Սովորական խայտառակություն

Բաղմանյանին դուրս են գրում

Դեկտեմբերի 5, 2017
Բաղմանյանին դուրս են գրում

Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Ընդ որում, նախարարն այդ բանը ասաց փոքր-ինչ այլ երանգավորմամբ` նշելով, որ Բաղմանյանը դիմումը գրել է իր հորդորով: Իսկ հետո հավելեց, թե ազատման գլխավոր պատճառը աշխատանքային պարտականություններում թերանալն է:


Այն, որ Հայկազ Բաղմանյանին պատրաստվում էին հեռացնել, ասվում էր դեռ օրեր առաջ: Հիմա, երբ Վիգեն Սարգսյանը պնդում է, թե դա կատարվել է իր հորդորով, մի փոքր չափազանցնում է: Հայտնի բան է, որ գեներալին աշխատանքից կարելի է ազատել միայն նախագահի հրամանագրով, և ուրեմն Վիգեն Սարգսյանն ընդամենը կատարել է Սերժ Սարգսյանի կարգադրությունը: Իսկ թե ինչու է պետք Բաղմանյանին ազատել, դա արդեն հիմնավորումներ չի պահանջում:


Աշխատանքային պարտականություններում թերանալը, հավանաբար, ամենամեղմ զանցանքն է, որ կարելի է վերագրել գեներալ Բաղմանյանին: Տարիներ շարունակ նրա անվան շուրջ շրջանառվել են զանազան աղմկոտ պատմություններ, բանակում կատարված անօրինակություններ, անձնական բիզնեսն «ուժային» մեթոդներով առաջ մղելու ահազանգեր: Հայկազ Բաղմանյանը ծանր ու վտանգավոր բեռ էր դարձել զինված ուժերի ուսերին, և նրանից ազատվելու պահանջը հրամայական էր դեռ շատ վաղուց:


Հիմա կարելի է չկասկածել, որ նախագահը շատ արագ կստորագրի Բաղմանյանի ազատման հրամանագիրը: Սա կարող է ազդանշան լինել նաև մյուսների համար, որոնք Բաղմանյանից լավը չեն: Իսկ թե դա ինչ կարժենա Վիգեն Սարգսյանի համար, սա արդեն այլ հարց է: Հեռացողները երբեք չեն մոռանում իրենց հեռացնողին: Իսկ բանակում նախարարի դիրքերը դեռ այնքան էլ ամուր չեն, որ նա մտահոգվելու պատճառներ չունենա:







Դիտումների քանակ 37683


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արծրունը քաշել է նախարարին

Արծրունը քաշել է նախարարին

Հունվարի 15, 2018


Հայ պաշտոնյաները Ֆեյսբուքում սեփական էջերը բացելիս համոզված են, որ դա հասարակության հետ թափանցիկ աշխատելու գրավականն է: Բայց ան...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Ուսանողներն արդեն պարտվել են

Ուսանողներն արդեն պարտվել են

Դեկտեմբերի 20, 2017


«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը սկզբում դասադուլ հայտարարեց` պայքարելով բուհերում տարկետման իրավունքի վերացման դե...

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Դեկտեմբերի 13, 2017


Զինապարտության հետ կապված հասարակության անհանգստություններին պատկան մարմինները մշտապես արձագանքում են, թե օրենքը լիովին կարգավո...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Նոյեմբերի 13, 2017


Տարկետման վերացման օրենսդրական նախագծին դեմ ուսանողներն այսօր նորից դասադուլ սկսեցին: Երևանի պետական համալսարանի մոտից դասադուլ...

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Հոկտեմբերի 30, 2017


Նա, ով սիրում է քչփորել ուրիշների կենսագրությունները, պիտի կռահի, որ մի օր էլ ինչ-որ մեկի մտքով կանցնի տնտղել իր կենսագրության ...

Եկեղեցու ընդդիմադիրը

Եկեղեցու ընդդիմադիրը

Հոկտեմբերի 27, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» չարչրկված օրենքի նախագիծի աքիլլեսյան գարշապարերից մեկն էլ դարձավ հո...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Հոկտեմբերի 25, 2017


Ազգային ժողովում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծին ամենաբուռն կերպով ընդդիմանում է «Ելք» դաշի...

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հոկտեմբերի 25, 2017


Այսօր խորհրդարանում շարունակվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը` ջրի երես...

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հոկտեմբերի 24, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի վերաբերյալ ոչ միայն բուռն քննարկումներ ծավալվեցին, այլև նույնի...

Սխալ բառերը սխալ թվեր են ծնում

Սխալ բառերը սխալ թվեր են ծնում

Հոկտեմբերի 24, 2017


«Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը, որն այսօր քննության էր առնվում Ազգային ժողովում, բազմաթիվ խնդրահարույց դրույթներ ուն...

Նոր եկամտաբեր բիզնես դասալիքներից

Նոր եկամտաբեր բիզնես դասալիքներից

Հոկտեմբերի 19, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ Ազգային ժողովի վավերացմանն էր ներկայացվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայությ...

Բա ո՞ւր մնաց Սահմանադրությունը

Բա ո՞ւր մնաց Սահմանադրությունը

Սեպտեմբերի 26, 2017


Նախատեսվում է Ազգային ժողովում քննարկել օրենքի նախագիծ, որով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած երիտ...

Վիգեն Սարգսյանը դասալիքներին թիկունք կկանգնի

Վիգեն Սարգսյանը դասալիքներին թիկունք կկանգնի

Սեպտեմբերի 18, 2017


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով ևս այսօր մասնակցում էր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, բավական անսովոր ելույթ ունե...

Խաչատուրովի խաթրը չկոտրեցին

Խաչատուրովի խաթրը չկոտրեցին

Սեպտեմբերի 13, 2017


Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուղղակի փայլում էր իր լավատեսությա...

Բացահայտենք, որ ի՞նչ լինի

Բացահայտենք, որ ի՞նչ լինի

Հուլիսի 22, 2017


Երբ առաջին անգամ հրապարակ հանվեցին զինվորական ծառայությունից խուսափած շուրջ 5 տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների, օլիգարխների ու...

3 միլիոն՝ հանած 48

3 միլիոն՝ հանած 48

Հունիսի 28, 2017


Բանակում միայն ունեզուրկ խավի երեխաների ծառայելու խնդրի մասին մեկ անգամ չէ, որ խոսվել ու ահազանգվել է: Հատկապես առաջնագծում հայ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ