Ազգային խայտառակություն

Լոպազ գեղցու ցուցամոլությունը և գոյություն չունեցող «եվրաինտեգրված» պետությունը

Նոյեմբերի 28, 2017
Լոպազ գեղցու ցուցամոլությունը և գոյություն չունեցող «եվրաինտեգրված» պետությունը

Օսկան Քոչարյան


Մեր երկրում փակված ճանապարհն անպայման որևէ բանի խորհրդանիշ պիտի լինի: Եթե մի կողմ թողնենք շինարարական աշխատանքների նպատակով փողոցների ու մայրուղիների արգելափակման փաստերը, ապա մյուս դեպքերի համար երթևեկության արհեստական խոչընդոտումը ազդանշան կամ ահազանգ է որևէ կարևոր իրադարձության մասին: Օրինակ, հանրապետության տարբեր անկյուններում երբ գյուղացիները ոտքի են ելնում ու փակում են միջպետական ճանապարհները, անմիջապես հասկանում ես, որ սա սոցիալական ընդվզման ու պայքարի գործիքներից մեկն է: Կամ երբ Երևանում ցուցարարները պողոտաներ ու փողոցներ են փակում, անմիջապես դա գնահատվում է որպես քաղաքական առճակատման հերթական դրսևորում:


Բայց կա նաև ճամփա փակելու մեկ այլ ավանդույթ, ինչն արդեն պայքարի հետ որևէ առնչություն չունի և գերազանցապես հանդիսանում է իշխանություն և ազդեցիկ ներգործություն հանդես բերելու քաղքենիական ցուցամոլություն: Այսպես, կիրակի օրը Նորավանքում տեղի է ունեցել գեներալ Մանվելի երեք զավակի՝ Այծեմնիկի, Արփենիկի, Վազգենիկի մկրտության արարողությունը: Քավորը գեներալի մոսկվաբնակ ընկերներից Վանաձորցի Սևակն է եղել: Իշխանական հիերարխիայից որևէ մեկը ներկա չի եղել: Ականատեսների վկայությամբ՝ մոտ մեկ ժամից ավելի գեներալի մարդիկ փակել են Նորավանք տանող ճանապարհը, ու քաղաքացիները, որոնց շարքերում զբոսաշրջիկներ են եղել, չեն կարողացել մուտք գործել Նորավանք:


Հիմա փորձեք հասկանալ, թե որն է ճանապարհը փակելու անհրաժեշտությունը: Որևէ այցելու կամ զբոսաշրջիկ հազիվ թե ցանկություն ունենար ինչ-որ կերպ փչացնել գեներալի ու նրա հարազատների տոնական տրամադրությունը: Հայաստանի եկեղեցիներում ու սրբավայրերում ամեն շաբաթ տասնյակ ու տասնյակ նմանատիպ արարողություններ են կատարվում, և դեռ ոչ ոք որևէ մեկի համար խնդիրներ չի հարուցել: Այնպես որ Գեներալ Մանվելի կողմից Նորավանք տանող ճանապարհի փակելն այլ բան չէ, քան լոպազ գեղցու ցուցամոլություն, ով չափից ավելի է կարևորում սեփական անձը, մի բան, որ ուրիշներն ամենևին ցանկություն չունեն անելու: Դա նաև պետության գոյություն չունենալու ցուցանիշ է` այն պետության, որը մի քանի օր առաջ, մեր մեջ ասած, «եվրաինտեգրվեց»` ստորագրելով շատ հզոր ու համապարփակ մի համաձայնագիր:







Դիտումների քանակ 84685


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մանվել, կողմնորոշվիր

Մանվել, կողմնորոշվիր

Մայիսի 1, 2018


ԱԺ-ում ավարտվեց ՀՀ վարչապետի ընտրությունը: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ստանալ ձայների մեծամասնությունը և ընտր...

Հայր և որդի հեղափոխականները

Հայր և որդի հեղափոխականները

Ապրիլի 24, 2018


Երեկ գիշեր Էջմիածնում դանակահարել ու սպանել էին Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից, գեներալ Մանվել Գրիգորյանի թիմակից, 46-ամյա Ն...

Մի գիշերում ուրացավ

Մի գիշերում ուրացավ

Ապրիլի 24, 2018


Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ օր անց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը Ծիծեռնակաբերդում չկարողացավ կամ չցանկացավ...

Գեներալների աշխարհճանաչողությունը

Գեներալների աշխարհճանաչողությունը

Ապրիլի 18, 2018


Ներկա բարդ իրավիճակում յուրաքանչյուրը կողմնորոշվում է իր պատկերացումների և հնարավորությունների շրջանակներում: Սակայն առավել բար...

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Մարտի 5, 2018


ԵԿՄ նախագահ, պատգամավոր ու գեներալ Մանվել Գրիգորյանը կարող է շատ սիրել Սերժ Սարգսյանին և մեծ ցանկություն ունենալ, որ հենց նա դա...

Գեներալներն ու ոջիլները

Գեներալներն ու ոջիլները

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովի ռազմահայրենասիրական հատվածը` հանձինս գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի, առանց այդ էլ շատ...

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Դեկտեմբերի 6, 2017


Խորհրդարանում քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի արդեն լրամշակված տարբերակը, ասել է, թե` նոր նախագծում հաշվի են...

Գեներալները տարկետում են վերցրել

Գեներալները տարկետում են վերցրել

Նոյեմբերի 21, 2017


ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերը ոչ մի կերպ չի հաջողվում գումարել ամբողջական կազմով, թեև, հաշվի առ...

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Սեպտեմբերի 23, 2017


Բաքվում գտնվող հայաստանցի պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի ոդիսականը դեռ շարունակվում է: Ադրբեջանի մայրաքաղաքում...

Լենինից մինչև գեներալ Մանվել

Լենինից մինչև գեներալ Մանվել

Հուլիսի 15, 2017


Խորհրդային տարիներին աշակերտական կազմակերպությունը կոչվում էր պիոներիա: ԽՍՀՄ փլուզումից հետո դա վերացվեց: Ասացին, որ չի կարելի ...

Մանվելի ու Սեյրանի սանիտարական ախտահանումը

Մանվելի ու Սեյրանի սանիտարական ախտահանումը

Մայիսի 22, 2017


Մինչև վերջին պահն այն ակնկալիքը կար, որ նորընտիր խորհրդարանը գոնե որակապես կտարբերվեր հնից և օրենսդիրների շարքերում տեղ չէին ու...

Աստվածային պարգև

Աստվածային պարգև

Մայիսի 10, 2017


Գեներալ Մանվել Գրիգորյանն աստվածավախ է դարձել: Նրան սկսել են առավել հաճախ տեսնել սրբավայրերում կամ հոգևորականներով շրջապատված: ...

Ազգային ժողովի Տիգրան Մեծը

Ազգային ժողովի Տիգրան Մեծը

Մայիսի 8, 2017


Այսօր` Երկրապահի օրվա առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելեցին բարձրաստիճան պաշտոնյաներ և, իհարկե, ԵԿՄ նախագահ, գեներալ Մա...

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Ապրիլի 2, 2017


Այսօր Էջմիածին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/10 ընտրական տեղամասում ընտրելու էր գնացել ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական թեկ...

Գեներալ Մանվելին նկարահանած ունենան

Գեներալ Մանվելին նկարահանած ունենան

Փետրվարի 8, 2017


Հեռուստալրագրողներին «տելեվիզոր» անվանող գեներալ Մանվել Գրիգորյանը խրոնիկական արգահատանք է տածում ամեն կարգի տեսախցիկների հանդե...

Գեներալի որդին չէր սպանվում, սպանել էր ուզում

Գեներալի որդին չէր սպանվում, սպանել էր ուզում

Հունվարի 16, 2017


Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների նախօրեին լուր տարածվեց այն մասին, թե մահափորձ է իրականացվել գեներալ Մանվել Գրիգորյանի որդու...

Ընտանիքի ինտելեկտուալը

Ընտանիքի ինտելեկտուալը

Դեկտեմբերի 28, 2016


Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են երկպառակության առիթ դառնալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքում: Տեղեկություննե...

Հրանտն ու իր միլիոնանոց հեքիաթը

Հրանտն ու իր միլիոնանոց հեքիաթը

Նոյեմբերի 22, 2016


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանին վստահաբար կարելի է դասել այն մարդկանց թվին, ովքեր երջանիկ...

Գեներալ Մանվելը մարտնչում է աքլորների դեմ

Գեներալ Մանվելը մարտնչում է աքլորների դեմ

Նոյեմբերի 12, 2016


Գեներալ Մանվել Գրիգորյանը շատ է սիրում, երբ պատմում են Արցախում իր հերոսությունների մասին: Ճիշտ է, դրանց մեծ մասը հենց ինքն էլ ...

Գեներալ Մանվելի խելքը չի կտրում

Գեներալ Մանվելի խելքը չի կտրում

Հոկտեմբերի 27, 2016


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այլևս հետաքրքիր չէ գեներալ Մանվել Գրիգորյանի համար, քանի որ նա արդեն նախարար չէ: Մ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ