Սովորական խայտառակություն

Թղթարարության գերիները և հեղափոխությունը

Նոյեմբերի 23, 2017
Թղթարարության գերիները և հեղափոխությունը

Ակամա մարդու ծիծաղ է գալիս, երբ որևէ տեղ ընթերցում է, թե իբր «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ի աշխատանքային խումբն այս ամբողջ ընթացքում ակտիվորեն աշխատանքներ է իրականացնում Սեֆիլյանի կոչը կյանքի կոչելու ուղղությամբ: Այսպես ասողները, հավանաբար, որևէ պատկերացում չունեն ակտիվության և աշխատանքի մասին, որովհետև սեպտեմբերից առ այսօր այդ խումբը եթե մի բան արել է, ընդամենը մեկ էջանոց տեքստ է ընթերցել հռչակագիր անունով և հենց այդ կետի վրա էլ սեղմել է արգելակները: Անցած ամիսների ընթացքում ոչ միայն հիշյալ ճակատի շարքերը չհամալրվեցին նոր անդամներով, այլև եղածներն էլ մատնվեցին պարապուրդի, քանի որ ոչ ոք իրականում չի հասկանում, թե իրենք ինչ պիտի անեն: Եվ որպեսզի եղածն էլ վերջնականապես չփոշիանա, հիմա էլ նոր բան են մտածել: Աշխատանքային խումբը ստեղծում է աշխատանքային խմբեր:


Մի քիչ տարօրինակ է հնչում, բայց սա մեր միտքը չէ: Նախաձեռնողներն են այդպես ասում: Օրինակ, աշխատանքային խմբի անդամ Պետրոս Մակեյանը տեղեկացնում է, որ հիմա ձևավորվել են աշխատանքային մի քանի խմբեր, որոնցից ամեն մեկը մի կոնկրետ ուղղությամբ աշխատում են ճանապարհային քարտեզի վրա: Ու հետո անպայման հավելում է. «Ինտենսիվ գործընթաց է գնում»:


Յուրաքանչյուր ինտենսիվություն վաղ թե ուշ ինչ-որ կերպ դրսևորվում է, տեսանելի է դառնում, եթե դա ընթանում է հանրության ներսում: Բայց սեֆիլյանականների ինտեսնսիվությունը մի տեսակ ընդհատակյա է, քողարկված, անտեսանելի, որովհետև դա այլ բան չէ, քան վերստին աշխատանք թղթերի հետ: Այսինքն, մարդիկ կրկին նստել ու գրոտում են: «Հիմա մենք աշխատում ենք այն փաստաթղթերի, այն բանաձևերի վրա, որոնցով հնարավոր կլինի հասարակությանը հանել հրապարակ»,- ասում են նրանք, և ակամա ուզում ես վերհիշել գոնե մեկ դեպք, երբ թուղթը ամբոխներ է դուրս բերել փողոց, սակայն հիշելը դառնում է անիմաստ զբաղմունք, քանի որ նման բան պարզապես լինել չի կարող:


Ի վերջո, «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ի աշխատանքային խմբի ողջ գործունեության նկարագիրը կարելի է գտնել նույն Մակեյանի մի անզգույշ արտահայտության մեջ, երբ նա խոստովանում է. «Դեռ չենք սկսել աշխատել ժողովրդի հետ, այլ աշխատում ենք այն փաստաթղթերի վրա, որոնցով պետք է դիմենք ժողովրդին»:


Ահա և ձեզ սպասվելիք հեղափոխության ամբողջ հմայքը` առանց ժողովրդի, սակայն բազում թղթերի, թերթիկների ու թռուցիկների տեսքով: Սովորաբար, նման հեղափոխություններից հետո կա մի բան, որ ամենաշատն է լինում: Աղբը:







Դիտումների քանակ 42090


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բանտային հեղափոխության ապագան

Բանտային հեղափոխության ապագան

Հունիսի 6, 2018


Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նիստի ժամանկ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց լրագրողների հարցերին...

«Սասնա ծռերը» ուզում են խաբել ու կործանել Նիկոլին

«Սասնա ծռերը» ուզում են խաբել ու կործանել Նիկոլին

Հունիսի 5, 2018


Այսպես կարծել` նշանակում է չհասկանալ, թե ինչ է հայ ռուսատյաց նացիոնալիստը, հատկապես եթե բեյրութցի է կամ ղեկավարվում է բեյրութցի...

Ուսուցիչ-աշակերտ բարդ հարաբերությունները

Ուսուցիչ-աշակերտ բարդ հարաբերությունները

Մայիսի 23, 2018


Երեկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերի» անդամները դաստիարակչական նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշի...

Ահաբեկիչները կատաղած են հեղափախական վարչապետի վրա

Ահաբեկիչները կատաղած են հեղափախական վարչապետի վրա

Մայիսի 22, 2018


Իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը խոստացավ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Քաղբանտարկյալներին, ոչ թե հանցագործներին: Ընդ որում,...

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Մայիսի 21, 2018


ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 21-ին, շարունակվում է ուրբաթ օրը մեկնարկած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ԼՂՀ պաշտպանո...

Թամարն ինչքան կուզի` թող գոռա

Թամարն ինչքան կուզի` թող գոռա

Ապրիլի 17, 2018


Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» աջակիցները սրտի խոր կսկիծով են դիտում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանին հաջողվում այն, ինչ իրենք չ...

Ծռերը նորից ծռվեցին

Ծռերը նորից ծռվեցին

Ապրիլի 16, 2018


Բանտից էլի նամակ էր եկել: Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները համատեղ հայտարարություն էին տարածել` տեղեկացնե...

Սեֆիլյանը զիբիլի վեդրոն է քրքրում

Սեֆիլյանը զիբիլի վեդրոն է քրքրում

Մարտի 21, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է Ժիրայր Սեֆիլյանի` բանտից գրված կոչ-առաջարկը, որտեղ քաղաքական ուժերին հորդորում էր համախմբվել ...

Ֆորս-մաժորի ծնողները

Ֆորս-մաժորի ծնողները

Մարտի 14, 2018


Ժիրայր Սեֆիլյանի կողմից ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատի վերջին հանրահավաքի հերթական ձախողումը եղավ: Այն, ինչ ակնկա...

Խեղկատակության կառավարությունը

Խեղկատակության կառավարությունը

Մարտի 9, 2018


Ընդդիմությունը պատրաստվում է ինչ-որ բան անել, բայց դեռ պատկերացում չունի, թե ինչ: Մի մասն ասում է` ընդվզենք, մի մասը երթեր ու ց...

Փնտրել ու գտել են դավաճանին

Փնտրել ու գտել են դավաճանին

Մարտի 8, 2018


Ընդդիմադիր քաղաքական ուժերի վերջին շրջանի մարտավարության մեջ մի զարմանալի հատկանիշ է նկատվում: Նրանցից յուրաքանչյուրն առանձին պ...

Մի ձայն լսվեց հիվանդանոցից

Մի ձայն լսվեց հիվանդանոցից

Փետրվարի 19, 2018


Մարդկանց ինչքան են հոգնեցրել ու ձանձրացրել կոչեր հնչեցողները: Ով ասես, որ իր պարտքը չի համարում կոչով դիմել համայն ազգին, կարծե...

Արմատականները արդեն եղունգ են նայում

Արմատականները արդեն եղունգ են նայում

Դեկտեմբերի 18, 2017


Ամեն ինչ բառերի ու ձևակերպումների մեջ է: Օրինակ, ինչ-որ մեկը լռությունը կամ դադարը կարող է անվանել անգործություն ու պարապությու...

Հայրիկյանը Սեֆիլյանի հրամանատարն է

Հայրիկյանը Սեֆիլյանի հրամանատարն է

Նոյեմբերի 23, 2017


Երեկ սեֆիլյանականները` «Սասնա ծռերով» հանդերձ, մի հայտարարություն էին տարածել` հասցեագրված իրենց ընդդիմադիր համարող գործիչներին...

Այս ինչ արիք, ուսանողներ

Այս ինչ արիք, ուսանողներ

Նոյեմբերի 15, 2017


Ժիրայր Սեֆիլյանի թելադրանքների և թեզիսների հենքի վրա լույս աշխարհ եկած «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկա...

Ուզում են սա էլ հարամել

Ուզում են սա էլ հարամել

Նոյեմբերի 10, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ սպասվում էր Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը հանդիպումի ԱՄՆ-ից...

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Նոյեմբերի 9, 2017


Հետաքրքրասերներն այսօր մի փոքրիկ ինտրիգի են սպասում: «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում կհանդիպեն կուսակցու...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017


Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր ...

Ճակա՞տ, թե՞ հանցախումբ

Ճակա՞տ, թե՞ հանցախումբ

Նոյեմբերի 3, 2017


Այսօր «Հանուն Հայաստան պետության» ճակատը հրապարակեց հռչակագիրը, որն ընդամենը վերացարկված դատողությունների շարադրանք էր: Այսպիսի...

Սեֆիլյանի հորինած հեծանիվը

Սեֆիլյանի հորինած հեծանիվը

Նոյեմբերի 3, 2017


Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ն այսօր վերջապես հրապարակել է իր հռչակագիրը, այն նույն շա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ