Միջազգային խայտառակություն

Ե՞րբ ենք դառնալու Սաուդյան Արաբիա

Նոյեմբերի 29, 2017
Ե՞րբ ենք դառնալու Սաուդյան Արաբիա

Ջհանգիր Լֆիկյան


Աստված մի արասցե


Սաուդյան Արաբիան թեև շատ հարուստ, բայց իրականում բարբարոս ու բռնապետական երկիր է: Եվ ահա այս երկրում, որտեղ ոչ ոք չի հարգում ժողովրդավարության ձեռքբերումները, մարդու իրավունքներն ու ազատությունները, երկրի տիրակալը հանկարծ որոշեց Ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնության շրջանակներում մեծամասշտաբ գործողություն իրականացնել, և դրա արդյունքում ձերբակալվեց ավելի քան 200 մարդ, նրանց թվում՝ 11 արքայազներ, ինչպես նաև գործարարներ ու բարձրաստիճան պետական պաշտոնյաներ:


Անշուշտ, չեք մոռացել, որ այս Սաուդյան Արաբիան շատ վատ երկիր է ու վատ բարքերով է առաջնորդվում: Ահա հենց այդ երկրում ձերբակալված արքայազներին ու մյուսներին բանտարկեցին, ենթարկեցին կտտանքների, իսկ այդ բոլորը` անմեղ բանի համար, քանի որ այս մարդիկ ընդամենը թալանել էին իրենց երկիրը: Եվ հետո նրանցից յուրաքանչյուրից մեկ կամ մի քանի միլիարդ դոլար փրկագին պահանջեցին (ըստ յուրաքանչյուրի թալանածի ծավալի): Օրինակ, հենց այսօր հայտնի դարձավ, որ ազատ է արձակվել արքայազն Միտաբ բեն Աբդալլահը՝ մեկ միլիարդ դոլար վճարելու դիմաց: Սա էլ նախկինում Ազգային գվարդիայի նախարարության ղեկավարն էր, ձերբակալվել էր հակակոռուպցիան արշավի շրջանակում, որն իրականացվում է գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի գլխավորությամբ:


Հիմա հետևում ենք Սաուդյան Արաբիայում կատարվող դեպքերին, դատապարտում ենք նրանց անմարդկային արարքները, օրենքի ոտնահարումները, բայց մեր սրտի խորքում երազում ենք, որ մի օր էլ Հայաստանում հայտնվի մի այդպիսի «դաժան» գահաժառանգ, ձերբակալի մեր երկրի բոլոր փոքր ու մեծ «արքայիկներին», «փոխարքաներին», «արքայազներին», լցնի դրանց ճաղերի ետևը և ասի. «Ձեր ազատության գինը ճիշտ այնքան է, որքան գողացել եք այս ժողովրդից, և եթե ուզում եք կրկին արևի լույս տեսնել, վերադարձրեք գողոնը»:


Այս պատմությունը, սաուդյան այս դրաման մեզ այնքան ցավ չէր պատճառի, եթե կալանված արքայազներից մեկը չլիներ Ալ Վալիդ իբն Թալալ ալ Սաուդը` աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, 25 միլիարդի կարողության տեր: Նա Four Seasons-ի հիմնական սեփականատերն է, Citibank-ի ամենախոշոր մասնավոր փայատերը, Բիլ Գեյթսի գործընկերը։ Նա միակն է երկրագնդում, ով աշխարհով մեկ ճամփորդում է կես միլիարդ եվրո արժողությամբ սեփական A-380 օդանավով։ Ալ Վալիդի տատը Ցեղասպանությունից փրկված հայուհի էր, եղել է նրա պապի` Սաուդյան Արաբիայի առաջին թագավոր Աբդուլ Ազիզի ամենասիրելի կինը: Եվ մեկ քառորդով հայ լինելով` Ալ Վալիդը չէր կարող խուսափել հայի բախտից: Եվ ահա այսօր հորեղբոր` թագավոր Սալմանի համաձայնությամբ և թագաժառանգ հորեղբոր տղայի կարգադրությամբ, նրան խոշտանգում են հինգաստղանի շքեղ հյուրանոցում, պահանջում, որ պետությանը գումար վերադարձնի: Էլ ի՞նչը կարող է ավելի սարսափելի լինել հայի, թեկուզ մեկ քառորդով հայի համար...







Դիտումների քանակ 74719


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Հուլիսի 16, 2018


Հեղափոխությունը` հեղափոխություն, բայց քաղաքի աղբն ո՞վ պիտի հավաքի: Գրեթե այսպիսին էր հարցերի այն մի մասը, որ վարչապետ Նիկոլ Փաշ...

Այրվող արխիվների ծուխը

Այրվող արխիվների ծուխը

Հունիսի 28, 2018


«Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյանները թերևս առաջինն էին հայ մեծահարուստներից, որոնք ինքնակամ ...

Ի՞նչ է շշնջում դեսպանը Նիկոլի ականջին

Ի՞նչ է շշնջում դեսպանը Նիկոլի ականջին

Հունիսի 28, 2018


Արևմուտքը սկսել է բուռն թափով գովերգել Հայաստանում ընթացող գործընթացները, և այդ գովքի մեջ մի փոքր էլ շողոքորթման տարրեր կան: Սա...

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հունիսի 11, 2018


Լայն քննարկման առարկ է դառնում Բաղրամյան 26 տարված ճամպրուկների հարցը: Ինչպես հայտնի է, խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

Դատախազը հերքում է վարչապետին

Դատախազը հերքում է վարչապետին

Փետրվարի 9, 2018


Հակակոռուպցիոն պայքար մղելու պատրաստակամություն ստանձնած մեր կառավարությունը միջազգային կառույցներին, դոնոր կազմակերպություններ...

Հավակնոտ, ավելի հավակնոտ, ամենահավակնոտ

Հավակնոտ, ավելի հավակնոտ, ամենահավակնոտ

Դեկտեմբերի 14, 2017


Կառավարության այսօր կայացած նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նոր հա...

Թալանն` օրինական, պատիժն` անօրինական

Թալանն` օրինական, պատիժն` անօրինական

Դեկտեմբերի 8, 2017


Զարմանալի օրենքներ են ընդունվում մեր երկրում, այնքան զարմանալի, որ նույնիսկ այդ օրենքների հեղինակներն են դժվարանում մեկնաբանել ...

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Հոկտեմբերի 4, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլո...

Թափանցիկ, բայց ոչ դատարկ

Թափանցիկ, բայց ոչ դատարկ

Հուլիսի 26, 2017


Շատերն են դեռ հիշում, թե ինչպիսի բուռն քննարկում ծավալվեց Ազգային ժողովի արտահերթ նիստում, երբ քննարկում էր «Կոռուպցիայի կանխար...

Թովմասյանի մոտ ինչ-որ բան այնպես չէ

Թովմասյանի մոտ ինչ-որ բան այնպես չէ

Հունիսի 19, 2017


ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը պատրաստվում է ջուրը նետել ուրիշների չարչարանքի պտո...

Բոստանջյանը պատրաստվում է վերացնել մարդկությունը

Բոստանջյանը պատրաստվում է վերացնել մարդկությունը

Հունիսի 15, 2017


ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը շատերի պես խրախուսում է հակակոռուպցիոն նոր մարմնի ձևավորումը և ինքն էլ խոր...

Փոխվեցին անունները, ուրիշ ոչինչ

Փոխվեցին անունները, ուրիշ ոչինչ

Նոյեմբերի 9, 2016


Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մասին քաղաքացիների վերաբերմունքը միանշանակ է. սա մի կառույց է, որտեղ ոչինչ չեն անում:...

Աղմո՞ւկ, թե՞ արդարություն

Աղմո՞ւկ, թե՞ արդարություն

Հոկտեմբերի 28, 2016


Կասկածից վեր է, որ այս շրջանում Հանրապետական կուսակցության գլխավոր անելիքներից մեկը տպավորություն ստեղծելն է, թե երկրում սկսվել...

Կինոն ընդդեմ կոռուպցիայի

Կինոն ընդդեմ կոռուպցիայի

Հոկտեմբերի 26, 2016


Նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որ իր նկարած ֆիլմերի աղմկոտ արձագանքներից հետո մի անգամ էլ ասպարեզում հայտն...

Մաքսանենգությունն այժմ անփութություն է

Մաքսանենգությունն այժմ անփութություն է

Սեպտեմբերի 5, 2016


Մեր մաքսային ծառայության աշխատակիցների բազում «քաջագործությունների» մասին շատ առիթներ ենք ունեցել լսելու: Հիմա դրանցից մեկն էլ ...

Փող տամ, որ փող չվերցնես

Փող տամ, որ փող չվերցնես

Հուլիսի 5, 2016


Այն, որ մեր դերասանները այս դաշտում կարող են հրաշքներ գործել, դա Սվիտալսկին մի օր կիմանա: Հիմա նրան մնում է տեսականորեն հիանալ...

Կամ օկուլիստ, կամ ստի դետեկտոր

Կամ օկուլիստ, կամ ստի դետեկտոր

Մայիսի 21, 2016


Երբ մի քանի օր առաջ կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կուռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու վճռականությա...

Ասում է՝ ինչքան բերեց, չի ասում՝ ինչքան տարավ

Ասում է՝ ինչքան բերեց, չի ասում՝ ինչքան տարավ

Մայիսի 17, 2016


Վարդան Այվազյանի զայրույթն ինչ-որ տեղ դեռ կարելի է հասկանալ: Բայց շատ անհասկանալի պիտի մնա նրա լռությունը, որովհետև որքան բարձր...

Բագրատաշենում հարգում են մենաշնորհը

Բագրատաշենում հարգում են մենաշնորհը

Մայիսի 17, 2016


Մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարում մեծ հաջողությունների մասին զեկուցող պաշտոնյաներին, չգիտես ինչու, այնպես է թվում, թե բ...

Սրբապիղծ խարդախն ու ճորտ պաշտոնյաները

Սրբապիղծ խարդախն ու ճորտ պաշտոնյաները

Մայիսի 16, 2016
1

Իրավապահները մի քաղաքացու են ձերբակալել՝ Գագիկ Սաֆարյանին: Նա մեղադրվում է խարդախության համար: Փորձել է մարդկանցից խաբեությամբ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ