Սովորական խայտառակություն

Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Դեկտեմբերի 5, 2017
Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը երբևէ այնպիսի նշանակալի բան չի կատարել իր կարճ կյանքի ընթացքում, որ դրոշմվի մարդկանց հիշողության մեջ: Այդ պատճառով էլ նրան հիշում են միայն այն բանի համար, որ սա արդեն որերորդ անգամ պահանջում է օրինականացնել մարիխուանան: Թե երիտասարդն ինչու է այդպես սևեռվել նույն մտքի վրա, արդեն դժվար չէ կռահել: Եվ քանի որ անընդհատ արժանանում է ծաղրի ու քննադատության, Ալենը միառժամանակ այս թեման փակել էր, քանի դեռ չէր իմացել, որ օրերս Վրաստանում ապաքրեականացրեցին մարիխուանայի օգտագործումը: Հարևան երկրում դատարանն ամրագրել է, որ մարիխուանայի օգտագործումը չի ընկնում «թմրանյութեր անօրինական պատրաստելու, ձեռք բերելու և պահելու» հոդվածի տակ, քանի որ այն հակասում է Վրաստանի սահմանադրությանը, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք իր անհատականությունը զարգացնելու իրավունք ունի:


Այսքանը լիովին բավարար էր Սիմոնյան Ալենին վերստին ոգևորվելու համար: Հիմա նա արդեն ամբողջ ձայնով աղաղակում է, որ մարիխուանայի դեմ պայքարը անիմաստ և ժամանակատար զբաղմունք է, հետևաբար, այն պետք է օրինականացնել և բերել հարկային դաշտ։ «Մարիխուանայի շուկա Հայաստանում գոյություն ունի, և այդ շուկան պետք է ստվերից բերել հարկային դաշտ և հետևել որակին, որպեսզի մարդիկ չթունավորվեն, չմեռնեն։ Բացի այդ, հարկային մուտքեր կլինեն պետական բյուջե»,- ասում է նա` պետության ու քաղաքացու առողջության համար մտահոգվածի տեսքով։


Բայց «Ելք»-ի Ալենը դավաճանած կլիներ ինքն իրեն, եթե ավելի հեռուները չհասներ: Եվ ահա նա հայտարարում է. «Եթե մենք առաջինը գնանք այս ճանապարհով, ապա կկարողանանք նաև մեծաքանակ տուրիստներ ներգրավել։ Դա կարող է լավ առիթ լինել, որ մարդիկ գան այստեղ լիցքաթափվելու, հանգստանալու, զվարճանալու համար»:


Թե ներկա պահին ինչ է ծխում Ալեն Սիմոնյանը` քչերը կիմանան, իսկ որ տուրիզմի զարգացումը նա տեսնում է թմրանյութերի մասսայականացմանը զուգընթաց, սա արդեն շատ հետաքրքիր է: Մեկ ուրիշն անպայման ջանք կգործադրեր հասկանալու, որ մարիխուանայի օրինականացումից հետո անպայման կլինեն նաև մեծ բացասական հետևանքները՝ կրիմինալի աճ, անկարգությունների տարածում և այլ դրսևորումներ: Սակայն Ալենն այս մասին իմանալ չի ցանկանում: Դրա փոխարեն նա գիտի ուրիշ բաներ, օրինակ այն, որ Լոս Անջելեսում մարիխուանայի բիզնեսի վաճառքի 70 տոկոսը ղեկավարվում է հայերի կողմից: Եվ գուցե ցանկություն կա ցուցանիշը հասցնել 71 տոկոսի: Իսկ դրա համար գոյություն ունի մի կարճ ճանապարհ` Ալենին վերցնել և ուղարկել ամերիկահայ մեր հայրենակիցների մոտ: Դա և էժան է, և անվտանգ, և առողջարար մեր նյարդերի համար:







Դիտումների քանակ 37102


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ելքի» գայթակղության քարը

«Ելքի» գայթակղության քարը

Փետրվարի 20, 2018


Այն պահից, երբ «Ելք» դաշինքը որոշեց ունենալ սեփական վարչապետի թեկնածու, ինքն իր համար բավականին լուրջ խնդիր ստեղծեց: Եվ սա ոչ ա...

Հանցակազմ չկա, կա որակազրկում

Հանցակազմ չկա, կա որակազրկում

Փետրվարի 19, 2018


Երևանի ավագանու նիստի ժամանակ խայտառակ ծեծկռտուքի առիթով «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը հիշատակել էր ՀՀԿ-ական նախկին պատգամ...

Ոչ բաժանված, ոչ միասին

Ոչ բաժանված, ոչ միասին

Փետրվարի 17, 2018


«Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարն այսօր ընթանում էր այն կասկածների ֆոնին, թե «Ելք» դաշինքը կարող է տրոհվել, և դաշին...

Միտինգը թանկ հաճույք է

Միտինգը թանկ հաճույք է

Փետրվարի 16, 2018


Մինչ բոլորը գլուխ են կոտրում պարզելու, թե այդ ինչպես պատահեց, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն այդքան թանկացան, մինչ ...

Նիկոլը կենսագրություն է գեղեցկացնում

Նիկոլը կենսագրություն է գեղեցկացնում

Փետրվարի 15, 2018


Շաբաթներ առաջ «Ելք» դաշինքն իր ներկայացուցչին` Արտակ Զեյնալյանին առաջադրեց նախագահի թեկնածու, ակնկալում էր որոշ ուժերի աջակցութ...

«Ելքի» անպտուղ ելքերը

«Ելքի» անպտուղ ելքերը

Հունվարի 22, 2018


Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը արդեն քննարկել և որոշում է կայացրել, որ դեմ են քվերարկելու ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգ...

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

Հունվարի 9, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով թանկացումների դեմ իրենց նախաձեռնելիք բողոքի ակցիային, ասում է,...

Նեղացածների «համագործակցությունը»

Նեղացածների «համագործակցությունը»

Հունվարի 9, 2018


«Ելք» և «Ծառուկյան» դաշինքների միջև հետաքրքիր հարաբերություններ են ձևավորվում: Այն, ինչ առաջարկում է «Ելքը», «Ծառուկյանը» մերժո...

Ծանրի ու թեթևի տարբերությունը

Ծանրի ու թեթևի տարբերությունը

Դեկտեմբերի 28, 2017


Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է նախագահի թեկնած...

Իսկ ձեր թեկնածուի չափերն ինչքա՞ն են

Իսկ ձեր թեկնածուի չափերն ինչքա՞ն են

Դեկտեմբերի 27, 2017


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը «Ծառուկյան» դաշինքին առաջարկեց նախագահական ընտրություններում պաշտպանել իր առաջադրած թեկնածուի...

«Ելքը»` մեշոկ պապիի դերում

«Ելքը»` մեշոկ պապիի դերում

Դեկտեմբերի 22, 2017


Չարաճճի երեխաներին սաստելու համար մեծերը հաճախ են նրանց սպառնում կախարդներով, բոբոներով, հրեշներով կամ էլ մեշոկ պապիի գոյությամ...

Գեներալներն ու ոջիլները

Գեներալներն ու ոջիլները

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովի ռազմահայրենասիրական հատվածը` հանձինս գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի, առանց այդ էլ շատ...

«Սադի գոքորների» ծաղրուծանակը

«Սադի գոքորների» ծաղրուծանակը

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովն այսօր վերջնականապես գլորվեց մինչև անլրջության խորխորատները` իր թիկունքում թողնելով ամենագորշ խորհրդարան լինելու ...

«Ելքն» ուզում է վակաբեկել Ծառուկյանին

«Ելքն» ուզում է վակաբեկել Ծառուկյանին

Դեկտեմբերի 19, 2017


Այն պահից, երբ «Ելք» դաշինքը հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին իրենց թեկնածուն լինելու է պատգամավոր Արտակ Զեյ...

Արամին լսելու զահլա չկա

Արամին լսելու զահլա չկա

Դեկտեմբերի 18, 2017


«Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է զգում հանդես գալու իր և գործընկերների գործողու...

Թեկնածուի երկակի ազդեցությունը

Թեկնածուի երկակի ազդեցությունը

Դեկտեմբերի 18, 2017


2018 թվականին ավարտվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, որից հետո Հայաստանն ամբողջությամբ անցնում է խորհ...

Անիմաստ հարց

Անիմաստ հարց

Դեկտեմբերի 14, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ «Ելք» դաշինքի կողմից հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվելու Արտակ Զեյնալյանը: Սա առանձին քննար...

Ծառուկյանը «Ելքի» հետ ճամփա չի գնա

Ծառուկյանը «Ելքի» հետ ճամփա չի գնա

Դեկտեմբերի 12, 2017


Լուրերն այն մասին, թե «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների միջև կան քննարկումներ՝ 2018թ. վարչապետի մեկ միասնական թեկնածուով հա...

Իրենք ուզում են, ժողովուրդը չի ուզում

Իրենք ուզում են, ժողովուրդը չի ուզում

Դեկտեմբերի 8, 2017


Օրերս ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ նշեց, որ իրենց նպատակն իշխանությանը ճնշելը չէ,...

Ցանկություն կար, մարդ չկար

Ցանկություն կար, մարդ չկար

Նոյեմբերի 10, 2017


Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին «Ելք» դաշինքի չմասնակցելու փաստը մինչ այս որևէ բացատրություն չէր ունեցել: Զանազան ե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ