Ազգային խայտառակություն

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Դեկտեմբերի 6, 2017
Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր սովորության համաձայն ձայն խնդրեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, համատեղության կարգով մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, որպեսզի հարցնի մի բան, ինչի մասին բոլորն արդեն գիտեն: Նա դիմեց ֆինանսների նախարարին և հետաքրքրվեց, թե քանի աշխատատեղ է կրճատվել կառավարության մեկամյա գործունեության ընթացքում, ապա հիշեցրեց նաև գնաճի մասին: Թե այդ երկուսն իրար հետ ինչ կապ ունեին ֆինանսների նախարարի հետ, պարզ չէ, բայց Ուրիխանյանի ցանկությունն այս անգամ մեկ այլ բան էր:


Այս երիտասարդը օրերս բախտ է ունեցել ընթերցելու Ռասպեի «Բարոն Մյունհաուզենի արկածները» ստեղծագործությունը, մի գիրք, որ սովորաբար մանկապարտեզային տարիքի երեխաներն են իմանում: Բայց քանի որ նրա դեպքում գրքի հետ ծանոթացումը հետաձգվել էր մի քանի տասնամյակով, Ուրիխանյան Տիգրանը մեծ ցանկություն ուներ ցուցադրելու իր ընթերցասիրությունը և ԱԺ ամբիոնից հատվածներ պատմելու, որոնց մասին դարձյալ բոլորը վաղուց գիտեին: Ինչի՞ համար էր այս ամենը: Ասելու համար, որ կառավարությունում բոլորը սուտասան Մյունհաուզեննե՞ր են: Եվ եթե դա այդպես է, ապա Ուրիխանյանն էլ անհրաժեշտություն ունի ապացուցելու, որ ինքը դրանցից չէ, որովհետև վերջին տարիներին տասնյակ ապացույցներ է տվել այն բանի, թե իր խոսքը գործից որքան շատ է տարբերվում: Այ այս դեպքում արդեն նրա հիշատակած գիրքը բումերանգի էֆեկտ չի ունենա ու չի հարվածի իր ուշացած ընթերցողին:


Սակայն այսօր պատասխանի առումով փայլեց նախարար Արամյանը: Նա էլ իր հերթին Տիգրան Ուրիխանյանին հիշեցրեց մեկ այլ ստեղծագործություն` «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարը, և այնտեղից մի հատված արտասանեց. «Այս պետությունն էլ շատ անտնտես է, ում ասես` փող է տալիս»: Նախարարի ակնարկն առավել քան թափանցիկ էր: Եթե այս երկրում պետությունը դեռ պահում ու կերակրում է Ուրիխանյանի նմաններին, ապա այդ երկիրը շատ դժվարությամբ երկիր կդառնա: Հիմա Ծառուկյանի Մյունհաուզենն արդեն միանգամից իր գոյությունը հիմնավորող երկու պատճառ ունի: Առաջինը պիտի ապացուցի, որ ստախոս չէ, երկրորդը` որ ձրիակեր չէ: Ասենք, որ դա անհնար է, համենայն դեպս, դեռ երբեք և ոչ մի ձրիակերի նման բան չի հաջողվել:







Դիտումների քանակ 59473


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Մայիսի 16, 2018


Հենց լուրեր տարածվեցին այն մասին, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում մի ինչ-որ նոր կուսակցություն ձևավորել, անմիջապես...

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Մայիսի 12, 2018


Ինչպես որ օրգանիզմի մեջ կարող է օտար մարմին հայտնվել, տհաճություն ու անհանգստություն պատճառել, և դրանից ազատվելու միակ եղանակը ...

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Մայիսի 4, 2018


Ուրեմն, 1917թ. նոյեմբերին Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրություններում բոլշևիկները պարտություն կրեցին: Օրենսդիր մարմնի մեծամա...

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

Ապրիլի 25, 2018


Հիշո՞ւմ եք, խորհրդարանական ընտրությունների օրերին ոմանք քվեաթերթիկների վրա գրում էին, թե իրենց ձայնը տալիս են Չակ Նորիսին, քանի...

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ապրիլի 24, 2018


Նիկոլ Փաշինյանի «շարժմանը» միանում է մարդկային գենոտիպի ամենախայտառակ և բարոյազուրկ նմուշը՝ Ուրիխանյան Տիգրանը։ Նա իր ֆեյսբուքյ...

Չեն անում, բայց մտածում են

Չեն անում, բայց մտածում են

Փետրվարի 10, 2018


Խոստովանությունն այն մասին, որ առաջիկայում աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն բարձրանալու, ոչ միայն մեծ հիասթափության պատճառ դ...

Արամյանին զարմացրել են աղքատ հարուստները

Արամյանին զարմացրել են աղքատ հարուստները

Փետրվարի 8, 2018


Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ավտոմեքենաների գույքահարկի չափի սահմանման մասին առանձնահատուկ վերաբերմունք ունի և կողմ չէ այ...

Ուրիխանյանը վարակակիր է

Ուրիխանյանը վարակակիր է

Փետրվարի 7, 2018


Պետք է ենթադրել, որ Ուրիխանյանի վարակը հասարակ բան չէ, ինչպես որ հասարակ չէ հենց ինքը` Ուրիխանյան Տիկոն, ՀՀ ամենախայտառակ և դատ...

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Փետրվարի 2, 2018


Ինչպես արդեն տեղեկացվել է, Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունը կայանալու է մարտի 2-ին, Ազգային ժողովում: Օրենքի պահանջի համաձա...

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Հունվարի 23, 2018


Նախարարի ասածից պետք է ենթադրել, որ եթե 7 տոկոս գնաճը ողբերգություն չդարձավ, ապա հիմա կարելի է հանգիստ խղճով այն դարձնել 10-15 ...

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Հունվարի 11, 2018


Տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը վաճառեց Հայաստանի պահուստային ֆոնդի ամբողջ ոսկու պաշարը, բայց դրանից երկիրն ավելի...

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Դեկտեմբերի 26, 2017


Ինչպես որ մի քար նետելով կարելի է մի ամբողջ լճակ պղտորել, այնպես էլ մի անձը կարող է վարկաբեկել մի ամբողջ քաղաքական ուժ: Այս ճշմ...

«Ծառուկյան» դաշինքը` խայտառակվելու ճանապարհին

«Ծառուկյան» դաշինքը` խայտառակվելու ճանապարհին

Դեկտեմբերի 4, 2017


Այսօր «Ծառուկյան» դաշինքի ֆեյսբուքյան էջի ամենօրյա միապաղաղությունը մի պահ խաթարվեց, երբ այնտեղ տեղադրեցին հակիրճ հաղորդագրությ...

Ուրիխանյանի հետքերը Բաքո՞ւ են տանում

Ուրիխանյանի հետքերը Բաքո՞ւ են տանում

Դեկտեմբերի 1, 2017


Սակայն ավելի ճիշտ կլինի հրաժարվել այդ ճանապարհից: Անին կին է, այս պահին` կատաղած, այսինքն` վտանգավոր: Նա համարում է, որ 18 ամիս...

Թույլին` քիչ, ուժեղին` շատ

Թույլին` քիչ, ուժեղին` շատ

Նոյեմբերի 15, 2017


Աղքատ երկրի համար խնայողությունը ծայրահեղ անհրաժեշտություն է: Եթե միջոցներն անբավարար են, ուրիշ ոչինչ չի մնում, քան հրաժարվել ո...

Ուրիխանյանը վախենում է մենակ փողոց դուրս գալ

Ուրիխանյանը վախենում է մենակ փողոց դուրս գալ

Նոյեմբերի 15, 2017


Այսօր Ազգային ժողովում 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կրկին իր ֆիզիկական ներկայության մասին հիշեցնել տվեց «Ծառուկյան»...

Ո՞վ է քերելու կեղտոտ խարանը

Ո՞վ է քերելու կեղտոտ խարանը

Նոյեմբերի 13, 2017


Analitik.am-ի գլխավոր խմբագիր, օրերս մեկ ու կես տարվա ազատազրկումից տուն վերադարձած Անի Հովհանիսյանն իր ֆեյսբուքյան էջում մի բա...

Օլիգոֆրենիան անբուժելի է, հատկապես տարրական դասարանի աշակերտ Ուրիխանյանը

Օլիգոֆրենիան անբուժելի է, հատկապես տարրական դասարանի աշակերտ Ուրիխանյանը

Նոյեմբերի 1, 2017


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետևողականորեն ցանկանում է խայթել վարչապետ Կարեն Կարապետյանին: Ակնհայտոր...

Չի բարձրանում, բայց բարձրանում է

Չի բարձրանում, բայց բարձրանում է

Հոկտեմբերի 31, 2017


Սև հումորի գլուխգործոց կարելի է համարել Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի այն միտքը, որ 2018 թվականի պետական բյուջեն լինելու է...

Խեղճերը կգնան, ուժեղները կմնան

Խեղճերը կգնան, ուժեղները կմնան

Հոկտեմբերի 30, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու, որ 2018 թվականին Հայաստանի պետական ապարատը կկրճատվի գրեթե 5560 մարդով: Ֆինանսների նախարար Վարդա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ