Միջազգային խայտառակություն

Վրացիներն ամաչում են Վրաստանից

Նոյեմբերի 30, 2017
Վրացիներն ամաչում են Վրաստանից

Օսկան Քոչարյան


Երբ մի երկու ամիս առաջ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկեց Հայաստան անունը փոխել և այսուհետ երկիրն անվանել Արմենիա, բոլորը ծիծաղեցին ու անցավ-գնաց: Դե հիմա, մեր Բագրատյանն էր, մի բան էլ ասաց, հետո՞ ինչ:


Վրացիներն այս իմաստով զրկված են հումորի զգացման բավարար չափաքանակից, որովհետև երբ տարիներ առաջ այդ երկրի նախկին նախագահ Սաակաշվիլին առաջարկեց Վրաստանը աշխարհի համար դարձնել Ջորջիա, ծիծաղներ քիչ հնչեցին, փոխարենը մինչ օրս այդ խնդիրը ծեծվում ու շահարկվում է: Փոխարենը բավականին շատ սրամիտ մարդիկ գտնվեցին այլ երկրներում: Օրինակ, Լիտվայում: Վրաստանը Լիտվային խնդրեց հրաժարվել «Грузия» բառից, քանի որ դա չափազանց «ռուսական» է: Լիտվացիները մերժեցին և Ջորջիա, և Սաքարթվելո տարբերակները: Մերժեցին ոչ այն պատճառով, որ դա Վրաստանն էր խնդրում, այլ որովհետև իրենց համար նպատակահարմար չգտան: Նրանց լեզվաբաններն ասացին, որ հին տարբերակը և գործածական իմաստով երկար պատմություն ունի, և ներդաշնակ է իրենց խոսակցական լեզվի ձևերին: Մի խոսքով, եկեք չխորանանք:


Լիտվացիներն այս հարցում եզակի չեն: Ի վերջո, առայսօր գրեթե ոչ մի երկիր պաշտոնապես չի ճանաչել Ջորջիան, բացառությամբ Ճապոնիայի, որն ավելի լավ կաներ, եթե հետևեր մյուսների օրինակին, քանի որ հիմա վրացիների երկրի անունը ճապոնացիների շուրթերին հնչում է ոչ այլ կերպ, քան «Ձորուձիա»: Իսկ սա պատվախնդիր ու լրջադեմ վրացիներին հաստատ կվիրավորի:


Աշխարհի յուրաքանչյուր երկրի անուն պայմանավորված է ինչ-որ հանգամանքներով, ավանդույթներով և իրադարձություննրով: Եթե սկսես դրանք առանձին-առանձին վերլուծել, միայն Աստծուն է հայտնի, թե արմատները որտեղ կհասցնեն, և այդ վերջնական կետը որքանով շահեկան կլինի տվյալ երկրի քաղաքացիների համար: Ի վերջո, մեզ էլ աշխարհը «Հայաստան» չի կոչում, ինչպես ինքներս ենք ասում, այլ Արմենիա, բայց մի՞թե այդ անվանումը վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը, մեզ կախման մեջ է դնում այլ երկրներից ու ժողովուրդներից:


Օրինակ, վրացիներն այնքան քչփորեցին, մինչև կարողացան պարզել, որ օսերի լեզվով իրենց երկրի անունը թարգմանվում է որպես «ստրուկների երկիր»: Հիմա գո՞հ են այդ բացահայտումից: Հիմա արդեն պատմական արդարությունը վերականգնվե՞ց: Չէ՞ որ օսերը ռուսներ չեն, չեն բռնացել Վրաստանի ինքնիշխանությանը, չեն զրկել ազատություններից:


Ժամանակին մարդիկ իրենց նորածին զավակի անունը Նապոլեոն կամ Պուշկին էին դնում, բայց տղան մեծանում ու դառնում էր ոչ թե զորավար կամ բանաստեղծ, այլ ընդամենը սովորական նախրապան: Ասելիքն այն է, որ անունը մարդուն կամ երկիրը չի տանում դեպի բարձունքներ, այլ մարդն ու երկիրն են, որ կարող են փառքի հասցնել իրենց անունը, անկախ այն բանից, թե դա ինչպես է հնչում և ինչու է այդպես հնչում:






Դիտումների քանակ 61056


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վրաստանի վարչապետը ամաչո՞ւմ է գալ

Վրաստանի վարչապետը ամաչո՞ւմ է գալ

Նոյեմբերի 30, 2017


Այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ վաղը` դեկտեմբերի 1-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով պա...

Ի՞նչ հողի առևտուր է անում վրացին

Ի՞նչ հողի առևտուր է անում վրացին

Նոյեմբերի 22, 2017


Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն այդ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի ...

Թանկի և էժանի տարբերությունը

Թանկի և էժանի տարբերությունը

Նոյեմբերի 3, 2017


Հայրենի դիվանագիտությունը եղել ու շարունակում է մնալ ամենախոցելի ոլորտներից մեկը: Խնդիրն առնչվում է ինչպես կադրերի ընտրությանը,...

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Աղբը թաքցնես, գարշահոտությունը դուրս կգա

Աղբը թաքցնես, գարշահոտությունը դուրս կգա

Սեպտեմբերի 30, 2017


Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում հայ-վրացական քաղաքական հարթության վրա բարձր մակարդակի փոխայցելությունների թիվն այնքան մեծ էր, ...

Թե ինչպես գրավեցինք Վրաստանը

Թե ինչպես գրավեցինք Վրաստանը

Սեպտեմբերի 1, 2017


Թբիլիսիի կառավարության շենքի հարակից տարածքում մի արտասովոր բողոքի ակցիա էր: Կանգնած էին մի քանի հոգի, վրացերեն ինչ-որ պաստառ է...

Հուդան եկել էր համբուրելու

Հուդան եկել էր համբուրելու

Հուլիսի 19, 2017


Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թբիլիսիում նա շտապել է հայտարարել, թե իրեն զգում է ա...

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Հունիսի 16, 2017


ВЗГЛЯД թերթը, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել է, որ Վրաստանի քարտեզն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որը տեղակա...

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Հունիսի 14, 2017


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն հայտնի է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոր...

Որտեղի՞ց գտնենք այդքան վրացի

Որտեղի՞ց գտնենք այդքան վրացի

Հունիսի 3, 2017


Պաշտոնական կառույցները բոլոր առիթներով սիրում են մատնանշել, թե հայ-վրացական հարաբերությունները գերազանց են: Իրականությունը, սակ...

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Մայիսի 31, 2017


Սկզբում գրվեց, որ ադրբեջանցի լրագրող և քաղաքական ակտիվիստ Աֆղան Մուխթարլին անհետացել է Վրաստանում: Հետո լուր տարածվեց, թե նա առ...

Արժե՞ արդյոք, որ Ադրբեջանը փչացնի հարաբերությունները Վրաստանի հետ

Արժե՞ արդյոք, որ Ադրբեջանը փչացնի հարաբերությունները Վրաստանի հետ

Մայիսի 20, 2017


Հայրենասիրությունն ամենակարևոր մարդկային զգացումներից մեկն է։ Միանգամայն բնական է, որ մարդիկ սիրում են ծնողներին, երեխաներին, ս...

Առանց ճոռոմ կարգախոսների

Առանց ճոռոմ կարգախոսների

Մայիսի 10, 2017


Վրաստանում անցկացված հետազոտությունը պարզել է, թե որքան արտասահմանյան ներդրումներ են կատարվել այդ երկրում վերջին ժամանակվա ընթա...

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Մայիսի 3, 2017


Թե ինչ են գտել ռուս ազգայնականները Ադրբեջանի մեջ` բարդ է ասել: Թե ինչն է հրապուրում նրանց ռուս-ադրբեջանական լավ հարաբերությունն...

Հասնել և անցնել Վրաստանին

Հասնել և անցնել Վրաստանին

Փետրվարի 22, 2017


Հարևանների հետ մրցելը վատ բան չէ: Այլ խնդիր է, թե մրցության համար ինչ ոլորտներ են ընտրվում և որ հարցերում ցանկություն կա գերազա...

Հայաստանը ձայնագրման ստուդիա չէ

Հայաստանը ձայնագրման ստուդիա չէ

Փետրվարի 11, 2017


Վերջին շրջանում հարևան Վրաստանում ծավալներ ընդունող ներիշխանական մի սկանդալում տեղի-անտեղի հոլովվում է Հայաստանի անունը: Խոսքը ...

Լիտվայում որոշել են խլել Կալինինգրադը Ռուսաստանից

Լիտվայում որոշել են խլել Կալինինգրադը Ռուսաստանից

Հունվարի 30, 2017


Լիտվայի խորհրդարանի պատգամավոր Լինաս Բալսիսը «Աշխարհը 2017-ին. հայացք Վիլնյուսից» բանավեճի ընթացքում ասել է, որ իր երկիրը Եվրամ...

Սաակաշվիլին Վրաստանում ուկրաինական մայդան է պատրաստում

Սաակաշվիլին Վրաստանում ուկրաինական մայդան է պատրաստում

Հոկտեմբերի 2, 2016


Միխայիլ Սաակաշվիլին ոչ մի կերպ չի հանգստանում. նրա կառավարման 10 տարիներն, իհարկե, դրականորեն են անդրադարձել Վրաստանի վրա, բայց...

Վրացական արև և հայկական արևայրուք

Վրացական արև և հայկական արևայրուք

Սեպտեմբերի 28, 2016


Երբ Հայաստան այցելած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարեց, թե հայ-վրացական հարաբերությունները երբևէ ավելի ջերմ ու ...

Վրացիները գիտեն՝ երբ փակել ճանապարհը

Վրացիները գիտեն՝ երբ փակել ճանապարհը

Հունիսի 24, 2016
3

Այսօր Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից հայտնեցին, որ կրկին փակվել է Վերին Լարսի անցակետը: Սա մեզ համար մի բան է նշանակում. հայկակա...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ