Սովորական խայտառակություն

Ի՞նչ է եղել, Արմենչիկ

Դեկտեմբերի 1, 2017
Ի՞նչ է եղել, Արմենչիկ

Նախկին վարչապետ, այժմ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը կրկին արթնացել է: Այս անգամ նրան արթնացրել են կոռուպցիայի մասին խոսակցությունները: Եվ քանի որ Արմենչիկը երդվում է, որ իր տիրույթներում կոռուպցիոն դրսևորումները մեկընդմիշտ արմատախիլ են արված, հիմա նրան վրդովեցրել էին մյուսների հոգսերը: Եվ ահա այդ առիթով էլ Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր հերթական անգամ հրապարակայնացվեց բուհական կոռուպցիայի մասին հարցը: Բավական բարձր հարթակից՝ որպես Եվրոպական գրանտային ծրագրի ամփոփագիր: Շատ անգամներ համբերել եմ և չեմ արտահայտվել, բայց այլևս բավական է. տիկնայք և պարոնայք գրանտատուներ, գրանտաորսներ և գրանտակերներ, չհամարձակվեք այլևս ստվեր գցել Հայաստանյան համալսարանական հանրության վրա...»:


Արմենչիկն ափերից դուրս է եկել: Բայց ո՞րն է սրա պատճառը, ո՞վ է նրա էշին «չոշ» ասել: Պարզվում է` Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքների ամփոփման համաժողովի մասնակիցները: Միայն թե նրանք Դարբինյանի մասին նույնիսկ չեն էլ հիշել, ու երևի թե հենց այդ չհիշելն է նախկին վարչապետին խորապես վիրավորել:


Իրականում այդ համաժողովի ժամանակ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հետևյալ միտքն էր բարձրաձայնել. «Ես ուշադիր ուսումնասիրել եմ նախագահի ելույթը ՀՔԾ-ում և հետագա զեկույցում նշված կոռուպցիայի բացահայտումները։ Այնտեղ ներկայացված կոռուպցիայի դեպքերի շարքում կային երկու համալսարանների ռեկտորներ, ինչը շատ ցավալի է։ Հատկապես ուսումնական հաստատություններում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է կարևորվի»,- նշել էր նա։


Ստացվում է, որ Սվիտալսկին ընդամենը մեջբերել է Սերժ Սարգսյանի խոսքերը, իսկ հիմա առյուծի կաթ կերած Արմեն Դարբինյանը դեմ է դուրս գալիս նախագահին և իր անհամաձայնությունն է արտահայտում նրան: «Պարոնայք պաշտոնյաներ, եթե կան բուհական կոռուպցիայի փաստարկված ապացույցներ, հրապարակեք դրանք՝ անուն առ անուն, և թույլ մի՛ տվեք, որ եզակի խեղճ ու կրակ մոլորյալները ստվերեն մեր բազմահազար և արժանապատիվ հանրությունը»,- հեգնանքով շարունակում է Արմենչիկը` կրկին մոռանալով, որ անուններն արդեն վաղուց հրապարակված են ու Սերժ Սարգսյանից մինչև Պյոտր Սվիտալսկի այդ մասին գիտեն, միայն Դարբինյան Արմենն է մնացել անտեղյակ:


Իսկ ինչո՞ւ է այս մարդը մանկամիտ ձևանում, ինչի՞ց է դժգոհ, երբ իր թանին ոչ ոք դեռ թթու չի ասել: Նրանից, որ եվրոպացիներն իրեն էլ գրանտեր չե՞ն տալիս: Բայց չէ՞ որ Դարբինյանի բուհի փողերն էլ երկնքից չեն հայտնվել, հենց միայն դրա անվանումը` Սլավոնական համալսարան, արդեն հուշում է, թե ում դրամաշնորհներն է մսխում Արմենչիկը: Ուրեմն, էլ ի՞նչ կարիք կա հրեշտակ ձևանալու:






Դիտումների քանակ 39073


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ամոթահար Դարբինյանը

Ամոթահար Դարբինյանը

Ապրիլի 6, 2017


Սլավոնական համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը վերջին շրջանում, հատկապես այն բանից հետո, երբ իր համար պարզեց, ...

Դարբինյան Արմենչիկի դեմագոգիկ դասը

Դարբինյան Արմենչիկի դեմագոգիկ դասը

Փետրվարի 13, 2017


ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը մեծ հույսեր ուներ, որ առաջիկա ընտրություններում ինքը նշանակալի ֆիգուր կլինի: Բայց երբ հասկա...

Ալիսան Դարբինյանի հրաշքների աշխարհում

Ալիսան Դարբինյանի հրաշքների աշխարհում

Հոկտեմբերի 25, 2016


ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի անունը կրկին դուրս է լողացել մոռացության ջրեր...

Դարբինյան Արմենչիկը գալիս է փրկելու

Դարբինյան Արմենչիկը գալիս է փրկելու

Հուլիսի 21, 2016
1

Ներկա իրավիճակի մեջ շատերը կարող են իրենց ներկայացնել տուժող կողմ: Բայց մի հոգի էլ կա, ով հանկարծ որոշել է բարձրաձայնել սեփական...

Չգնահատված Դարբինյանը

Չգնահատված Դարբինյանը

Հուլիսի 12, 2016


ԵՏՄ վարչապետի և ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնները Հայաստանին անցնելու խնդրում մինչև օրս էլ դեռպահպանվում են որոշ անհարթություններ: Մաս...

ՀՅԴ-ն, «Ալյանսը», ԱԱԾ-ն ու Արմեն Դարբինյանը

ՀՅԴ-ն, «Ալյանսը», ԱԱԾ-ն ու Արմեն Դարբինյանը

Հունիսի 22, 2016


Այս օրերին, երբ բոլոր նախարարներն ազատվում են իրենց բազում խորհրդականներից, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրաման...

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը կդառնա իսլամիստական կենտրոն

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը կդառնա իսլամիստական կենտրոն

Հունիսի 4, 2016


Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը լրջորեն մտադրվել է պատուհան բացել դեպի Արևելք: Այս մասին հունիսի 4-ին հայտնել է ՌՀՀ պրոռե...

Գլուխները որ քարին կամ պատին տան ռուսաստանցի հայերը

Գլուխները որ քարին կամ պատին տան ռուսաստանցի հայերը

Ապրիլի 16, 2016


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախին օգնելու նպատակով սկսված դրամահավաքի առաջին իսկ օրվանից նկատելի դարձավ, որ ռուսաստանահայ ...

Դարբինյանի գրպանը Հայրենիքի համար փակ է

Դարբինյանի գրպանը Հայրենիքի համար փակ է

Ապրիլի 9, 2016
5

Վատն այն է, որ Բակո Սահակյանն այս օրերին հարկադրված դարձել է աղջիկտեսի առարկա: Ով ասես չեկավ նրան տեսնելու, և հիմնականում` արմե...

Դարբինյանները կենսագրություն են սրբագրում

Դարբինյանները կենսագրություն են սրբագրում

Մարտի 26, 2016
1

Այսօր ՀՀ ամենախայտառակ ընտանիքներից մեկում` Դարբինյանների ընտանիքում, մեծ տոն է: «Արքայաձոր» ռեստորանում ՀՀ նախկին վարչապետ Արմ...

Արմեն Դարբինյանի համալսարանը փոխում է պրոֆիլը

Արմեն Դարբինյանի համալսարանը փոխում է պրոֆիլը

Հունվարի 14, 2016


Այս օրերին համացանցում հետաքրքիր մի տեսանյութ է շրջանառվում: Այնտեղ ներկայացվում է մի էլիտար հարսանյաց հանդես, որը տեղի է ունեց...

Փնտրվում է Արմեն Դարբինյանի մատը

Փնտրվում է Արմեն Դարբինյանի մատը

Հոկտեմբերի 1, 2015


Օրերս մամուլը հրապարակեց Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումն այն մասին, որ Հայաստանի բարձրագույն որակավորման հանձնաժողովը ա...

Աբրահամյան-Բաղդասարյան դաշինքով` դեպի վերջնական ապագա

Աբրահամյան-Բաղդասարյան դաշինքով` դեպի վերջնական ապագա

Հուլիսի 15, 2015
3

Աբրահամյան-Բաղդասարյան տանդեմի մուրազի իրականացման էֆեկտն ըստ արժանվույն չգնահատելն առնվազն կարճամտություն է: Պատկերացնո՞ւմ եք,...

Կործանիչների, օգուտ տված կործանիչների և այլ կատեգորիաների մասին

Կործանիչների, օգուտ տված կործանիչների և այլ կատեգորիաների մասին

Հունիսի 30, 2015
1

1961 թվականի հունվարի 20-ի կեսօրին Ջոն Քենեդին, ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը, բացականչեց խոսքեր, որոնք հետագայում գրվեցին նր...

Հովիկ Աբրահամյանը վտանգված է

Հովիկ Աբրահամյանը վտանգված է

Մայիսի 14, 2015


Վարչապետ Աբրահամյանին խորհուրդ ենք տալիս հեռու մնալ Արմեն Դարբինյանից, անգամ հրաժարվել նրա հետ ցանկացած շփումներից: Բավական է Ա...

Կեղծված կենսագրություն, կեղծ անհատականություն. Արթուր Բաղդասարյանը ծնվել է գարեջրատանը

Կեղծված կենսագրություն, կեղծ անհատականություն. Արթուր Բաղդասարյանը ծնվել է գարեջրատանը

Մայիսի 3, 2015
2

Մենք շարունակում ենք մեր ուշադրության կենտրոնում պահել ազատ, անկախ Հայաստանի ամենախայտառակ դեմքերից մեկի` պ-ն Արթուր Բաղդասարյա...

Արմեն Դարբինյանը` մեր Քիմ Քարդաշյանը

Արմեն Դարբինյանը` մեր Քիմ Քարդաշյանը

Ապրիլի 13, 2015
1

Այսօր ռեալթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի անդամների հետ մեկնեց Հայաստանից: Այս օրերի ընթացքում ինչեր ասես, ...

Արմենչիկ Դարբինյանը մկների հետ է կերել դդումի կորիզը

Արմենչիկ Դարբինյանը մկների հետ է կերել դդումի կորիզը

Ապրիլի 8, 2015
1

Հայաստանի նախկին վարչապետ, այժմ Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմենչիկ Դարբինյանի ընտանիքում տխուր օրեր են: Երևանի Էրեբունի և Ն...

Սինգապուր և Հայաստան. խայտառակ իրականության արձանագրում

Սինգապուր և Հայաստան. խայտառակ իրականության արձանագրում

Ապրիլի 4, 2015


Ովքե՞ր են նրանք՝ հայ «ինդիգենիզատորները»։ Կարելի է տասնյակ ազգանուններ նշել՝ Ալեքսանդր Արզումանյանից մինչև Վիգեն Սարգսյան, ներ...

Ցռանը ցռանի մասին

Ցռանը ցռանի մասին

Մարտի 7, 2015
4

Հայաստանի Հանրապետությունն աշխարհում եզակի պետություն է, որտեղ անցյալը բարձրացված է պաշտամունքի աստիճանի։ Այն ամենը, ինչ կապված...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ