Սովորական խայտառակություն

Վահրամ Բաղդասարյանը թույլ է տալիս դժբախտ լինել

Դեկտեմբերի 5, 2017
Վահրամ Բաղդասարյանը թույլ է տալիս դժբախտ լինել

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասում է, որ ինքը չի ժխտում, թե կա աղքատություն երևույթ: Այսինքն, աղքատությունը մի բան է, որ կախված է Բաղդասարյանի ժխտել-չժխտելուց, և հիմա նա մեծահոգի է գտնվել ու չի բացառում դրա գոյությունը: Ընդ որում, սա ասում է մի մարդ, որի ներկայացրած քաղաքական ուժն արդեն մոտ 20 տարի իշխանություն է, ու ամենալավը նա պիտի իմանա, որ վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն, այժմ Հայաստանի 10 բնակչից առնվազն 3-ը համարվում է աղքատ, իսկ եթե դա բերենք գումարային տեսքի, ապա մարդը մեկ ամսվա ընթացքում սպառում է նախանշված 40 867 դրամից ավելի քիչ գումար:


Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կպատահի Վահրամ Բաղդասարյանի հետ, եթե նրան տան 40 հազար դրամ ու ասեն` ապրիր մեկ ամիս: Բայց Բաղդասարյանն այսօր կարողանում է ասել. «Մենք չենք ժխտում վիճակագրական տվյալները, ասում ենք, որ ունենք խնդիրներ, որոնք հաղթահարելու համար պետք է գործիքներ կիրառենք: Այն նպատակները, ծրագրային դրույթները, որոնք ներդրված են, խոսքը նաև աղքատության կրճատման մասին է, մենք պետք է լուրջ աշխատանք տանենք դրանց ուղղությամբ: Մենք չենք ժխտում, որ կա նման երևույթ»:


Համաձայն նույն պատգամավորի, մի երևույթ էլ կա, որը նա կրկին չի ժխտում: Դա էլ արտագաղթն է: Չի ժխտում, բայց միաժամանակ համաձայն չէ նրանց հետ, ովքեր ասում են, թե իբր տեմպերը մեծ են, քանի որ մարդիկ ոչ թե արտագաղթում, այլ ընդամենը մեկնում են աշխատելու, ապա վերադառնում են: Իսկ հետո հորդորում է մեղավորներ չփնտրել արտագաղթի և աղքատության տեմպերը չդանդաղեցնելու համար: Եվ իսկապես, ինչո՞ւ փնտրել մեղավորների, ի՞նչ մի հանցավոր բան կա աղքատ լինելու և երկրից հեռանալու մեջ, առավել ևս, որ պատգամավորն այդ երկու երևույթների առկայության փաստը հաստատել է:


Տեսնես Վահրամ Բաղդասարյանը գոնե տեղյա՞կ է, որ Հայաստանում կա մի բան, որի տեմպերը ոչ միայն արագ են, այլև անշեղորեն բարձրանում են: Դա օլիգարխիայի հարստացման տեմպն է: Գոնե սրանից նա պիտի որ տեղյակ լինի: Չէ՞ որ այդ տեմպն ամեն օր զգում է իր մաշկի վրա:






Դիտումների քանակ 30729


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոշարացում ոսկու համար

Խոշարացում ոսկու համար

Նոյեմբերի 17, 2017


Պարզվում է, համայնքների խոշորացմամբ միայն խնայողությունների խնդիր չէ, որ կարելի է լուծել: Օրինակ, նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությու...

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Նոյեմբերի 16, 2017


Ընդդիմության ուրախությունը կարճ տևեց: Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանի որոշմամբ ՏԻՄ օրենսգրքի դրույթները հակասահմանադ...

Մի արատավորեք արատավորվածը

Մի արատավորեք արատավորվածը

Սեպտեմբերի 19, 2017


Արդվիի ոսկու հանքի շահագործման շուրջ ծավալվող ճակատամարտը նախկինի պես մնում է թեժ ու լարված: Կողմերից ոչ մեկը չի ցանկանում նահա...

Վահրամ Բաղդասարյանի էլեկտորատը

Վահրամ Բաղդասարյանի էլեկտորատը

Ապրիլի 3, 2017


Երբ նշում ենք Վանաձորի թիվ 23 ընտրատեղամասի անունը, ապա պետք է հստակեցնել, որ խոսքը Վանաձորի քրեակատարողական հիմնարկի մասին է: ...

Հայաստանում նեգրերը պաշտպանված են օրենքով

Հայաստանում նեգրերը պաշտպանված են օրենքով

Մարտի 16, 2017


Լոռու մարզում նախընտրական պայքարը ոչ միայն դաժան է, այլև անհամաչափ: Գոնե այդպես մտածելու իրավունք ունի ՀՀԿ տարածքային ցուցակով ...

Լիսկան պատրաստվում է վրեժ լուծել

Լիսկան պատրաստվում է վրեժ լուծել

Հունվարի 10, 2017


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ինքնաբացարկը ՀՀԿ Սյունիքի կառույցի ղեկավարի պաշտոնից արդեն իսկ զանազան ենթադրությունն...

Վահրամ Բաղդասարյանի շանտաժը

Վահրամ Բաղդասարյանի շանտաժը

Հոկտեմբերի 19, 2016


Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը վաղը կներկայացվի ու կքննարկվի ԱԺ-ում: Մինչ այդ ԱԺ խմբակցությունների մի մասը խո...

Վահրամ Բաղդասարյանն ի պաշտոնե բռնցքամարտիկ է

Վահրամ Բաղդասարյանն ի պաշտոնե բռնցքամարտիկ է

Հունիսի 25, 2016


Տիգրան Պետրոսյանի անունով շախմատի տուն կա, քանի որ Պետրոսյանն աշխարհի չեմպիոն է եղել: Ալբերտ Ազարյանի անունով մարզադպրոց կա, որ...

Երեխաների միջազգային օրը երիտհանրապետականների համա՞ր էր

Երեխաների միջազգային օրը երիտհանրապետականների համա՞ր էր

Հունիսի 1, 2016


Ազգային ժողովի բակում Երեխաների պաշտպանության օրվա առթիվ շքեղ միջոցառում էր կազմակերպված: Երեխաներին հյուր էին եկել տարբեր հեքի...

Մաթեմատիկոս և տրամաբան Վահրամ Բաղդասարյանը

Մաթեմատիկոս և տրամաբան Վահրամ Բաղդասարյանը

Մայիսի 31, 2016
1

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ բանակում կան թերություններ և թերությունների համար պետք է լինեն...

Հիմարություն ասելու ժամանակը

Հիմարություն ասելու ժամանակը

Մայիսի 24, 2016


«Լռությունը ոսկի է» ասույթը եթե կիրառվելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դեպքում, ապա պիտի հիմնովին ձևափոխվ...

Պուտինը կդասավանդի Վահրամ Բաղդասարյանին

Պուտինը կդասավանդի Վահրամ Բաղդասարյանին

Մայիսի 21, 2016


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անզգույշ ձևակերպումը՝ արտասանված խորհրդարանական ճեպազրույց...

Հին երգերը գլխավորի մասին

Հին երգերը գլխավորի մասին

Մայիսի 20, 2016


Հայկական կողմը կարող էր շփման գծում ամեն բան վերադարձնել 1-2 օրում։ Բայց պետք է մտածենք, թե ինչ գին մենք դրա համար կվճարեինք և ...

Տիգրան Որիխանյանն ու Շմայս բրնաբարն ուղիղ եթերով սեքս են նայելու

Տիգրան Որիխանյանն ու Շմայս բրնաբարն ուղիղ եթերով սեքս են նայելու

Մայիսի 18, 2016


ԱՄՆ-ում մեկնարկել է ռեալիթի-շոու, որը կրում է «Սեքս ֆակտոր» խորագիրը: Վերջինիս մասնակցում են 16 երիտասարդ տղաներ և աղջիկներ: Հե...

Գեներալ Մանվելի կյանքի ինտիմ դրվագները բացահայտված են

Գեներալ Մանվելի կյանքի ինտիմ դրվագները բացահայտված են

Մայիսի 17, 2016


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շատ կոպիտ արձագանքեց Արցախի հերոս Վահան Բադասյանի՝ գեներալ Մանվելի թալանով զբաղվել...

Վահրամ Բաղդասարյանն ուզում է թռնել երկրից

Վահրամ Բաղդասարյանն ուզում է թռնել երկրից

Մայիսի 13, 2016
2

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին շատ են զայրացնում խոսակցություններն այն մասին, որ հիմա հանրություն...

Մահվան և լկտիության մոնիտորինգները

Մահվան և լկտիության մոնիտորինգները

Ապրիլի 29, 2016
1

Այսօր խորհրդարանական ավանդական ճեպազրույցի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին խիստ զայրացրեց հայ...

Վահրամ Բաղդասարյանը մատնեց Նիկոլին

Վահրամ Բաղդասարյանը մատնեց Նիկոլին

Փետրվարի 25, 2016


Բոլորն են հիշում, թե ինչպես պատգամավոր Նիկոլ Փաշինյանին մեղադրեցին իշխանությունների հետ գաղտնի համագործակցության համար և ինչպես...

Վահրամ Բաղդասարյանը խրախուսում է ընտրակաշառքը

Վահրամ Բաղդասարյանը խրախուսում է ընտրակաշառքը

Հունվարի 24, 2016


Մայրաքաղաքի Կենտրոնի թաղապետարանի աշխատակից Զավեն Միրիջանյանին դատարանի դահլիճից ազատ արձակելու փաստը բուռն քննադատության արժան...

Բաղդասարյանը կմեկուսացնի Հայաստանը

Բաղդասարյանը կմեկուսացնի Հայաստանը

Հունվարի 8, 2016
2

Այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, անդրադառնալով վերջին օրերին իրենց անդամների նկատմամբ իրականացված «ոստիկանական բ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ