, որ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի ֆուտբոլիստների մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։


Հիմա եկեք տեսնենք, թե այդ անհրաժեշտությունն ինչ հիմքեր ունի և որքանով է դա հիմնավորված: Վերցնենք հենց Արտակ Ալեքսանյանի դեպքը: Այս երիտասարդը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անց է կացրել ընդամենը երկու հանդիպում և այն էլ 2010 թվականին: 2017 թվականին Ալեքսանյանը տեղափոխվել էր Մոսկվայի «Արարատ», որի կազմում մասնակցել է ընդամենը 4 հանդիպման: Ինչ վերաբերում է Սևակ Ագրամանյանին, ապա նա Հայաստանի ազգային հավաքականում ընդհանրապես հանդես չի եկել, և վերջին տարիներին նրա վերաբերյալ հիշատակումներ ընդհանրապես չկան: Ու այսքանից հետո էլ ինչպե՞ս պիտի արդարացի համարվի նրանց տարկետման արտոնություն տալը, ո՞ր ծառայությունների դիմաց, ո՞ր սկզբունքային մոտեցումները պահպանելու հաշվին:


Հիմա նրանք, ովքեր վերջին օրերին անթիվ քանակությամբ ճառեր արտասանեցին հայրենասիրության, բանակի, երկիր պաշտպանելու և սահմանադրական պարտք կատարելու մասին, թող իրենց պաթետիկ մտքերը մի կողմ թողնեն և պատասխանեն ընդամենը այս պարզագույն հարցին: Ու հենց պատասխանեն, կարող են վստահ լինել, որ համոզել են նույնիսկ ամենաանհույս դասալիքներին:






Դիտումների քանակ 53859


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Հունվարի 12, 2018


Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հերթական ասուլիսն էր հրավիրել, որպեսզի հերթական անգամ ասեր,...

Ուսանողներն արդեն պարտվել են

Ուսանողներն արդեն պարտվել են

Դեկտեմբերի 20, 2017


«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը սկզբում դասադուլ հայտարարեց` պայքարելով բուհերում տարկետման իրավունքի վերացման դե...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Այս ինչ արիք, ուսանողներ

Այս ինչ արիք, ուսանողներ

Նոյեմբերի 15, 2017


Ժիրայր Սեֆիլյանի թելադրանքների և թեզիսների հենքի վրա լույս աշխարհ եկած «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկա...

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Նոյեմբերի 14, 2017


Դասադուլ հայտարարած ուսանողները մեծ քար գլորեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բախտի վրա: Անպայման մեղավորներ պետք կլինեն, իսկ այդ ...

Արամը գնաց փչացնելու

Արամը գնաց փչացնելու

Նոյեմբերի 14, 2017


«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր այնուամենայնիվ որոշեց այցելել տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսա...

Սորոսն ընդդեմ Փուչիկ Կարենի

Սորոսն ընդդեմ Փուչիկ Կարենի

Նոյեմբերի 14, 2017


Բոլորը խոսում ու գրում են այն մասին, թե ուսանողական հուզումներն ու դասադուլերն ուղղորդվում են ինչ-ինչ ուժերի կողմից: Եթե հարցնե...

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Նոյեմբերի 13, 2017


Տարկետման վերացման օրենսդրական նախագծին դեմ ուսանողներն այսօր նորից դասադուլ սկսեցին: Երևանի պետական համալսարանի մոտից դասադուլ...

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Նոյեմբերի 10, 2017


Երեկ ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումն ինքնին սկանդալային ու աղմկահարույց ...

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ապրիլի 27, 2017


Բրիտանական The Sun պարբերականը տեսանյութ է հրապարակել Կիևի «Դինամոյի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ տ...

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Հունիսի 21, 2016
1

Եթե իշխող կուսակցությունը Հայաստանում Հանրապետականն է, որի պաշտոնական գաղափարախոսությունը նժդեհականությունն է, ուրեմն երկրի բոլ...

Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Հունիսի 2, 2016


Մոտ օրերս մեկնարկելու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը այդ առաջնությունում ներկայացված չէ: Հայաստանն, իհարկե, ունի ...

Չեղած քաղաքի ֆուտբոլի թիմը ՈւԵՖԱ է գնում

Չեղած քաղաքի ֆուտբոլի թիմը ՈւԵՖԱ է գնում

Մայիսի 26, 2016
1

Մինչ Հայաստանի քաղաքական և ոչ այդքան քաղաքական շրջանակները քննարկում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության կամ ճանաչման նպատակահա...

Ֆուտբոլից ավելի մեծ պարտություն

Ֆուտբոլից ավելի մեծ պարտություն

Մարտի 28, 2016


Օրերս Երևանի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականը ջախջախեց Ա...

ՀՀ ննջեցյալները` որպես ներքաղաքական և արտաքին ինտեգրման գործոն

ՀՀ ննջեցյալները` որպես ներքաղաքական և արտաքին ինտեգրման գործոն

Փետրվարի 8, 2016


Որ Հայաստանի Հանրապետությունում ննջեցյալները զգալի դեր են խաղում հասարակական-քաղաքական ոլորտում՝ ոչ մեկիս համար գաղտնիք չէ: Նրա...

Ալիկը՝ Չիլի, «Ուլիսը»՝ բանտ

Ալիկը՝ Չիլի, «Ուլիսը»՝ բանտ

Հունվարի 12, 2016


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արգենտինայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանին համատեղության կարգով...

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը սիրտ չունի

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը սիրտ չունի

Հոկտեմբերի 15, 2015


Այն բանից հետո, երբ Հայաստան-Ալբանիա (0-3) խաղի մասին սերբական մամուլը սկանդալային տեղեկություն հրապարակեց, թե իբր Հայաստանի հա...

Ուրիշ ի՞նչ կարող է ծախել Նեմեց Ռուբոն

Ուրիշ ի՞նչ կարող է ծախել Նեմեց Ռուբոն

Հոկտեմբերի 13, 2015


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջին խայտառակ պարտություններից հետո երկրպագուների հայհոյանքների ու անեծքների տեղատարափի տակ խլա...

Ֆուտբոլի՞ստ, թե՞ սրբիչի գող

Ֆուտբոլի՞ստ, թե՞ սրբիչի գող

Հուլիսի 25, 2015


Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկությունում Գյումրիում կայացած «Շիրակ»-ԱԻԿ (Շվեդիա) հանդիպումը, ինչպես նաև մեր մարզիկների պարտութ...

Պորտուգալացիները չեն ուզում տեսնել Նեմեց Ռուբոյի երեսը

Պորտուգալացիները չեն ուզում տեսնել Նեմեց Ռուբոյի երեսը

Հունիսի 8, 2015


Հայ ֆուտբոլասերներին հունիսի 13-ին գրավիչ խաղ է սպասվում. իրենց ուժերն են չափելու Հայաստանի և Պորտուգալիայի ազգային հավաքականնե...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ