Սովորական խայտառակություն

Անցնող շաբաթվա դիմանկարը (27 նոյեմբերի - 3 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 3, 2017
Անցնող շաբաթվա դիմանկարը (27 նոյեմբերի - 3 դեկտեմբերի, 2017թ.)

Քանի որ անցնող շաբաթը նաև այս տարվա աշնան ավարտի հետ համընկավ, ապա հարմար առիթ է արձանագրելու մի կարևոր փաստ: Դեռևս ամիսներ առաջ ոմանց կողմից կանխատեսված թեժ քաղաքական աշունը չկայացավ: Ասենք ավելին, ընդհանրապես ներքաղաքական որևէ լուրջ զարգացումներ տեղի չունեցան, և դրա գլխավոր պատճառն այս պահին մեկն է. արտախորհրդարանական կուսակցություններն ու դաշինքները փոշիացված են, հասարակական կառույցներն իրենց բուն անելիքը չեն հասկանում և զբաղված են մանր-մունր, անցողիկ խնդիրներով, քաղաքացիական հասարակությունն էլ այլևս որևէ մեկին չի վստահում և իր խնդիրների լուծումը տեսնում է անհատական քայլերի նեղ շրջանակում: Այս ամենը միասին բերում են համատարած չեզոքության և պասիվության, ինչն էլ ներկա պահին իշխող կուսակցությանը թույլ է տալիս գործել ազատ ու անկաշկանդ:

Երբ այս շաբաթ ներքաղաքական կյանքի տեսադաշտում առկայծեցին մի քանի չորրորդական, մոռացված գործիչներ` Անի Զախարյան, Տիգրան Թորոսյան, Պարույր Հայրիկյան, երբ Զարուհի Փոստանջյանը ամերիկյան հյուրախաղերի մեկնեց, Րաֆֆի Հովհաննիյանը ետ վերադարձավ Հայաստան կամ Վարդան Օսկանյանն ավետեց իր կարիերայի վախճանը, այդ բոլոր դրվագները դիտարկվեցին իբրև անլուրջ և անկարևոր դեպքեր: Մարդիկ վերջնականապես ձանձրացել են նմանատիպ կերպարների ներկայությունից:

Անցած յոթ օրերի ընթացքում դրսում կատարվող իրադարձություններն անհամեմատ ավելի մեծ հետաքրքրություն շարժեցին: Նախ, սկանդալ տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի ժամանակ, երբ ցուցադրաբար հայկական պատվիրակությանը մեկուսացրեցին և արդյունքում ընդունեցին մեր շահերը ոտնահարող բանաձև: Ի պատասխան, մերոնք լքեցին դահլիճը, բայց դա հուսահատ քայլ էր: Իրականությունն այն է, որ տեղի ունեցածը մեր երկրի ու պատվիրակության ֆիասկոն էր:

Գրեթե համանման մի բան էլ կատարվեց վրացիների հետ: Սպասվում էր, որ պիտի Հայաստան այցելի այդ երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, բայց վերջին պահին հանկարծ տեղեկացվեց, որ այցը հետաձգվել է անորոշ ժամանակով ու կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոչ թե հետաձգվել, այլ չեղարկվել է, և մեղքը հայկական կողմինն է, քանի որ հստակ օրակարգ չի առաջարկվել:

Արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունների մի նոր երանգն էլ այս օրերին ռուսական լրատվամիջոցներով ժամանակ առ ժամանակ հնչող հակահայ արտահայտություններն ու բնորոշումներն են, որոնք զայրույթ են պատճառում հայաստանցիներին և անհիմն կերպով փչացնում են երկու երկների հարաբերությունները: Ցավով արձանագրենք, որ ռուսական քաղաքական շրջանակներում որոշ ուժեր հիմա այնպիսի վնաս են պատճառում, ինչը վերականգնելն այնքան էլ հեշտ չի լինի, և դեռ հարց է, թե արդյունքում կողմերից որ մեկն ավելի կտուժի:

Սակայն վերադառնանք մեր երկիր, որտեղ անցնող շաբաթվա ընթացքում ևս մի քանի հիշարժան դեպքեր տեղի ունեցան: Օրինակ, ավարտվեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի դատավարությունը: Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Իգլա»-ի և փողերի լվացման գործով ամբաստանյալների դատավճիռները: Բաբայանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։ Նկատենք, որ նրա քաղաքական թիմը Բաբայանին փաստացի մենակ թողեց իր մեղքերի հետ:

Տարատեսակ քաղաքական ու քրեական բնույթի դատավարությունների անվերջանալի շղթայի մեջ խճճված հասարակությունն այս օրերին մի պահ որոշեց մտահոգվել նաև իր առողջությամբ, երբ մեջտեղ եկավ Գարդասիլ պատվաստանյութի շուրջ ստեղծված իրարանցումը: Պատվաստանյութի բացասական հետևանքները բուռն քննարկումների պատճառ դարձան, որովհետև շատերի կարծիքով՝ դեղամիջոցը կարող է անպտղություն առաջացնել կանանց մոտ: Բանը հասավ նրան, որ հակառակ կողմի ներկայացուցիչները հայտարարեցին, թե իբր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, յուրաքանչյուր պատվաստանյութի դեմ հանդես են գալիս այն ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնք ֆինանսավորվում են կրոնական աղանդների կողմից։ Ինչպես հայտնի է, աղանդավորները դեմ են պատվաստումներին և արյան փոխներարկմանը։

Հազիվ թե մեզ մոտ այս հարցում աղանդների մատը խառն էր: Այստեղ ավելի շատ դեր է խաղում առողջապահության ոլորտի հանդեպ մարդկանց աճող անվստահությունը և յուրաքանչյուր ընդվզման ու բողոքի արմատը նախ պետք է փնտրել այնտեղ:

Եթե դեղային այս փոքրիկ փոթորկին էլ հավելենք այն, որ զանազան ապրանքատեսակների գների բարձրացմանը զուգընթաց խոսակցություններ գնացին գազի, ջրի, տրանսպորտի սակագների հնարավոր աճի մասին, ապա կարող ենք միանշանակ ասել, որ շաբաթը թեմատիկ իմաստով աղքատ չէր: Ճիշտ է, մեծ արդյունքներ չկային, բայց խոսակցության նյութը հիմա էլ անսպառ էր ու շարունակական: Իսկ դա արդեն քիչ չէ:

Դիտումների քանակ 74718

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։

Վերադառնալ

Փոխկապակցված

Անցնող շաբաթվա դիմանկարը (3 դեկտեմբերի - 10 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (3 դեկտեմբերի - 10 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 10, 2017

Ձմռան առաջին ամբողջական շաբաթն իր իրադարձային նկարագրով քիչ բանով տարբերվեց տարվա մյուս եղանակների շաբաթներից: Միակ առանձնահատկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (20-26 նոյեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (20-26 նոյեմբերի, 2017թ.)

Նոյեմբերի 26, 2017

Դեպի ավարտ գնացող շաբաթվա կարևորագույն իրադարձություն, անկասկած, Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովն...

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 19, 2017

Եթե ժամանակի չափման միավորը շաբաթն է և այդ շաբաթը հայաստանյան տիրույթին է առնչվում, ապա խոսել հստակ ժամկետների մեջ տեղի ունեցած...

Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 12, 2017

Եթե գնահատելու լինենք անցնող շաբաթվա ներքին զարգացումների դինամիկան, ապա իր նախորդի համեմատ այն որոշակի առաջընթաց արձանագրեց, թ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 4, 2017

Վերջին 7 օրերի գնահատականը հնչեցնելիս առաջին հերթին հարկ է լինում հայացք նետել ներքաղաքական զարգացումներին, հատկապես այն իրադար...

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 29, 2017

Դժվար է ասել, թե ուրիշ ինչը կարող էր մեկ ամիս շարունակ մնալ ամենաքննարկվող թեմաների հիթ-շքերթի առաջին հորիզոնականում, եթե այս շ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 22, 2017

Շաբաթվա ամենամեծ իրարանցումն առաջացրեց հայտարարված, բայց այդպես էլ տեղ չհասած փոթորիկը: Մի քանի մարզերում արտակարգ դրության կաց...

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 15, 2017

Բնորոշել հնարավոր է այն բանը, ինչը գույն ու դիմագիծ ունի: Իսկ գունազուրկ և դիմազուրկ երևույթների համար շատ դժվար է որակումներ գ...

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 8, 2017

Մի տեսակ շատ տարօրինակ շաբաթ ստացվեց անցնող յոթնօրյակը` բազմազան, իրարամերժ, անհետևողական ու աշնանային: Եղանակի ցրտելու հետ մեկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 1, 2017

Խայտաբղետ շաբաթը` իր եղանակային փոփոխականությամբ հանդերձ, դեպի ավարտ է գնում, թեև նրա նստվածքի ծավալները առանձնապես մեծ չեն, քա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 24, 2017

Անցնող շաբաթն առաջին հերթին նշանավորվեց Հայաստանի Անկախության տոնակատարությամբ: http://www.shame.am/news/view/64910.html Սա այն...

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 16, 2017

Անցնող շաբաթը որքան էլ ջանար, ոչ մի շանս չուներ լավը լինելու, քանի որ սկսվեց և ավարտվեց աղմկոտ սպանություններով: Նախ Էջմիածին ք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 10, 2017

Որքան էլ անսովոր թվա, բայց այս շաբաթվա առաջին օրը երկրի համար նշանավորվեց ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ իրավական բնույթի իր...

Նույն թեմայով

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Նոյեմբերի 24, 2017

Երեկ կայացավ «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի նախաձեռնած հեռուստամարաթոնը: «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող մարաթոնի ընթացքում...

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Սեպտեմբերի 21, 2017

Այսօր պետական տոն է Հայաստանում. երկիրը նշում է Անկախության օրը: Սակայն տոնը զուտ պաշտոնական է, չկա խանդավառություն, չկա այն հա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 16, 2017

Անցնող շաբաթը որքան էլ ջանար, ոչ մի շանս չուներ լավը լինելու, քանի որ սկսվեց և ավարտվեց աղմկոտ սպանություններով: Նախ Էջմիածին ք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 10, 2017

Որքան էլ անսովոր թվա, բայց այս շաբաթվա առաջին օրը երկրի համար նշանավորվեց ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ իրավական բնույթի իր...

Մինչ հանդիպում սեպտեմբերին

Մինչ հանդիպում սեպտեմբերին

Հուլիսի 31, 2017

Անցավ ևս մեկ քաղաքական սեզոն, առջևում հերթական նոր պարբերաշրջանն է։ Հայաստանի Հանրապետությունն այս տարին գլորեց առանց որևէ ձեռք...

Թափանցիկ Լուկաշենկոն ու անթափանց Հայաստանը

Թափանցիկ Լուկաշենկոն ու անթափանց Հայաստանը

Հունիսի 26, 2017

Բելառուսը Հայաստանին դատի է տվել: Իսկ եթե ավելի կոնկրետ` ԵԱՏՄ անդամ Բելառուսի Հանրապետությունը դատական կարգով վիճարկում է Հայաս...

Լավագույնների մեջ վատագույնը

Լավագույնների մեջ վատագույնը

Հունիսի 15, 2017

Վստահեցումներ այն մասին, թե մեր երկրում գործարարության խթանման և խոշոր ներդրումներ կատարելու համար ստեղծված են բոլոր նպաստավոր ...

Բլեյանն ընդդեմ հայ ժողովրդի և նրա ապագայի

Բլեյանն ընդդեմ հայ ժողովրդի և նրա ապագայի

Նոյեմբերի 22, 2016

Հանրաճանաչ Աշոտ Բլեյանը, որը ժամանակին աշխատել է կրթության նախարար և ջանք չի խնայել այդ ոլորտի քանդման և արժեզրկման գործում, այ...

Կարիճի տարի

Կարիճի տարի

Նոյեմբերի 22, 2016

Հայաստանի ինքնակեր հակատնտեսակարգին հենված կառավարման հակամարդկային համակարգը շարունակում է ցեղասպանել ժողովրդին: Հերթը կողոպու...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53

Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017

Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017

Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017

Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017

Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017

Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017

Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017

Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017

Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017

Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Քվեարկությունների արխիվ