Միջազգային խայտառակություն

Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Նոյեմբերի 26, 2017
Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Արտյոմ Խաչատրյան


Իլհամ Ալիևը սիրում է պարծենալ իր երկրով, նրա «հնագույն պատմությամբ», իր հորով ու անգամ ինքն իրենով (եթե գոնե միայն կնոջով պարծենար, ապա նրան կարելի կլիներ հասկանալ, չէ՞ որ Մեղրիբանն, այնուամենայնիվ, հիրավի արևելյան գեղեցկուհի է)։ Արդյունքը՝ պետության համար վտանգավոր հալյուցինացիաներն են։ Մերթ Երևանն է նրա աչքին Իրևանի խանություն երևում, մերթ ողջ Հայաստանն է փադիշահին Արևմտյան Ադրբեջան թվում, մերթ ադրբեջանցիների պատմությունն է սկսում հաշվել հազարամյակներով, թեև ՄՄՀԻ-ում (МИМО – այսպիսին էր այսօրվա МГИМО-ի՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հապավումը, որտեղ, ի դեպ, Ալիևը դասավանդել է խոր պատանեկության տարիներին) նրան սովորեցրել են (և չիմանալ էլ չէր կարող անգամ առանց որևէ ուսումի), որ առհասարակ «ադրբեջանցիներ» էթնոնիմը նվեր է կովկասյան թաթարներին Լենինի և նրա հավատարիմ աշակերտ ու համատեղության կարգով՝ «ժողովուրդների հայր» ընկեր Ստալինի կողմից։ Բայց նրա ամենագլխավոր մոլորությունը հավատն է առ այն, որ ինքը, իր հայրն ու Ադրբեջանի անցյալ մյուս առաջնորդները անկաշառության, ժողովրդին հավատարիմ ծառայության ազնիվ էտալոններ են, և այլն, և այլն։ Այս առնչությամբ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, Գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Յան Շվարցի հոդվածից, որոնք նվիրված են արդի Ադրբեջանի հիմնադիր հայրերի որոշ առանձնահատկություններին։ 


«1962 թվական։ Գնացքով Թբիլիսիից Ն.Ս.Խրուշչովի ժամանումը։ Բաքվի կայարանում Ադրբեջանի ղեկավարության դիմավորումը՝ հանրապետության Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վ.Յու.Ախունդովի գլխավորությամբ։ Ռուսաստանում թանկագին հյուրերին դիմավորում են աղուհացով։ Ադրբեջանում գեղեցիկ դյուցազնը դիմավորում է հյուրին գինու եղջյուրով, գեղեցիկ աղջիկը պահում է արևելյան քաղցրեղեններով լի սկուտեղը։


Եղջյուրը (ավելի քան 1 լիտր լցված էր 50-ամյա թնդության Կագորով)։ Շոգ էր, 45 աստիճանից բարձր։ Ն.Ս. Խրուշչովն ուկրաինական վերնաշապիկով էր, կոճակներն արձակած օձիքով, մի կում արեց սառը գինուց, հյութ կամ լիմոնադ թվաց, և... խմեց եղջյուրի ողջ պարունակությունը։ Մեքենայի մեջ 15 րոպե անց վատ զգաց։ Մեքենաների շարասյունը պետք է գնար Լենինի անվան հանրապետական մարզադաշտ՝ լցված բաքվեցիներով, որոնք եկել էին հանդիպելու երկրի առաջնորդի հետ։ Մարզադաշտի փոխարեն Ն.Խրուշչովին տարան նստավայր՝ ուշքի բերելու։ Դա շարունակվեց ավելի քան երեք ժամ։ Գրեթե 4 ժամ անց Խրուշչովը հայտնվեց կառավարական ամբիոնին՝ ակնհայտորեն ոչ պատշաճ վիճակում (կաս-կարմիր էր)։ Ֆուտբոլի դաշտով մեկ դեպի նա վազում էր մի կին, ձեռքին՝ նամակ։ Թիկնապահները նետվեցին դեպի կինը։ Խրուշչովը սկսեց գոռալ բարձրախոսով. «Ձեռք չտա՛ք այդ ազատ ադրբեջանուհուն»։ Մեքենայով անցնելիս, նա հավանաբար հիշել էր, որ իրենք անցել էին չադրան դեն նետող ազատագրված ադրբեջանուհու հուշարձանի մոտով, և իրեն ուղեկցողների պատմությունն այդ մասին։


Կնոջը տարան նրա մոտ՝ ամբիոն, որտեղ նա Խրուշչովին տվեց նամակը, որի մեջ դժգոհում էր, որ հինգ երեխա ունի և 25 տարի բնակարանի հերթի է սպասում։ Էդ ո՞նց կլինի, Վելի Յունուսովիչ, Ախունդովին դիմեց Խրուշչովը։ Անմիջապես հրաման տրվեց, և կնոջ ընտանիքը բնակարան ստացավ Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի նոր շենքում։ Այդ ժամանակ Խրուշչովը կառավարական ամբիոնից ոչ շատ հեռու նկատեց զինվորական համազգեստով երկու մարդու, թեև հրաման էր տրված, որ բոլոր զինվորականները քաղաքացիական հանդերձանք կրեն։ Նա սկսեց գոռալ և զայրանալ, թե ինչու են նրանք այստեղ, ինչու են նրանք դեռ ծառայում։ Զինված ուժերում ավելի քան երկու միլիոն մարդու կրճատում էր տեղի ունեցել (երկու անգամ էին կրճատումներ իրականացվել)։ Նա բղավում և տալիս էր մայորներ Չիժի ու Սվետլիչնու ազգանունները, որոնք, ծառայությունից ազատվելով, գնացել էին, Խրուշչովի արտահայտությամբ՝ խոզ արածացնելու։ Նրանք գլխավորել էին խոզաբուծական տնտեսություններ, ինչի համար Խրուշչովը նրանց Սոցիալիստական աշխատանքի հերոսների կոչում էր շնորհել։


1982 թվական։ Բաքու, սեպտեմբեր։ Լ.Ի. Բրեժնևի վերջին ուղևորությունը։ 1982թ. նոյեմբերին նա մահացավ։


Բինայի օդանավակայան։ 1,5 կմ՝ մինչև գլխավոր մայրուղին, 18 կմ՝ մինչև Բաքվի Վ.Ի. Լենինի կենտրոնական հրապարակը։ Դիմավորող 64 մեքենաները 1,5 կմ անցան իսկական գորգերի վրայով, որոնք ծածկել էին խճուղու աջ կողմը։ 18 կիլոմետրանոց մայրուղին 6 ամիս փակ էր Բրեժնևի գալուց առաջ։ Այն ծածկել էին սպիտակ ասֆալտով կամ մի ինչ-որ այլ նյութով, և ամբողջ երկրից հավաքված նկարիչները գորգեր էին նկարում։ Մայրուղու ամբողջ 18 կիլոմետրին կանգնած էին ազգային հագուստ հագած մարդիկ, հնչում էր երաժշտություն, երգեր էին երգում։ Բրեժնևի 180 դիմանկարներ՝ տարբեր տեսքերով, զարդարում էին 18 կմ-անոց մայրուղին։ Բրեժնեևն առաջին անգամ չէ, որ գալիս էր Բաքու։ Եվ նրա «Լավ է քայլում Ադրբեջանը» արտահայտությունը քաղաքով մեկ կախված էր ամենուրեք։ Վ.Ի. Լենինի հրապարակում հայտնի երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռաշիդ Բեյբութովը Բրեժնևի վզին ոսկե շղթա է անցկացնում՝ պատված ադամանդներով և նրա ութ ոչ մեծ դիմանկարներով՝ հայտարարելով, որ հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է Ադրբեջանի պատվավոր քաղաքացու կոչում։ Տեղեկանք. պատվավոր քաղաքացուն հանձնվում է կարմիր ժապավեն՝ մակագրությամբ, այլ ոչ թե ոսկե շղթա՝ դիմանկարներով և ադամանդներով։ Խորհրդային և ոչ մի թերթ ոչ մի լուսանկար չի հրապարակել, բայց «Նյու Յորք Թայմսն» ու արտասահմանյան այլ պարբերականներ մի բան էլ ավելիով արել էին դա։


Լենինի հրապարակից Լ.Ի.Բրեժնևին տարան հանրապետության Լենինի անվան Համագումարների պալատ (հիմա Հ.Ալիևի անվան պալատն է, հենց դրա դիմաց էլ դրված է նրա հուշարձանը), որտեղ Հեյդար Ալիևը նրան հանձնեց հուշանվերներ՝ ադամանդակուռ շաշկի (Լեոնիդ Իլյիչի սիրած խաղը), ադամանդապատ ոսկե թևքաճարմանդներ Բրեժնևի փոքր դիմանկարով և նույնպիսի ճարմանդ փողկապի համար։ Հ.Ալիևն անմիջապես դրանք ամրացրեց Լ.Ի.Բրեժնևի հագուստին, իսկ ինքը գնաց դեպի ամբիոն, որպեսզի գովաբանական ձոն հնչեցնի մեծ առաջնորդի և բոլոր ժողովուրդների ուսուցչի պատվին։


Կան լուսանկարներ (նորից արտասահմանյան մամուլում. Ալիևն ամբիոնի մոտ է, իսկ Բրեժնեևը սեղանի մոտ ուսումնասիրում է թևքաճարմանդներն իր դիմանկարներով)։ Հետո սկսվեց հիվանդ գլխավոր քարտուղարի հաջորդ բաժինը։ Նա մոտեցավ ամբիոնին և հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների, հասարակայնության ներկայացուցիչների, նախարարների և Կենտկոմի անդամների առջև իր ելույթն սկսեց հետևյալ խոսքերով. «Բաքվի Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի անվան օդորակիչների գործարանի հարգելի բանվորներ և ծառայողներ (կանգ առավ, զարմացավ, թե ինչ է գրված...)։ Հ.Ալիևը մոտեցավ ամբիոնին և քնքշորեն հիշեցրեց Բրեժնևին, որ սա ուրիշ լսարան է, սրանք պատգամավորներն են, իսկ գործարան ավելի ուշ ենք գնալու»։


Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են...


Հետգրություն


Գլխավոր քարտուղարները երբեմն նաև Հայաստանին էլ էին իրենց տեսին արժանացնում։ Բայց ոչ ոք ոչ մի տեղ և երբեք չի տեսել հայ ղեկավարների կողմից այդքան ստրկամիտ խոնարհում ԽՍՀՄ առաջնորդների առջև, թեև նրանցից մեկը՝ Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, Ալիևից վատ չէր գողանում, ինչի համար դեռ կյանքի օրոք արժանացավ «Կարեն Շինարար» պատվավոր կոչմանը։

 






Դիտումների քանակ 59100


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հեյդար Ալիևը նախընտրում էր հայկական կոնյակ, նրա բալեն` հայկական հողերը. ինչո՞ւ

Հեյդար Ալիևը նախընտրում էր հայկական կոնյակ, նրա բալեն` հայկական հողերը. ինչո՞ւ

Հունիսի 19, 2017


Ադրբեջանը երբեք չի հրաժարվի տարածքային ամբողջականության սկզբունքից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասարա...

Երևանը վտանգված է, բայց ո՞ւմ տանձին է դա

Երևանը վտանգված է, բայց ո՞ւմ տանձին է դա

Ապրիլի 28, 2017


Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրարշավ է ընթանում, մասնակցում է երեք քաղաքական ուժ: Երկուսն իբր ընդդիմադիր են, մեկը` իշխանական:...

Երկրաշարժից 28 տարի անց. հայերը մնացել են նույնը

Երկրաշարժից 28 տարի անց. հայերը մնացել են նույնը

Դեկտեմբերի 7, 2016


Այսօր դեկտեմբերի 7-ն է: 28 տարի առաջ այս օրը Հայաստանի հյուսիսն ավերվեց ստորգետնյա հարվածներից, 40 վայրկյանում զոհվեց 25 հազար ...

Ուկրաինան պատժում է Գորբաչովին

Ուկրաինան պատժում է Գորբաչովին

Մայիսի 22, 2016


Անտոն Գերաշչենկոն այն բանդերականն է, որը ժամանակին առաջարկում էր համացանցում տեղակայել ռուս օդաչուների անուններն ու հասցեները, ...

Եվրոպացիները պղծության կողմնակից են

Եվրոպացիները պղծության կողմնակից են

Մայիսի 19, 2016


Մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մուժնիեկսը դատապարտել է Ադրբեջանում ոստիկանների բռնությունները երիտասարդական ...

Բա ե՞րբ է Սարգսյանն աշխատանքից ազատելու Ալիևին

Բա ե՞րբ է Սարգսյանն աշխատանքից ազատելու Ալիևին

Մայիսի 11, 2016


Նորագույն պատմության մեջ այնպես է ստացվել, որ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունն աշխատանքից հեռացվում է Երևանից։ Դ...

Ադրբեջանին պետք է ցանկանալ՝ ընթանալ մեծն Հեյդար Ալիևի ճանապարհով

Ադրբեջանին պետք է ցանկանալ՝ ընթանալ մեծն Հեյդար Ալիևի ճանապարհով

Մայիսի 9, 2016


Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, ունի «Ադրբեջանցի ժողովրդի համազգային առաջնորդի» պաշտո՞ն ասենք, թե՞ կարգավիճակ՝...

Համալիրի ձեռքը կրակն են ընկել

Համալիրի ձեռքը կրակն են ընկել

Փետրվարի 10, 2016


Պաշտպանության նախարարությունն օրինագիծ է ներկայացրել կառավարություն, որով առաջարկում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 2015-ի օ...

Առնո Բաբաջանյանի հոբելյանի և նրա հայրենիքի խայտառակության մասին

Առնո Բաբաջանյանի հոբելյանի և նրա հայրենիքի խայտառակության մասին

Հունվարի 24, 2016
13

Նախախնամությունը, որը Բաբաջանյանին աննախադեպ տաղանդ և ողբերգական ճակատագիր էր շնորհել կենդանության օրոք, նրա հետ նույնքան հակաս...

Կարեն Դեմիրճյանին` Հայասպանության համար մեդալ

Կարեն Դեմիրճյանին` Հայասպանության համար մեդալ

Հոկտեմբերի 23, 2015
18

«Ժողովուրդ» թերթը հայտնում է, որ հոկտեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգևատրելու են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գոր...

Յուվեցի Կարոն դառնում է նժդեհական Կարեն Դեմիրճյանի սահմանած կարգերով

Յուվեցի Կարոն դառնում է նժդեհական Կարեն Դեմիրճյանի սահմանած կարգերով

Մարտի 25, 2015
3

Այսօր լույսը դեռ չբացված` Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն», իրեն նետել էր պա...

Խայտառակ դիմանկարներ. Տարոնիկ Մարգարյան, որին պարտավոր է ազգը

Խայտառակ դիմանկարներ. Տարոնիկ Մարգարյան, որին պարտավոր է ազգը

Փետրվարի 12, 2015
9

Երևանը Հայաստանի ամենազարգացած, առաջադեմ և մեծ քաղաքն է, հայերի պարծանքը: Այլ կերպ ասած` Հայաստանում Երևանից վեր բան չկա, Հայաս...

Կարեն մարդասպանի ընտանիքի վրդովմունքի առիթով

Կարեն մարդասպանի ընտանիքի վրդովմունքի առիթով

Փետրվարի 2, 2015
40

Մենք գրել էինք, որ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Էդուարդ Գրիգորյանը Facebook-ում էջ է բացել և պարբերաբար գրառումներ է...

Ազգովի ողորմի տանք Կարեն Դեմիրճյանի կողքի ննջեցյալներին

Ազգովի ողորմի տանք Կարեն Դեմիրճյանի կողքի ննջեցյալներին

Դեկտեմբերի 7, 2014
21

Հայ ժողովուրդն այսօր նշում է 20-րդ դարի ամենախոշոր ազգային աղետներից մեկի` Սպիտակի երկրաշարժի 26-րդ տարելիցը: Երկրաշարժը խլեց 2...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ