Սովորական խայտառակություն

ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

Դեկտեմբերի 2, 2017
ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

Հայաստանում ամենաանհասկանալի բաները ցուցանիշներն են: Երբեք գլխի չես ընկնի, թե դրանք որտեղից հայտնվեցին, և ինչպես է լինում, որ այդ տվյալների մեջ ոչ մի ներդաշնակություն չկա: Բնակչության կենսամակարդակն անկում է ապրում, եկամուտները նվազում են, գործազրկությունը բարձր տոկոս ունի, բայց հանկարծ հրապարակվում են պաշտոնական տվյալներ, և պարզվում է, որ իրականում ճիշտ հակառակ պատկերն է:

 

Հիմա էլ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն է ընթացիկ տարվան վերաբերող թվեր ներկայացրել: Մի հպանցիկ հայացք նետելն էլ բավական է` հասկանալու համար, որ ՊԵԿ փաստաթղթային ամփոփագրերում մեր երկիրը մի գլուխ զարգացել ու զարգացել է: Դատեք ինքներդ: Հարկայինները հայտնում են, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համե¬մատ, արձանագրվել է կահույքի, կենցաղային տեխնիկայի, սարքավո¬րումների և ավտոմեքենաների ներմուծման ծավալների աճ: Այսպես, եթե նախորդ տարվա 10 ամիսներին Հայաստան է ներմուծվել 5.000 տոննա կահույք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ներմուծման ծավալն աճել է ավելի քան 17.000 տոննայով: Զգալի աճ է արձանագրվել կենցաղային սարքավորումների, մասնավորապես՝ օդափոխիչների ներմուծման ծավալներում: Աճել է նաև բջջային հեռախոս¬ների ներմուծման ծավալը, իսկ ավտոմեքենաների ներմուծումը, 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ, ընթացիկ տարվա նույն ժա¬մանակահատվածում աճել է ավելի քան 16.000-ով:


Թվեր նկարելը մի հմտություն է, դրանց մասին համոզիչ բացատրություն գտնելը` մեկ այլ: Եվ հիմա ՊԵԿ-ն էլ է փորձում հիմնավորել` ասելով, որ այս հրաշքը տեղի է ունեցել երկու գլխավոր պատճառով: Նախ՝ դա պայմանավորված է մաքսային ընթացակարգերի բարեփոխմամբ, և երկրորդ` բնակչության շրջանում գնողունակության բարձրացմամբ:


Մաքսային բարեփոխումներից հրաշալի տեղեկացված ենք: Վերջին տեղեկությունն այն էր, որ հիմա դրսից 5 կգ մանդարինից ավելի մարդիկ բերել չեն կարող: Սակայն ամենատպավորիչը երկրորդ բացատրությունն է` քաղաքացիների գնողունակությունը բարձրացել է: Իսկ հետաքրքիր է՝ ինչի՞ հաշվին: Աշխատավարձ ու թոշակ չի բարձրացել, բիզնեսը ծաղկում չի ապրել, արտադրությունն ու գյուղատնտեսությունը վերելքներ չեն արձանագրել, աշխատաշուկան չի բազմապատկվել, դրամը չի արժևորվել, խոշոր ներդրումներ չեն կատարվել, բայց արի ու տես, որ այս բոլորի բացակայության պայմաններում մարդկանց գնողունակությունը հանկարծ վերցրել ու բարձունքներ է նվաճել:


ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում...






Դիտումների քանակ 49879


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Դեկտեմբերի 12, 2017


Վերջին օրերին մամուլում շատ գրվեց այն մասին, որ Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ...

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Դեկտեմբերի 9, 2017


ԵՏՄ-ին անդամակցելիս մեզ կերակրեցին խոստումներով այն մասին, որ ոչ միայն մեր արտադրողների համար բացվում է բազմամիլիոնանոց շուկան,...

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Նոյեմբերի 29, 2017


Գագիկ Ծառուկյան - ՊԵԿ հակամարտության ֆոնին, երբ սրված հարաբերությունների թիկունքում գծագրվում է վարչապետ Կարեն Կարապետյանի կերպ...

Հայհոյեց, բայց չհերքեց

Հայհոյեց, բայց չհերքեց

Նոյեմբերի 27, 2017


Ծառուկյան-ՊԵԿ հակամարտությունը կարծես թե ոչ միայն հանդարտվելու միտումներ չունի, այլև նոր հարթակներ ու գործող անձեր է ներգրավում...

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

Նոյեմբերի 25, 2017


Վրաստանի հետ մեր երկրի սահմանային մաքսակետում վերջին շրջանում շատ տարօրինակ բաներ են կատարվում: Ինչ-որ մեկը սահմանապահի պարանոց...

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Նոյեմբերի 24, 2017


Իր պաշտոնի ստանձնման օրից ի վեր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երբևէ այնպիսի ուժգին գրոհի չէր ենթարկվել, ինչպես դա եղավ «Առի...

Ժամերը չհամընկան

Ժամերը չհամընկան

Նոյեմբերի 11, 2017


Վերջին շրջանում շատերն են ահազանգում այն մասին, որ Պետեկամուտների կոմիտեի գործողությունները հետզհետե նմանվում են ռեկետի: Հարկահ...

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

Նոյեմբերի 10, 2017


Արդեն տևական ժամանակ է, ինչ «Առինջ մոլում» տիրում է լարված իրավիճակ, իսկ պատճառը՝ մոլի նկատմամբ ՊԵԿ թիրախավորված գործելաոճն է։ ...

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Նոյեմբերի 1, 2017


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հանդարտ ու անխռով է, քանի դեռ հարցն...

Քաղաքական պայքարի մեթոդները

Քաղաքական պայքարի մեթոդները

Հոկտեմբերի 26, 2017


Գրեթե անհնար մի բան է Հայաստանում խոսել քաղաքական պայքարի մեթոդների մասին` առանց հաշվի առնելու դրանց ծնող պատճառները, որովհետև ...

ՊԵԿ-ը առաձգական կառույց է

ՊԵԿ-ը առաձգական կառույց է

Հունիսի 27, 2017


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, որը վերջին շրջանում սովորություն է դարձրել մեկը մյուսի հետևից հաղթակ...

ՊԵԿ դիմակահանդեսը

ՊԵԿ դիմակահանդեսը

Հունիսի 15, 2017


Ընդամենը երեկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել՝ անդրադառնալ...

Ոչ միայն խնձոր

Ոչ միայն խնձոր

Մայիսի 2, 2017


Երկարատև ու համառ աղմուկ-աղաղակից հետո վերջապես Պետական եկամուտների կոմիտեն որոշեց քնից արթնանալ և պարզել, թե այդ ինչպե՞ս, ինչ ...

ՊԵԿ-ը կերել է արգելված խնձորը

ՊԵԿ-ը կերել է արգելված խնձորը

Ապրիլի 25, 2017


Տեղեկությունն այն մասին, որ հայկական շուկայում օրը ցերեկով ադրբեջանական խնձորներ են վաճառվում, արագորեն տարածվեց լրատվամիջոցներ...

Մնաց 48 տոկոսը

Մնաց 48 տոկոսը

Հունվարի 23, 2017


Այսօր պետեկամուտների կոմիտեն մի ինքնագովերգող հայտարարություն էր տարածել իր աշխատանքային արդյունավոտության մասին, որի իմաստը հե...

ՊԵԿ ղեկավարի պորտը «Բոինգում» են կտրել

ՊԵԿ ղեկավարի պորտը «Բոինգում» են կտրել

Դեկտեմբերի 29, 2016


Խնայողության խստագույն ռեժիմի անցնելու մասին կառավարության ղեկավարի հանձնարարականը չի տարածվում արտոնյալ խավի վրա: Այս իրողությ...

ՊԵԿ-ի աշխատակիցները պիտի զգուշանան

ՊԵԿ-ի աշխատակիցները պիտի զգուշանան

Հոկտեմբերի 12, 2016


Վարդան Հարությունյանին Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու փաստը յուրաքանչյուրն ընկ...

Երեք աշխատավարձ՝ ընտրյալներին

Երեք աշխատավարձ՝ ընտրյալներին

Հունիսի 21, 2016


Կառավարությունն իր «ձգված գոտիների» քաղաքականությամբ դեռ չի կարող լուրջ արդյունքների մասին խոսել, քանի դեռ ձգումը լիարժեք չէ և ...

Միրումյանը ժողովրդին մի գավաթ սուրճ նվիրեց

Միրումյանը ժողովրդին մի գավաթ սուրճ նվիրեց

Հունիսի 9, 2016


Հայաստանի Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնող ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը խորհրդարան էր եկել զ...

Հարկային տեսչությունը նաև ռեստորան է

Հարկային տեսչությունը նաև ռեստորան է

Հունիսի 8, 2016


Ռեստորանների և բարձրաշխարիկ զվարճանքի վայրերի մշտական այցելուները գոնե պիտի իմանան, որ որոշ հաստատություններում այցելուներից պա...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ