Տիեզերական խայտառակություն

Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Նոյեմբերի 25, 2017
Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Կարեն Հեքիմյան, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ

 

Արդյո՞ք կարելի է ավտոմեքենան վստահել այն մասնագետներին, որոնք իրենք իրենց անվանում են, ասենք, «хадавик», «матарист», «афтоелектрик» կամ էլ, լավագույն դեպքում` «електрик»: Ընդ որում, ոչ միայն անվանում են, այլև հենց այդպես էլ գրում են իրենց գովազդային պաստառների վրա: Արդյո՞ք կարելի է գնել «калготки» անվանմամբ ապրանք: Այդպիսի օրինակները շատ են: Ի՞նչ է ստացվում. բոլոր դեպքերում ունենք ոչ միայն ուղղակի օտարալեզու գրառումներ, այլև տառասխալներով օտարալեզու գրառումներ: Ավելին, այստեղ առկա է աշխարհայացք, որը ձևակերպվում է մոտավորապես այսպիսի մի ձևաչափով. գրում եմ ռուսերեն, քանզի կարծում եմ, որ դա կհասկանան բոլորը, ինչն իր հերթին կապահովի հաճախորդների այցելությունների աճ և, հետևաբար, ֆինանսական բարգավաճում: Իսկ տառասխալների առումով պատճառաբանությունները շատ են, օրինակ՝ «ես հայ եմ և պարտավոր չեմ գրագետ ռուսերեն գրել», կամ էլ՝ «ես այդպես եմ լսում և, հետևաբար, այդպես էլ գրում եմ»: Ի վերջո, բազմաթիվ փաստարկներից ամենատրամաբանականն այն է, որ «ես լավ մասնագետ եմ և ավտոմեքենադ կվերանորոգեմ, բայց կրթված չեմ՝ գիր ու գրականություն չգիտեմ»: Իրականում, ավտոմեքենայի վերանորոգման համար անհրաժեշտ են որոշակի հմտություններ, և գրագետ լինելն այս ոլորտում խրախուսելի է, սակայն ոչ պարտադիր: Շատ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, ավտովերանորոգողը, լավագույն դեպքում, իհարկե՝ կան բացառություններ, արհեստը սովորում է ինչ-որ վարպետի մոտ՝ մասնավոր: Ավտովերանորոգման ոլորտում գրագրություն համարյա չկա, և այդ իմաստով հասկանալի են ոլորտի աշխատողների տառասխալները: Բացի այդ, առավելևս հասկանալի է այն, որ, ի վերջո, տառասխալներով են գրված օտարալեզու, այլ ոչ հայերեն բառերը: Մյուս կողմից, խորապես գիտակցում եմ, որ կիրթ մարդու համար շատ դժվար է և անսովոր դիմել «матарист»-ին կամ էլ գնել «калготки»-ներ: Ես անձամբ աշխատում եմ չիրականացնել այդօրինակ գործարքներ և նախընտրում եմ ընթացագործներին, շարժիչների մասնագետներին և էլեկտրիկներին: Այնուամենայնիվ, եթե այլ ճար չունենամ, ստիպված կայցելեմ նաև «афтоелектрик»-ին, որի մոտ գնալը, գոնե ինքս ինձ համար, կհիմնավորեմ ճարահատությամբ:


Իսկ կարելի՞ է արդյոք այցելել բուժհաստատություն, որտեղ բժիշկը անոթի փոխարեն գրում է անոդ (հայերենում սա նշանակում է լիցքավորված էլեկտրոդ), իսկ լյարդի փոխարեն՝ լյարթ: Ի տարբերություն արհեստավորների, Հայաստանում բժիշկ դառնալու համար պետք է առնվազն 6 տարի ուսանել բժշկական համալսարանում, կարդալ մեծ թվով մասնագիտական գրականություն, հանձնել բազմաթիվ մասնագիտական քննություններ և աշխատել: Աշխատանքի ընթացքում նեղ մասնագիտություն ունեցող բժիշկը ամեն օր բազմաթիվ անգամ ոչ միայն բանավոր կերպով է արտաբերում մասնագիտական բառերը, այլև նույնքան անգամ դրանք գրում է՝ ախտորոշում ներկայացնելիս կամ էլ հիվանդության պատմության մեջ:


Օրինակ, կարծում եմ, որ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի սոնոգրաֆիայի մասնագետ Ռուզաննան (ազգանունը հարկ չեմ համարել մտապահել) առնվազն 6 տարի ուսանել է բժշկական համալսարանում, հավանական է, որ նա ուսանած լինի նաև օրդինատուրայում: Բացի այդ, պոլիկլինիկայի սոնոգրաֆիայի բժիշկն ամեն օր առնվազն 10-15 (իրականում նրա իսկ ասելով՝ 40) անգամ հետազոտություն է իրականացնում և, հետևաբար, նույնքան ախտորոշման թերթիկ լրացնում: Հաշվի առնելով այն, որ սոնոգրաֆիա կոչվող հետազոտության հիմնական թիրախներից է նաև լյարդը, այդ բժիշկն օրը առնվազն 10-15 անգամ պետք է գրավոր արտաբերի «լյարդ» բառը: Միջինը ամիսը ստացվում է 300 անգամ, իսկ տարեկան հաշվարկով՝ 3600: Եվ եթե հաշվի առնենք, որ բժիշկն ունի 10-15 տարվա փորձ և դրան գումարենք նրա ուսման տարիները, ապա կստացվի, որ նա հաստատ պետք է իմանար «լյարդ» բառի ուղղագրությունը: Սակայն այդպես չէ՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի սոնոգրաֆիայի մասնագետը համառորեն շարունակում է «լյարդ»-ի փոխարեն «լյաթ» գրել: Եվ եթե բաց թողած ր-ն հնարավոր է վերագրել շտապողականությանը կամ անուշադրությանը, ապա թ-ն որևէ կերպ չի բացատրվում՝ սա անգրագիտություն է, և վե՛րջ: Ստացվում է, որ բժիշկն, ուսանելով բուհում և աշխատելով բժշկական հիմնարկում, չի կարդացել մասնագիտական գրականություն, հակառակ դեպքում նրա մեջ անպայման կտպավորվեր բառի ճիշտ ուղղագրությունը, և հետևաբար կասկածելի են նրա մասնագիտական ունակությունները: Կամ բժշկուհին, մեղմ ասած, բնածին տգետ է, օլիգոֆրեն, և այս դեպքում նույնպես չափից ավելի կասկածելի են նրա մասնագիտական ունակությունները, և երկու դեպքում էլ նա բժիշկ աշխատելու իրավունք չունի:


Իմ այս հիմնավորումները Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի ղեկավար Աղավելյանը չհերքեց, իսկ նույն պոլիկլինիկայի մանկական բաժնի վարիչը հաստատեց` ասելով, որ ինքը նույնպես պայքարում է անգրագիտության դեմ և, օրինակ վերջերս, չնայած մեծ ցանկությանը, խանութից չի գնել «криветка»-ներ, քանզի վաճառողը չի ցանկացել ուղղել տառասխալը: Սակայն հետաքրքիրն այն է, որ «криветка»-ների դեմ ընդվզող բժշկուհին չի ընդվզում «լյաթ»-ի կամ «անոդ»-ի դեմ: Նա այդպես էլ չհասկացավ, որ ավտոմեքենան «матарист»-ին վստահելով՝ վատագույն դեպքում կզրկվես դրանից, որ կարող ես հրաժարվել անգամ «криветка»-ներից, սակայն քեզ հանձնելով «լյաթ»-ի մասնագետին՝ հնարավոր է զրկվես կյանքից:


Հետգրություն


Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի սոնոգրաֆիայի մասնագետ Ռուզաննայի բժշկական եզրակացությունը (տե՛ս ստորև) ներկայացրել եմ լուրջ մասնագետի: Նա նույնպես ասաց, որ այս գրության մեջ ամենաէականն ու հետաքրքիրը «լյարդ» բառի վերջում «թ» գրելն է: Իսկ բժշկական ախտորոշման հետ կապ ունեցող բան նա չտեսավ: Եթե գոնե ինչ-որ մի նորմալ բան լիներ եզրակացության մեջ, հնարավոր է՝ այսօր ընթերցողն էլ սույն հոդվածը չէր տեսնի...

 







Դիտումների քանակ 151639


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Մայիսի 18, 2018


Եթե նույնիսկ ուրիշ պատճառներ էլ չլինեն, շատախոսությունը կկործանի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Նրա ընտրած երիտասարդ նախարարնե...

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Մարտի 15, 2018


Այսօր միանգամից երկու արտակարգ դեպքի մասին հաղորդագրություններ տարածվեցին, երկուսն էլ` իրար շատ նման: Նախ հայտնի դարձավ, որ Նոյ...

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Մարտի 9, 2018


Հաշված օրեր է, ինչ ուժի մեջ է մտել դեղերի տրամադրման նոր կարգը, բայց արդեն ահազանգերի և լարված իրավիճակների թիվը տասնյակներով է...

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Մարտի 6, 2018


ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելո...

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Մարտի 5, 2018


Մեր երկրի առողջապահական համակարգի նոր մարտավարության հիմքը այսօր միայն գանձումներն են: Հեղափոխական այս մոտեցման կնքահայրերը ամե...

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Փետրվարի 26, 2018


Երբ որևէ գերատեսչություն կատարում է իր ստանձնած պարտավորությունները կամ որևէ պաշտոնյա կյանքի է կոչում վերադասի հանձնարարություն...

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Փետրվարի 7, 2018


Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի լաբորատորիայում տեղի ունեցած դեպքը ցնցել է մարդկանց ոչ այնքան իր արդյունքներով, որքան նրանով, որ...

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Դեկտեմբերի 13, 2017


Կամ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է փորձանք դարձել այս երկրի ձեռքին, կամ մենք հենց այսպիսի նախարարի էլ արժանի ենք, որ...

Ալթունյանի մտային տատանումները

Ալթունյանի մտային տատանումները

Նոյեմբերի 6, 2017


Թե իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում որքան սխալներ է թույլ տվել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը և հետո զղ...

Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Հոկտեմբերի 24, 2017


Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակչության շրջանում տուլարեմիա հիվանդության դեպքեր են արձանագրվել: Առողջապահության նախարարութ...

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Սեպտեմբերի 21, 2017


Կգա մի օր, երբ մեր երկրի կառավարության կազմը կձևավորվի հետևյալ սկզբունքով. եթե մարդը կարող է ոչնչից մեծ փող ստեղծել, նրան անմիջ...

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Սեպտեմբերի 6, 2017


Երբ լրագրողը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցնում է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը որքան կգնահատի,...

Հայի վերջին խելքը

Հայի վերջին խելքը

Հուլիսի 1, 2017


Կառավարությանը կից տեսչական բարեփոխումների խումբը հիմնավորապես վարկաբեկվելու և խայտառակվելու բոլոր շանսերն ունի: Մինչ այս խումբ...

Կեղծ բժիշկներ` առանց սահմանի

Կեղծ բժիշկներ` առանց սահմանի

Հունիսի 21, 2017


Իսրայելական The Marker պարբերականը հաղորդում է այն մասին, որ Իսրայելի ոստիկանությունը քննում է երկրի առողջապահության նախարարութ...

Լևոն Ալթունյանը մեկ լսում է, մեկ չի լսում

Լևոն Ալթունյանը մեկ լսում է, մեկ չի լսում

Դեկտեմբերի 27, 2016


Ժողովուրդն ասում է, թե կոշկակարի կոշիկը սովորաբար ծակ է լինում: Նույն տրամաբանությամբ կարող է նաև բժիշկը հիվանդ լինել: Եվ նույն...

Մարդկային դեմքն է կորցրել, արտառոց բան չկա

Մարդկային դեմքն է կորցրել, արտառոց բան չկա

Դեկտեմբերի 12, 2016


Մանկահասակ երեխայի հերթական մահն է արձանագրվել, այս անգամ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Երկու տարեկան փոքրիկը, ըստ բ...

Լրագրողները խլեցին Ալթունյանի 20 միլիոնը

Լրագրողները խլեցին Ալթունյանի 20 միլիոնը

Նոյեմբերի 19, 2016


Մենք արդեն գրել էինք այն մասին, որ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը դեռ իր աթոռին չբազմած, արդեն իսկ հոգացել էր սեփական...

Արդարաբար չէ, բայց շատ շահեկան է

Արդարաբար չէ, բայց շատ շահեկան է

Նոյեմբերի 16, 2016


Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում առանձնապես աչքի չի ընկել կառավարման ...

Էլ ու՞մ չի ճանաչում վարչապետը

Էլ ու՞մ չի ճանաչում վարչապետը

Նոյեմբերի 5, 2016


Ծննդկանների և նորածինների մահը (սպանությունը) Հայաստանում ընդունել է ծայրահեղ մասշտաբներ: Միայն աշխարհահռչակ պատգամավոր Արկադի ...

Բարձրագույն կրթության դահիճները

Բարձրագույն կրթության դահիճները

Սեպտեմբերի 16, 2016


Գրեթե օր չկա, որ մենք չլսենք առողջապահական հաստատություններում բժիշկների մեղքով մահվան դեպքերի, հարազատների բողոքների, դատական ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ