Սովորական խայտառակություն

Մարզպետերը անհետացել են

Դեկտեմբերի 1, 2017
Մարզպետերը անհետացել են

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը կոչ-նամակով դիմել է ՀՀ մարզպետերին և խնդրել է իրենց անձնական միջոցներից 1000 դոլարի չափով ներդրում անել վիրավոր զինվորների և զինհաշմանդամների համար վերականգնողական կենտրոնի կահավորման համար: Բախշյանի նամակը մի փոքր հիշեցնում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությունը` այն տարբերությամբ, որ Բախշյանը գոնե կոնկրետացնում է, թե ինչ է ցանկանում անել, իսկ տիկին Հրանուշը վերացարկված վեհ նպատակների համար էր դոլարներ պահանջում:


«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ն պատրաստվում է ստեղծել Վերականգնողական կենտրոն, որի համար տարածք է տրամադրել Երևանի պետական բժշկական համալսարանը: Այն կարիք ուներ հիմնանորոգման ու կահավորման, որի համար բավարար կլինի յուրաքանչյուր մարզպետի կողմից 1000 դոլարի ներդրումը: Ու հենց այդ պատճառով էլ Անահիտ Բախշյանը որոշեց դիմել մարզպետերին:


Բայց վերադառնանք մեր իրականություն և միանգամից ասենք, որ առ այսօր որևէ մարզպետ ոչ միայն գումար չի նվիրաբերել, այլև նույնիսկ չի էլ արձագանքել այդ կոչին: Իսկ սա դժվար չէր կանխատեսել: Ավելի ճիշտ, այլ կերպ լինել չէր էլ կարող: Ո՞վ է տեսել, որ իշխանության ներկայացուցիչը մասնակից դառնա ընդդիմադիր գործչի կազմակերպած հանգանակությանը, եթե նույնիսկ դա արվում է բանակի համար: Բա որ հետո հանկարծ կանգնեն ու հարցնեն` քեզ որտեղի՞ց 1000 դոլար, ի՞նչ է ասելու: Ճիշտ է, մարզպետերի աշխատավարձերը տատանվում են 500-ից մինչև 750 հազար դրամի սահմաններում, բայց դա իրենցն է, իրենց աշխատավարձը: Այ եթե պետական միջոցներից հարկ լիներ հատկացնել, գուցե և ռիսկի գնային, տային փողն ու մի լավ գովազդեին իրենց հայրենանվեր արարքը: Բայց հիմա այդ դեպքը չէ:






Դիտումների քանակ 59649


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տարոնին չպատժելը հիմքեր ունի

Տարոնին չպատժելը հիմքեր ունի

Դեկտեմբերի 14, 2016


Դեռևս մեկ ամիս առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից պահանջվել էր կարգապահական պատասխանատվության ենթարկել Ե...

Նախագահի համակուրսեցին «համոզեց» Անահիտ Բախշյանին

Նախագահի համակուրսեցին «համոզեց» Անահիտ Բախշյանին

Մարտի 20, 2015
4

Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հրապարակավ հայտարարեց, թե աղաղակող ...

Հայրենասիրական դաստիարակության «Կետիկնոցը»

Հայրենասիրական դաստիարակության «Կետիկնոցը»

Դեկտեմբերի 24, 2014


Երևանի ավագանու նիստում «Բարև Երևան» խմբակցության նախագահ Անահիտ Բախշյանը հանդես եկավ անսպասելի հարցադրումով: Տիկնոջը հետաքրքր...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ