Սովորական խայտառակություն

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Նոյեմբերի 24, 2017
Փողի՞, թե՞ վստահության պակաս

Երեկ կայացավ «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի նախաձեռնած հեռուստամարաթոնը: «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող մարաթոնի ընթացքում հավաքվեց 12,505,456 դոլար։ Ավարտից անմիջապես հետո մի շարք պատասխանատու անձինք շտապեցին հայտարարել, որ նման դեպքերում կարևորը մասնակցությունն է, այլ ոչ թե նվիրաբերած գումարի չափը: Բայց քանի որ չափն ուղղակի առնչություն ունի մասնակցության հետ, ապա այդ գեղեցիկ ձևակերպումը մի քիչ անտեղի էր, մի քիչ էլ անիրական:


Բանն այն է, որ գոյություն ունի նաև համեմատության եզրը: Իսկ այս համեմատական դաշտում պատկերը ևս ուրախություն չի ներշնչում: Օրինակ, 2008-ի հեռուստամարաթոնի ժամանակ արձանագրվել է 35 միլիոն 9156 ԱՄՆ դոլարի նվիրատվություն: Իսկ հետագա տարիներին թիվը միայն ու միայն նվազել է: Նախորդ տարի արձանագրվեց 15,428.777 դոլարի նվիրատվություն, ինչը գրեթե հավասար է այս տարվա ցուցանիշին: Բայց այստեղ մենք պետք է արձանագրենք մի կարևոր հանգամանք ևս: Այսօր հրապարակվեց ամենախոշոր տասը նվիրատուների ցուցակը: Դրանց ճնշող մեծամասնություընը հայաստանցի գործարարներ էին, որոնք առանց մարաթոնի էլ կարող էին Արցախում իրականացվող ծրագրերին իրենց աջակցությունը բերել, ինչպես, ասենք, Գագիկ Ծառուկյանը, ով երեկ հայտարարել է, թե պատրաստվում է իր միջոցներով մի ամբողջ զորամաս կառուցել:


Նման արդյունքների առկայությունը հիմք է տալիս ենթադրելու, որ այնուհանդերձ գոյություն ունի վստահության որոշակի կորուստ և հետաքրքրության նվազում, հատկապես` Սփյուռքում: Իսկ այստեղ միայն քարոզչական աշխատանքներով իրավիճակ չես շտկի: Վստահությունը հենց այնպես չի անհետանում, դա սովորաբար ունենում է իր դրդապատճառները: Եվ ուրեմն, եթե կա անհրաժեշտություն կազմակերպել հանգանակություններ, ապա առաջին հերթին պետք է լինել առավելագույնս բարեխիղճ ու ազնիվ: Անազնիվներին ոչ ոք գումար չի նվիրում:







Դիտումների քանակ 42290


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2018թ.)

Ապրիլի 15, 2018


Ամեն բան ի վերջո գնում է իր հանգուցալուծմանը, իսկ հանգուցալուծումն իր հերթին բերում է նոր իրողություններ ու մարտահրավերներ: Եվ ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապրիլի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապրիլի, 2018թ.)

Ապրիլի 1, 2018


Թիկունքում մնացող 7 օրերի մասին հակիրճ բնորոշում տալու դեպքում կարելի է ասել, որ այս անգամ գործ ունեինք ժանրի ճգնաժամի հետ: Ոչ ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 մարտի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 մարտի, 2018թ.)

Մարտի 25, 2018


Անցած յոթ օրերի ակտիվությունն իր զարգացումներով ոչ այնքան ակամա էր, որքան շղթայական. իրադարձությունը իրադարձություն բերեց, դեպք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 – 18 մարտի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 – 18 մարտի, 2018թ.)

Մարտի 18, 2018


Օրերի վազք կա, որ ավելի շատ աննպատակ է, քան նպատակային: Կարծես ժամանակն էլ իր թերմածքն է ունենում, որ ամեն գնով պիտի դուրս մղի`...

Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 մարտի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 մարտի, 2018թ.)

Մարտի 11, 2018


Գարնան սկիզբն ու տոնական օրերի առատությունը որևէ կերպ իրենց անդրադարձը չունեցան անցնող շաբաթվա ոչ տրամադրության և ոչ էլ տրամաբա...

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Մարտի 6, 2018


Ասում են` երկու անսահման բան կա` տիեզերքն ու հիմարությունը: Եվ եթե տիեզերքի հարցում գիտնականները դեռ բանավիճում են, ապա հիմարու...

Անցնող շաբաթվա դիմանկարը (փետրվարի 26 – մարտի 4 , 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (փետրվարի 26 – մարտի 4 , 2018թ.)

Մարտի 4, 2018


Հավանաբար նաև տեսանելի գարնան շունչն էր պատճառը, որ անցնող շաբաթը փոքր-ինչ դինամիկ և իրադարձություններով հարուստ ստացվեց: Ճիշտ...

Բայց ինչո՞ւ սկանդալային

Բայց ինչո՞ւ սկանդալային

Մարտի 2, 2018


ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հայ-թու...

Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 փետրվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 փետրվարի, 2018թ.)

Փետրվարի 25, 2018


Չարդարացված սպասելիքների շաբաթ էր: Այս բնորոշումը թերևս միակն է, որ քիչ թե շատ ամբողջացնում է թիկունքում մնացած 7 օրերի դիմագիծ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-18 փետրվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-18 փետրվարի, 2018թ.)

Փետրվարի 18, 2018


Եթե առաջնորդվելու լինենք դասական իմաստով կարևորություն ունեցող դեպքերի առանձնացման սկզբունքով, ապա առանց վարանելու պետք է ասել,...

Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 փետրվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 փետրվարի, 2018թ.)

Փետրվարի 11, 2018


Թիկունքում մնացող հերթական յոթ օրերի ռիթմն այս անգամ հուշում էր, որ առջևում սպասվող զարգացումները խոստանում են լինել փոքր-ինչ հ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (29 հունվարի - 4 փետրվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (29 հունվարի - 4 փետրվարի, 2018թ.)

Փետրվարի 4, 2018


Թեև ժամանակը գնահատվում է իրադարձություններով, բայց եթե մի փոքր շեղվենք ընդունված չափորոշիչներից և անցած յոթ օրերը դիտարկենք իբ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (22-28 հունվարի, 2018թ)

Անցնող շաբաթվա դիմանկարը (22-28 հունվարի, 2018թ)

Հունվարի 28, 2018


Ինչպես որ ձմեռային օրերն են դարձել անձյուն, այնպես էլ հասարակական կյանքում ակնկալվող «տեղումները» շարունակվում են հետաձգվել անո...

Անցնող շաբաթվա դիմանկարը (15-21 հունվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (15-21 հունվարի, 2018թ.)

Հունվարի 21, 2018


Եթե առանձնացնելու լինենք իր ավարտին մոտեցող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը, ապա երկար-բարակ ծանրութեթև անելու անհրաժեշտու...

Անցնող շաբաթվա դիմանկարը (8-14 հունվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (8-14 հունվարի, 2018թ.)

Հունվարի 14, 2018


Հետտոնական առաջին շաբաթը մեկնարկեց որոշակի աշխուժությամբ: Պատճառներից մեկը թերևս այն էր, որ մարդիկ ձանձրացել էին սեղանային նստա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (դեկտեմբերի 25-31)

Անցնող շաբաթվա դիմանկարը (դեկտեմբերի 25-31)

Դեկտեմբերի 31, 2017


Սովորաբար վերջին ակորդն ամենատպավորիչն է լինում: Սակայն նույնը չենք կարող ասել այս տարվա վերջին շաբաթվա մասին, որն ավելի շատ թե...

Հայերը սառեցրել են Բաքուն

Հայերը սառեցրել են Բաքուն

Դեկտեմբերի 26, 2017


Այսօր ռուսալեզու լրատվամիջոցները հայտնել են այն մասին, որ Բաքվի բնակիչները Baku Electronics էլեկտրոնիկայի խանութում հայերեն պիտ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18 – 24 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (18 – 24 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 24, 2017


Թվում էր` եզրափակվող տարին տրամադրող հանգամանք կդառնար որոշ իրադարձությունների հանգուցալուծման համար: Գոնե զարգացումների ընթացք...

Բարբարոսները և քաղաքակրթությունը

Բարբարոսները և քաղաքակրթությունը

Դեկտեմբերի 19, 2017


Ազգային սնապարծության մեր երդվյալ ջատագովները սիրում են կրկնել, որ մենք աշխարհին քաղաքակրթություն ենք տվել, և մեր հնագույն ազգը...

Անցնող շաբաթվա դիմանկարը (10 դեկտեմբերի - 17 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (10 դեկտեմբերի - 17 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 17, 2017


Եթե ամփոփելու լինենք անցնող շաբաթը իրադարձային զարգացումների տեսանկյունից, ապա հետաքրքիր պատկեր պիտի ստանանք: Արտաքուստ տպավորո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը