Սովորական խայտառակություն

Զարուհին Թուրքիային պատերազմ հայտարարեց

Նոյեմբերի 27, 2017
Զարուհին Թուրքիային պատերազմ հայտարարեց

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը արդեն հասել է Միացյալ Նահանգներ և Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանի դիմաց անց է կացրել իր համայակական ընդվզման բողոքի առաջին ցույցը, որին մասնակցել են 20-25 հոգի: Հենց նրանց համար էլ Փոստանջյանը ընթերցեց իր գրած «Սփյուռքահայության քաղաքական մանդատի վերականգնման պահանջագիրը», որ հետո այն ներկայացնի իբրև ցույցի մասնակիցների կողմից ընդունված բանաձև:


Դատելով Զարուհու ելույթների բովանդակությունից` վերջինս ԱՄՆ-ում արել է գրեթե անհնարը` կարողացել է պեղել ու գտնել երկու տասնյակի հասնող այնպիսի մարդկանց, ովքեր կարողացել են ոչ միայն ունկնդրել Փոստանջյանին, այլև նույնիսկ հավատալ նրա ասածներին: Իսկ դա իրոք բացառիկ արարք է: Նման եզակի խմբի համար պիտի որ շատ ազդեցիկ լինեն պնդումներն այն մասին, որ Հայաստանում տարվում են հանցավոր բանակցություններ հայրենի հողի հանձնման վերաբերյալ, և միայն նման անմեղսունակ զանգվածը պիտի օվկիանոսի այն կողմում նստած պահանջի «լուծարել ոչ օրինակարգ ՀՀ կառավարությունը, ոչ օրինակարգ ՀՀ խորհրդարանը և պաշտոնանկ անել ՀՀ նախագահի պաշտոնը բռնազավթած անձին» և այդքանից հետո հավատա, թե իր պահանջն անմիջապես կատարելու են:


Նման ճառեր հնչեցնելուց հետո հավաքվածները քայլել են դեպի Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոսարան՝ հանձնելու պահանջագիրը, որտեղ Զարուհին վերստին ելույթ է ունեցել` խոստանալով, որ հաջորդ օրն էլ Գլենդելի քաղաքային գրադարանում է հանդիպման հրավիրում, որտեղ կպատասխանի մարդկանց հուզող հարցերին: Բայց եթե մի կողմ թողնենք «Երկիր Ծիրանի»-ի առաջնորդի վաղուց արդեն հայտնի հռետորաբանական տարրերը, ապա ամերիկյան նորարարությունը եղել է միանգամայն այլ թեմայի առնչությամբ:


Փոստանջյանը այնտեղ հայտարարել է. «Մահ ռեժիմին, պետք է գնանք Արարատն էլ գրավենք»: Թե ռեժիմի մահն ու Արարատի ազատագրումը ինչ ընդհանրություններ ունեն և արդյո՞ք հնարավոր չէ լեռը ետ վերադարձնել առանց ռեժիմին սպանելու, այս հարցերի պատասխանը միայն տիկին Զարուհին կիմանա: Միայն թե այնպես է ստացվել, որ նա փաստացի տարածքային պահանջներ է ներկայացրել Թուրքիային, իսկ դա այս պահի դրությամբ հավասարազոր է պատերազմ հայտարարելուն: Եթե սրան էլ գումարենք այն փաստը, որ ռազմատենչ հայտարարությունը հնչել է ԱՄՆ տարածքում, ապա այս բոլորից միջազգային սկանդալի հոտ պիտի փչի:






Դիտումների քանակ 16136


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոտակերների ժամանակը

Խոտակերների ժամանակը

Դեկտեմբերի 11, 2017


Ամեն առավոտ մի դարակազմիկ հայտարարության տեքստ գրող Զարուհի Փոստանջյանն այսօր էլ մեզ անգործ չի թողել և լույսը դեռ չբացված «Հանո...

Ալամ աշխարհի Փոստանջյան Զարուհին

Ալամ աշխարհի Փոստանջյան Զարուհին

Դեկտեմբերի 9, 2017


Հայաստանում իշխանության տապալման, առաջիկայում ընդվզման օր իրականացնելու համար ԱՄՆ մեկնած «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զ...

Զարուհին հիմա էլ Կրուպսկայան է

Զարուհին հիմա էլ Կրուպսկայան է

Դեկտեմբերի 7, 2017


«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, որ 10 օր շարունակ Միացյալ Նահանգներում էր ու որոշել էր այնտեղ համահայ...

Զարուհու ամերիկյան խայտառակությունը

Զարուհու ամերիկյան խայտառակությունը

Նոյեմբերի 30, 2017


Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ով Միացյալ Նահանգներ է մեկնել իր ասելով` «համահայկական ընդվզման իրազեկ...

Զարուհին էլ գաղթական կդառնա

Զարուհին էլ գաղթական կդառնա

Նոյեմբերի 23, 2017


Վերջին երկու օրերին մայրաքաղաքում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստա...

Զարուհին նպաստել է ավտորիտար ռեժիմի կայացմանը

Զարուհին նպաստել է ավտորիտար ռեժիմի կայացմանը

Նոյեմբերի 15, 2017


Այս տարվա նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ավարտից 10 օր հետո միայն «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հիշել է, որ նման ի...

Զարուհին կդառնա Անննա Կարենինա

Զարուհին կդառնա Անննա Կարենինա

Նոյեմբերի 13, 2017


«Երկիր Ծիրանի» կուսակցության և մասնավորապես նրա ղեկավար Զարուհի Փոստանջյանի համար գործունեության նոր ձև է դարձել ամեն օր ինչ-որ...

Լեգեոներականները կխաղան դրսի դաշտում

Լեգեոներականները կխաղան դրսի դաշտում

Նոյեմբերի 8, 2017


«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը մոտ օրերս պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ: Սովորաբար դա անվանու...

Բազմակի օգտագործման դժոխքը

Բազմակի օգտագործման դժոխքը

Հոկտեմբերի 24, 2017


Ներքաղաքական կյանքում վերջին ամիսներին նորամուծություն է կատարվել որակական իմաստով: Բոլորը ցանկանում են բոլորին ուղեկցել դժոխք ...

Զարուհին նաև ոստիկան է

Զարուհին նաև ոստիկան է

Հոկտեմբերի 20, 2017


Ինչպես հայտնի է, այս տարվա նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են: Պայքար է ծավալվել նաև Կապանում: Եվ ահա այնտեղից իր առաջին ահազ...

Պետք է պարզել, թե ում հիվանդությունն է ավելի վտանգավոր

Պետք է պարզել, թե ում հիվանդությունն է ավելի վտանգավոր

Հոկտեմբերի 16, 2017


«Երկիր ծիրանի» կուսակցությւնը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքերի պաշտպան...

Զարուհու շուրջերկրյա ճամփորդությունը

Զարուհու շուրջերկրյա ճամփորդությունը

Հոկտեմբերի 13, 2017


«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնած համազգային ընդվզման մասին արդեն լսել ենք, թեև ամեն բան չի, ...

Զարուհու ծիրանը կցրտահարվի

Զարուհու ծիրանը կցրտահարվի

Հոկտեմբերի 5, 2017


«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը մի քանի գյուղերով ու քաղաքներով պտույտ տվեց, հե...

«Երկիր Ծիրանի»-ն ամեն ինչ ունի, ժամանակ չունի

«Երկիր Ծիրանի»-ն ամեն ինչ ունի, ժամանակ չունի

Սեպտեմբերի 29, 2017


Աշխարհն աշխարհով, «Երկիր Ծիրանի» կուսակցությունն` իր ընդվզման օրով: Կարծես ոչ թե ընդվզման, այլ ամենաքիչը Ահեղ դատաստանի օրն է վ...

Զարուհին դուրս է եկել հոգեորսության

Զարուհին դուրս է եկել հոգեորսության

Սեպտեմբերի 26, 2017


Ինչպես որ օրեր առաջ սպառնացել էր համայն հայությանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իսկապես սկսել է իր...

Զգուշացեք, Զարուհին ընդվզում է

Զգուշացեք, Զարուհին ընդվզում է

Սեպտեմբերի 21, 2017


Արդեն հաշիվը կորցրել ենք, թե որերորդ անգամ է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը համահայկական ընդվզման օր ...

Զարուհուց թռածները ո՞ւմ մոտ կգնան

Զարուհուց թռածները ո՞ւմ մոտ կգնան

Սեպտեմբերի 12, 2017


Ինչպես արդեն տեղեկացվել էր, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության հինգ անդամներից երկուսը՝ Հայկ ՊետրոսյանՆ ու Մնացական Պա...

Զարուհու 10 տարվա դատարկությունը

Զարուհու 10 տարվա դատարկությունը

Սեպտեմբերի 8, 2017


Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կրկին իր տարերքի մեջ էր և այդ ...

Փոստանջյանին ոչ ոք չի սիրում

Փոստանջյանին ոչ ոք չի սիրում

Հուլիսի 27, 2017


Ներքաղաքական կյանքում արձակուրդային տրամադրությունները շատ են ոգևորել «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի ավագանու հա...

Զարուհու ամառային խայթերը

Զարուհու ամառային խայթերը

Հուլիսի 26, 2017


«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, դժոխքի մեծ մասնագետ Զարուհի Փոստանջյանը երեկ կրկին խոսել է եկող տարի սպասվելիք իրադարձութ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ