Ազգային խայտառակություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անեքսիան` տոլմայի տեսքով

Դեկտեմբերի 6, 2017
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անեքսիան` տոլմայի տեսքով

Այսօր հայերս վերստին վշտանալու առիթ ունեցանք: Հայկական ավանդական տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ն որակել է որպես ադրբեջանական կերակրատեսակ։ Կազմակերպության պաշտոնական կայքում նշված է, որ տոլման ճանաչվել է ոչ նյութական մշակութային ժառանգություն։ «Տոլման պատրաստվում է Ադրբեջանի ամբողջ տարածքում և համարվում կարևոր կերակրատեսակներից մեկը »,- ասված է հաղորդագրության մեջ։


Ինչ խոսք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերին ատյանը չէ, և նրա որոշոմներն էլ սիմվոլիկ բնույթ են կրում: Բայց եթե մենք անդամակցում ենք այդ կառույցին, կնշանակի մեզ համար արդեն իսկ էական է նրա քաղաքականությունը, և եթե այնտեղ տեղի են ունենում քայլեր, որոնք դեմ են մեր շահերին, պիտի նաև իմանանք դրանց հակադարձելու ճանապարհը: Դեռ ամիսներ առաջ էր, որ մամուլն ահազանգեց, թե «Ադրբեջանը ցանկանում է յուրացնել տոլման, քոչարին և քյամանչան»: Սա ընդամենը ահազանգ չէր, այլ նշան այն բանի, որ համապատասխան կառույցները պետք է միջոցներ ձեռնարկեին այդ դաշտում պարտություն չկրելու համար: Բայց, ինչպես տեսնում ենք, ոչինչ չարվեց: Իսկ այսօր նույն անգործության մատնվածները տխուր դեմքերով արդեն հայտարարում են, թե իբր ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեզ մշակութային անեքսիայի է ենթարկում:


Վաղը մեր կերակրասեղաններից տոլման հաստատ չի պակասի: Հաջորդ տարիներին նույնպես Հայաստանի տարբեր վայրերում «Տոլմայի փառատոներ» կանցկացվեն, զբոսաշրջիկների կհրավիրեն այդ տոնակատարությանը: Բայց մի բան, այնուամենայնիվ, խաթարված կլինի: Կստացվի այնպես, որ ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշների, մենք այսուհետ նշելու ենք ադրբեջանական կերակրատեսակի փառատոն և ուտելու ենք թշնամի երկրի կերակուրը: Իսկ սա, մեր մեջ ասած, տհաճ զգացողություն է: Իսկ ամենատհաճ զգացողությունն առաջանում է այն բանից, որ մենք թույլ ենք տալիս Արա Աբրահամյանին և նրա կարգի դատարկագլուխներին մեր անունից հանդես գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ում և ադրբեջանցիների հետ «բազար» անել, դա էլ քիչ է` պարտվել: Մեկը չկա՞ այս խայտառակությանը վերջ տա:







Դիտումների քանակ 64675


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բյուլբյուլօղլուի արժեքը երկու կոպեկ էր

Բյուլբյուլօղլուի արժեքը երկու կոպեկ էր

Հոկտեմբերի 10, 2017


ՅՈՒՆԵՍԿՕ-ի 58 անդամից բաղկացած գործադիր խորհուրդը անցկացրել է կազմակերպության նոր տնօրենի ընտրությունների առաջին փուլը: Ադրբեջա...

Ադրբեջանցիները խայտառակեցին Արա Աբրահամյանին

Ադրբեջանցիները խայտառակեցին Արա Աբրահամյանին

Դեկտեմբերի 4, 2015
12

Համաշխարհային հայության խայտառակություն Արա Աբրահամյանը խայտառակվել է Ադրբեջանի կողմից։ Ավելի ճիշտ՝ աֆրիկյան Նամիբիայում Ադրբեջ...

Քոչարին և Արա Աբրահամյանը

Քոչարին և Արա Աբրահամյանը

Նոյեմբերի 17, 2015
5

Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան... Արա Աբրահամյանը ևս մեկ բարի գործ է պատրաստում Հայաստանի համ...

Հասմիկ Պողոսյանը Արարատ լեռը տալիս է թուրքերին

Հասմիկ Պողոսյանը Արարատ լեռը տալիս է թուրքերին

Փետրվարի 4, 2015


«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի միջև տարածքային լուրջ հակամարտությո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տարոնի աղբանոցը
Փետրվարի 21, 2018


Տարոնի աղբանոցը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ