Սովորական խայտառակություն

ՀՅԴ-ն հեռանում է կամ ՀՅԴ-ին հեռացնում են

Դեկտեմբերի 2, 2017
ՀՅԴ-ն հեռանում է կամ ՀՅԴ-ին հեռացնում են

Այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ու Դաշնակցության ջրերը մի առվով չեն հոսում, դա արդեն կասկածից վեր է: Ամեն օր մենք դրա նորանոր ապացույցներ ենք ստանում, և որքան էլ կողմերը փորձում են համոզել, թե իբր նման բան չկա, նրանց փաստարկումներն իրենց հիմնավորումը չեն գտնում: Այսօր էլ հերթականն էր: Տեղեկացվեց այն մասին, որ կառավարությունը մերժել է 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ներկայացրած բոլոր առաջարկները:


Նկատենք, որ առաջարկները ներկայացվել են ոչ թե պատգամավորների, այլ հենց խմբակցության անունից: Իսկ կառավարությունը որպես մերժման հիմնավորում ըմդամենը նշել է, թե առաջարկված ծախսերն առաջնահերթ չեն: Սա կարող է իրականությանը մոտ լինել, սովորաբար, դաշնակներն ինչ-որ բան փոփոխել ցանկանում են միայն մասնավոր դեպքերի, այլ ոչ թե համակարգային խնդիրների լուծման նպատակով: Սակայն տարօրինակն այն է, որ կոալիցիայի անդամ համարվող քաղաքական ուժը փատտացի տեղյակ չէ այն բյուջեի նախագծին, որ ներկայացնում է նույն կոալիցիան, և միայն հիմա է որոշել ուղղումներ ու լրացումներ կատարել:


Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ ՀՅԴ-ն իրեն մեկուսացված է զգում, իսկ դաշնակներին հետզհետե հեռացնելու գործում առաջին գիծ է նետվել Կարեն Կարապետյանը, այդ պատճառով էլ հենց նրան է բաժին հասնում դժգոհության ամենամեծ չափաբաժինը: Վարչապետի մերժողականության մեջ դաշնակները չեն կարող վտանգ չտեսնել: Ու երբ Արմեն Ռուստամյանին այս օրերին հարցնում են, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ 2018-ին վարչապետ կարող է լինել նաև Կարեն Կարապետյանը, վերջինս պատասխանում է. «Մարդը պետք է գիտակցի պատասխանատվությունը, որ մարդը պետք է ստանձնի, կատարի այդ ուղղությամբ ամենաարդունավետ քայլերը: Իսկ անձի հետ կապված մենք միշտ նույն բանն ենք ասել՝ մեր կոալիցիոն համաձայնագրով վարչապետի թեկնածու առաջադրելու տեղը ՀՀԿ-ին է: Քանի դեռ ՀՀԿ-ն որևէ առաջարկով հանդես չի եկել, իսկ այդ ժամանակ մենք մեր ասելիքը կունենանք, հիմա մենք չենք կարող խոսել, իսկ երբ հայտարարվի, կասենք: ՀՀԿ-ն պետք է առաջարկի այս կամ անձին, իսկ մենք քննարկենք ու հասկանանք, թե այս կամ այն անձն ընդունելի է, թե ոչ»:


Սա արդեն իսկ առաջին ակնարկն է այն մասին, որ Դաշնակցությունը անձնավորված մոտեցում է հանդես բերելու և լիովին չի կիսելու իշխող կուսակցության ընտրությունը: Իսկ դա իր հերթին կարող է նշանակել, որ 2018-ին ՀՀԿ-ն կարող է ունենալ նոր գործընկեր ՀՅԴ-ի փոխարեն, այսինքն` մի քաղաքական ուժի, որը լիովին համաձայն կլինի վարչապետի թեկնածության հարցում:







Դիտումների քանակ 89684


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արծվիկի ուշացած վրեժը

Արծվիկի ուշացած վրեժը

Մայիսի 15, 2018


Դաշնակցության քաղաքական էության ու նկարագրի մասին նոր չէ, որ պիտի իմանանք: Վերջին ամսվա իրադարձություններն ընդամենը ավելի ամրապ...

Դաշնակցական կանոնների ավերակները

Դաշնակցական կանոնների ավերակները

Մայիսի 14, 2018


Դաշնակցություն կուսակցության առաջնորդները շատ են սիրում գլուխ գովել իրենց ներքին կարգապահության համար և այդ կարգապահությունը հա...

Նիկոլը դաշնակների ցանցն է ընկել

Նիկոլը դաշնակների ցանցն է ընկել

Մայիսի 7, 2018


Դաշնակների մոտ ամեն ինչ կարգին է: Այսինքն, նրանք չեն դավաճանել իրենց էությանը և մեծ արագությամբ ադապտացվում են նոր իրավիճակների...

Աղվանն ուզում է մի հատ էլ երդվել

Աղվանն ուզում է մի հատ էլ երդվել

Մայիսի 4, 2018


Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնեց, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը՝ որոշել է նրան հեռացնել ՀՅԴ...

Կարեն Կարապետյանը բացակա է ստացել

Կարեն Կարապետյանը բացակա է ստացել

Մայիսի 2, 2018


Այսօր հայտարարություն էր տարածել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և նշել, թե վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանո...

Աղավնի Արմենն ու բազե Նիկոլը

Աղավնի Արմենն ու բազե Նիկոլը

Մայիսի 1, 2018


Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ մինչև վարչապետի ընտրության երկրորդ փուլ հարկավոր է Հայա...

Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Մայիսի 1, 2018


Ողջ օրը Ազգային ժողովում ընթացող նիստում հնչած ելույթները վկայում էին մի բան` հստակ դերաբաշխումը կատարված էր, և յուրաքանչյուրը ...

Դաշնակի փիլիսոփայության իմաստը

Դաշնակի փիլիսոփայության իմաստը

Ապրիլի 30, 2018


ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ու Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Հեղափոխականներին սպիտակ տեռոր է պետք

Հեղափոխականներին սպիտակ տեռոր է պետք

Ապրիլի 26, 2018


«Իշխանություններն սկսել են կիրառել գազային տեռորի նոր հնարքներ: Չորրորդ գյուղում այսօր անջատել են մարդկանց գազը: Եթե գազավիկը դ...

Ո՞ւր են գնում դաշնակները

Ո՞ւր են գնում դաշնակները

Ապրիլի 26, 2018


«Հրաժարվել» և «դաշնակցական» բառերն անհամատեղելի են: Այդ իսկ պատճառով էլ, երբ այսօր տեղեկացվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զա...

Հին մարմնավաճառները միանում են Նիկոլին

Հին մարմնավաճառները միանում են Նիկոլին

Ապրիլի 25, 2018


Հայ հեղափոխական մարմնավաճառները, այսինքն, դաշնակները դուրս եկան քաղաքական կոալիցիայից: Սա զարմանալի չէ, զարմանալին հակառակը կլի...

Դաշնակներն առաջինը կծախեն ՀՀԿ-ին

Դաշնակներն առաջինը կծախեն ՀՀԿ-ին

Ապրիլի 23, 2018


Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը ոչ ոք չգիտեր, բոլորը գնում էին նրա հետ հանդիպման: Փաշինյանի հետ արդեն հանդիպել էին փոխվ...

Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է

Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է

Ապրիլի 19, 2018


Երևանում և Հայաստանի մի շարք քաղաքներում քաղաքացիական անհնազանդության գործողությունների ֆոնին այսօր հանկարծ Հայ Հեղափոխական Դաշ...

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Ապրիլի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է նաև նեղանալ, եթե իրեն տալիս են այսպիսի ձևակերպմամբ հարց. «Ինչքա՞ն աճ պետք է ունենա ՀՀ քաղաքա...

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Տարոնի նվերը 100-ամյակին

Տարոնի նվերը 100-ամյակին

Ապրիլի 3, 2018


Երկիրը պատրաստվում է մեծ շուքով նշել Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Միջոցառումների ընդարձակ ծրագիր կա, որի մեծ մա...

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Ապրիլի 3, 2018


Դեռևս Ամանորի տոներից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ մենք չափից շատ ենք հանգստանում, տոնական օրերի թիվը մեր ...

Փոփոխամիտ ՀՅԴ-ի անշարժ արմատները

Փոփոխամիտ ՀՅԴ-ի անշարժ արմատները

Մարտի 30, 2018


Երբ դաշնակ պատգամավոր Արմեն Ռուստամյանին հարցնում են առաջիկա փոփոխությունների մասին, նա ասում է, որ ամեն ինչից գոհ է` բացառությ...

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարտի 29, 2018


Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել վարորդները: Նրանք իրենց խաբված էին զգում, իսկ տաքսիստներն առանձնապ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ