Միջազգային խայտառակություն

Ո՞վ էր ում ծաղրում

Դեկտեմբերի 4, 2017
Ո՞վ էր ում ծաղրում

Այսօր Երևան էր ժամանել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսը, այ նույն ՍԾՏՀԿ-ի քարտուղարը, որտեղ օրեր առաջ Հայաստանի դեմ դավադրություն ծրագրվեց և իրագործվեց ինչպես վիրավորական գործողությունների, այնպես էլ ընդունված բանաձևի տեսքով: Եվ ահա հիմա այդ կառույցի ղեկավարը շտապել է Հայաստան ոչ այն է ապաշխարության, ոչ այն է անկյունները հարթելու հեռանկարով:


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Քրիստիդիսը գոհունակություն է հայտնել ՍԾՏՀԿ շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։ Սա առավել, քան ցինիկ ձևակերպում է այն բանից հետո, երբ ակտիվ ներգրավվածության փոխարեն մեր երկրին պարզապես փորձում են դատապարտել պասիվ մեկուսացման: Բայց, հավանաբար, քաղաքականության մեջ նմանօրինակ ցինիզմի դրսևորումները լայն տարածում ունեն, որովհետև Նալբանդյանն էլ իր հերթին նկատում է, թե իբր Հայաստանը ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը:


Դիվանագիտության լեզուն երևի թե մեզ համար այդպես էլ մնա անհասկանալի հաղորդակցման ձև: Եվ դեռ լավ է, որ այդ բոլորից հետո ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի մոռացել նշել, որ ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանականերում կազմակերպության կանոնադրությանը և սկբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր վնասակար են ու հարված են հասցնում կառույցի հեղինակությանը։ Նալբանդյանն այդ դիտողությունն արել է թերևս այն պատճառով, որ առաջիկայում ՍԾՏՀԿ-ի նախագահությունն անցնում է Հայաստանին: Իսկ դա էլ իր հերթին պիտի նշանակի, որ հիշյալ կառույցի շրջանակներում փոխգործակցության առաջնային ուղղություններն ու կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցերը մոռացության տալով նրանք պարզապես ողջ բեռը կվերցնեն ու նույնությամբ կհանձնեն Հայաստանի տնօրինմանը: Այլ կերպ ասած` եթե այդքան դժգոհ եք, ինքներդ էլ շտկեք սխալները:






Դիտումների քանակ 54587


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՍԾՏՀ-ի դավադրությունն ընդդեմ Հայաստանի

ՍԾՏՀ-ի դավադրությունն ընդդեմ Հայաստանի

Նոյեմբերի 29, 2017


Այսօր Հայաստանի պատվիրակությունը ցուցադրաբար լքել է Սևծովյան Տնտեսական Համագործակցության խորհրդարանական վեհաժողովի դահլիճը: Նմա...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ