Ազգային խայտառակություն

«Հոգևոր ամրակների» փակուղի. ինչպես Գարեգին Նժդեհը հաղթեց «գիմնազիստ Կոլյային»

Նոյեմբերի 29, 2017
«Հոգևոր ամրակների» փակուղի. ինչպես Գարեգին Նժդեհը հաղթեց «գիմնազիստ Կոլյային»

Վիկտոր Յակուբյան


Նոյեմբերի վերջին Ռուսաստանում առավել քննարկվող տեղեկատվական պատրվակը դարձավ նովիուրենգոյցի երիտասարդ Նիկոլայ Դեսյատնիչենկոն։ Բունդեսթագում Դեսյատնիչենկոյի «ապաշխարական ելույթի» պատմության արդյունքը հայտնի է. ռուսաստանցիների զգալի մասը նրան հեռակա էքսկուրսիա ուղարկեց նացիստական վայրագությունների բոլոր վայրերով՝ Աուշվիցից մինչև ռազմագերիների ճամբարները Ֆրիդրիխ Պաուլյուսի 6-րդ բանակի գործողությունների գոտում։ Այդ նույն ժամանակ Հայաստանում նույնպես ցասումով հիշում էին Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Առիթը «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշենիննիկովայի հետ» ծրագիրն էր, որը հեռարձակվում է ռուսաստանյան «Звезда» հեռուստաալիքով։ Հայաստանի պարագայում «Բունդեսթագում ելույթ ունեցող տղայի դերը» բաժին ընկավ ՌԴ պաշտպանության նախարարության հեռուստաալիքին։


Ի՞նչն էր վրդովեցրել հայերին։ Վերոնիկա Կրաշենիննիկովան ռուսաստանյան առաջատար քաղաքագետ է, «Единая Россия» կուսակցության Բարձրագույն խորհրդի անդամ, իր հաղորդման եթերում հիշատակել է անցած տարի Երևանում Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհ) հուշարձանի բացումը։ Կրաշենիննիկովան հեռուստադիտողներին հիշեցրել է, որ Նժդեհը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համագործակցել է նացիստների հետ, և նրան համեմատել է Ստեպան Բանդերայի հետ։ Նրանից, որ Նժդեհի հուշարձանի բացմանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Հայաստանի իշխանությունների այլ հայտնի ներկայացուցիչներ, Կրաշենիննիկովան եզրակացրել է. «Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), ինչպեսև Պյոտր Պորոշենկոյի ռեժիմն Ուկրաինայում, հերոսացնում է նացիստների հանցակիցներին»։


Եթե Դեսյատնիչենկոյի պարագայում ռուսաստանցի չինովնիկները խնդրել են զայրացած հասարակությանը «դադարեցնել դպրոցականին հալածելը», ապա ՀՀԿ-ի դեպքում իշխանությունը սատարեց ժողովրդական ցասումը՝ հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ։ «Այդ հեռուստաալիքի եթերում հնչած ոչ կոռեկտ գնահատականները չեն համապատասխանում հայ-ռուսական գործընկերային հարաբերություններին։ Համապատասխան խողովակներով մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը»,- ասվում է ՀՀԿ մամուլի քարտուղար, Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունում։ Նժդեհը, Շարմազանովի խոսքերով, «մեր ազգի մեծագույն հերոսներից մեկն է և մեզ համար նույնպիսի նշանակություն ունի, ինչպեսև մեր բարեկամ ռուս ժողովրդի համար Ալեքսանդր Սուվորովը»։ «Звезда»-ի ղեկավարությունը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին հղած նամակում ներողություն է խնդրել «Կրաշենիննիկովայի ոչ կոռեկտ արտահայտությունների և գնահատականների համար և հանել է Նժդեհի մասին հաղորդումը Youtube-ից։


Դժվար չէ նկատել. «Звезда» հեռուստաալիքը և «Единая Россия»-ն հանձին կուսակցության Բարձրագույն խորհրդի անդամ Կրաշենիննիկովայի՝ Նժդեհի պարագայում հայտնվել են այն նույն ծուղակում, որում և անցած տարվա ամռանը հայտնվել էր Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ հանձին գերատեսչության մամլո դեպարտամենտի ղեկավար Մարիա Զախարովայի։ Այս թակարդի նենգությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Բանդերայի, Քվիսլինգի և բացասական այլ պերսոնաժների հետ Նժդեհի համեմատությունից հետո, կարծում են. ռուսաստանյան իշխանությունը չի ցանկանում իմանալ հայ ժողովրդի պատմությունն ու հոգեբանությունը, և ավելին՝ ցանկանում է Հայաստանը տեսնել միայն ռուսաստանյան «ակնոցներով»։ Սա դեռ ամենավատ տարբերակը չէ, կարծում են Հայաստանում։ Շատ ավելի վատ կլինի, կարծում են Հայաստանում, եթե գործընկեր երկիրը քաջ տեղեկացված է հայկական իրողությունների մասին, բայց գիտակցաբար նեղացած տգետ է խաղում։ Ռուսաստանի նման հավանական դիրքորոշման մեջ հայերն իրենց արված դիվանագիտական ոտքի հարված են տեսնում։ Ղարաբաղի (որի կարգավիճակի հարցում Ռուսաստանը հանդես է գալիս որպես առաջատար դատավոր), Ադրբեջանում և Թուրքիայում՝ Ռուսաստանի գործընկեր երկրներում, Հայաստանի հանդեպ «քնքուշ սիրո» գործոնի հաշվառմամբ՝ Նժդեհի հետ կապված կազուսը հայերի մեջ տհաճ նստվածք է թողնում Մոսկվայի հանդեպ։


Այն, որ Ռուսական կայսրության բանակի նախկին սպա Տեր-Հարությունյանի կենսագրությունում եղել է միջադեպ՝ խոնարհվելու Հիտլերին, ճիշտ է։ Ճիշտ է և այն, որ նա աշխատել է Յոզեֆ Գեբելսի գերատեսչության համար՝ ռազմագերի հայ կարմիրբանակայիններին հորդորելով մտնել Հիտլերի կողմից ստեղծվող «Հայկական լեգեոնի» մեջ»։


Ո՞րն է ծուղակը։ Ռուսաստանի առաջատար քաղաքական խոսնակները, ինչպեսև Նժդեհի մասին գրող ռուսաստանցի լրագրողների մեծ մասը բաց են թողնում Նժդեհի կենսագրության մյուս պահերը։ Երևանյան բանտից ուղարկած նամակում Նժդեհը 1947թ. գրում էր Ստալինին. առաջին շփումը նացիստների հետ, որն ավարտվեց համագործակցությամբ, Նժդեհն ունեցել է այն ժամանակ, «երբ խորհրդա-գերմանական բարեկամությունը դեռ ուժի մեջ էր», այսինքն՝ մինչև 1941թ. հունիսի 22-ը։ Ավելի որոշակի Նժդեհի գործակցության տարեթիվն ու հանգամանքները նշվում են քրեական գործում, որը հարուցել է Հայկական ԽՍՀ պետանվտանգությունը Նժդեհի զինակից Հայկ Ասատրյանի դեմ։ «1939թ. սեպտեմբերին Ասատրյանը Նժդեհի հետ հուշագրով միասին դիմել է Սոֆիայում գերմանական դեսպանություն, որում խնդրում էր, որպեսզի. «1. գերմանացիները իրենց պաշտպանության տակ վերցնեն Եվրոպայում ապրող հայերին; 2. օգնեն հայկական հարցի լուծմանը; 3. գերմանական կառավարությունը միջնորդի խորհրդային կառավարության առջև Կովկասում Խորհրդային Հայաստանի դրքերի ամրապնդման մասին»,- ասվում է Հայկ. ԽՍՀ ՊԱՆ կազմած ամփոփագրում։ Դրանից հետևում է, որ Հիտլերի հետ առաջին կամավոր շփումը Նժդեհն ունեցել է այն ժամանակ, երբ ֆյուրերը, արդի լեզվով ասած, ԽՍՀՄ ռազմավարական գործընկերն էր, հետևաբար՝ հայ գործչի գործողություններում հանցակազմ չի եղել։


Այդ նույն ամփոփագրից հետևում է. Նժդեհը գերմանացիներին խնդրում էր պաշտպանել Եվրոպայի հայկական սփյուռքը, ավելին՝ սատարել Խորհրդային Հայաստանի դիրքերի ամրապնդմանը (!)։ Նժդեհը գերմանացիներին դիմել է Բուլղարիայից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Բուլղարիայի հարևան Թուրքիայում պանթյուրքական վերածնունդ էր տեղի ունենում «երիտթուրքերի» լավագույն ավանդույթներին» համապատասխան, ինչն ստիպեց Եվրոպայի հայերին լրջորեն երկյուղել իրենց ապագայի համար։ Նժդեհի դիվանագիտության հաջողությունների մասին Հայկական ԽՍՀ ՊԱՆ նյութերն ավելի քան պերճախոս են. փորձը ոչ մի արդյունք չտվեց։ Երկրորդ անգամ Նժդեհը Բեռլին դիմել է 1941թ., «Բարբարոսա» պլանից մի քանի ամիս առաջ։ Հայցը պայմանավորված էր նրանով, որ Հերման Գյորինգը այն ժամանակ հայերին հավասարեցնում էր հրեաներին։ Տեղյակ լինելով Հոլոքոստի իրողություններին՝ Նժդեհը փորձեց հետ պահել գերմանացիներին երիտթուրքերի վայրագություններից։ Երրորդ շփումը տեղի ունեցավ 1942թ. և ավարտվեց նացիստների հետ Տեր-Հարությունյանի կարճաժամկետ ( ոչ լրիվ 2 տարի) գործակցության հայտնի փաստով։ Ինչպես հետագայում նշում էր Նժդեհը հարցաքննությունների ժամանակ, նա ծրագրում էր գերմանացիների հետ դաշնակցող «Հայկական լեգեոնի» ուժերն ուղղել ոչ թե ԽՍՀՄ-ի, այլ Թուրքիայի դեմ։ Թուրքիան 1942թ. Կովկասի վրա հիտլերյան հարձակման նախօրեին Կարսի և Բաթումի շրջան ուղղեց զորախմբավորումներ։ Նժդեհը հարցաքննությունների ժամանակ հավաստիացնում էր, որ Արևելյան ճակատ դուրս չի եկել։ 1944թ. արդեն, երբ ձերբակալվեց, նախկին ցարական սպան լիովին հիասթափվել էր նացիստներից և, համաձայն սեփական ցուցմունքների, պատրաստվում էր անցնել Խորհրդային Միության կողմը։ Տեր-Հարությունյանի համար, որը խորհրդային իշխանությունը զուգորդում էր Քաղաքացիական պատերազմի ադրբեջանական բոլշևիկների՝ նախկին մուսավաթականների հետ, հաշտությունը Ստալինի հետ բարոյական սխրանք էր։ Հատկանշական է, որ խորհրդային Թեմիսը Նժդեհին 25 տարվա բանտարկություն նշանակեց, այլ ոչ թե գնդակահարեց. պետանվտանգության կողմից՝ հանձինս Լավրենտի Բերիայի և Վիկտոր Աբակումովի, դա չափից ավելի մարդասիրական էր Հայրենիքի դավաճանի հանդեպ՝ այն ժամանակվա չափանիշներով։


Խորհրդային բանտում Տեր-Հարությունյանը, մերօրյա լեզվով ասած, արտոնյալ բանտարկյալ էր։ Նա բանտից նամակներ էր գրում Ստալինին, որոնցում առաջնորդին համոզում էր վերանայել իր անցյալ սխալները, երախտագիտություն էր հայտնում Խորհրդային Հայաստանի հանդեպ հոգատարության համար և նախազգուշացնում էր Թուրքիայի և «Դաշնակցության» հայ բուրժուական ազգայնականների հակախորհրդային պլանների մասին։ 1947թ. հունվարին ԽՍՀՄ ՊԱՆ-ը քննարկում էր Նժդեհին որպես իր գործակալ ներգրավելու հարցը՝ հակադաշնակցական տրամադրություններ ունեցող հայ սփյուռքի հետ արտասահմանում աշխատանքի համար։ Խորհրդային դատարանը Նժդեհին պատժում էր, ըստ էության, ոչ թե նացիստների հետ գործակցելու, այլ Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման ժամանակներում հակաբոլշևիկյան գործունեության համար։


Հետխորհրդային տարիներին ազգային հերոսի կարգավիճակում վերականգնված Նժդեհը դարձավ Հայաստանի և հայ ժողովրդի խորհրդանիշը։ Խորհրդային մարշալ Իվան Բաղրամյանի և Բրեստի ամրոցի հերոս Սամվել Մաթևոսյանի հետ հավասար։ Հայաստանում անցած տարվանից զարմանում են, թե ինչու Մոսկվան չի նկատում, որ Նժդեհըի հերոսացվում է Արարատի ստորոտին ավելի քան 20 տարի։ Դեռևս 1990-ականների սկզբին Երևանում հրապարակ և մետրոյի կայարան վերանվանեցին Նժդեհի անունով, որոնք ԽՍՀՄ օրոք կրում էին հին բոլշևիկ Սուրեն Սպանդարյանի անունը։ Նժդեհի մշակած քաղաքական ուսմունքը՝ «Ցեղակրոնությունը», Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունն է։ Կուսակցությունն իշխանության ղեկին է 1999-ից, երբ նրա առաջնորդ Վազգեն Սարգսյանը Հայաստանի վարչապետ դարձավ։ Արժե ավելացնել, որ Նժդեհի հուշարձան կա նաև Ռուսաստանում՝ Արմավիրում։


Հայաստանում մտածում են. նրբին նյուանսները՝ Նժդեհի հետ կապված, գուցե, լավ հայտնի չեն ռուսաստանցի շարքային քաղաքացիներին, բայց Ռուսաստանի ուղղահայացը, ըստ էության, վաղուց պետք է որ տեղյակ լիներ, թե ինչ տեղ է զբաղեցնում այս մարդը հայկական պետության անցյալում և ներկայում։ Ուստի, հայկական սոցիումը անցած տարվանից տագնապով է նայում Ռուսաստանում Հայաստանին վերաբերող ցանկացած պատմաքաղաքական քայլի։ Մոսկվայի «խոսող գլուխների» կողմից Նժդեհի անվանարկումը Հայաստանում ստեղծում է իր դեմ «երկակի ստանդարտների» զգացողություն։ Ադրբեջանում մուսավաթական կառավարության առաջնորդ Մամեդ-Էմին Ռասուլզադեի՝ Հիտլերին բարյացակամորեն վերաբերվող պանթյուրքիստի պաշտամունքի առնչությամբ առայժմ վրդովմունք չի հայտնվել։


Երևանում կարծում են, որ Մոսկվան սկսեց քիչ թե շատ ադեկվատ արձագանքել ուկրաինական իրողություններին, որտեղ ծաղկում-բարգավաճում է իսկական նացիզմը, միայն «եվրամայդանից» հետո։ Սա պրագմատիկ հայերի աչքում նույնպես միավորներ չի ավելացնում Ռուսաստանի օգտին, որին յուրաքանչյուր հայ սովոր է հարգել մանկությունից։


Ռուսաստանի դիվանագիտության «մարմնաշարժումների» պատճառով Հայաստանի սոցիումում աճող թյուրըմբռնումից՝ ոչ առանց հաջողության, օգտվում են Նժդեհի պաշտոնական ժառանգները՝Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ 1920-ականների ծայրահեղ աջ կորպորատիվիզմի ոգով պահված «Ցեղակրոնությունը» (այնտեղ աշխարհի բոլոր հայերը բաժանվում են «իսկականների», «մոլորվածների» և «հիմարների») Սերժ Սարգսյանի շրջապատի պրագմատիկներին, իհարկե, հարմար չէ։ Բայց ՀՀԿ-ն ոչ առանց հաճույքի որսում է Մոսկվայից եկող մեսիջները «նացիստ Նժդեհի» մասին, որպեսզի մե՛կ իրավիճակից ելնելով, մե՛կ էլ մշտապես «թեքի» հայ սոցիումի տրամադրություններն Արևմուտքի կողմը, հետևաբար՝ ընդդեմ Ռուսաստանի։ Հազիվ թե համընկնում լինի, որ վերջերս աղմուկ հանած՝ Եվրամիության հետ գործընկերության մասին համաձայնագիրը Երևանն ստորագրել է նոյեմբերի 24-ին՝ «Звезда» հեռուստաալիքի եթերից հանրային դժգոհության թեժ պահին, որտեղ Հայաստանի ազգային հերոսը և ՀՀԿ խորհրդանիշը հավասարեցվեց մոլի նացիստ Բանդերային։ Հընթացս, «եվրասոցիացումից» առաջ կառավարող կուսակցությունը խորհրդարանով անցկացրեց «Ընտանեկան բռնության կանխման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը՝ փաստորեն Հայաստանում գործարկելով յուվենալ արդարադատությունը՝ դրա արևմտյան ըմբռնմամբ։ Այստեղից, ինչպես ասում են, բնավ «Ցեղակրոնի» հոտ չի գալիս։


Հոդվածի սկզբում պատահական չէր, որ հիշատակվեց ռուսաստանցի պատանու հետ կազուսը, որը փաստորեն Բունդեսթագում ապաշխարել է իր երկիրը հիտլերականներից ազատագրելու համար։ Երբ ռուսաստանցի առաջատար քաղաքագետը ՌԴ պաշտպանության նախարարության հեռուստաալիքի եթերում ստորագրեց Նժդեհի կենսագրությունը և հայկական իրողությունները չիմանալու տակ, պաշտոնական Երևանը բռնեց զայրացած ժողովրդի կողմը և ստիպեց «Звезда»-ին ներողություն խնդրել։ Իսկ Ռուսաստանում Նովի Ուրենգոյի «խաղաղարարին» զայրացած ռուսաստանցիներից պաշտպանեցին բարձրաստիճան պետական գործիչները։ Հայաստանում, որտեղ Հայրենական մեծ պատերազմը նրա պատմության կարևորագույն մասն է, հասարակության զգալի հատվածը, մեղմ ասած, չհասկացավ ռուսաստանյան ուղղահայացի «հումորի կատակները» Նիկոլայ Դեսյատնիչենկոյի հանդեպ։ Եվ առաջարկեց Շարմազանովի բերանով իր կատակը, որում Նժդեհը հայերի համար նույնն է, ինչ Սուվորովը՝ ռուսների (թեև, պայմանականորեն ասած, եթե Ալեքսանդր Վասիլևիչը բռնվեր էլ երիտթուրքերի հետ անգամ անուղղակի համագործակցության հանցանքի մեջ, որոնք կազմակերպեցին Հայոց ցեղասպանությունը, ապա հազիվ թե որևէ մեկը Ռուսաստանում գլխի ընկներ արգելել խոսել այդ մասին հայ քաղաքագետներին ԶԼՄ-ներում)։ Մասշտաբն ունի նշանակություն...


Ներկայացված պրոբլեմատիկայի բարոյախոսությունն ավելի լայն է Երկրորդ համաշխարհային պատերազմից և այն բանից, թե ինչպես են այն մեկնաբանում Ռուսաստանում և Հայաստանում։ Վերոնիկա Կրաշենիննիկովայի եթերը, ինչպեսև Մարիա Զախարովայի անցած տարվա հայտարարությունը, ինքնին Մոսկվայի ձգտումների արտահայտությւոնն են՝ նախկին ԽՍՀՄ-ում ստեղծել «իրենց հոգևոր կայրսությունը»՝ առողջ խորհրդանիշներով և արժեքներով։ Այս ձգտումը պայմանավորված է նրանով, որ 1991թ. հետո նախկին եղբայրական հանրապետություններում ազգաշինական առասպելաբանության շքերթ սկսվեց, որը սպառնում է ցամաքի մեկ վեցերորդ մասը վերածել չդադարող աշխարհաքաղաքական հակամարտությունների գոտու։ Ուկրաինայում 2014-ից դեռ շատ առաջ փառաբանեցին Բանդերային և Ջոհար Դուդաևին, Մերձբալթիկայում ավելի քան 20 տարի պատվի են արժանացնում՝ որպես հանուն ազատության մարտիկների, էսէսականներին և «անտառային եղբայրներին»։ Ղրղզստանի նախագահի վերջին հրամանագրերից մեկը, որում ռուսների զանգվածային կոտորածի օրը 1916թ. հայտարարվել է պետական տոն, դատարկ տեղում չի ծնվել, այլ կառուցակցվել է պանթյուրքական հարացույցից և թյուրքական ծագմամբ արմատական-ազգայնականների բազմամյա տրամադրություններից։


Բայց, փորձելով հետ պահել նախկին ԽՍՀՄ-ը ցաքուցրիվ լինելուց և հակամարտություններից՝ Ռուսաստանը չի հասցնում (կամ չի կարող) իր ներսում ստեղծել քիչ թե շատ ընկալելի հոգևոր ամրակներ։ «Ուրենգոյցի տղայի» հասարակական դատապաշտպաններն իրավացի են այն հարցում, որ մեղքի զգալի մասն ընկնում է ոչ թե Դեսյատնիչենկոյի, այլ այն մթնոլորտի վրա, որում ձևավորվել է այդ երիտասարդը։ «Սուրբ իննսունականների» դեպքերը, երբ էլիտար դպրոցների ուսուցիչները երեխաներին Հայրենական մեծ պատերազմի պատմություն էին կարդում Սուվորով-Ռեզունի գրքերով, մեր օրերում իրենք իրենց չեն անհետացել։ Հռետորական հարցը՝ «բավարական կխմեի՞ք արդյոք», ինչպեսև իննսունական թվականներին, լավ վարվելաձև է դպրոցներում և երկրի առաջատար բուհերի հումանիտար ֆակուլտետներում։ Ճկուն մտածողության հատկանիշ է համարվում, եթե բարձրդասարանցին կամ ուսանողը փորձում է արդարացնել վլասովականներին, «անտառային եղբայրներին», բանդերականներին և նացիզմի այլ հետևորդներին։ Ռուսաստանի երիտասարդ սերնդի որոշ ներկայացուցիչների իրական վերաբերմունքն իրենց երկրի հերոսական պատմությանը երևում է դեռևս անցած տարի աղմուկ հանած կուրսկցի ճակատային Լյուբով Կոզինեցի պատմությունից։ Երիտասարդ կուրսկցի աղջիկները, որոնց արտասահմանյան մեքենաները տուժել էին Կոզինեցի տան խարխուլ մասի փլուզումից, որոշել էին փոխհատուցում «պոկել» իրենց մեքենաների համար ոչ թե չինովնիկներից, այլ պատերազմի վետերանի՝ ճակատային բուժաշխատողի, առողջապահության վաստակավոր աշխատակցի դեմ դատական հայց ներկայացնելու ճանապարհով։ Դատարանի կողմից հաստատված կես միլիոն ռուբլին վճարելու համար 95-ամյա կինը ստիպված էր վաճառել իր իրերը...


Հարևանների համար հոգևոր ամրաններ կռել, երբ Ռուսաստանի ներսում քաղաքացիները վաղուց վարժվել են «իրենց ոտքի տակ երկիրը չզգալուն», իհարկե, կարելի է։ Բայց, ինչպես կասեր ուշ «լճացման» դեռևս համեմատաբար բարվոք տարիների խորհրդային հետախույզ Լեոնիդ Շեբարշինը, «ակտիվ արտաքին քաղաքականությունը՝ ներքինի լիակատար բացակայության պայմաններում, պետության կործանում է»։



Աղբյուրը՝ EurAsia Daily 


Խմբագրության կողմից


Առանց մեկնաբանությունների...






Դիտումների քանակ 32730


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Նոյեմբերի 20, 2017


1990-ականներին Աշոտ Նավասարդյան անուն-ազգանվամբ մի խայտառակ միջակություն հիմնեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ 1995-ին...

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Հոկտեմբերի 12, 2017


Այսօր Սանկտ Պետերբուրգում Էդուարդ Շարմազանովը վերջապես հնչեցրել է առաջին խելոք միտքն իր կյանքում: Այս տարիքում դա անելն ուշ է, ...

Արմեն Ամիրյանին կհեռացնեն ՀՀԿ-ից

Արմեն Ամիրյանին կհեռացնեն ՀՀԿ-ից

Հունիսի 9, 2017


Կան բոլոր հիմքերն այն բանի համար, որ նորաթուխ ՀՀԿ-ական ու նախարար Արմեն Ամիրյանին հեռացնեն իշխանական կուսակցության շարքերից: Ճի...

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

Մայիսի 30, 2017


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` մայիսի 28-ին արտասանած մի միտք փորձանք է դարձել նրա գլխին: Հանրապետության տոնի ա...

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Մայիսի 22, 2017


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գլիտելիքների այնքան պաշար ունի, որ արդեն կարող է դասախոսել: Համենայն դեպս, նա ...

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Մայիսի 21, 2017


Այստեղ սիմվոլիզմ ենք նկատում: Բանն այն է, որ անձամբ Գարեգին Նժդեհին երբեք չի հետաքրքրել իր ընտանիքը, նա չի էլ ճանաչել իր երեխայ...

Արշալույս Փայտյանի նժդեհական իմպրովիզացիան

Արշալույս Փայտյանի նժդեհական իմպրովիզացիան

Նոյեմբերի 4, 2016


Պաշտոնաթող գնադապետ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուրի) կողմից ստեղծվող նոր նախաձեռնությունը դեռ լույս աշխարհ չեկած արդեն իսկ ...

Ե՞րբ վարչապետին կնժդեհացնեն

Ե՞րբ վարչապետին կնժդեհացնեն

Հոկտեմբերի 1, 2016


Նա կդառնա հանրապետական, մեր օրերի Գարեգին Նժդեհը, և ինչպես Նժդեհը նահանջի տեղ չունեցավ Բուլղարիայից և հանձնվեց ՆԿՎԴ-ին, այնպես ...

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Հունիսի 21, 2016
1

Եթե իշխող կուսակցությունը Հայաստանում Հանրապետականն է, որի պաշտոնական գաղափարախոսությունը նժդեհականությունն է, ուրեմն երկրի բոլ...

Սպառնո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ին գող Ասոյի ճակատագիրը

Սպառնո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ին գող Ասոյի ճակատագիրը

Հունիսի 13, 2016


Գարեգին Նժդեհը ՀՀԿ-ի համար փորձություն դարձավ: Բայց քչերը գիտեն, որ սա Նժդեհի արձանի առաջին փորձությունն ու, ինչու ոչ, փորձանքը...

Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ

Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ

Հունիսի 12, 2016
2

Ընդունենք մի պահ, որ Շարմազանովը լուրջ մարդ է կամ ընդհանրապես մարդ է և կարծիքի իրավունք ունի: Ըստ նրա, եթե չլիներ Նժդեհի լեգեոն...

Հայկական կոմպլեմենտարիզմի նոր մոդելն ի պաշտպանություն Գարեգին Նժդեհի

Հայկական կոմպլեմենտարիզմի նոր մոդելն ի պաշտպանություն Գարեգին Նժդեհի

Հունիսի 11, 2016


Երեկ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգե...

Խայտառակություն. Զախարովան դեմ է Գարեգին Նժդեհին, Շարմազանովը` կողմ

Խայտառակություն. Զախարովան դեմ է Գարեգին Նժդեհին, Շարմազանովը` կողմ

Հունիսի 11, 2016
2

Հայ կեղծ նժդեհականները, որոնք լիքն են` պրն Լֆիկից սկսած, վերջացրած պրն Լիսկայով, իսկական նժդեհականների խելքին ընկնելով, որոնց մ...

Գարեգին Նժդեհը փորձանք է դառնում հայերի գլխին

Գարեգին Նժդեհը փորձանք է դառնում հայերի գլխին

Մայիսի 31, 2016
3

Կարծես մեզ քիչ էր այն փաստը, որ հայ հանրությունը դժգոհ մնաց Գարեգին Նժդեհի հուշարձանից (գեղագիտական նկատառումներով), հիմա էլ պա...

Նժդեհն առանց կողմնակի անձանց

Նժդեհն առանց կողմնակի անձանց

Մայիսի 28, 2016


Այսօր Երևանի կենտրոնում տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի հուշարձանի բացման արարողությունը կամ, ինչպես այս օրերին էր ընդունված ասել, ...

Դաշնակների մասին Գարեգին Նժդեհի կարծիքի առիթով

Դաշնակների մասին Գարեգին Նժդեհի կարծիքի առիթով

Հոկտեմբերի 31, 2015


«Դաշնակցությունն այժմ հանդիսանում է որպես մեռնող երևույթ: Նրա գոյությունն այսուհետ անօգուտ է, անտրամաբանական, ոչ անհրաժեշտ: Նա ...

Հիտլերի հաղթարշավը Հայաստանում

Հիտլերի հաղթարշավը Հայաստանում

Հուլիսի 4, 2015
2

Եթե Հայաստանն իրեն համարում է եվրոպական ընտանիքի անդամ, Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, ապա Հիտլերի գլուխգործոցը պետք է արգելվեր ...

Տրոյական ձին մտնում է Ղարաբաղ

Տրոյական ձին մտնում է Ղարաբաղ

Մայիսի 18, 2015


Զարմանալին այն է, որ Արցախում ուզում են միջազգային ճանաչման հասնել մի քաղաքական գաղափարախոսությամբ, որը ժխտված է ողջ աշխարհի կո...

Խայտառակություն. Ալիևը հրապարակավ Պուտինին բողոքել է Սարգսյանից նացիստներին հերոսացնելու համար

Խայտառակություն. Ալիևը հրապարակավ Պուտինին բողոքել է Սարգսյանից նացիստներին հերոսացնելու համար

Մայիսի 1, 2015
7

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուրբաթ օրը ծավալուն հարցազրույցով հանդես է եկել «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում (տե՛ս տեսանյութը...

Նժդեհի արտահանումը եկամտաբեր չէ

Նժդեհի արտահանումը եկամտաբեր չէ

Հունվարի 6, 2015
1

Այն, ինչ լավ է մեզ համար, կարող է անընդունելի դիտվել կամ նվազագույնը հաճելի չլինել օտարներին: Այդ պատճառով էլ` քանի դեռ մենք մե...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ