Միջազգային խայտառակություն

Ոչխարներ. Made in Russia

Նոյեմբերի 27, 2017
Ոչխարներ. Made in Russia

Օսկան Քոչարյան


Ամեն տեղ էլ ոչխարներ կան, անգամ հյուսիսում, որտեղ դրանց բուծում են ջերմոցային պայմաններում։ Մարդկային ընկերակցությունում ոչխարների անալոգներ նույնպես ամենուրեք կան, դրանք լիքն են բոլոր երկրներում, մանավանդ քաղաքական միջավայրում։ Ռուսաստանը բացառություն չէ, ոչխարների գլխաքանակը ռուսաստանյան քաղաքականությունում պատշաճ մակարդակի է, այնպես որ՝ Վլադիմիր Պուտինի սուրուն որակով ոչնչով չի զիջում մյուս առաջնորդների սուրուներին։ Բայց սկզբում խոսենք ռուսաստանյան քաղաքական դասի մասին։


Այն միասեռ չէ։ Պայմանականորեն դրանց կարելի է բաժանել արևմտական-լիբերալների (սրանք ռուսատյացներն են, որոնք հանդես են գալիս Ղրիմի շուտափույթ վերադարձման և անցած հարյուրամյակի 90-ականների լիբերալ բարդակի արագ հաստատման օգտին), աջ պահպանողականների, որոնք համախմբված են Պուտինի շուրջ, և ձախ ուժերի, որոնք ներկայացված են Զյուգանովի, Միրոնովի կուսակցություններով։ Ի դեպ, Պուտինի տրամադրության տակ կա նաև իր ձախ էշելոնը, որը կազմված է հասարակական գործիչներից, Ալեքսանդր Պրոխանովի տիպի հրապարակախոսներից։ Եվ ահա։ Ոչխարներ ռուսաստանյան քաղաքական հարթությունում ամեն տեղ կան, բացի լիբերալների ճամբարից, որոնք, ինչ մեղքներս թաքցնենք, խելացի են և կրթված, նրանք գիտեն իրենց նպատակն ու ձգտում են իրագործել այն, նրանք ռևանշի են ձգտում և ամբողջ ուժով մոտեցնում են ժամը, երբ Ռուսաստանը վերստին կհանձնեն արտաքին կառավարման, ինչպես մի անգամ դա նրանց հաջողվեց ԽՍՀՄ փլուզումից հետո։


Օրինակի համար վերցնենք երկու ականավոր ոչխարի պուտինյան շրջապատից, որոնք դաշնային հեռուստաալիքների եթերից ցած չեն իջնում։ Ալեքսանդր Պրոխանովն ու Սերգեյ Մարկովն են դրանք։ Ինձ համար դժվար չէ հաստատել դրանց ոչխարությունը. բավական է ասել, որ հայ-ադրբեջանական հակամարտությունում դրանք հոգով-սրտով ամբողջական Ադրբեջանի կողմից են, ավելին՝ պահանջում են անհապաղ Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ Այսինքն, տարբեր պատճառներով համակրանք տածելով Ադրբեջանի հանդեպ՝ նրանք փաստորեն դավաճանում են ռուսական էությանը։ Նրանք արդեն թքած ունեն այն բանի վրա, որ Ալեքսանդր Առաջինը և նրա կրտսեր եղբայրը՝ Նիկոլայը, Պարսկաստանից նվաճեցին Արևելյան Հայաստանն ու Հյուսիսային Իրանը ո՛չ նրա համար, որ Արևելյան Հայաստանի մարգարիտը՝ Ղարաբաղը, 200 տարի հետո վերադարձվի թյուրքական տիրապետության ներքո։ Ավելին, ռուս նորմալ ուղղափառ մարդը չի կարող լինել ադրբեջանցիների կողմից հայ-ադրբեջանական հակամարտությունում, անգամ եթե արդարությունը նրանց կողմը լինի, քանզի դա է պահանջում արյան կանչը։ Ո՞ւմ էր աջակցում Թուրքիան բալկանյան հակամարտությունում։ Իհարկե, Կոսովոյի ալբանացիներին և բոսնիացիներին, թեև, և դա անվիճելի է, արդարությունն ուղղափառ սերբերի կողմն էր, որոնք էլ Արևմուտքի կողմից նշանակվեցին միակ մեղավոր բալկանյան ողբերգությունում։ Սա նշանակում է, որ ոչխարները Թուրքիայի քաղաքական իսթեբլիշմենթում հազվադեպ երևույթ են, քանի որ միայն ոչխարը կամ նրա անալոգը կարող է գնալ իր բնական շահերին ու էությանը հակառակ։


Բայց, պարզվում է, պուտինյան սուրուի գլխաքանակը բավական պատկառելի է։ Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոր դեմքեր ի հայտ բերեց։ Այսպես, ոմն Իգոր Մորոզով՝ Դաշնության խորհրդի անդամ և էլի ինչ-որ բաներ, երեկ, ելույթ ունենալով «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրում, դժգոհում էր հայերից (տե՛ս տեսանյութը 128-րդ րոպեից)։ Ասում էր, թե, իբր, մենք հայերին 500 միլիոն տվեցինք, հետո՝ էլի 300, իսկ հետո ավելացրինք ևս 50, որպեսզի նրանք մտնեն ԵՏՄ, իսկ հայերը վերցրին ու ասոցիացիա ստորագրեցին ԵՄ-ի հետ։ Դե, ի՜նչ ասենք էս տավարին։ Նա չգիտի, որ Հայաստանը նվեր չի ստացել, եղել են վարկեր՝ 500 մլն 2008թ., ճգնաժամը հաղթահարելու համար, 200 մլն (այլ ոչ թե 300)՝ ռուսաստանյան սպառազինություն ձեռք բերելու և էլի 100 մլն՝ նույնի համար։ Նա անգամ չի էլ կարդացել համաձայնագրի տեքստը, ավելին՝ անգամ տեղյակ չէ, թե ինչ է գրված այնտեղ։ Նա չի հասկանում, որ դա բնավ այն չէ, ինչը պարտադրվել է վրացիներին, մոլդավացիներին և ուկրաինացիներին, որ դա, անկեղծ ասած, համաձայնագիր է ինչ-որ բարի մտադրությունների մասին՝ առանց որևէ կոնկրետ պարտավորության, իսկ միակ պարտավորությունը, որը Հայաստանը երբևէ պետք է կատարի ապագայում, ընդամենը հրաժարվելն է «կոնյակ» և «շամպայն» բառերից։ Դե, ի՞նչ կապ ունի սա աշխարհաքաղաքականության, քաղաքակրթական ընտրության հետ։ Այստեղ ինչի՞ց է երևում Ուկրաինայի հետ անալոգիան։ Էս ոչխարն այստեղ որտե՞ղ է տեսել Հայաստանի մտադրությունը՝ փոխելու ռազմավարական դաշնակցին։ Դե, ինչպե՞ս կարող է անասունը (և առհասարակ՝ ամբողջ սուրուն) հասկանալ, որ, ստորագրելով այս հիմար փաստաթուղթը, Հայաստանն ընդամենը ջանացել է փող պոկել ախմախ եվրոպացիներից հանձին ԵՄ-ի և հավելյալ հենարան ձեռք բերել ղարաբաղյան կարգավորման հարցում, և Հայաստանն այն կստանա, քանի որ Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանն է «ԵՄ խոր և համապարփակ գործընկերը»։ Իսկ Վլադիմիր Սոլովյովը, անշուշտ՝ խելացի մարդ, նույնպես պատկերացում չունենալով ստորագրված համաձայնագրի բովանդակության մասին, հանկարծ սկսեց արդարանալ մեզ համար (իբր, Ռուսաստանն էլ պակասը չի, չէ՞ որ զենք էր վաճառում Ադրբեջանին, երկաթգիծն էլ չբացեց, իբր, հայերը նույնպես նեղանալու իրավունք ունեն, և այլն, և այլն)։ Մի խոսքով ՝ այս լուրջ տղան դատարկ տեղը իր վրա վերցրեց տավարի առջև արդարանալու պարտականությունը։


Օրերս մի ոչխար ևս՝ Մաքսիմ Շևչենկո անուն-ազգանունով՝ ծպտյալ պեդարաստ (Քսենիա Սոբչակը դա նրա երեսի՛ն ասաց), որը նաև Իզբորգյան ակումբի անդամ է, «Ժամանակը ցույց կտա» ծրագրում ասաց, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ նրա ճակատագիրը որոշելու են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Նկատեք, նա չտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի անունը, չտվեց Հայաստանի և Ղարաբաղի բնակչության անունը, չխոսեց այդ տարածքի պատմական պատկանելության և, հետևաբար, պատմական արդարության մասին։ Նա ասաց. Ռուսաստան, Թուրքիա, Իրան, և վերջ, ինչպեսև վայել է իսկական համասեռամոլ ոչխարին։


Մնում է միայն ափսոսալ, որ ռուսաստանցի ոչխարները բացասաբար են ազդում մերոնց վրա, ավելի ճիշտ՝ խթանում են նրանց մտավոր կարողությունները՝ դրանով իսկ ոգեշնչելով մեր ոչխարներին նոր բարձունքներ նվաճել համաշխարհային ոչխարագիտության մեջ։ Իսկ դա վերջին բանն է, ինչն այժմ հարկավոր է Հայաստանին...






Դիտումների քանակ 132634


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Մայիսի 3, 2017


Թե ինչ են գտել ռուս ազգայնականները Ադրբեջանի մեջ` բարդ է ասել: Թե ինչն է հրապուրում նրանց ռուս-ադրբեջանական լավ հարաբերությունն...

Էրդողանի ռուս անալոգը. Ղարաբաղի շուրջ 5 շրջանները կվերադարձվեն այս տարի

Էրդողանի ռուս անալոգը. Ղարաբաղի շուրջ 5 շրջանները կվերադարձվեն այս տարի

Ապրիլի 14, 2016
5

Թե ինչպես և ինչու է ռուս քաղաքագետ, Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր ...

ՌԴ Պետդումայի խայտառակությունը

ՌԴ Պետդումայի խայտառակությունը

Ապրիլի 5, 2016


Կառավարող կուսակցությունը՝ պետության ղեկավարի գլխավորությամբ, պայքարում է ԻԼԻՊ-ի, էրդողանյան նեոօսմանիզմի և պանթյուրքիզմի դեմ, ...

Ադրբեջանի բարեկամներն ավելանում են. դա վտանգավոր է Հայաստանի համար

Ադրբեջանի բարեկամներն ավելանում են. դա վտանգավոր է Հայաստանի համար

Ապրիլի 5, 2016
32

Օրեցօր էլ ավելի է ամրանում Ադրբեջանի հզորությունը, օրեցօր այն ձեռք է բերում աջակցության նորանոր տեսակներ՝ առանձին ուժեղ անհատնե...

Խոսում և ցուցադրում է Սերգեյ Մարկովը

Խոսում և ցուցադրում է Սերգեյ Մարկովը

Նոյեմբերի 4, 2015
2

«Ռուսաստանը չի ներել հայ անջատականներին մասնակցությունը Խորհրդային Միության փլուզմանը, ասում է Քաղաքական հետազոտությունների ինս...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ