Սովորական խայտառակություն

«Ազատ դեմոկրատների» ձմեռային ծլարձակումը

Նոյեմբերի 28, 2017
«Ազատ դեմոկրատների» ձմեռային ծլարձակումը

Հայկական հեթանոսական դիցարանում հնարավոր է գտնել մեռնող և հարություն առնող աստվածություններ: Հայկական քաղաքական դաշտում նույնպես կան այդ հատկանիշներով օժտված կուսակցություններ: Վերցնենք թեկուզ «Ազատ դեմոկրատների» օրինակը: ԱԺ վերջին ընտրություններից հետո հիշյալ կուսակցությունն այնպես տրոհվեց ու տարրալուծվեց, որ այլևս անհնար էր հավատալ, թե այն երբևէ ասպարեզում կհայտնվի: Բայց արի ու տես, որ հարություն առնելու ձևերը նաև նրանց է հայտնի, և հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքել, «Ազատ»-ները ազատություն ստացան:


Այդ օրերին էր, որ կուսակցությունը հայտարարեց, թե աշնան սկզբին համագումար է հրավիրելու: Աշունը սկսվեց, համագումար չեղավ: Երկրորդ անգամ տեղեկացրեցին, որ համագումարը տեղի կունենա հոկտեմբերին: Հոկտեմբերն ու նոյեմբերն էլ գլորվեցին` համագումարը չկա: Հիմա արդեն կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Այվազյանը ասում է, թե իրենց գլխավոր հավաքը, ամենայն հավանականությամբ, կկայանա դեկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում:


«Ազատ դեմոկրատները» աշխարհի ամենամեծ քաղաքական ուժը չեն, որ համաժողով անելու համար ստիպված լինեն հաղթահարել աննկարագրելի դժվարություններ: Եվ արդեն իսկ պարզ է դառնում, որ իրար գլխի հավաքվելու համար նրանք կողմնորոշվում են բացառապես նպատակահարմարությամբ: Հենց դրա մասին է հուշում կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, երբ ասում է. «Մենք էլ ենք նայում թե՛ քաղաքական պրոցեսներին, թե՛ ընդհանուր զարգացումներին, որպեսզի ճիշտ ժամանակին լինի համագումարը»:


Սովորաբար, յուրաքանչյուր կուսակցության կանոնադրության մեջ հստակ նշված է, թե նա երբ պիտի գումարի իր համագումարը: Այնտեղ բառ անգամ չկա այն մասին, որ դա հավեսի, տրամադրության, քմահաճույքի և կամ ներքին այլ մղումների թելադրանքով է լինում: Ու հիմա «Ազատ դեմոկրատների» կողմից արհեստածին ձգձգումները կարող են միայն նշանակել հետևյալը. սա այն ուժն է, որին Հայաստանում համարում էին ընդգծված եվրոպամետ: Սա այն ուժն է, որ ԵՏՄ-ին դեմ արտահայտվելով` հանդես էր գալիս այդ կառույցին մեր երկրի անդամակցությունը դադարեցնելու պահանջով: Իսկ այժմ նրա համար խիստ անհրաժեշտ է իրերի դրությունն այնպես ներկայացնել, որ իրենց մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստան-ԵՄ ինտեգրումը: Եվ համագումարի անվերջ հետաձգումն էլ եղել է մինչև վերջին վայրկյանը սպասելու, դիտելու, գնահատելու և նոր հանդես գալու տրամաբանությամբ: Ժամը վրա է հասել: «Ազատ դեմոկրատները» կարող են վերադառնալ:






Դիտումների քանակ 23808


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլի ու Խաչատուրի վիճարկելի հողատարածքը

Նիկոլի ու Խաչատուրի վիճարկելի հողատարածքը

Մարտի 2, 2017


Նախընտրական դաշինքների ու կուսակցությունների շարքում առայժմ ամենահամեստն ու լռակյացը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է: Այդ ...

«Ազատ դեմոկրատների» ազատ երազանքները

«Ազատ դեմոկրատների» ազատ երազանքները

Փետրվարի 14, 2017


Նախընտրական ակտիվ թոհուբոհի մեջ հետզհետե գծագրվում են գլխավոր խաղացողները: Դրան զուգահեռ հստակեցվում են քաշային կարգերը, և մրցա...

Ազատ դեմոկրատներն այլևս ազատ չե՞ն

Ազատ դեմոկրատներն այլևս ազատ չե՞ն

Փետրվարի 4, 2017


Սկզբում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը լքեց Անուշ Սեդրակյանը` իր քայլը հիմնավորելով նրանով, որ հարազատ կուսակցությունը պատր...

Խաչատուր Քոքոբելյանը` կործանման և փրկության միջև

Խաչատուր Քոքոբելյանը` կործանման և փրկության միջև

Դեկտեմբերի 14, 2016


«Ազատ դեմոկրատներ» կուսակցւթյան նախագահ Խաչատուր Քոքոբելյանը մեծ քաղաքական գործիչ է: Համենայն դեպս, նա է այդպես կարծում, իսկ կա...

Ստյոպա Սաֆարյանը՝ արևմտամետների առաջնորդ

Ստյոպա Սաֆարյանը՝ արևմտամետների առաջնորդ

Նոյեմբերի 17, 2016


Այսօր Հայաստանում արևմտյան քաղաքական տարածքները ներկայացնող հյուրերի առատություն կար: Երևանում էին Եվրոպական հանձնակատարներ, Եվ...

Պատգամավորների գրագողությունը

Պատգամավորների գրագողությունը

Հուլիսի 20, 2016


Պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Խաչատուր Քոքոբելյանն անհարմար իրավիճակի մեջ են հայտնվել: Եվ այդ վիճակի մեջ նրանց գցել է կառավ...

Մեղավոր և անմեղ նախարարների տարբերությունը

Մեղավոր և անմեղ նախարարների տարբերությունը

Մայիսի 30, 2016


Խորհրդարանում նոր բարքեր են ձևավորվում: Ինչ-որ պահից սկսած օրենդիր մարմինը, հավանաբար, կտարանջատի մեղքն անմեղությունից և դա առա...

Ո՞վ կստանա Նորին գերազանցության 2017-ի քվոտան

Ո՞վ կստանա Նորին գերազանցության 2017-ի քվոտան

Մայիսի 2, 2016


Հայաստանի խորհրդարանում միշտ եղել են այսպես կոչված արևմտամետ քաղաքական ուժեր, ուժեր որոնք իրենց նպատակն ու խնդիրն են համարել պա...

Լյովիկ Զուրաբյանին կփրկի երրորդ համաշխարհային պատերազմը

Լյովիկ Զուրաբյանին կփրկի երրորդ համաշխարհային պատերազմը

Նոյեմբերի 13, 2015


Խաչատուր Քոքոբելյանի պահվածքն իսկապես դատապարտելի է, քանի որ չի կարելի սպառնալ մի մարդու, ով ամբողջ կյանքն ապրել է սպառնալիքի տ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ