Սովորական խայտառակություն

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Նոյեմբերի 24, 2017
Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Իր պաշտոնի ստանձնման օրից ի վեր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երբևէ այնպիսի ուժգին գրոհի չէր ենթարկվել, ինչպես դա եղավ «Առինջ մոլի» հետ կապված պատմության ժամանակ: ՊԵԿ-ի ղեկավարին մեղադրեցին աշխարհի բոլոր հնարավոր մեղքերի մեջ և նաև այն բանի համար, որ նա «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ելույթներից հետո արդեն ոչ թե հարկային տեռոր, այլ մեգատեռոր է իրականացնում:


Այս կրակահերթերին Վարդան Հարությունյան վարպետորեն է դիմադարձում: Իրեն ուղղված այն հարցին, թե հատուկ է թիրախավորել Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները, պատասխանել է. «Ես որևէ մեկին՝ որպես անհատ, ՀՀ քաղաքացի, որպես պաշտոնյա, իրավունք չունեմ թիրախավորելու: Հիմա ում մոտ ստուգում է իրականացվում, ես թիրախավորո՞ւմ եմ: Երեխեք, ըտենց չի լինում, իմ գործն է էդ: Բոլորի մոտ ստուգում է իրականացվում: Էդ նշանակում է` ում մոտ ստուգում ենք իրականացնում, թիրախավորո՞ւմ ենք: Չկա տենց բան»:


ՊԵԿ նախագահն ընդհանուր առմամբ սխալ բան չի ասում: Օրենքի առաջ բոլորը հավասար են և հավասարապես պիտի պատասխանատու լինեն: Բայց կա մի բան, որ Վարդան Հարությունյանին ամեն դեպքում դարձնում է խոցելի: Դա այն է, ինչի մասին նա չի խոսում: Ծառուկյանի տարածքներում օրենքի պահանջով ստուգումներ կատարող հարկայինի ղեկավարը կարո՞ղ է թվարկել, թե ուրիշ ո՞ր հայտնի գործարարի, ձեռներեցի, օլիգարխի կամ պաշտոնյայի ընկերություններում է ինքը նմանատիպ ակցիաներ իրականացնում, միտինգներ հրահրում, որպեսզի իսկապես խոսք լինի համահավասար մոտեցման, այլ ոչ թե գոտիավորման ու առանձնաշնորհումների մասին:


Այս հարցին ՊԵԿ նախագահը ներկա պահին պատասխանել չի կարող: Եվ հենց նրա այդ լռությունն է, որ վերջնական արդյունքում հիմքեր է տալիս կասկածելու բուն մտադրությունների ու թիրախավորված գործունեության առնչությամբ:






Դիտումների քանակ 34877


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Հունվարի 19, 2018


Երբ երեկ կառավարության նիստում մերժվեցին Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփ...

Այն, ինչ կարելի է ՀՀԿ-ին, չի կարելի «Ելքին»

Այն, ինչ կարելի է ՀՀԿ-ին, չի կարելի «Ելքին»

Հունվարի 16, 2018


«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը միշտ չէ, որ Ազգային ժողով է գնում: Ավելի ստույգ` ընդհանրապես չի գալիս, բացառո...

Խոչընդոտելու տարբեր ընկալումները

Խոչընդոտելու տարբեր ընկալումները

Հունվարի 11, 2018


Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է 2017 ...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Ծանրի ու թեթևի տարբերությունը

Ծանրի ու թեթևի տարբերությունը

Դեկտեմբերի 28, 2017


Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է նախագահի թեկնած...

Գասպարին էլի պառկեց: Իսկ ՊԵԿ-ը կպառկի՞

Գասպարին էլի պառկեց: Իսկ ՊԵԿ-ը կպառկի՞

Դեկտեմբերի 26, 2017


Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Հայաստանի նորագույն պատմության մեջ կմնա որպես ամենաշատը պառկած ցուցարար: Որտեղ ասես ու ի...

Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Դեկտեմբերի 12, 2017


Վերջին օրերին մամուլում շատ գրվեց այն մասին, որ Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ...

Ծառուկյանը «Ելքի» հետ ճամփա չի գնա

Ծառուկյանը «Ելքի» հետ ճամփա չի գնա

Դեկտեմբերի 12, 2017


Լուրերն այն մասին, թե «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների միջև կան քննարկումներ՝ 2018թ. վարչապետի մեկ միասնական թեկնածուով հա...

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Դեկտեմբերի 9, 2017


ԵՏՄ-ին անդամակցելիս մեզ կերակրեցին խոստումներով այն մասին, որ ոչ միայն մեր արտադրողների համար բացվում է բազմամիլիոնանոց շուկան,...

ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

Դեկտեմբերի 2, 2017


Հայաստանում ամենաանհասկանալի բաները ցուցանիշներն են: Երբեք գլխի չես ընկնի, թե դրանք որտեղից հայտնվեցին, և ինչպես է լինում, որ ա...

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Նոյեմբերի 29, 2017


Գագիկ Ծառուկյան - ՊԵԿ հակամարտության ֆոնին, երբ սրված հարաբերությունների թիկունքում գծագրվում է վարչապետ Կարեն Կարապետյանի կերպ...

Հայհոյեց, բայց չհերքեց

Հայհոյեց, բայց չհերքեց

Նոյեմբերի 27, 2017


Ծառուկյան-ՊԵԿ հակամարտությունը կարծես թե ոչ միայն հանդարտվելու միտումներ չունի, այլև նոր հարթակներ ու գործող անձեր է ներգրավում...

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

Նոյեմբերի 25, 2017


Վրաստանի հետ մեր երկրի սահմանային մաքսակետում վերջին շրջանում շատ տարօրինակ բաներ են կատարվում: Ինչ-որ մեկը սահմանապահի պարանոց...

Ժամերը չհամընկան

Ժամերը չհամընկան

Նոյեմբերի 11, 2017


Վերջին շրջանում շատերն են ահազանգում այն մասին, որ Պետեկամուտների կոմիտեի գործողությունները հետզհետե նմանվում են ռեկետի: Հարկահ...

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

Նոյեմբերի 10, 2017


Արդեն տևական ժամանակ է, ինչ «Առինջ մոլում» տիրում է լարված իրավիճակ, իսկ պատճառը՝ մոլի նկատմամբ ՊԵԿ թիրախավորված գործելաոճն է։ ...

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Նոյեմբերի 1, 2017


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հանդարտ ու անխռով է, քանի դեռ հարցն...

Քաղաքական պայքարի մեթոդները

Քաղաքական պայքարի մեթոդները

Հոկտեմբերի 26, 2017


Գրեթե անհնար մի բան է Հայաստանում խոսել քաղաքական պայքարի մեթոդների մասին` առանց հաշվի առնելու դրանց ծնող պատճառները, որովհետև ...

ՊԵԿ-ը առաձգական կառույց է

ՊԵԿ-ը առաձգական կառույց է

Հունիսի 27, 2017


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, որը վերջին շրջանում սովորություն է դարձրել մեկը մյուսի հետևից հաղթակ...

ՊԵԿ դիմակահանդեսը

ՊԵԿ դիմակահանդեսը

Հունիսի 15, 2017


Ընդամենը երեկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել՝ անդրադառնալ...

«Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր խիղճը

«Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր խիղճը

Մայիսի 18, 2017


Այն, որ Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում պիտի առաջադրեր Արա Բաբլոյանի թեկնածությունը, հայտնի էր դ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ