Սովորական խայտառակություն

Ցեխի միջից` խալիչայի վրա

Նոյեմբերի 27, 2017
Ցեխի միջից` խալիչայի վրա

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կենդանության նշաններ է ցուցադրում, բայց այդ նշաններն առայժմ խիստ անհատական են, իսկ դրանց ծագման պատճառները` անհայտ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ երկրի նախագահը մի օր որոշեց այցելել Ֆրանսիական համալսարան: Այսքանը բավարար էր խոսելու համար այն մասին, թե երկրի ղեկավարը հարություն է տալիս հոգին ավանդած քաղաքական գործիչ Բաղդասարյանին: Հետո դրան հաջորդեց Վանաձորում ավագանու մակարդակով ՀՀԿ-ՀՎԿ համագործակցության հուշագիր ստորագրելու դեպքը, և սա նոր խթան տվեց Արթուրիկի ապագայի թեմաներով ենթադրությունները առավել պատկերավոր դարձնելու համար: Բանը հասավ նրան, որ մամուլը գրեց, թե իբր Սերժ Սարգսյանն Արթուր Բաղդասարյանին խոստացել է, որ 2018 թվականից հետո, երբ Գագիկ Հարությունյանին թոշակի կճանապարհի, Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը հանձնելու է միայն ու միայն Բաղդասարյանին:


Նման լուրեր տարածողներին չես մեղադրի: Արթուր Բաղդասարյանի ամբողջ կենսագրւթյունն է այդպիսին եղել. ցեխի միջից` խալիչեքի վրա, հետո նորից դեպի ցեխը, հետո կրկին վերադարձ: Եվ մարդկանց մոտ կարծրատիպ է ձևավորվել, որ այդ ավանդույթը պիտի դառնա շարունակական, քանի որ կխախտվի պատկերացումների հետևողական տրամաբանությունը: Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ Բաղդասարյանին նոր պաշտոն տալու թեմայով լրագրողները հարցնում են ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին, իսկ սա պատասխանում է` «Ես նման տեղեկություններ չունեմ, մենք կուսակցությունում 2018 թվականի հետ կապված կառավարության, կոալիցիայի ձևավորման հարց չենք քննարկել՝ որևէ ձևաչափով», նույնիսկ այդ պատասխանից հետո կասկածները չեն թոթափվում: Իհարկե, մեծամասնությունը ևս այն համոզմանն է, որ Բաղդասարյանը հազիվ թե տեսնի ՍԴ նախագահի աթոռը, բայց նրանք էլ այդքանից հետո հարցնում են. «Իսկ ո՞ւր կտանեն»:







Դիտումների քանակ 30315


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լավ սուտը գործի կեսն է

Լավ սուտը գործի կեսն է

Հուլիսի 20, 2018


ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վերջնականապես որոշել է, որ ինքը կրկին պիտի ինքնադրսևորվի և արդեն հասցրել է հայտարարել, որ իր ք...

Արթուրիկն էլ է ուզում ֆեյսբուքյան հեղափոխություն

Արթուրիկն էլ է ուզում ֆեյսբուքյան հեղափոխություն

Հուլիսի 6, 2018


Թեև խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ոչ մի հստակ որոշում դեռ չկա, բայց Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը արդեն նախընտրակ...

Արթուրիկը վերաշարադրում է հերոսապատումը

Արթուրիկը վերաշարադրում է հերոսապատումը

Հունիսի 28, 2018


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շատ է ոգևորված վերջին շրջանի իրադարձություններով: Նա համոզված է, որ նո...

Արթուրիկը կփորձի երկրորդ անգամ

Արթուրիկը կփորձի երկրորդ անգամ

Հունիսի 20, 2018


ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը դարձել է կամիկաձե: Կյանքից ձեռք քաշած մարդու համարձակությամբ նա արդեն գնում է հրապարակային ասու...

Արթուրիկը թակարդն ընկավ երկու ոտքով

Արթուրիկը թակարդն ընկավ երկու ոտքով

Հունիսի 14, 2018


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ոչ մի գնով չի հանդարտվում: Իրեն հեղափոխական հռչակած Արթուրիկը հիմա էլ ...

Արթուրիկը գտել է իրեն վարկաբեկողներին

Արթուրիկը գտել է իրեն վարկաբեկողներին

Մայիսի 25, 2018


ՕԵԿ-ը ծաղիկ հասակում մեռնել չի ուզում: Բայց ապրելու համար էլ նրան կենսական տարածքներ են անհրաժեշտ, որոնք այս պահին չկան: Սպառել...

Արթուրիկն էլ է ելքեր գտնում

Արթուրիկն էլ է ելքեր գտնում

Մայիսի 21, 2018


ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին արդեն մի քանի անգամ վռնդել են հեղափոխականների շրջապատից: Բայց նա համառում է: Այս համառությունն...

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Մայիսի 17, 2018


Արթուր Բաղդասարյանին և նրա շահերը պաշտպանող ՕԵԿ-ին երբևէ չի անհանգստացրել «Սասնա ծռեր» խմբավորման ճակատագիրը թե այն օրերին, երբ...

Արթուրիկը խցկվում է արանքում

Արթուրիկը խցկվում է արանքում

Ապրիլի 27, 2018


Չնայած այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել ՕԵԿ-ականներին և նույնիսկ կարգադրել է նրանց մոտ չթողնել իր նախաձեռնած միտ...

Համբալներն ու հեղափոխությունը

Համբալներն ու հեղափոխությունը

Ապրիլի 25, 2018


Այսօր առավոտյան ստացված տեղեկությունն այն մասին, որ ՕԵԿ-ը միանում է Փաշինյանի շարժմանը ու նրա հետ փողոց է դուրս գալիս, ցայտնոտի...

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Ապրիլի 23, 2018


Մի ամբողջ ժողովուրդ մեծ թյուրիմացության մեջ է: Բոլորն այն կարծիքին են, թե համաժողովրդական շարժման հաղթանակի համար մեծապես պարտա...

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Ապրիլի 20, 2018


Վաղ թե ուշ պիտի երևար: Նման իրավիճակները հենց նրանց համար են նպաստավոր: Եվ հայտնվեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Հայտնվեց, ...

Գործարան- կուսակցությունը

Գործարան- կուսակցությունը

Մարտի 21, 2018


«Հայկական վերածնունդը» նորից դարձավ «Օրինաց երկիր», բայց դրանից ոչ կուսակցության, ոչ էլ Արթուր Բաղդասարյանի գործերն ավել լավը չ...

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Փետրվարի 24, 2018


Այսօր կայացավ «Օրինաց Երկիր» կուսակցության 15-րդ համագումարը: Տրամաբանորեն պիտի կայանար «Հայկական վերածնունդ» կուսակցության համ...

Արթուրիկի անվերջ վերադարձը

Արթուրիկի անվերջ վերադարձը

Փետրվարի 22, 2018


Երբ Արթուր Բաղդասարյանը մոլորեցնում, հիասթափեցնում ու խաբում է մարդկանց, դա անվանում է քաղաքականություն: Երբ նույն բանն անում ե...

Էլ մարդ չկա, որ միանա

Էլ մարդ չկա, որ միանա

Փետրվարի 14, 2018


Դժվար է ասել՝ երբևէ եղե՞լ է այնպես, որ Արթուր Բաղդասարյանը խոստովանի իր սխալը: Նրա անսխալականության մեջ համոզված ՕԵԿ-ականները պ...

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Փետրվարի 6, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար կյանքը կարծես թե տհաճ անակնկալների մի երկար շղթա է նախատե...

Արթուրիկին ստրուկներ են պետք

Արթուրիկին ստրուկներ են պետք

Փետրվարի 3, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության ներսում տիրող անառողջ մթնոլորտ...

Արթուրիկի դրոշակակիրը

Արթուրիկի դրոշակակիրը

Հունվարի 18, 2018


Այն պահից ի վեր, երբ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում բացահայտեց իր էությունը, և այդ ինքնաբ...

Միայն տխուր հաղորդումներ

Միայն տխուր հաղորդումներ

Դեկտեմբերի 27, 2017


Երեկ գրել էինք այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի գործերը վատ են` կապված նրան պատկան...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ