Միջազգային խայտառակություն,Խայտառակություն առանց մեկնաբանության

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Նոյեմբերի 30, 2017
Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Ստանիսլավ Տարասով


Լեռնային Ղարաբաղ. ադրբեջանա-թուրքական «Պուտին» օպերացիայի ձախողումը


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։ Ինչպես տեղեկացնում է Բաքվի Vesti.Az պորտալը, այս մասին Չավուշօղլուն գրել է իր Թվիթերի էջում։ «Անկարայում հանդիպեցի համանախագահների հետ, և մեկ անգամ ևս նշեցի Թուրքիայի կողմից Մինսկի խմբին աջակցության մասին»։


Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների համանախագահները գլխավորում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման գործընթացը, իսկ Մինսկի խմբի մշտական անդամներն են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Համանախագահները կանոնավորապես այցելում են շրջան՝ կողմերի միջև բարձր մակարդակով բանակցություններ վարելու համար, հանդիպումներ են անցկացնում։ Ուստի, նրանց շփումները ԵԱՀԿ ՄԽ-ի մեջ մտնող երկրներից յուրաքանչյուրի ներկայացուցիչների հետ սովորական դարձած պրակտիկա են։


Թուրքիան, թերևս, միակ երկիրն է Մինսկի խմբի երկրներից (համանախագահ երկրներից բացի), որն ակտիվություն է ցուցաբերում ղարաբաղյան ուղղությամբ։ Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում հանդիպման նախօրեին հայտարարել էր ռուսաստանյան կողմի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկելու մտադրության մասին։ Ընդ որում՝ Էրդողանը ճշտել էր, որ Անկարան «հանդես կգա լուրջ նախաձեռնությամբ», որը «կառաջացնի ոչ միայն հայկական լոբբիի, այլև Արևմուտքում որոշ ուժերի անհանգստությունը»։ Իսկապես, ինչպես տեղեկացրել են դիվանագիտական աղբյուրները, այս հարցը քննարկվել է, բայց արդյունքների վերաբերյալ Էրդողանը հայտարարել է հետևյալը. «Մենք պարոն Պուտինի հետ քննարկեցինք ղարաբաղյան հակամարտությունը։ Ռուսաստանը որոշակի ազդեցություն ունի Հայաստանի վրա։ Գոյություն ունեն ավելի վաղ ընդունված որոշումներ յոթ շրջաններից հինգի վերաբերյալ։ Պարոն Պուտինը դիտարկում է նման հնարավորությունը, բայց ես, որքան կարողացա հասկանալ, դրա հետ առանձնակի հույսեր չի կապում»։


Ռուսաստանյան կողմը հրաժարվել է մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը, դրա համար էլ պարզ չէ, թե որտեղից է Թուրքիայի նախագահը վերցրել «ավելի վաղ ընդունված որոշումները յոթ շրջաններից հինգի վերաբերյալ»։ Ավելին՝ նա այդպես էլ չի բացել իր «լուրջ նախաձեռնության» էությունն ու մանրամասները՝ տեղեկատվական դաշտում այն թողնելով առկախ վիճակում։ Ավելի ուշ, երբ Բաքու և Երևան այցելեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Բաքվի փորձագետները միաձայն հայտարարեցին, որ նա, իբր, բերել է այսպես կոչված «Պուտինի պլանը»։ Մոսկվան պաշտոնապես հերքեց նման տեղեկատվությունը, բայց ինտրիգը շարունակում է պտտվել։


Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն տեղեկացրել է, որ նրան հասանելի են դարձել ինչ-որ փաստաթղթեր, որոնցից, նրա խոսքերով, բխում է հետևյալը. «Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Պուտինի պլանում հարցերը կենտրոնացված էին երկու մեծ խմբում, որոնք կազմված են բաղկացուցիչ մասերից։ Առաջին. հարակից հինգ շրջանները և Լաչինի շրջանի գյուղերի մի մասն առաջին հերթին վերադարձվում են Ադրբեջանին։ Երկրորդ. Լեռնային Ղարաբաղի հայերին տրամադրվում է ժամանակավոր կարգավիճակ, որը գրանցվում է ԵԱՀԿ-ում։ Ժամանակավոր կարգավիճակի նպատակն է Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների վերադարձի համար պայմանների ստեղծումը; միջոցներ են ձեռնարկվում հայ հասարակությանը «հանդարտեցնելու» համար։ Պաշտոնական Երևանն ինքն է խնդրել այդ մասին Պուտինին։ Երրորդ. անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը կարող է զորքեր տեղակայել Հայաստանում։ Չորրորդ. Ռուսաստանը չի խոչընդոտում ԵՄ-ի և Հայաստանի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրմանը, ինչը նույնպես հանդիսանում է հայ հասարակությանը «հանդարտեցնելու» միջոցառումների ցուցակի մի մաս։ Հինգերորդ. Հայաստանը կարող է իրագործել մի քանի համատեղ նախագծեր ԱՄՆ-ի հետ»։


Այնուհետև, ըստ Ահմեդօղլուի՝ ա) Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում Լաչինի և Քելբաջարի մնացած մասն ու համաձայնեցնում է Լաչինի միջանցքի տեխնիկական պարամետրերը; բ) Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների և հայերի միջև իրագործվում են նպատակաուղղված նախագծեր այդ շրջանի կարգավիճակը որոշելու վերաբերյալ։ Պարզվում է, որ ԵՄ-ն արդեն «որոշել է այն պետությունների կազմը, որոնցում իրագործվելու են խաղաղարար առաքելություններ, բալկանյան որոշ երկրներում արդեն նախապատրաստում են խաղաղարարներին», և «միջազգային ուժերի քաղաքական կամքը ղարաբաղյան կարգավորման հարցում պարզ է»։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն, իբր, «պարտավորություն է ստանձնել, որպեսզի Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում, որն ուղղված է Ադրբեջանի օգտին, Մոսկվային չվերագրեն»։


Այսպիսով, նկատվում է հերթագայող քայլերի հետևյալ շղթան։ Առաջինն արեց Էրդողանը, երբ հայտարարեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մի ինչ-որ «նախաձեռնություն» ունենալու և ցանկության մասին, որպեսզի Ռուսաստանի նախագահը լսի այն։ Երկրորդ։ Էրդողանը հայտարարություն է անում՝ հղում կատարելով Պուտինին՝ հակամարտության կարգավորման հեռանկարների մասին։ Երրորդ։ Լավրովի այցը Բաքու և Երևան մեկնաբանվում է որպես Էրդողանի «նախաձեռնության» իրագործում, որը «ծածկում» է «Պուտինի առասպելական պլանը»։


Նկատվում է նաև հետևյալ նպատակը։ Օգտագործելով հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի գաղտնիության ռեժիմը՝ հրահրել համապատասխան արձագանք՝ թեկուզև հայտարարությունների մակարդակով, ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի, կողմից։ Հընթացս փորձել ցանել անվստահության սերմեր Մոսկվայի և Երևանի փոխհարաբերություններում, Հայաստանում հրահրել ներքին ապակայունություն, իսկ Ադրբեջանում՝ ցուցադրել իրենց «հաջող» դիվանագիտական գործունեության «արդյունքները» Բաքու-Անկարա-Մոսկվա եռանկյունում։


Այս առնչությամբ, Լավրովին պատկերելով որպես «Պուտին-Էրդողան պլանի» «գործնական» իրականացնողի, Բաքուն պետք է որ օրհներգ ձոներ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարին։ Սակայն անհավանական գռեհիկ և սկանդալային իրավիճակ է ստեղծվում։ Որպես պատրվակ օգտագործելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի փոխատեղման հետ կապված դիվանագիտական սկանդալը՝ բաքվեցի հրապարակախոս Թոֆիկ Աբասովը Minval.az պորտալում հանդես է եկել հոդվածով, որի առանձին հատվածներն արժե մեջբերել.


«ՌԴ ԱԳՆ այսօրվա ակտիվը հաճախ կոզիրևյան սխալներն է գործում, այնտեղ է մատ թափ տալիս, որտեղ պետք չէ, իր հետևից վատ բուրող հետքեր է թողնում։ Ակամա գալիս ես այն մտքին, որ «միստր այո»-ի, ինչպես անվանում էին նոր Ռուսաստանի ԱԳՆ առաջին ղեկավարին, դափնիները հանգիստ չեն տալիս նրա հետնորդներին, Լավրովին նույնպես։ Սմոլենսկյան հրապարակը՝ Լավրովի գլխավորությամբ, որն, ի դեպ, հանգստի գնալու կարիք ունի, որպեսզի միավորվի Ամերիկայում խրամատավորված ընտանիքի հետ, այդ նույն անպետք սերիայից է։ Լավրովն իր միակողմանի դիրքորոշմամբ Ղարաբաղի վերաբերյալ, ինչպես նաև նրա ականջները, աչքերը, լեզուն՝ հանձին ոչ անհայտ Մարիա Զախարովայի, իրեն հաշիվ չտալով, թե ինչ դիրքերից և ինչով են զբաղվում, հաճախ իրենց թույլ են տալիս ակնհայտ ճշմարտությունների ազատ մեկնաբանություններ՝ վնաս հասցնելով երկկողմանի հարաբերություններին։ ՌԴ ԱԳՆ-ում Բաքվի շահերի դեմ գործում է կազմակերպված ուժ՝ ուղղված ադրբեջանա-ռուսական հարաբերությունների խափանմանը։ Եթե այդպես չլիներ, նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ հուլիսյան հանդիպման ժամանակ չէր քննարկի Լավրովի գերատեսչության դիրքորոշումը որպես մի կառույցի, որը համակարգված ձևով արգելակում է շատ հարցերի լուծումը, այդ թվում և ղարաբաղյան հիմնախնդրինը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն, թվում է, ճարպկացել է հակաադրբեջանական օյիններում՝ հիմք վերցնելով բնավ ոչ ռուսաստանյան շահերը, այլ Հայաստանի՝ ՌԴ-ում և արտասահմանում նրա հինգերորդ շարասյան նպատակներն ու խնդիրները։ Հարց է ծագում. արժե՞ արդյոք այս ջանքը, եթե Լավրովն ու նրա կամակատարներն ակտիվորեն և հակառակ արհեստի տրամաբանությանը՝ թշնամի են կերտում բարեկամներից»։


Բաքվի հարվածը Լավրովին ուղղակիորեն կապված է ղարաբաղյան կարգավորման շուրջ ադրբեջանա-թուրքական ինտրիգի ձախողման հետ։ Արդյունքում՝ Ադրբեջանում չեն կարողանում թաքցնել իրենց հույզերը ստեղծված իրավիճակի գնահատականի վերաբերյալ՝ Ռուսաստանի հանդեպ անցնելով բացահայտ անտաշության ոճին։ Ահա թե ինչու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները որոշեցին այցելել Անկարա և հանդիպել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ, որը, հակառակ մինչ այդ արված հայտարարությունների, որոշեց աջակցել Մինսկի խմբի գործունեությանը։ Թուրքիան, ըստ երևույթին, հասկանում է, որ Բաքուն խանգարում է իրեն ինքնուրույնություն դրսևորել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում, ինչը կարևոր է Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման և Սիրիայում Ռուսաստանի հետ դաշինքի համատեքստում։ Այս ուղղությամբ Անկարայի գործողությունների այլ գործնական սցենար առայժմ չի նշմարվում։



Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն







Դիտումների քանակ 58943


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

Մարտի 7, 2018


Ուկրաինան հայտարարում է, որ Ղրիմն իր տարածքն է: Ռուսաստանն ասում է, որ Ղրիմն իր անքակտելի մասն է: Երկու երկրները վիճաբանում են,...

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Մարտի 6, 2018


Ասում են` երկու անսահման բան կա` տիեզերքն ու հիմարությունը: Եվ եթե տիեզերքի հարցում գիտնականները դեռ բանավիճում են, ապա հիմարու...

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Փետրվարի 27, 2018


Երբ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալ...

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Փետրվարի 12, 2018


Իլհամ Ալիևի խոսքերը, թե Երևանը «պատմականորեն ադրբեջանական հող է», հետաքրքրական են ոչ միայն նրանով, որ գիտական տեսանկյունից լիակ...

Շիզոֆրենիայի նոր նոպա

Շիզոֆրենիայի նոր նոպա

Փետրվարի 9, 2018


«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին։ Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես...

«Ազատություն ռադիոն» սատարել է Ադրբեջանում խոսքի ազատության ճնշմանը

«Ազատություն ռադիոն» սատարել է Ադրբեջանում խոսքի ազատության ճնշմանը

Հունվարի 27, 2018


Հունվարի 21-ին «Ազատություն ռադիո»-ի դուստր նախագծում՝ «Эхо Кавказа»-ում (ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից) հայտնվեց մի հար...

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Հունվարի 17, 2018


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նոր պատժամիջոցները Ռուսաստանի Ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) դեմ կարող են անդրադառնալ նաև ռուսաստանյան...

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Դեկտեմբերի 27, 2017


Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն ազատվել 2016-ի ապրիլյան պատերազմում ձախողվելու բարդույթից: Հասարակությունը հասկանում է,...

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Դեկտեմբերի 23, 2017


Կեղծ հայերը սոցցանցերի մեկնաբանություններում հստակ ռուսատյացություն, արևմտամետ հայացքներ են ցուցաբերում և ընդգծում, որ Ռուսաստա...

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Նոյեմբերի 28, 2017


Դիվանագիտական սկանդալների ամենանախընտրելի տարբերակներից մեկը դարձել է դեսպանների նկատմամբ տարատեսակ պահանջներ և նախապատվություն...

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Հոկտեմբերի 26, 2017


Հոկտեմբերին ադրբեջանական Yeni Musavat կուսակցության Bastainfo ռեսուրսում հրապարակվել է հոդված՝ ավելի քան պերճախոս վերնագրով. «Դ...

Քարտեզային պատերազմի զավեշտը

Քարտեզային պատերազմի զավեշտը

Հոկտեմբերի 13, 2017


Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ընթանում է գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսը, որտեղ բացված է նաև հայկական տաղավար: Եվ ամեն ...

Թյուրքերին պետք է ցավակցել

Թյուրքերին պետք է ցավակցել

Հոկտեմբերի 12, 2017


Ղազախստանում տեղակայվող «Միջազգային թյուրքական ակադեմիան», Գիտության և կրթության ոլորտում համագործակցության Համաշխարհային թյուր...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Սեպտեմբերի 27, 2017


Ադրբեջանը կրկին զարմացրել է։ «Սենսացիա» են դարձել, ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, պատմաբան Նարիման Յաղուբլուի խոսքերը, ո...

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Սեպտեմբերի 21, 2017


Եվրոպացի լրագրողների և փորձագետների իրականացրած՝ Ադրբեջանի կոռուպցիոն կապերի հետաքննության ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ ...

Բաքուն «քաշեց» ԵՄ երկրներին և ԱՄՆ-ին՝ ցուցադրելով չեխական հրետանի

Բաքուն «քաշեց» ԵՄ երկրներին և ԱՄՆ-ին՝ ցուցադրելով չեխական հրետանի

Սեպտեմբերի 20, 2017


Սեպտեմբերի 18-ին, Ադրբեջանի զինված ուժերի հերթական վարժանքների ժամանակ, ցուցադրվեցին 152 մմ-անոց ինքնագնաց հրետանային vz.77 Dan...

Երբ են ադրբեջանցիները խոնարհվում

Երբ են ադրբեջանցիները խոնարհվում

Սեպտեմբերի 19, 2017


Ադրբեջանցի Րեզա Մորիդին այցելում է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ է դնում անմար կրակի մոտ և վերջում խոնարհվում է զ...

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Հուլիսի 31, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինն ու որդին Իսրայելի տնտեսությունում մոտ $600 մլն-ի ներդրում են կատարել։ Այս մասին նախօրեին Թել...

Քիչ էր մնում Բաքուն գրավեինք

Քիչ էր մնում Բաքուն գրավեինք

Հուլիսի 20, 2017


Ադրբեջանը շաբաթը մեկ լրտեսական ցանցեր է բացահայտում, դավաճաններ է գտնում, հայկական գործակալների է ի հայտ բերում` իր ժողովրդին մ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը