Սովորական խայտառակություն

Զարուհու ամերիկյան խայտառակությունը

Նոյեմբերի 30, 2017
Զարուհու ամերիկյան խայտառակությունը

Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ով Միացյալ Նահանգներ է մեկնել իր ասելով` «համահայկական ընդվզման իրազեկման այցի շրջանակներում», եթե այդ երկրում ընդվզում տեսավ, ապա միայն իր դեմ և իր անպատասխանատու, անիմաստ, անհեռանկար կոչերի դեմ: Դրա առավել ընդգծված արտահայտությունը եղավ այն, որ նույնիսկ զվարճանքներ, ծաղրածուներ, դիսնեյ լենդներ սիրող ամերիկահայերը իրենց ժամանակը չցանկացան վատնել անտաղանդ կոմիկների ներկայացումներին այցելելու վրա, և ստացվեց այնպես, որ Զարուհին այդ հսկա ու բազմամարդ երկրում հիմա տառապում է մենակության ախտով:


Ահռելի ջանքեր գործադրելով այն բանի համար, որ իր այցը լայն հնչեղություն ստանա, խայտառակ անհաջողության արժանացավ: Ոչ մեկի մտքով անգամ չանցավ գոնե թերթային մի քանի տող նվիրել նրա ներկայությանն ու ակցիաներին: Զարուհու տեղաշարժերի միակ լուսաբանողը մնացել է ինքը և պարբերաբար ֆեյսբուքյան էջում գրառումներ է կատարում «մեծ հաջողության ու լայն ընդունելության մասին», թեև փաստերը հակառակն են ապացուցում:


Օրինակ, Փոստանջյանը գրում է, թե իբր «Գլենդել քաղաքի քաղաքային գրադարանում հանդիպում ունեցան հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որն ինչպես և բողոքի ակցիան, ջերմորեն ընդունվեց հայաշատ Լոս Անջելեսի հայության կողմից: Լեփ-լեցուն դահլիճը հետաքրքրված էր բոլոր այն գաղափարներով, որոնք առկա են «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրային դրույթներում և գործողություններում»: Այս երազախաբ տողերին կից լուսանկարներից և ոչ մեկում դահլիճը պատկերված չէ և հասկանալի է, թե ինչու է այն բացակայում, քանի որ դատարկ դահլիճ ցուցադրելը որևէ կերպ չի բխում «համահայկական» ծավալների տրամաբանությունից: Դրա համար կարելի է ընդամենը ցուցադրել ինչ-որ անհայտ վայրում նստած Զարուհու լուսանկարը և մարդկանց ներշնչել, թե իբր տիկինը նայում է լեփլեցուն դահլիճին: Հետո կարելի է պատմել Զարուհու ելույթի բովանդակությունը և այդ ամբողջն ավարտել այսպիսի տողով. «Երկիր Ծիրանի» կուսակցության այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ սփյուռքի կողմից սպասված և պահանջված այցելություն էր, որը կկրի շարունակական բնույթ»:


Սովորաբար նման գրառումներից հետո ֆեյսբուքյան հանրությունը մի լայնաժպիտ սմայլիկի նկար է տեղադրում կամ հռհռացող դեմքի պատկեր: Մենք կվարվենք այլ կերպ: Նյութին կկցենք Փոստանջյանի լուսանկարը` արված անհայտ տեղանքում (իր ասելով` ԱՄՆ-ում), և դա հավասարազոր կլինի նույն սմայլիկին:







Դիտումների քանակ 33163


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զախարյանը նախանձում է Փոստանջյանին

Զախարյանը նախանձում է Փոստանջյանին

Փետրվարի 15, 2018


«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ, հրաշքով քաղբանտարկյալ չդարձած Անի Զախարյանը տևական ժամանակ խոր լռություն էր պահ...

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Փետրվարի 14, 2018


Քաղաքապետարանի վերջին նիստի, կոյուղաջրերի, դրանց բուրմունքի և եղածին ուղեկցող ծեծուջարդի մասին մեր համաքաղաքացիները դեռ երկար կ...

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Փետրվարի 14, 2018


Երևան քաղաքի ավագանու անդամ, «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին այսօր թույլ չտվեցին իր ծառայողական մեքենա...

Երևանի ավագանու կոյուղին

Երևանի ավագանու կոյուղին

Փետրվարի 13, 2018


Որ Երևանի ավագանու նիստերին խայտառակ մթնոլորտ է տիրում, դա վաղուց արդեն նորություն չէ: Ամեն անգամ այդ նիստերն ավարտվում են որևէ...

Հայաստանի Սաակաշվիլին կին է

Հայաստանի Սաակաշվիլին կին է

Փետրվարի 12, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, որի գործողություններն առանց այդ էլ աչքի չէին ընկնում ինքնատիպությամբ...

Զարուհին պարապ ականջ է փնտրում

Զարուհին պարապ ականջ է փնտրում

Փետրվարի 7, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցությունը աշխարհներ կտրեց, օվկիանոսներ անցավ, երկրներ փոխեց, որ իրականություն դարձնի իր համահայկական մեծ ը...

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փետրվարի 2, 2018


Հավանաբար, առաջիկայում մենք կըմբոշխնենք հայ երկու ազգային խայտառակության` Զարուհի Փոստանջյանի և Արա Աբրահամյանի մենամարտը: Թե ո...

Խելացի Րաֆֆին և անխելք Րաֆֆին

Խելացի Րաֆֆին և անխելք Րաֆֆին

Հունվարի 25, 2018


Զարուհի Փոստանջյանն այսօր դարձյալ խոսել է: Ասել է, որ իրենք շարժվում են առաջ, ու եթե ձախողած լինեին, ապա իրենցից այսքան չէին վա...

Զարուհի Փոստանջյանը` ապագա Չե Գևարա

Զարուհի Փոստանջյանը` ապագա Չե Գևարա

Հունվարի 24, 2018


Այն պահից ի վեր, երբ վրաց սահմանապահները «Նինոծմինդա» սահմանային անցակետում թույլ չտվեցին «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար ...

Զարուհի Փոստանջյանին Վրաստանի սահմանին բեյրութցու տեղ են դրել

Զարուհի Փոստանջյանին Վրաստանի սահմանին բեյրութցու տեղ են դրել

Հունվարի 22, 2018


Երեկ Վրաստանի սահմանապահներն արգելեցին «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երեւանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանին մուտք ...

«Երկիր Ծիրանիի» թույլ ծղրտոցը

«Երկիր Ծիրանիի» թույլ ծղրտոցը

Հունվարի 19, 2018


Այսօր իրադարձություններով հարուստ օր էր հանրապետության համար: Հենց միայն երկրի ապագա նախագահի թեկնածուի անվան շրջանառումը և «Ել...

Զարուհու թիվ մեկ փափագը

Զարուհու թիվ մեկ փափագը

Հունվարի 17, 2018


Թանկացումների դեմ «Ելք» դաշինքի հրավիրած երթին շատերը չեն մասնակցի, բայց ամենաշատը չի մասնակցի Զարուհի Փոստանջյանը, քանի որ պաթ...

Զարուհին գնում է կրակի բերան

Զարուհին գնում է կրակի բերան

Հունվարի 9, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի համահայկական ընդվզման ծրագիրը իր նմանը չի ունեցել: Սա հավանաբար միակ դ...

Երկիր ծիրանի՞», թե՞ սատանայապաշտներ

Երկիր ծիրանի՞», թե՞ սատանայապաշտներ

Դեկտեմբերի 29, 2017


Քանի դեռ բոլորը մեկմեկու գալիք Ամանորի շնորհավորական մաղթանքներ են հղում, «Երկիր ծիրանի» կուսակցությունը բառերի այլ խմբաքանակ է...

Անմեղսունակ ծիրանների վերջին մեղքը

Անմեղսունակ ծիրանների վերջին մեղքը

Դեկտեմբերի 26, 2017


Տարեմուտին հանրապետության տարբեր անկյուններում միջոցառումներ ու դիմակահանդեսներ են կազմակերպվում: Երևանի ավագանին ևս որոշեց հետ...

Հայրիկյանի դուստր Զարուհին

Հայրիկյանի դուստր Զարուհին

Դեկտեմբերի 15, 2017


Ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր, երբ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դատի էր տալիս ԿԸՀ-ին` մեղադրելով այդ կառույցին այն բանի համա...

Խոտակերների ժամանակը

Խոտակերների ժամանակը

Դեկտեմբերի 11, 2017


Ամեն առավոտ մի դարակազմիկ հայտարարության տեքստ գրող Զարուհի Փոստանջյանն այսօր էլ մեզ անգործ չի թողել և լույսը դեռ չբացված «Հանո...

Ալամ աշխարհի Փոստանջյան Զարուհին

Ալամ աշխարհի Փոստանջյան Զարուհին

Դեկտեմբերի 9, 2017


Հայաստանում իշխանության տապալման, առաջիկայում ընդվզման օր իրականացնելու համար ԱՄՆ մեկնած «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զ...

Զարուհին հիմա էլ Կրուպսկայան է

Զարուհին հիմա էլ Կրուպսկայան է

Դեկտեմբերի 7, 2017


«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, որ 10 օր շարունակ Միացյալ Նահանգներում էր ու որոշել էր այնտեղ համահայ...

Զարուհին Թուրքիային պատերազմ հայտարարեց

Զարուհին Թուրքիային պատերազմ հայտարարեց

Նոյեմբերի 27, 2017


«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը արդեն հասել է Միացյալ Նահանգներ և Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ