Սովորական խայտառակություն

Թե ինչպես Բաբլոյանի շալվարը հանեցին

Դեկտեմբերի 6, 2017
Թե ինչպես Բաբլոյանի շալվարը հանեցին

Երկիրը, պետությունը խայտառակելու տարատեսակ ձևեր գոյություն ունեն: Դրանցից ոմանք կատարվում են հանգամանքների բերումով, մյուսների համար մեծ դեր է խաղում պատվի ու արժանապատվության իսպառ բացակայությունը:


Այսօր մի միջադեպի մասին հայտնի դարձավ, որը լուրջ խորհրդածությունների տեղիք է տալիս: Դրա մասին պատմել է «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Տաջիկստանի Հանրապետության նախագահի հրավերով ԱԺ-ից պատվիրակություն էր գնացել, պարոն Բաբլոյան, կներեք, խոսքս վերաբերում է մեր պետության երկրորդ դեմքին: Հետ գալուց Մոսկվայի օդանավակայանում, այնտեղ Մոսկվա-Երևան ինքնաթիռն ուշացել էր ու ամբողջ ուղևորների դեմը, անցումային կետում, հասկանում եմ, ուրիշ պետության սահմանն ենք հատում, պետք է ենթարկվենք իրենց օրենքներին, բայց լինելով ԵԱՏՄ անդամ, անցումային կետում խուզարկում են երկրորդ դեմքին, ռեմեն են հանել տալիս, գոտին են հանել տալիս, մի հատ ինչ-որ սերժանտ՝ ամբողջ մեր ժողովրդի աչքի դեմը: Մի քիչ տհաճ է, մեր պետության երկրորդ դեմքին է վերաբերվում»,- միջադեպը ներկայացրել է Միքայելյանը:


Վրդովեցուցիչ ու տհաճ դեպք է տեղի ունեցել: Նման դեպքերը սովորաբար ոչ միայն չեն քողարկվում, այլև կարող են շատ լուրջ միջպետական սկանդալների առիթ դառնալ: Բայց արի ու տես, որ մերոնք նպատակահարմար են գտել այդ մասին լռություն պահպանել մինչև օրս: Բաբլոյանի վրայից շալվար հանելը համարվել է այնպիսի բան, որի մասին կարելի է նաև չաղմկել: Ու ԱԺ նախագահն էլ, հավանաբար, մոռացել է, որ ինքը սոսկ բժիշկ Բաբլոյանը չէ, այլ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահը, ու իր թուլացած շալվարը այս դեպքում հավասարազոր է իր երկրի, պետության թուլացած ամոթին:


Ռուս զինվորականը օդանավակայանում իր գործն է արել: Նա թքած ունի, թե ում է խուզարկում: Բայց Հայաստանի օդանավակայանում հայ սահմանապահը քանի՞ անգամ է ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի վարտիքը քամուն տվել կամ խուզարկել նրան: Կարո՞ղ ենք նման բան պատկերացնել: Կամ կարո՞ղ ենք պատկերացնել, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այս զզվելի պատմությունից հետո պաշտոնական բողոք կհղեր ՌԴ ու պատիվ կպահանջեր նրանցից: Չենք կարող: Ավելի շուտ Նալբանդյանն էլ իր գոտին կարձակեր, քան կփորձեր պաշտպանել երկրի վիրավորված պատիվը:






Դիտումների քանակ 28051


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր առավոտյան պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եռօրյա աշխատանք...

Արա Բաբլոյան. նախի՞ր, թե՞ կուսակցություն

Արա Բաբլոյան. նախի՞ր, թե՞ կուսակցություն

Սեպտեմբերի 1, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյնանը ՀՀԿ եզակի նորմալ մարդկանցից է, որը կյանքում, մինչև քաղաքականություն գալը, լուրջ գործեր է ...

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Հուլիսի 18, 2017


Մի ամբողջ օր է` համացանցն ու լրատվական կայքերը հեղեղված են նյութերով, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է Ռուսաստանում գտնվ...

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Հունիսի 12, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր հպարտորեն հայտարարում էր, որ հանձնարարական է տվել ԱԺ-ում օպտիմալացում իրականացնել: Ի...

Բաբլոյանն այդ մասին չի խոսի

Բաբլոյանն այդ մասին չի խոսի

Մայիսի 27, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր նորամուտը նշանավորեց հեղափոխական որոշմամբ: Նա անակնկալի եկավ, երբ պարզեց, որ ինքը 24 խո...

Ճնճղուկների ծլվլոցը հակապետական է

Ճնճղուկների ծլվլոցը հակապետական է

Մայիսի 24, 2017


Հայաստանյան քաղաքական գործիչների համար համացանցն ու սոցիալական էջերը կառափնարանի պես մի բան են: Որքան էլ նրանք հրամայական պահան...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ