Միջազգային խայտառակություն

Սարգսյանը «Արևելյան գործընկերություն» խաղաց Ալիևի հետ

Նոյեմբերի 25, 2017
Սարգսյանը «Արևելյան գործընկերություն» խաղաց Ալիևի հետ

Ստանիսլավ Տարասով


Ադրբեջանը հայտնվեց ԵՄ ծուղակում


Բրյուսելում տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որին մասնակցեցին Եվրամիության և ԱԳ վեց մասնակից երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուկրաինայի ներկայացուցիչները։ Ամեն ինչից երևում է, որ համաժողովը մանրակրկիտ պատրաստվել էր եվրոպական չինովնիկների կողմից։ Այդ առնչությամբ Deutsche Welle–ն հատուկ նշում էր, որ «ազդանշան է հանդիսանում գագաթաժողովի անցկացման հենց վայրը՝ Բրյուսելը, դա հստակ ցույց է տալիս ողջ Եվրամիության հավատարմությունն «Արևելյան գործընկերությանը»։ Ընդ որում, Ռիգայում 2015թ. մայիսին կայացած նախորդ գագաթաժողովից հետո անցած ժամանակաընթացքում ուժի մեջ է մտել ասոցիացիայի մասին երեք համաձայնագիր՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ, ինչն այդ երեք երկրներին դուրս է բերել առանձին ինստիտուցիոնալ խումբ, որի վերաբերյալ Բրյուսելում մշտապես կրկնում են «իմպլեմենտացիա» բառը, այսինքն՝ համաձայնագրերի իրագործում բարեփոխումների անցկացման համատեքստում։


Երկրորդ խմբի համար նախատեսել են Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը։ Հենց այստեղ է տեղի ունեցել կարևոր մի իրադարձություն, որը եվրոպացի քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները մատուցում են որպես Բրյուսելում «Արևելյան գործընկերության» համաժողովի գլխավոր ձեռքբերում. Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը Եվրամիության և Երևանի միջև։ Միևնույն ժամանակ, նշենք, որ Հայաստանը մտնում է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մեջ, և, ինչպես այժմ ընդգծում են հայ շատ փորձագետներ, «Երևանը շատ բանի է գնացել, որպեսզի Եվրոպական միության հետ համաձայնագիրը համատեղելի լինի ԵՏՄ շրջանակներում Հայաստանի պարտավորությունների հետ»։ Բաքվի և ԵՄ-ի միջև բանակցությունները նոր շրջանակային համաձայնագրի շուրջ առայժմ նոր են սկսվել։ Իսկ ինչ վերաբերում է Մինսկին, ապա, ի տարբերություն երկրորդ խմբի մյուս երկրների, Բելառուսը դեռ չի սկսել բանակցությունները համաձայնագրի շուրջ՝ «Բրյուսելի հետ հարաբերություններում խոր համակարգային արդյունքների բացակայության» պատճառով։


Այսպիսով, կարելի է փաստել, տարբեր պատճառներով, Բելառուսի և Ադրբեջանի դիրքերի որոշակի նմանությունը և Երևանի հետ ձևավորված սահմանը, որը Մինսկի հետ միասին ԵՏՄ անդամ է հանդիսանում։ Բայց սկզբում՝ ընդհանուր գաղափարի մասին, որը սկսում է միավորել «Արևելյան գործընկերության» բոլոր անդամ երկրներին։ Նրանք ստորագրել են ամփոփիչ հայտարարություն, որում թվարկված են 20 ռազմավարական նպատակները մինչև 2020թ.։ Բայց, նախ, չկա Եվրամիության անդամակցության ոչ մի խոստում մասնակից երկրների համար։ Երկրորդ՝ տեքստում ամրագրվում են «եվրոպական ձգտումները» և «եվրոպական ընտրությունը» Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար, այսինքն՝ պարունակվում է քաղաքական մի իրադրություն, որը չկա ԵՏՄ համաձայնագրերում, որը ներկայանում է որպես միայն «միջազգային իրավասուբյեկտություն ունեցող տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի միջազգային կազմակերպություն»։ Այնպես որ, երբ Բրյուսելը «Արևելյան գործընկերության» առջև չի դնում «կամ-կամ» ընտրությունը՝ այն փոխարինելով «և-և» դիրքորոշմամբ, ֆորմալ առումով այլևս «կպչելու» բան չկա։


Այժմ՝ այն տարբերության մասին, որը կարող է սկզբունքային նշանակություն ունենալ։ Բրյուսելյան գագաթաժողովից հետո Անդրկովկասում ստեղծվում է հետևյալ իրավիճակը. Վրաստանը ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիր ունի, Հայաստանն ունի համաձայնագիր ԵՄ-ի հետ, Ադրբեջանը կարող է ստորագրել, կարող է և չստորագրել, և դեռ պետք է հասկանալ, թե ինչ։ Այս եռյակում երկու պետություն՝ Վրաստանը և Ադրբեջանը, կորցրել են իրենց նախկին տարածքների մի մասի վերահսկողությունը։ Թբիլիսին «Արևելյան գործընկերության» ձևաչափում Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերություններ կառուցելու հարցում անհասկանալի քաղաքականություն էր վարում։ Այնպիսի զգացողություն է, թե Վրաստանը հաշվարկն անում է ԵՄ մշակած ծրագրերի գործնական իրականացման վրա, որպեսզի հետագայում Սուխումի և Ցխինվալի աչքին ամենահրապուրիչ ձևով ներկայանա։ Ինչպես կարծում են վրացի փորձագետները, «երկրի տարածքային ամբողջականությունը թողնվել է «հետո»-ի համար»։


Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն Բրյուսելում ԱԳ գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի պատրաստման փուլում կատաղի պայքար էր մղում ձևակերպումների համար, որոնք կարելի էր վերուղղորդել ղարաբաղյան հակամարտությանը։ Գագաթաժողովի համատեղ ամփոփչ հռչակագրում հիշատակվում է, որ «Եվրոպական միությունը նախկինի պես հավատարիմ է իր բոլոր գործընկերների տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանության գործին՝ համադրելով դա «վերսկսել տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորմանն աջակցելու ջանքերը՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա» կոչի հետ։ Բաքվի News.az պորտալը սա մեկնաբանում է որպես «հայկական կողմի՝ լրացումներ մտցնելու փորձերի ձախողում»՝ «հետապնդելով ագրեսորի իր շահերը»։ Սակայն հռչակագրում որևէ կոնկրետ հակամարտություն չի նշվում։


Միևնույն ժամանակ, Բաքուն կցանկանար, որ նշվեին այն չորս բանաձևերը, որոնք ընդունել է ՄԱԿ-ը 1990-ականների սկզբին, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին և որոնք նա ապարդյուն փորձում է մտցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգ։ Բայց նման խմբագրությամբ Հայաստանն այդ փաստաթուղթը չէր ստորագրի։ Ավելին, ելույթ ունենալով Բրյուսելում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց. «Հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման պարզապես անհնար է... Մեկ նկատառում ևս. Միավորված Ազգերի Կազմակերպությունը երբեք բանաձև չի ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասով: 1993 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված չորս բանաձևերը վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հատվածում ռազմական գործողությունների դադարեցմանը, ինչից Ադրբեջանը հրաժարվել է: Եվ հիմա՝ 25 տարի հետո, խոսել այն մասին, որ Հայաստանն իր պարտավորությունները չի կատարում, կարծում եմ՝ այժմեական չէ»:


Նշենք նաև, որ ամփոփիչ հռչակագրում «Արևելյան գործընկերության» մասնակից երկրներին ավելի ակտիվ փոխգործակցության կոչ է արվում կրթության, հետազոտությունների և նորարարությունների արդիականացման, դրանց որակի և մրցունակության բարձրացման գործում՝ պայմանով, որ երաշխավորվի ազգային փոքրամասնությունների «իրավունքների հարգումը», ինչպես որ «ամրագրված է ՄԱԿ և Եվրոպայի խորհրդի կոնվենցիաներում ու համապատասխան արձանագրություններում», որ չլինի «փոքրամասնություններին պատկանող անձանց խտրականություն, և լինի տարատեսակության հարգում»։ Փորձագետներից ոմանք կարծում են, որ այս թեզը մտցվել է Հունգարիայի առաջարկով և վերաբերում է Բուդապեշտի և Կիևի միջև առկա խնդիրներին՝ Ուկրաինայի կողմից վերջերս ընդունված «Կրթության մասին» օրենքի հետ կապված։ Սակայն ազգային փոքրամասնությունների հետ կապված խնդիրներ կան նաև Վրաստանում, որի վերաբերյալ Վենետիկյան հանձնաժողովն արդեն հանձնարարել է որքան հնարավոր է արագ ստեղծել իր տարածքում հատուկ գոտիներ՝ տեղական ինքնակառավարմամբ (հայկական և ադրբեջանական)։


Ինչ վերաբերում է Բաքվին, ապա «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում Ադրբեջանն իր համար ունիկալ իրավիճակ է ամրագրել։ Նախ՝ նա չհասավ Երևանի միջազգային մեկուսացմանը։ Երևանի և Բրյուսելի նոր համաձայնագիրը ենթադրում է լայն համագործակցություն տարբեր ոլորտներում. Հայաստանը միջոցներ կստանա քաղաքացիական հասարակության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման, և որ ամենագլխավորն է՝ բիզնեսի զարգացման հեռանկարների համար։ Նախատեսվում է, որ որոշ հայկական ապրանքներ մուտք կունենան եվրոպական շուկաներ, և էլի շատ բան։ Երկրորդ՝ «Արևելյան գործընկերությունը», ավելի ճիշտ՝ ԵՄ-ը, չընդունեց Ադրբեջանի մոտեցումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Երրորդ՝ Բրյուսելը մտադիր է խթանել Վրաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, չէ՞ որ հիմա ընդհանուր սահմաններ են նշվում Եվրամիության ձևաչափում։ Դա անպայման կհանգեցնի դեռևս գոյություն ունեցող շրջափակման տարրերի չեղարկմանը Թբիլիսիի կողմից, ինչը կարող է հանգեցնել Վրաստանի և Բաքվի միջև հարաբերությունների բարդացման։


Իսկ ինչ վերաբերում է Մոսկվային, ապա, ինչպես հիմա ասում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, «ԵՄ-ի համար ակնհայտ է, որ Ռուսաստանը գլխավոր դեր է խաղում «Արևելյան գործընկերության» երկրների հետ հարաբերություններում, այդ երկրների (Ադրբեջանի և Հայաստանի- Ս.Տ.) հարաբերությունները Ռուսաստանի հետ գլխավոր դեր են խաղում»։ Ինչպես ասել է Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, «Արդեն շուտով տասը տարի կլինի, որ նախագահ եմ, դրանից առաջ՝ տարբեր պաշտոններում, ես երբեք կես բառ անգամ չեմ լսել Ռուսաստանի որևէ ղեկավարից, հատկապես նախագահ Պուտինից, որը իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ մեր համագործակցելու առումով»։ Սրան ավելացնելու բան չունենք։

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն 

 






Դիտումների քանակ 88375


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գենդերային խրախճանքի օրերը

Գենդերային խրախճանքի օրերը

Նոյեմբերի 28, 2017


Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրումը մեր հասարակության բավականին լայն շրջանակների նետեց էյֆորիայի գիրկը: Սա կարելի է...

Սվիտալսկին լվանում է ձեռքերը

Սվիտալսկին լվանում է ձեռքերը

Նոյեմբերի 27, 2017


Հին վերքերը հանգիստ չեն տալիս: Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի ստորագրումից հետո էլ դեռ շատերին հետաքրքրում է, թե...

Մանթրաժի զոհը

Մանթրաժի զոհը

Նոյեմբերի 24, 2017


Այն պահին, երբ Բրյուսելում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին նոր Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը, տաս...

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Նոյեմբերի 23, 2017


Արդեն տեղեկացվել է այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Բրյուսել նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության եր...

Դաշինք ԵՄ-ի հետ` Հայրիկյանին լռեցնելու համար

Դաշինք ԵՄ-ի հետ` Հայրիկյանին լռեցնելու համար

Հոկտեմբերի 26, 2017


Մինչ բոլոր կողմերից ասվում և վերահաստատվում է այն փաստը, որ Հայաստան- ԵՄ ասոցիացման համաձայնագրի վավերացման ճանապարհին որևէ խոչ...

Անթարգմանելի կապերի բնագիրը

Անթարգմանելի կապերի բնագիրը

Հոկտեմբերի 19, 2017


Արդեն մի քանի ամիս շարունակվում է բանավեճն այն հարցի շուրջ, թե Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերո...

Ընտրությունները կեղծելը բխում է Հայաստանի գլոբալ շահերից

Ընտրությունները կեղծելը բխում է Հայաստանի գլոբալ շահերից

Ապրիլի 1, 2017


ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, հարցազրույցում խոսելով Հայաստան-ԵՄ համաձայնության ստորագրության մասին, ասել է, թե դրան կարող է...

ԵՄ-ն՝ Հայաստանի ԱԺ զուգարանում

ԵՄ-ն՝ Հայաստանի ԱԺ զուգարանում

Մարտի 2, 2016


ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի ...

Եվրագեղեցկուհու ապարդյուն ջանքերը Հայաստանում

Եվրագեղեցկուհու ապարդյուն ջանքերը Հայաստանում

Մարտի 2, 2016
1

Երեկ Հայաստան էր ժամանել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին,...

Գողականները կջարդեն Էդվարդ Նալբանդյանի գլուխը

Գողականները կջարդեն Էդվարդ Նալբանդյանի գլուխը

Դեկտեմբերի 5, 2015
2

Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանը, ինչպես հայտնի է, սիրում է ճանապարհորդել, հատկապես կնոջ հետ և պետության հաշվին, ա...

Լկտիազերծում և եվրաինտեգրում` Հայաստանից դուրս չգալով

Լկտիազերծում և եվրաինտեգրում` Հայաստանից դուրս չգալով

Նոյեմբերի 4, 2015
1

Գլխավորն այն է, որ հայ ժողովուրդը ոչ մի կապ չունի իր պետության հետ, հայ ժողովուրդը չէ այն սուբյեկտը, որ ձևավորել է այս պետությո...

Մեր խոտանը ձեր խոտանից լավն է

Մեր խոտանը ձեր խոտանից լավն է

Մարտի 16, 2015


Այսօր Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի մի շարք մ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ