Ազգային խայտառակություն

Հմայիչ վունդերկինդի ընկալմամբ` մեր ընկալումները սխալ են ընկալված

Նոյեմբերի 28, 2017
Հմայիչ վունդերկինդի ընկալմամբ` մեր ընկալումները սխալ են ընկալված

Ջհանգիր Լֆիկյան


ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող «Արդարադատության մոնիտորինգ» ծրագիրը միշտ չէ, որ այնպիսի արդյունքներ է գրանցում, որոնք պաշտոնյաների սրտով են: Օրինակ, այսօր ներկայացված մոնիտորինգի արդյունքներով փորձագիտական խումբը եկել է եզրակացության, որ արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության մեջ մեծ անվստահություն կա: Սա, իհարկե, առանց մոնիտորինգների միջամտության էլ մենք հրաշալի գիտեինք: Իսկ ահա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այնպես է ձևացնում, թե հենց նոր միայն դրա մասին տեղեկացավ ու շատ վշտացած է նման անարդար վերաբերմունքից: Վերջինս խորապես համոզված է, որ մեր հասարակությունն ընդամենը մոլորության մեջ է, ու եթե արթնանա այդ թմբիրից, աչքերը մի լավ տրորի, ապա բոլորովին ուրիշ պատկեր կտեսնի:


Սրա առնչությամբ Հարությունյանն ասում է, որ եթե մարդիկ չգիտեն քո կողմից կիրառվող գործիքի մասին, նրանք կարող են ենթադրել, որ նման գործիք չկա, այնտեղ գործում են այլ մեխանիզմներ և այլն. «Շատ կարևոր է հանրությանը մասնակից դարձնել ցանկացած ծրագրի: Այդ դեպքում հանրային ընկալումները ակնհայտորեն կփոխվեն: Եթե, ենթադրենք, մարդկանց 65 տոկոսը համարում է, որ ինչ-որ բան բացասական է, դա չի նշանակում, որ դա բացասական է, դա նշանակում է, որ կա բացասական ընկալում, որը փոխելու համար ջանք է պահանջվելու: Եթե ընկալման հիմքն օբյեկտիվ է, պետք է այդ հիմքը վերացնել, իսկ եթե սուբյեկտիվ ընկալում է, այդ ուղղությամբ ևս պետք է աշխատել»,- պնդում է նախարարը:


Դավիթ Հարությունյանի խոսքերից պետք է ենթադրել, որ իր ղեկավարած ոլորտի նկատմամբ ընդամենը գոյություն ունի բացասական ընկալում, և 65 տոկոսը վատ ընկալման արգասիքն է: Նախարարի տրամաբանությամբ եթե առաջնորդվելու լինենք, ապա ընտրություններին ՀՀԿ-ն 49 տոկոս ձայն հավաքեց, բայց դա նույնպես սխալ ընկալման հետևանք է: Եվ ընդհանրապես, ցանկացած ցուցանիշ, որը մեզ դուր չի գալիս, արդեն իսկ սխալ բան է: Ճիշտ ցուցանիշ կարող է համարվել միայն այն, ինչը լիովին մեր սրտով կլինի: Ու հենց այս խորին համոզմունքով էլ աշխատում են Հարությունյան Դավիթն ու մյուսները:


Եվ եթե Հայաստանի ամենատաղանդավոր, ամենահմայիչ նախարարն է այսպես մտածում և աշխատում, որը նաև վունդերկինդ է, ապա ի՞նչ սպասենք մյուս նախարարներից, որոնք տաղանդավոր չեն (ինչպես բոլորը), հմայիչ չեն (ինչպես քչերը, հատկապես Հրանուշ Հակոբյանը), իսկ վունդերկինդության մասին չեն էլ երազում:







Դիտումների քանակ 84047


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հովիկ Աբրահամյանն ավելի խելոք էր

Հովիկ Աբրահամյանն ավելի խելոք էր

Փետրվարի 6, 2018


Կառավարության նիստերը դնփակ անցկացնելու մասին որոշումը գնահատվեց մի դեպքում իբրև հրապարակայնության սահմանափակում, մեկ այլ դեպքո...

Փակ դռներով կառավարությունը

Փակ դռներով կառավարությունը

Փետրվարի 1, 2018


Այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոր անակնկալ մատուց...

Դավիթ Հարությունյանի պատկերավոր գողությունը

Դավիթ Հարությունյանի պատկերավոր գողությունը

Դեկտեմբերի 20, 2017


Ֆրանսահայ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը ժամանակ առ ժամանակ Հայաստանում տիրող վիճակը քննադատող հարցազրույցներ է տալիս, թեև ինքը ...

Մեզ հայրեր պետք չեն

Մեզ հայրեր պետք չեն

Դեկտեմբերի 19, 2017


Շատ քիչ օրենքի նախագծեր կան, որոնք այդքան երկար ու տառապալից ճանապարհ են կտրում, որքան վիճակված է անցնել «Ընտանեկան օրենսգրքում...

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Նոյեմբերի 1, 2017


Նման շրջադարձը հատկապես ծանր տարավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որն, ըստ ամենայնի, ընտանեկան բռնության զոհ է (...

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Հոկտեմբերի 27, 2017


Մեկ ամսից ավելի հասարակության և պետական կառույցների բուռն քննարկմանն արժանացած «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայք...

Մի ծեծեք բժշկին, բայց…

Մի ծեծեք բժշկին, բայց…

Հոկտեմբերի 19, 2017


Եթե այսպես շարունակվի, Դավիթ Հարությունյանը կդառնա բռնությունների ամենագլխավոր մասնագետը։ Բռնությունները նրա ուղեղի մեջ արդեն դ...

ԱԷԿ-ի ապագան` Դավիթի ձեռքերում

ԱԷԿ-ի ապագան` Դավիթի ձեռքերում

Հոկտեմբերի 17, 2017


Օրերս ռուսական լրատվամիջոցներից մեկը մի անհաջող խայծ էր նետել` գրելով, թե իբր եվրոպացիները հայկական ատոմակայանը փակելու են։ Այս...

Երբ կամավորը իրավազուրկն է

Երբ կամավորը իրավազուրկն է

Հոկտեմբերի 16, 2017


Վերջին շրջանում զանազան օրենսդրական փոփոխությունների, նոր հայեցակարգերի և նախագծերի առատությունն իր հետ բերեց որոշակի լարվածութ...

Դավիթ Հարությունյանի խայտառակ զավակը և «կռուտիտը»

Դավիթ Հարությունյանի խայտառակ զավակը և «կռուտիտը»

Սեպտեմբերի 29, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, համաձայն որի «Տեղեկատվությա...

Գործ տվողներին կպաշտպանեն

Գործ տվողներին կպաշտպանեն

Սեպտեմբերի 28, 2017


Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ չարաբաստիկ «Իրազեկման համակարգի մասի...

Դավիթ Հարությունյան + 48

Դավիթ Հարությունյան + 48

Սեպտեմբերի 23, 2017


Այն օրից ի վեր, ինչ Դավիթ Հարությունյանը դարձավ արդարադատության նախարար, անընդմեջ ջանք է գործադրում անել այնպիսի մի բան, որ կստ...

Վերջը գլխի ընկան

Վերջը գլխի ընկան

Հուլիսի 27, 2017


ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Կենտրոնական բանկի մասին» օրենքում համապ...

Դեսպանն ուշացել է, իսկ Դավիթը` ոչ

Դեսպանն ուշացել է, իսկ Դավիթը` ոչ

Փետրվարի 16, 2017


Այս էլ որերորդ անգամ Միացյալ Նահանգների իշխանությունները` ի դեմս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հանդես են գալիս մեր երկրու...

Ձեռնաշղթաներ տեսուչների համար

Ձեռնաշղթաներ տեսուչների համար

Հունվարի 26, 2017


Այսօր կառավարության նիստի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նախ հիշեցրեց, որ ՀՀ կառավարութ...

Հրաշք Դավթի հերթական «հրաշքության» խայտառակ հետևանքները

Հրաշք Դավթի հերթական «հրաշքության» խայտառակ հետևանքները

Հունվարի 19, 2017


Պետությունը պոտենցիալ տավար է համարում յուրաքանչյուր անձի, ով ի վիճակի է առաջադրվել պատգամավոր, իսկ, ինչպես հայտնի է, այսօր Հայ...

Դավիթ Հարությունյանը նամակներ է ստանում հանդերձյալ աշխարհից

Դավիթ Հարությունյանը նամակներ է ստանում հանդերձյալ աշխարհից

Հոկտեմբերի 22, 2016


«ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի շուրջ վիճաբանությունները չեն դադարելու նույնիսկ դ...

Դավիթ Հարությունյանը նահանջում է

Դավիթ Հարությունյանը նահանջում է

Սեպտեմբերի 13, 2016


Հովիկ Աբրահամյանի պաշտոնաթողությունից ամենաշատը վշտացածների շարքում է Դավիթ Հարությունյանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-ն...

Քոչարյանի և серый кардинал-ի ցանած սերմերը

Քոչարյանի և серый кардинал-ի ցանած սերմերը

Հուլիսի 7, 2016


Այսօր կառավարության շենքի դիմաց հերթական անգամ հավաքվել էին հաշմանդամություն ունեցող նախկին օդաչուները՝ պահանջելով 2006 թվականի...

Դավիթ Հարությունյանը մարգարեացավ

Դավիթ Հարությունյանը մարգարեացավ

Հունիսի 27, 2016


Իշխանության վունդերկինդը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ձեռք է բերել նաև ապագան կանխատեսելու ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ