Ազգային խայտառակություն

Դաշնակների թիրախը Լֆիկ Սամոն է

Դեկտեմբերի 4, 2017
Դաշնակների թիրախը Լֆիկ Սամոն է

Դաշնակների հետ հաստատ ինչ-որ լուրջ բան է կատարվում: Եվ այդ հարցում արդեն կասկած լինել չի կարող: Այսօր հանկարծ հրապարակ է հանվել ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից իրականացված մի վերլուծություն՝ «Կարագի գնի բարձրացման պատճառները. մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմները» թեմայով: Այն, որ դաշնակները նման գրասենյակ ունեն ու վերլուծություններ են կատարում, երևի դաշնակներն իրենք էլ այսօր իմացան առաջին անգամ, քանի որ նախկինում երբևէ այսպիսի հրապարակային դրսևորման ականատես չեն դարձել: Իսկ այն, որ դաշնակներին հետաքրքրել է հատկապես կարագը, սա էլ մի ուրիշ ցնցող առաջընթաց է, որովհետև հազար ու մի տեսակի սննդամթերք, ապրանք և ծառայություն է թանկացել վերջին տարիների ընթացքում, բայց ՀՅԴ-ն կարծես թե դրանցից անտեղյակ է: Իսկ ահա կարագը նրանց հետաքրքրեց:


Ոչ ոք չի կարող հաստատել այն ենթադրությունը, որ Դաշնակցություն կուսակցության անդամները բացառապես կարագ են ուտում և որիշ ոչինչ, ու հենց այդ պատճառով էլ վերլուծել են միայն այս յուղոտ կարագային թեման: Նրանց դիտարկումների հետագա ընթերցումը միանգամից ամեն ինչ իր տեղն է գցում, քանի որ ՀՅԴ-ի դարդ ու ցավը ոչ թե թանկացումն է ու բնակչության դժվարությունները, այլ ընդամենը մեկ բան, ինչի անունն է «Ալեքս Գրիգ» ընկերություն: Հենց այս ընկերությանն էլ դաշնակները որոշել են ուժգին հարված հասցնել` հայտարարելով, որ «Ալեքս Գրիգը» կարագի շուկայում իրականացնում է միաժամանակ ներմուծում և մանրածախ վաճառք, հետևաբար, ՏՄՊՊՀ-ի կողմից «Ալեքս Գրիգի» գործունեությունը պետք է ուսումնասիրել ներմուծում-մանրածախ շղթայի համատեքստում, և ոչ անջատ:


Դաշնակցությունը մի քանի տարի խորը քնել է, հիմա արթնացել է ու հանկարծ նկատել է, որ շուկայում մենաշնորհ կա և պետք է դրա դեմն առնել: Ու եթե դրանց միջից նրա ընտրությունը կանգ է առել ընդամենը մեկ ընկերության ու մեկ սննդատեսակի վրա, կնշանակի դաշնակներն ինչ-ինչ հաշիվներ ունեն պարզելու և հիմա փորձում են խաղալ հասարակության ձգված ջղերի վրա`վերջիներիս հաշվին հարված հասցնելու իրենց պոտենցիալ թիրախին: Գաղտնիք չէ, որ «Ալեքս Գրիգ» ընկերության սեփականատերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, և նրա մենաշնորհային դիրքի մասին դաշնակները հաստատ շատ վաղուց գիտեն և գիտեն ավելին, քան հասարակ մահկանացուները: Բայց այսօր անհրաժեշտություն է ծագել գրոհել Լֆիկ Սամոյի վրա: Իսկ դա միշտ ունենում է իր ծանրակշիռ պատճառները: Հիմա ՀՅԴ-ն պատճառ է մոգոնել կարագի տեսքով: Վաղը հստակ կլինի, որ հարցը բոլորովին էլ կարագը չէր, այլ մի բան, ինչը նվազեցրել է դաշնակների կարագ և այլ բաներ ուտելու ծավալները: Եվ Սամվել Ալեքսանյանի անձնավորված պարագան իր բազում թելերով մեզ կտանի շատ ավելի հեռուն, մինչև ներքաղաքական խմորումների կուլիսներ, որտեղ թանկի ու էժանի տարբերությունը սահմանվում է այլ չափորոշիչներով:







Դիտումների քանակ 55306


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սեփականաշնորհված օրերը

Սեփականաշնորհված օրերը

Փետրվարի 20, 2018


Այսօր նշվեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Ազատության հրապարակում ՀԱԿ-ն ու մի քանի ընդդիմադիր ուժեր հանրահավաք հրավիրեցին, ելույ...

Դաշնակները նորից են հարվածում ՀՀԿ-ին

Դաշնակները նորից են հարվածում ՀՀԿ-ին

Փետրվարի 14, 2018


Իշխանությանը մաս կազմելուց հետո առաջին անգամ Դաշնակցություն կուսակցության աչքերը հանկարծ բացվել են, և նրանք տեսել են, որ արևի վ...

ՀՅԴ-ում ցնցումների շրջան է

ՀՅԴ-ում ցնցումների շրջան է

Փետրվարի 9, 2018


Դաշնակցությունն իրեն այնպես վստահ և կայուն չի զգում, որքան փորձում է ներկայացնել: Ինչ-որ բան, այնուամենայնիվ, կատարվում է, և վտ...

Համերաշխների անհամերաշխությունը

Համերաշխների անհամերաշխությունը

Փետրվարի 9, 2018


Վերջին շրջանում «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի ջրերը մի առվով չեն գնում, խորը մրցակցություն գոյություն ունի, այդ իսկ պատճառով էլ շ...

Ուրացողների շարքերը ստվարանում են

Ուրացողների շարքերը ստվարանում են

Փետրվարի 6, 2018


Երբ «Ծառուկյան» դաշինքը հանդես եկավ նախաձեռնությամբ` վերանայել Ընտրական օրենսգիրքը և հրաժարվել տարածքային, ռեյտինգային ընտրակար...

Ազգի փրկիչները հիշեցնում են

Ազգի փրկիչները հիշեցնում են

Փետրվարի 2, 2018


ՀՅԴ Բյուրոն և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը արդեն երրորդ ընդլայնված նիստն են գումարում: Դաշնակների նման ակտիվությունը թերևս կ...

Դաշնակցական սառնարանը դատարկ է

Դաշնակցական սառնարանը դատարկ է

Հունվարի 29, 2018


Կար ժամանակ, երբ բոլոր հնարավոր եղանակներով գովազդվում էր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի պահպանման խոշոր սառնարա...

Դաշնակցական ականջների ընտրությունը

Դաշնակցական ականջների ընտրությունը

Հունվարի 24, 2018


ՀՅԴ Բյուրոյի հրավերով Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ մարմինների շրջանային ժողովը: Ժողովին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, Բ...

Նստել է թախտին, սպասում է բախտին

Նստել է թախտին, սպասում է բախտին

Հունվարի 22, 2018


Այսօր, երբ հայտնի դարձավ, որ ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյ...

Դաշնակներն արդեն յուղ են վառում

Դաշնակներն արդեն յուղ են վառում

Հունվարի 22, 2018


ԱԺ ճեպազրույցների ժամանակ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձել է գնաճին: Նա նշել է, թե «Ելքի» հրա...

Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Հունվարի 18, 2018


Դաշնակների համար միշտ փող է եղել առաջնայինը, նրանց հայրենասիրությունն ու նացիոնալիզմը ժամանակավորապես սառեցվում են, երբ լափաման...

Դաշնակները կեղծավորություն են անում

Դաշնակները կեղծավորություն են անում

Հունվարի 15, 2018


Դաշնակցությունն ասում է, թե առայժմ չի քննարկել 2018թ. նախագահի թեկնածուի հարցը: Սա կարելի էր նաև չասել երկու պատճառով` նախ թեկն...

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Հունվարի 12, 2018


ՀՅԴ - «Ծառուկյան» դաշինք մրցակցությունը գնալով ավելի է սրվում` իշխանական կոալիցիայում տեղ զբաղեցնելու հեռանկարով: Եթե դաշնակներ...

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Հունվարի 10, 2018


ՀՀ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելե...

Հիմա ի՞նչ եք ուզում հասկանալ

Հիմա ի՞նչ եք ուզում հասկանալ

Հունվարի 10, 2018


Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոն երկու շաբաթից կներկայացնի սպառողական շուկայում գների ուսումնասիրության արդյունքները։ Այս ...

Դաշնակների բենզինը պրծել է

Դաշնակների բենզինը պրծել է

Հունվարի 8, 2018


Վերջին ամսվա թանկացումների մասին խոսում են վաղուց և շատ: Թվարկվում են այն բոլոր ապրանքատեսակները, որոնք ենթարկվել են գնաճի ներգ...

Դաշնակների մանկական խաղերը

Դաշնակների մանկական խաղերը

Դեկտեմբերի 22, 2017


Դաշնակներն այսօր ասուլիս էին հրավիրել, որ ասեին, որ ոչինչ չեն ասելու: Հոգեբանության մեջ կա մարդկային բարդույթի նմանօրինակ դրսևո...

ՀՅԴ-ն կրթում է ՀՀԿ-ին

ՀՅԴ-ն կրթում է ՀՀԿ-ին

Դեկտեմբերի 16, 2017


Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոց և հանդիպում ունեցել ուսումնական այդ հաստատությունում...

Դաշնակցական անտառներ

Դաշնակցական անտառներ

Դեկտեմբերի 13, 2017


Մոտ կես ամիս առաջ կառավարության նիստում ներկայացվեցին անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը և համապատասխան որոշման նախագի...

Դաշնակները գունափոխվում են, հին ընկերները դավաճանում են

Դաշնակները գունափոխվում են, հին ընկերները դավաճանում են

Դեկտեմբերի 7, 2017


Դաշնակցություն կուսակցությունը, որ ամիսներ առաջ սրերով ընդունեց Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելը և տևական ժամանակ նրա հետ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ