Սովորական խայտառակություն

Մեդալներ ձախողվածների համար

Նոյեմբերի 29, 2017
Մեդալներ ձախողվածների համար

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը վերջերս դժգոհել էր այն փաստից, որ իրենց ոլորտում կոչումներ չեն շնորհում և նույնիսկ կառավարությանը առաջարկ ներկայացրեց շինարարներին ու ճարտարապետներին խրախուսելու մեխանիզմներ ստեղծել: Բայց քանի որ նրա խնդրանքն անարձագանք մնաց, հիմա կարծես թե ինքն է որոշել սեփական նախաձեռնությամբ լրացնել այդ բացը: Այսօր հայտնի դարձավ, որ քաղաքաշինության պետական կոմիտեն Երևանի ոսկերչական գործարան–1 «Գնոմոն» ԲԲԸ–ի հետ պայմանագիր է կնքել: Այս մասին տեղեկացնում է Կառավարության կայքի՝ «մեկ անձից կատարված գնումների» բաժնից:


Հրապարակված պայմանագրից պարզ է դառնում, որ քաղաքաշինության պետական կոմիտեն ընկերությունից երեք ոսկե մեդալ է գնել, որոնց ընդհանուր արժեքը 490 հազար դրամ է: Այսպես, «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ ձեռք բերելու համար քաղաքաշինության պետական կոմիտեն վճարել է 97 հազար դրամ: «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալ գնելու համար բյուջեից վճարվել է 131 հազար դրամ: Իսկ «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալ գնելու համար՝ 262 հազար ՀՀ դրամ:


Հիմա ամեն քայլափոխի այնքան շատ մեդալ ու շքանշան են բաժանում, որ եթե դրանց թիվը մի քանիսով ավելանա, ոչ ոք ուշադրություն էլ չի դարձնի: Այլ բան է, թե այդ պարգևները հատկապես որ ծառայությունների համար են շնորհվելու, և ովքեր են արժանանալու դրանց: Ինչպես հայտնի է, դեռևս այս տարվա սեպտեմբերի վերջին վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ քաղաքաշինությունը հայտնվել է այն ոլորտների ցանկում, որտեղ ցուցանիշների անկում է գրանցվել, և տարին կփակի անմխիթարական արդյունքներով: Այլ կերպ ասած` ոլորտը ձախողվել է և ձախողվել է ոչ մեկ անգամ: Նախորդ տարիներին ևս հիացմունք ապրելու պատճառներ չենք ունեցել: Ու հիմա Նարեկ Սարգսյանը շտապ կարգով ոսկե մեդալներ է ձեռք բերում այդ ձախողվածներին խրախուսելու համար, որովհետև եթե մյուսներն այդպես են վարվում, ապա իրենք նրանցից ոչնչով վատը չեն:






Դիտումների քանակ 29989


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ցուցամոլների սիրտը գյուղ է ուզում

Ցուցամոլների սիրտը գյուղ է ուզում

Նոյեմբերի 8, 2017


Օտարին ինչ-որ բան ցույց տալու այս հիվանդագին հակումը իսկական պատիժ է դարձել երկրի գլխին: Սեփական ժողովրդի հոգսերն ու խնդիրները ...

Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Սեպտեմբերի 14, 2017


Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը միանգամայն նոր պահանջ դրեց: Վերջինս հայտարարեց, թե չի կարելի շինարարո...

Նարեկը ուրիշ քաղաք է շինում

Նարեկը ուրիշ քաղաք է շինում

Սեպտեմբերի 1, 2017


Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հանրությանն ասելիք չունի: Այն, ինչ նա իրականում անում է, դրա մասին բարձ...

Յուրայիններին` տուն, օտարներին` փողոց

Յուրայիններին` տուն, օտարներին` փողոց

Հունիսի 27, 2017


«Հանրային գերակա շահ» բառակապակցությունը բազմաթիվ երևանցիների համար իսկական պատիժ է դարձել: Ով` ով, բայց սրա գինը լավ պիտի իման...

Քանդող Նարեկ Սարգսյանն աշխատում է ընդդիմության համար

Քանդող Նարեկ Սարգսյանն աշխատում է ընդդիմության համար

Փետրվարի 9, 2017


Երեկ «Կառուցապատման ներդրումային ծրագրեր» թեմայով ասուլիս էր հրավիրել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգս...

Նարեկ Սարգսյանի աստղը մարում է

Նարեկ Սարգսյանի աստղը մարում է

Դեկտեմբերի 23, 2016


Նարեկ Սարգսյանը ծանր է տանում իր գահավիժումը: Նախարարի բարձունքներից նա գրչի մի հարվածով գլորվեց մինչև կառավարությանն առընթեր ք...

Կոմեդիկ Նարեկի տրագիկ ապագան

Կոմեդիկ Նարեկի տրագիկ ապագան

Սեպտեմբերի 14, 2016


Նոր կառավարություն ձևավորելու փաստը տագնապով է լցրել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի սիրտը: Նա այս օրերին ջանում է առավ...

Ո՞ւմ է հիշեցնում քաղաքաշինության նախարարը

Ո՞ւմ է հիշեցնում քաղաքաշինության նախարարը

Մայիսի 30, 2016


Մեր երկրում քաղաքաշինության նախարար կա: Անունը` Նապոլեոն Սարգսյան: Սակայն նրան Նարեկ Սարգսյան են կոչում: Ինչո՞ւ: Չգիտենք: Ուղղա...

Նարեկ Սարգսյանը ծիծաղում է Ցուկերբերգի վրա

Նարեկ Սարգսյանը ծիծաղում է Ցուկերբերգի վրա

Մայիսի 24, 2016
1

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի համար Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի գործողությունները պիտի գնահատվեն ապակառուցող...

Երևանը մեջ-մեջ արեց, անցավ Գյումրիին

Երևանը մեջ-մեջ արեց, անցավ Գյումրիին

Մարտի 17, 2016


Գյումրեցիներ, զգուշացեք, Նարեկ Սարգսյանն է գալիս: Քաղաքաշինության նախարարը, ով մայրաքաղաքը հիմնավորապես զրկեց իր յուրահատուկ դի...

Նարեկ Սարգսյանը ցուցակով կքանդի

Նարեկ Սարգսյանը ցուցակով կքանդի

Մարտի 11, 2016
1

Երևանում պատմական շենքերի քանդման գործընթացը ինչ-որ կերպ կասեցնելու համար վերջին շրջանում ակտիվ էին մտավորականները: Նրանք ոչ մի...

Քաղաքը մարդկանց համար է, ոչ թե շենքերի

Քաղաքը մարդկանց համար է, ոչ թե շենքերի

Մարտի 7, 2016


Ոչ մի կերպ չեն հանդարտվում Երևանի քաղաքաշինական ընդհանուր դիմագծի շուրջ թեժացած կրքերը: Մինչ հասարակության մի ստվար զանգված ահա...

Նարեկի ծայրահեղը դառնում է անծայրածիր

Նարեկի ծայրահեղը դառնում է անծայրածիր

Փետրվարի 20, 2016


Լուրն այն մասին, որ Երևանի Ամիրյան 2 հասցեում սկսել են ապամոնտաժվել Երևանի մշակութային արժեքներից մեկը՝ Ավետիք Իսահակյանի անվան...

Նարեկն էլ է ուզում Արմենչիկ դառնալ

Նարեկն էլ է ուզում Արմենչիկ դառնալ

Հոկտեմբերի 2, 2015


Այս օրերին, երբ հասարակությունը բուռն քննարկում էր ծավալել պետական պարգևների ու կոչումների շնորհման կարգի, չափորոշիչների և դրան...

Կորուսյալ Հայրենիքը մաս-մաս բերում են Հայաստան

Կորուսյալ Հայրենիքը մաս-մաս բերում են Հայաստան

Սեպտեմբերի 26, 2015


Քննարկման արդյունքում որոշվել է Նեմրութի՝ Երվանդունիների դիցարանը վերականգնել… Հայաստանում: Այսինքն, Նարեկը պատրաստվում է այդ ա...

Խոտ Նարեկ Սարգսյանի համար

Խոտ Նարեկ Սարգսյանի համար

Սեպտեմբերի 26, 2015


Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը արդեն հասցրել է մայրաքաղաքի ամբողջ կենտրոնը մեջ-մեջ անել: Եվ քանի որ այլևս ոչ մի թիզ հո...

Նարեկ Սարգսյանն ինքն իր հագով կոչում է սահմանել

Նարեկ Սարգսյանն ինքն իր հագով կոչում է սահմանել

Մայիսի 7, 2015


Ճիշտ այն ժամանակ, երբ խորհրդարանը քննարկում է խոպանչի շինարարների ճակատագիրը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը որոշել է ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ