Սովորական խայտառակություն

Արա, դուք լրիվ Վինի Թուխ եք

Նոյեմբերի 30, 2017
Արա, դուք լրիվ Վինի Թուխ եք

Բացվեց ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության նոր վարչական շենքը։ Սա մի վայր է, որ հաճելի է քննիչների համար, բայց անցանկալի` սովորական քաղաքացիների տեսանկյունից: Հազիվ թե որևէ մեկն ինքնակամ ուզենա այնտեղ մտնել: Եվ այնուհանդերձ, կառուցողներն ու նախաձեռնողները ջանք չեն խնայել հաստատությունն առավել գրավիչ դարձնելու համար: Իսկ ասվածի ամենավառ ապացույցը պիտի ծառայի անչափահասների հարցաքննության համար նախատեսված սենյակը, որովհետև նման բան կարելի է տեսնել միան մանկապարտեզներում կամ տիկնիկային թատրոնում:


Սենյակի պատին Վինի Թուխի մուտֆիլմի հերոսների խոշոր նկարն է, իսկ դրա հարևանությամբ` մի սրտաճմլիկ քառատող, որն օրինազանց անչափահասներին և չափահաս քննիչներին հորդորում է. «Կյանքը երազ է, աշխարհը` հեքիաթ: Ապրիր այս հեքիաթ-երազ աշխարհում ու մի տրտնջա: Դաստիարակության գործում լավագույն միջոցը երեխաների հոգում որևէ լավ զգացմունք արթնացնելն է»:


Նման լիրիկական-մուլտիպլիկացիոն զեղումների պայմաններում անկասկած յուրաքանչյուր հանցագործ երեխա անմիջապես ետ կկանգնի սխալ ուղղուց և կվերածվի հասարակության պիտանի անդամի: Իսկ ահա քննչական կոմիտեից հնչող բացատրությունը գալիս է ամբողջացնելու մեր ենթադրությունները. «Գունազարդ նկարներով այնպիսի միջավայր է ստեղծված, որպեսզի երեխաները կարողանան ավելի անկաշկանդ մթնոլորտում հարցաքննվել և չճնշվել, որպեսզի տպավորություն չլինի, թե քննչական վարչությունում են»,- ասում են նրանք:


Մեկ ուրիշն այսպիսի բացատրություն լսելիս անպայման կբացականչեր. «Արա, դուք լրիվ Վինի Թուխ եք»: Բայց մենք նման բան չենք ասի, որովհետև ամեն բանից անկախ Վինի Թուխը վերջին հաշվով այն լավագույնն է, որ մեզ պարգևում է հայրենի իրավական համակարգը`երեխայի շահը լավագույնս պաշտպանելու նկատառումներից ելնելով:






Դիտումների քանակ 51457


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մեկնումեկը սուտ է խոսում

Մեկնումեկը սուտ է խոսում

Հոկտեմբերի 26, 2017


Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը վերստին անդրադարձավ իր ամենասիրելի թեմային` աղբահանությանը: Այս անգամ ...

Թռեք, բայց ոչ կամուրջներից

Թռեք, բայց ոչ կամուրջներից

Հուլիսի 24, 2017


Քննչական կոմիտեն՝ Աղվան Գառնիկովիչի գլխավորությամբ, մի միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետին՝ կամուրջներից նետվելու միջոցով...

Շերիֆը Ծառուկյանին փոխում է Արայիկի հետ

Շերիֆը Ծառուկյանին փոխում է Արայիկի հետ

Մարտի 20, 2017


Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը այս օրերին հետաքրքիր խաղ է սկսել: Նա, որ ամիսներ առաջ հայտարարում էր, թե հ...

Արայիկը վարկաբեկում է ՀՀԿ-ին

Արայիկը վարկաբեկում է ՀՀԿ-ին

Մարտի 16, 2017


Ավշարի գինու գործարանի խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանն առաջին անգամը չէ, որ պայքարում է խորհրդարանում հայտնվել...

Քանի տոկոս արժե Արամայիսը

Քանի տոկոս արժե Արամայիսը

Փետրվարի 8, 2017


Արարատի տարած ու ետ բերած մարզպետ Արամայիս Գրիգորյանն ապացուցելու բան ունի: Ավելի ճիշտ, նա պարտավորվել է արդարացնել իր նշանակու...

Արամայիս լինելու արվեստը

Արամայիս լինելու արվեստը

Փետրվարի 2, 2017


Կան պաշտոնյաներ, որոնք առանձնապես վառ անհատականություններ չեն, չեն գծագրվում ընդհանուր համայնապատկերի վրա, սակայն իրենց էության...

Մասիսից ուղիղ դեպի Ավանի գժանոց

Մասիսից ուղիղ դեպի Ավանի գժանոց

Հուլիսի 14, 2016


Նախորդ հրապարակումից անցել է 4 շաբաթ։ Թվում էր, թե Մասիսի քաղաքապետն այս ընթացքում խելքի կգա։ Չեկավ։ Բնականաբար, հարց է ծագում....

Հոգնան որպես քաղաքական գործոն և գործիք Մասիսի քաղաքապետի ձեռքում

Հոգնան որպես քաղաքական գործոն և գործիք Մասիսի քաղաքապետի ձեռքում

Հունիսի 10, 2016
1

Կասկած չկա, մեր գավառական քաղաքների գլուխ-քաղաքապետերն անխտիր լրացնում են «Ազգային խայտառակություն» բաժնի բոլոր բաց անկյունները...

Բանջարաբոստանային շանտաժ

Բանջարաբոստանային շանտաժ

Մայիսի 31, 2016


Այն բանից հետո, երբ գառնեցիների պայքարի արդյունքում Ազատ գետից Արարատի մարզի գնացող ջրագծի շինարարությունը կասեցվեց, որոշ չինով...

Երբ պետության հիմքերն ամուր չեն

Երբ պետության հիմքերն ամուր չեն

Մայիսի 24, 2016


Հանրապետությունում տեղացած ուժեղ քամու հետևանքով ավելի շատ վնասվել են պետական հաստատությունների շենքերը: Մասնավորապես, ՀՀ Քննչա...

Քննչական կոմիտեից սխալ տեղ են զանգել

Քննչական կոմիտեից սխալ տեղ են զանգել

Մայիսի 23, 2016
1

Այսօրվա երևանյան փոթորիկը շատ կեղտեր հանեց ջրի երես: Բայց դրանց շարքում ամենաինքնատիպը ՀՀ քննչական կոմիտեի հետ կատարվածն էր: Տա...

Թե ինչպես Աղվան Հովսեփայանը «փչացրեց» Գևորգ Կոստանյանին

Թե ինչպես Աղվան Հովսեփայանը «փչացրեց» Գևորգ Կոստանյանին

Հունվարի 21, 2015
11

Գյումրիում կատարված ողբերգությունից մեկ օր էլ չէր անցել, երբ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես եկավ հայտարարությամբ` տ...

Հասոն գնացել էր գործի

Հասոն գնացել էր գործի

Նոյեմբերի 11, 2014
2

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը իրեն թույլ էր տվել լքել երևանյան նստավայրը և աշխատանքային այց կատարել Արարատի մարզ: Աշխատանք...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ