Սովորական խայտառակություն

Նախարար Մարտիրոսյանը դարձավ հնագետ

Դեկտեմբերի 1, 2017
Նախարար Մարտիրոսյանը դարձավ հնագետ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել էր Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին: Հենց այս բանկի աջակցությամբ է, որ ընթանում է շինարարություն «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ում: Բայց հյուրերը կարծես թե այնքան էլ գոհ չէին աշխատանքների ընթացքից, ինչի մասին բացեիբաց ասացին: Նախարար Մարտիրոսյանն էլ շտապեց արդարանալ: «Որոշ ձգձգումների պատճառ են հայտնաբերված հնագիտական որոշ օբյեկտներին առնչվող խնդիրները: Բայց այնտեղ ամենօրյա վերահսկողություն է իրականացվում, աշխատանքները կավարտվեն ժամանակին»,- վստահեցրեց նա:


Արդյո՞ք ներդրումային բանկի պարոնները հավատացին նրան: Մենք գոնե լուրջ հիմքեր ունենք հավատ չընծայելու: Իսկ թերահավատության պատճառն այն է, որ ընդամենը երկու շաբաթ առաջ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը բոլորովին այլ բան էր ասում խորհրդարանում: Ըստ Խաչատրյանի, Հյուսիս-Հարավ մայրուղու երկրորդ և երրորդ տրանշերով նախատեսված շինարարական աշխատանքները երկարաձգվել են օբյեկտիվ պատճառներով` կապված հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրերի հետ: «Տրանշ-3»-ի մասով հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրով ազդեցության գոտում գտնվում է 12 համայնք, օտարման ենթակա է շուրջ 1100 հողատարածք, որոնց 20 տոկոսի մասով սեփականության օտարումն իրականացվում է դատական կարգով: «Այստեղ էլ կան նույն խնդիրները` կախված սեփականատերերի բացակայությունից, ժառանգության իրավունքի իրացումից և փոխհատուցման ֆինանսական չափի հետ անհամաձայնությունից: Կարծում ենք, որ մինչև 2018թ. մարտ այդ դատական հարցերը կկարգավորվեն, ինչը ևս թույլ կտա «Տրանշ-3»-ով նախատեսված աշխատանքներն ավարտել 2019 թ. երրորդ եռամսյակում»,- մանրամասնել էր Արման Խաչատրյանը:


Հիմա չգիտես ինչու նախարար Վահան Մարտիրոսյանն ինչ-որ հնավայրեր, դամբարաններ ու անտիկ շրջանի բնակատեղիներ է հայտնաբերել, որ արդարացնի իր թերացումը: Հավանաբար, նա մտածել է, որ քաղաքակիրթ եվրոպացիների վրա պատմական հուշարձանների գոյությունն ավելի ազդու պատրվակ կլինի, քան դատական քաշքշուկներն ու օտարումները, որոնք վաղուց պիտի ավարտված լինեին:






Դիտումների քանակ 33326


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տրանսպորտի նախարարը կուկուռուզի փողն է ուզում

Տրանսպորտի նախարարը կուկուռուզի փողն է ուզում

Նոյեմբերի 8, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհներին կրպակների կամ...

Նահանջ առանց ղեկի

Նահանջ առանց ղեկի

Հոկտեմբերի 23, 2017


Աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու մասին խոսակցությունները հասան ավարտական փուլին: Այսօր ՀՀ տրանսպորտի և կ...

Գծատերերին մաղում են

Գծատերերին մաղում են

Հոկտեմբերի 12, 2017


ՀՀ կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադիրի հավանությ...

Ղեկը` աջ կողմում, նախարարը` ձախ

Ղեկը` աջ կողմում, նախարարը` ձախ

Հոկտեմբերի 5, 2017


Դպրոցական երեխան էլ գիտի, որ սուտ խոսել չի կարելի: Իսկ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը այդ բանը կամ չգիտի, կամ միտ...

Նախարարը պատրաստվում է մեկնել Լուսին

Նախարարը պատրաստվում է մեկնել Լուսին

Հուլիսի 20, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երկու ձեռքով կողմ է, որ անհապաղ վավերացվի «Տիեզերա...

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Հուլիսի 13, 2017


Երբ լրատվամիջոցները գրեցին, թե ՌԴ-ն ու Վրաստանը պայմանավորվել են բացել Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ուղիները, Հայաստան...

Քաղքենու տոնական հրավերը

Քաղքենու տոնական հրավերը

Դեկտեմբերի 19, 2016


ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր որոշել էր իր նախատոնական ասուլիսը վերածել համապետական կարևոր իրադարձո...

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր ողջ հանրապետության տարածքում առատ տեղումներն առաջին հերթին լուրջ դժվարություններ ստեղծեցին տրանսպորտային երթևեկության համ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ