Տիեզերական խայտառակություն

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Դեկտեմբերի 5, 2017
Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Արտյոմ Խաչատրյան


Հավաքական Արևմուտքը Ռուսաստանին ևս մեկ շոշափելի հարված հասցրեց. Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանը զրկեց Կորեայում անցկացվելիք ձմեռային խաղերին մասնակցելու իրավունքից։ Պատճառն իբր խթանիչների համատարած օգտագործումն է ռուսաստանցի մարզիկների կողմից՝ պետության իմացությամբ։ Այսինքն՝ ՄՕԿ-ն իր որոշմամբ ավելի շուտ պատժել է ռուսաստանյան կառավարությանը, քան թե մարզիկներին, որոնք (ավելի ճիշտ՝ նրանցից «մաքուրները») կկարողանան մասնակցել օլիմպիադային չեզոք դրոշի ներքո։ Ավելին՝ Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն, սպորտի նախկին փոխնախարար Յոևրի Նագոռնիխը ցմահ հեռացված են օլիմպիական շարժումից, իսկ ՌԴ Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովի անդամակցությունը ՄՕԿ-ում կասեցված է։


Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ոմն Ռոդչենկո՝ Ռուսաստանի հակադոպինգային գործակալության նախկին ղեկավարը, փախավ ԱՄՆ և վարձվեց որպես WADA–ի (միջազգային դոպինգային գործակալության) իրազեկիչ։ Նա այնտեղ բոլորի մասին ինչեր ասես դուրս տվեց, հասկանալի է՝ իր կողմից ավելացնելով այն, ինչ ցանկանում էին լսել Արևմուտքում։


Առհասարակ, խթանիչներն այնպիսի բան են, որոնք օգտագործում են բոլոր մարզիկները՝ ջանալով չբռնվել։ Խթանիչն այս իմաստով շատ է հիշեցնում հարկերը. բոլորը ջանում են հնարավորության սահմաններում նվազեցնել դրանք, և բոլոր երկրների գործարարների մեծ մասին դա հաջողվում է՝ Բիլ Գեյթսից սկսած մինչև Սամվել Ալեքսանյան։ Նրանք բոլորն էլ փորձում են ցույց տալ որքան հնարավոր է շատ ծախսեր՝ դրանք շահույթից դուրս գալու համար, փորձում են որքան հնարավոր է քիչ շահույթ ցույց տալ։ Սրանում դատապարտելի ոչինչ չկա։ Նույնն է և խթանիչների պարագայում։ Չկա մի մարզիկ, որ չդիմի կողմնակի խթանիչների։ Բայց այսօր քիչ է, որ Ռուսաստանը զրկել են Սոչիի օլիմպիադայի 11 մեդալից, հիմա էլ զրկել են խաղերին մասնակցելու իրավունքից։


Արդյո՞ք դոպինգը Ռուսաստանում պետական մակարդակի է եղել։ Հազիվ թե։ Քանի՞ մարզիկ արժանիորեն զրկվեց օլիմպիական մեդալներից, և քանի՞սը ենթարկվեց ռեպրեսիաների։ Մենք ձեռնպահ կմնանք այս հարցի պատասխանից։ Ասենք միայն, որ ՄՕԿ-ը, որը գտնվում է ԱՄՆ-ի ու նրա վասալների վիթխարի ազդեցության ներքո, այսօր իր ողջ պատմության մեջ ամենախայտառակ որոշումն է կայացրել։ Իսկ ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք իրականում Ռուսաստանին հեռացնելը քաղաքական ակտ է և արևմտյան հատուկ ծառայությունների դավադրություն, ապա բավական է հիշեցնել այն մասին, որ պրն Ռոդչենկոյին ԱՄՆ-ում վճարվել է մեկ միլիոն դոլար մատնելու համար։ Ո՞վ է այդ փողերը վճարել մեկին, ով անձամբ խոստովանում է НТВ–ին տված հարցազրույցում, որ ինքը ծախու շուն է։ Իհարկե՝ ո՛չ ՄՕԿ-ը։ Իհարկե՝ ամերիկյան հատուկ ծառայությունները։ Իսկ ինչո՞ւ։ Որպեսզի նսեմացնեն Ռուսաստանը և հնարավորինս առավելագույն վնաս հասցնեն նախագահ Պուտինին ՌԴ նախագահական ընտրությունների նախօրեին։


Այսպիսով, միայն այն փաստը, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գնել են ծախու ռուս խոզին ի հաշիվ ամերիկյան հարկատուների, որպեսզի նրանից կորզեն երևակայելի ու աներևակայելի բոլոր ցուցմունքները Ռուսաստանի դեմ, մեր աչքում պարզերես է անում ինչպես ռուսաստանցի մարզիկներին, այնպես էլ ռուսաստանյան սպորտային իշխանություններին։ Անկանխակալ մարդուն ակնհայտ է, որ պատահածը ԱՄՆ վարչակազմի հատուկ գործողություն է, որը շոշափելի հարված է հասցրել ռուսական ինքնասիրությանը, Ռուսաստանի համբավին, նախագահ Պուտինի հեղինակությանը։ Տեսնենք, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի նախագահի սիմետրիկ պատասխանն արևմտյան գործընկերների «նրբին» ուխտադրժությանը։ Ցայժմ Պուտինի սիմետրիկ պատասխաններն ամերիկացիներին ավելի շուտ ասիմետրիկ են եղել (այսպես, ի պատասխան ԱՄՆ-ից վտարված 35 ռուսաստանցի դիվանագետի՝ Պուտինը Ռուսաստանից վտարեց 755 ամերիկյան դիվանագետի. երբ Օբաման որոշում կայացրեց 35 դիվանագետի արտաքսել, նա վատագույն դեպքում հայելային պատասխանի հույս ուներ, նա չէր էլ կարող ենթադրել՝ նեղմտության պատճառով, որ Պուտինը նրան հայելային պատասխան չի տա. նա պարզապես համապատասխանության բերեց Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցների թվակազմը ԱՄՆ-ում ռուսաստանյանի հետ, ինչի արդյունքում ամերիկացիները զրկվեցին 755 դիվանագետից, որոնց երկու երրորդը հետախուզական հանրույթի ներկայացուցիչներ էին)։ Հուսանք, որ այս անգամ ևս Ռուսաստանի նախագահն ի ցույց կդնի իր ինտելեկտուալ գերազանցությունն ամերիկյան գործընկերների հանդեպ և կդիմի քայլերի, որոնք վաշինգտոնյան վարչակազմի համար մղձավանջ կդառնան, և կանի դա հնարավորինս շուտ, քանի դեռ ամերիկացիները չեն փչացրել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ 






Դիտումների քանակ 40802


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Դեկտեմբերի 6, 2017


Սովորաբար նորմալ մարդիկ, ինչ-որ մեկին պատասխանատու պետական, մանավանդ՝ ոչ հանրային պաշտոնի առաջադրելիս, ուշադիր զննում են առաջադ...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Սեպտեմբերի 7, 2017


Ռուսական քաղաքականությունն ԱՄՆ-ի հանդեպ այսօր հենվում է մի հետաքրքիր գծի վրա, որն ինքը՝ Պուտինն անգամ չի փորձում թաքցնել։ Այն մ...

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Հուլիսի 31, 2017


Կատարվե՛ց։ Ամերիկյան իսթեբլիշմենթը հասավ իր ուզածին՝ մի կրակոցով խփեց և՛ իր նախագահին, և՛ Ռուսաստանի առաջնորդին (ինչպես իրեն է ...

«Նուրեև»-ը՝ բալետ նոն-գրատա

«Նուրեև»-ը՝ բալետ նոն-գրատա

Հուլիսի 10, 2017


Կար բալետի մի այսպիսի մեծ արտիստ՝ Ռուդոլֆ Նուրեև (էթնիկ թաթար)։ 60-ականների սկզբին փախավ ԽՍՀՄ-ից (չվերադարձավ հյուրախաղերից), հ...

Պուտինը և Օբաման անձրևի տակ. սոցցանցերի արձագանքը

Պուտինը և Օբաման անձրևի տակ. սոցցանցերի արձագանքը

Հունիսի 24, 2017


«Իսկական տղամարդը ձախ կողմինն է, չգիտեմ ինչպես անվանել աջ կողմում կանգնած տղային»,- լուսանկարները մեկնաբանել է Michelle օգտատեր...

Պուտինը ծաղրեց Աբրահամյանին

Պուտինը ծաղրեց Աբրահամյանին

Ապրիլի 18, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնեց ծննդյան 60-ամյակը: Մեծ էր վերջինիս ցանկությունը` տոնակատարությունը վեր...

Դահուկներով դեպի խորհրդարան

Դահուկներով դեպի խորհրդարան

Մարտի 1, 2017


Նման խայտառակ պատմություն երևի միայն Հայաստանում կարող էր կատարվել: Ծաղկաձորում անցկացվող լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջ...

Պուտինն անձնական ֆիասկո է կրում Սիրիայում

Պուտինն անձնական ֆիասկո է կրում Սիրիայում

Դեկտեմբերի 11, 2016


Եթե Պալմիրան իսկապես ընկնի, ապա դա խայտառակություն կլինի ապաշնորհ, խայտառակ սիրիական բանակի համար՝ Բաշար Ասադի գլխավորությամբ, ...

Պուտինը պահեց խոստումը. «խոշոր գիտնականների» ցեղասպանությունը կատարվեց

Պուտինը պահեց խոստումը. «խոշոր գիտնականների» ցեղասպանությունը կատարվեց

Նոյեմբերի 28, 2016


Անցած շաբաթ մենք գրել էինք ռուսաստանցի որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գիտական գործունեության ծարավի մասին, որոնք այնպիսի հ...

Սեփականազրկում հանուն համընդհանուր շահի

Սեփականազրկում հանուն համընդհանուր շահի

Նոյեմբերի 23, 2016


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ մասնակցել է Համառուսական ժողովրդական ճակատի «Գործողությունների համաժողովի» նիստին և անկեղծորեն...

Ում ծառայում է, նրանք էլ գնահատում են

Ում ծառայում է, նրանք էլ գնահատում են

Նոյեմբերի 5, 2016


Ռուսաստանն այսօր նշում էր Ազգային միասնության օրը: Եվ ահա այդ առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատերի թվում շնորհավորական նամ...

Ցուցամոլությանը զոհաբերվող սպորտը

Ցուցամոլությանը զոհաբերվող սպորտը

Հոկտեմբերի 29, 2016


Մի քիչ դժվար է հավատալ, որ մեր հանրապետությունում գոյություն ունի Դահուկասպորտի ֆեդերացիա, և այդ կառույցի ղեկավար լինելն էլ համ...

Ադրբեջանում դեռ չեն հասկացել, որ Պուտինը լուծել է ղարաբաղյան հարցը

Ադրբեջանում դեռ չեն հասկացել, որ Պուտինը լուծել է ղարաբաղյան հարցը

Սեպտեմբերի 21, 2016


Դեռ մինչև երևանյան զորահանդեսը՝ ադրբեջանական մամուլը վխտում էր Հայաստանի ռազմական հզորության և ներկայացված սպառազինությունների՝...

Խզմալյանը ծախում է հայրենիքը

Խզմալյանը ծախում է հայրենիքը

Հուլիսի 30, 2016
26

Հուլիսի 29-ի գիշերը Երևանում տեղի ունեցած լայնածավալ բախումները ոմանք ցանկանում են դիտարկել այն տեսանկյունից, ինչին իրենք են հա...

Ազգանվերները չեն ուզում հող տալ, բայց չեն սիրում կռվել

Ազգանվերները չեն ուզում հող տալ, բայց չեն սիրում կռվել

Հուլիսի 16, 2016


Օսկանյանը համոզված է, որ իր բալեն պիտի առաջին գիծ չգնա, քանզի պարբերաբար օգտագործում է մորֆի, հերոին և այլ թանկարժեք թմրանյութե...

Վախի աչքերը մեծ են լինում

Վախի աչքերը մեծ են լինում

Հունիսի 24, 2016


Բրիտանացիները ոչ ասացին Եվրամիությանը: Կատարվեց այն, ինչից առավել շատ էին վախենում ԵՄ-ի քաղաքական ճարտարապետները: Brexit բառն ա...

Արժանավորն՝ անարժաններով շրջապատված

Արժանավորն՝ անարժաններով շրջապատված

Հունիսի 14, 2016
1

Երեկ Յուրի Վարդանյանի ծննդյան օրն էր: 60-ամյակը: Ես չեմ խոսում Վրաստանում Հայաստանի դեսպանի մասին: Ես խոսում եմ աշխարհահռչակ ծա...

Նախագահ Սարգսյանի հերթական հարվածը հայ ակտիվ հանրությանը

Նախագահ Սարգսյանի հերթական հարվածը հայ ակտիվ հանրությանը

Հունիսի 12, 2016


Երբ մայիսի 28-ին հայերի ազգային տոնի կապակցությամբ ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորեց Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին, Հայաստ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ