Ազգային խայտառակություն

«Ծառուկյան» դաշինքը` խայտառակվելու ճանապարհին

Դեկտեմբերի 4, 2017
«Ծառուկյան» դաշինքը` խայտառակվելու ճանապարհին

Այսօր «Ծառուկյան» դաշինքի ֆեյսբուքյան էջի ամենօրյա միապաղաղությունը մի պահ խաթարվեց, երբ այնտեղ տեղադրեցին հակիրճ հաղորդագրություն: Այդ հաղորդագրության մեջ հետևյալն էր ասվում. «Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ այսօրվանից ՀՀ ԱԺ«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իրականացնելու է «Ծառուկյան» դաշինքի մամուլի խոսնակիպարտականությունները»:

 

Թե ինչու է քաղաքական թիմում նման փոփոխություն տեղի ունեցել, ֆեյսբուքյան էջում որևէ մեկնաբանություն չկա: Սակայն դրա պատճառները դժվար չէ կռահել, եթե խոսքը Ուրիխանյանի մասին է: Բանն այն է, որ երևույթն արդեն իսկ զարմանալի ու անբնական է: Ո՞վ է տեսել, որ ԱԺ պատգամավորը խմբակցության մամլո քարտուղար աշխատի: Կարելի է կարծել, թե ժողովուրդը մարդուն ձայն է տալիս միայն նրա համար, որ սա գնա խորհրդարան ու շարքային ժուռնալիստի գործառույթներ իրականացնի: Ի վերջո, մամլո խոսնակի աշխատանքը խիստ սպեցիֆիկ, նեղ մասնագիտական զբաղմունք է, ինչի համար կարելի է պարզապես դրսից հրավիրել որևէ լրագրողի և նա հեշտությամբ ու ամբողջովին գլուխ կբերի այդ գործը:

 

Հիմա «Ծառուկյան» դաշինքում որոշել են, որ կարիք չկա հավելյալ ծախս անել ու մարդ վարձել, քանի որ ներսում ունեն մեկին, ով առանց այդ էլ ձրի հաց է ուտում, ուրեմն, թող մի հանրօգուտ բանով զբաղվի, որ գոնե այդպես արդարացնի իր ներկայությունը: Եվ այս իմաստով «Ծառուկյան» դաշինքն իսկապես փայլուն ընտրություն է կատարել: Այսուհետ արդեն ինչպես ԱԺ-ում, այնպես էլ դրսում իրար չեն հարցնի. «Արա, սա ո՞վ է»: Արդեն բոլորն էլ կիմանան, որ դա մամլո խոսնակ Ուրիխանյան Տիգրանն է, որը վերջապես հասավ իր կարիերայի ամենամեծ նվաճմանը և ասօրվանից կարող է լրագրողների առաջ կեցվածքներ ընդունել, ձևեր թափել, բառախաղեր անել և դառնալ հանրային դեմք այն չափով, որ չափով թույլ է տալիս սովորական լրագրությունը:

 

Սակայն մի բան հաշվի չեն առել դաշինքում, այն է` գալիք խայտառակությունները, որոնք իր հետ կբերի Ուրիխանյանը: Եթե ևս մի լրագրողի կամ ոչ լրագրողի գլխին գործ սարքի ու նստեցնի, եթե շարունակի գաղտնաձայնագրել, նկարահանել ու մարդկանց շանտաժ անել, առանց որոնց նա չիկարող գեթ մեկ օր ապրել, եթե շարունակի դատվել լրատվամիջոցների (և ոչ միայն) հետ, եթե երկնքից չիջնի ու չգիտակցի իր մտավոր ումարդկային ողորմելիությունը, բա Ծառուկյանին չե՞ն ասի, թե` նորմալ մարդ ես, վրադ կեղտ չկա, էս ո՞ւմ հետ ես նույն թթվածինը սպառում...







Դիտումների քանակ 108028


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

Մայիսի 22, 2018


ԱԱԾ նորանշանակ պետի այն հայտարարությունը, որ շուտով աղմկոտ բացահայտումներ են լինելու, և առնվազն 350 ապօրինի հարստացած անձանց ան...

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Մայիսի 16, 2018


Հենց լուրեր տարածվեցին այն մասին, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում մի ինչ-որ նոր կուսակցություն ձևավորել, անմիջապես...

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Մայիսի 12, 2018


Ինչպես որ օրգանիզմի մեջ կարող է օտար մարմին հայտնվել, տհաճություն ու անհանգստություն պատճառել, և դրանից ազատվելու միակ եղանակը ...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Մայիսի 4, 2018


Ուրեմն, 1917թ. նոյեմբերին Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրություններում բոլշևիկները պարտություն կրեցին: Օրենսդիր մարմնի մեծամա...

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Մայիսի 2, 2018


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված էին հերթական նիստերը, սակայն նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով: ...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

Ապրիլի 25, 2018


Հիշո՞ւմ եք, խորհրդարանական ընտրությունների օրերին ոմանք քվեաթերթիկների վրա գրում էին, թե իրենց ձայնը տալիս են Չակ Նորիսին, քանի...

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ապրիլի 24, 2018


Նիկոլ Փաշինյանի «շարժմանը» միանում է մարդկային գենոտիպի ամենախայտառակ և բարոյազուրկ նմուշը՝ Ուրիխանյան Տիգրանը։ Նա իր ֆեյսբուքյ...

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ապրիլի 23, 2018


Դարի սենսացիան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը: Սե...

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ապրիլի 22, 2018


Իրավիճակը ծայրահեղ լարված է: Պայթյունը գրեթե անխուսափելի է, և հիմա բոլոր մտահոգ քաղաքացիները, գործիչները, հանրային դեմքերը ջանո...

Դա ինչ բան է` խղճի մտոք

Դա ինչ բան է` խղճի մտոք

Ապրիլի 17, 2018


ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախա...

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ապրիլի 16, 2018


Այսօր մի քանի անգամ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավորների գտնվելու վայրը շարունակում է մնալ...

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ապրիլի 12, 2018


Ապրիլի 17-ին ԱԺ-ում տեղի կունենա վարչապետի ընտրություն՝ բաց քվեարկությամբ: Շատերին հետաքրքրում է, թե ինչպես կքվեարկի Սերժ Սարգս...

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն զայրանում

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն զայրանում

Մարտի 27, 2018


Այսօր թերթերից մեկը գրել էր, որ ԲՀԿ-ին տրվելու են որոշ պաշտոններ, անգամ մարզպետի մասին կա խոսակցություն: Սա էլ, ըստ թերթի, կլին...

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Մարտի 26, 2018


Այսօր դեղերի մասին ԱԺ լսումների հանգուցալուծումը եղավ այն, որ «Ծառուկյան» դաշինքը առողջապահության նախարարին սպառնաց հրաժարականո...

Չարաբաստիկ օր «Ծառուկյան» դաշինքի համար

Չարաբաստիկ օր «Ծառուկյան» դաշինքի համար

Մարտի 16, 2018


Ապրիլի 17-ին Ազգային ժողովում կայանալու է վարչապետի ընտրությունը: Հանրապետական կուսակցությունն այս հարցում անհանգստանալու որևէ ...

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Մարտի 8, 2018


Երեկ, երբ խորհրդարանում ընդունվեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը, դրան դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակց...

Կետերը ապրիլին են հաշվում

Կետերը ապրիլին են հաշվում

Մարտի 2, 2018


Հայաստանում ընթացող օրենսդրական, կառուցվածքային և կադրային փոփոխությունները «Ծառուկյան» դաշինքի կողմից ընկալվում են ոչ թե ընթաց...

Ո՞վ գլխի գցեց

Ո՞վ գլխի գցեց

Մարտի 1, 2018


Ազգային ժողովի հունձքն այսօր առատ էր, և առաջին ընթերցմամբ ընդունվեցին մոտ մեկ տասնյակի հասնող օրենքի նախագծեր: Եվ միայն մի դեպք...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ