Սովորական խայտառակություն

Դաշնակները գունափոխվում են, հին ընկերները դավաճանում են

Դեկտեմբերի 7, 2017
Դաշնակները գունափոխվում են, հին ընկերները դավաճանում են

Դաշնակցություն կուսակցությունը, որ ամիսներ առաջ սրերով ընդունեց Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելը և տևական ժամանակ նրա հետ ներքին հակամարտության մեջ էր, այսօր հանկարծ գունափոխվել ու դարձել է Կարապետյանի պաշտպանն ու հավատարիմ զինվորը: Նման շրջադարձն, ինչ խոսք, անսպասելի էր, բայց ոչ դաշնակների պարագայում: Առաջին անգամը չէ, որ ՀՅԴ-ն կտրուկ գունափոխումների է ենթարկվում և կարող է ասել մի բան, ինչն ընդամենը հաշված օրեր առաջ ինքն էր հերքում: Եվ երբ այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը որոշեց վարչապետի գովքը երգել, դա ընդհանուր առմամբ անհնարին բան չթվաց:


Հիմա դաշնակ Արմենը պնդում է, վարչապետի վարկանիշը ոչ թե իջել է, ինչպես ցույց են տալիս հասարակական կարծիքի հարցման արդյունքները, այլ ճիշտ հակառակը՝ կառավարությունը լուրջ արդյունքներ է ցույց տալիս: «Հանրային ընկալմամբ կարող է դա չերևալ, որովհետև տեմպերը գոհացուցիչ չեն, իսկ փոփոխությունների ուղղությունը ճիշտ է ընտրված ու պետք է տեմպերն ավելացվեն»,- նշում է Ռուստամյանը, որպեսզի հաջորդ պահին կատարի իր ամենամեծ բացահայտումը:


Հարցին՝ կա՞ հանրապետականի շարքերում անձ, որը կփոխարինի Սերժ Սարգսյանին մասնավորապես արտաքին քաղաքականության հարցում, նա պատասխանում է. «Անփոխարինելի մարդիկ չկան, իսկ արտաքին քաղաքականությունը, բնականաբար, պետք է ավելի նոր որակով և մակարդակով իրացվի, խորհրդարանական համակարգը ենթադրում է թիմային աշխատանքը»: Եվ ահա սրանից հետո գալիս է գլխավորը: Երբ դաշնակ Արմենից հետաքրքրվում են, թե Կարեն Կարապետյանը կկարողանա՞ փոխարինել Սերժ Սարգսյանին, վերջինս անմիջապես պատասխանում է. «Ինչո՞ւ չէ, Կարեն Կարապետյանը ցույց է տվել, որ չի՞ կարող, իհարկե, կարող է»:


Կարապետյանը կարող է: Սա ասում է մի կուսակցության ներկայացուցիչ, որը դեռևս վերջերս լիովին կիսում էր ՀՀԿ-ի այն տեսակետը, որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի առաջնորդ է: Բայց հիմա ՀՅԴ-ում կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել, հիմա նրանք պատրաստ են վստահության քվե տալ նաև Կարապետյանին, որովհետև հին ընկերները շատ լավ էլ դավաճանում են, եթե գալիս է դավաճանելու պահը:


Իրավիճակն այս դեպքում առավել քան հստակ է: Եթե Սարգսյանը ՀՅԴ-ին պահի կոալիցիայում, նրանք կլինեն Սարգսյանի ընկերը, եթե կոալիցիա մտնի «Ծառուկյան» դաշինքը, ապա դաշնակները կապավինեն Կարապետյանի աջակցությանը: Այնպես որ, մինչև մեծ դավադրություն շատ ժամանակ չի մնացել: 2018-ի ապրիլն արդեն սարերի ետևում չէ:







Դիտումների քանակ 65324


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դաշնակցական կանոնների ավերակները

Դաշնակցական կանոնների ավերակները

Մայիսի 14, 2018


Դաշնակցություն կուսակցության առաջնորդները շատ են սիրում գլուխ գովել իրենց ներքին կարգապահության համար և այդ կարգապահությունը հա...

Նիկոլը դաշնակների ցանցն է ընկել

Նիկոլը դաշնակների ցանցն է ընկել

Մայիսի 7, 2018


Դաշնակների մոտ ամեն ինչ կարգին է: Այսինքն, նրանք չեն դավաճանել իրենց էությանը և մեծ արագությամբ ադապտացվում են նոր իրավիճակների...

Աղվանն ուզում է մի հատ էլ երդվել

Աղվանն ուզում է մի հատ էլ երդվել

Մայիսի 4, 2018


Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնեց, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը՝ որոշել է նրան հեռացնել ՀՅԴ...

Աղավնի Արմենն ու բազե Նիկոլը

Աղավնի Արմենն ու բազե Նիկոլը

Մայիսի 1, 2018


Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ մինչև վարչապետի ընտրության երկրորդ փուլ հարկավոր է Հայա...

Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Մայիսի 1, 2018


Ողջ օրը Ազգային ժողովում ընթացող նիստում հնչած ելույթները վկայում էին մի բան` հստակ դերաբաշխումը կատարված էր, և յուրաքանչյուրը ...

Դաշնակի փիլիսոփայության իմաստը

Դաշնակի փիլիսոփայության իմաստը

Ապրիլի 30, 2018


ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ու Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Ո՞ւր են գնում դաշնակները

Ո՞ւր են գնում դաշնակները

Ապրիլի 26, 2018


«Հրաժարվել» և «դաշնակցական» բառերն անհամատեղելի են: Այդ իսկ պատճառով էլ, երբ այսօր տեղեկացվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զա...

Հին մարմնավաճառները միանում են Նիկոլին

Հին մարմնավաճառները միանում են Նիկոլին

Ապրիլի 25, 2018


Հայ հեղափոխական մարմնավաճառները, այսինքն, դաշնակները դուրս եկան քաղաքական կոալիցիայից: Սա զարմանալի չէ, զարմանալին հակառակը կլի...

Դաշնակներն առաջինը կծախեն ՀՀԿ-ին

Դաշնակներն առաջինը կծախեն ՀՀԿ-ին

Ապրիլի 23, 2018


Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը ոչ ոք չգիտեր, բոլորը գնում էին նրա հետ հանդիպման: Փաշինյանի հետ արդեն հանդիպել էին փոխվ...

Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է

Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է

Ապրիլի 19, 2018


Երևանում և Հայաստանի մի շարք քաղաքներում քաղաքացիական անհնազանդության գործողությունների ֆոնին այսօր հանկարծ Հայ Հեղափոխական Դաշ...

Տարոնի նվերը 100-ամյակին

Տարոնի նվերը 100-ամյակին

Ապրիլի 3, 2018


Երկիրը պատրաստվում է մեծ շուքով նշել Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Միջոցառումների ընդարձակ ծրագիր կա, որի մեծ մա...

Փոփոխամիտ ՀՅԴ-ի անշարժ արմատները

Փոփոխամիտ ՀՅԴ-ի անշարժ արմատները

Մարտի 30, 2018


Երբ դաշնակ պատգամավոր Արմեն Ռուստամյանին հարցնում են առաջիկա փոփոխությունների մասին, նա ասում է, որ ամեն ինչից գոհ է` բացառությ...

Ով ասի՝ դուք մի ասեք

Ով ասի՝ դուք մի ասեք

Մարտի 28, 2018


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նոր անդամներ և ԳՄ նոր ներկայացուցիչ ունի` հանձին Արսեն Համբարձումյանի: Դաշնակները սրա մասին ասո...

Գումարելիների տեղերը փոխելիս

Գումարելիների տեղերը փոխելիս

Մարտի 26, 2018


Ապագա կառավարության կազմում Դաշնակցությունը կարծես թե արդեն տաքացրել է իր տեղը և հիմա անցել է հիմնական անելիքին: Իսկ այդ անելիք...

Դաշնակները խառն են

Դաշնակները խառն են

Մարտի 24, 2018


Աղվերանում մեկնարկել է Դաշնակցության հայաստանյան կառույցի ժողովը, որի ժամանակ ընտրելու են նոր Գերագույն մարմին։ Հայտնի է, որ ՀՅ...

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Մարտի 21, 2018


Պարզվում է, որ մեր Սահմանադրությամբ ամրագրված է Հայաստանի Հանրապետության տարածքների փոփոխության մասին դրույթը: Մասնավորապես, Սա...

Դաշնակներն ընտրում են «չաթլախին»

Դաշնակներն ընտրում են «չաթլախին»

Մարտի 20, 2018


ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ն սատարում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրված Հրայր Թովմասյանի թեկնածությունը...

Մենք քիչ ենք, բայց մեզ դաշնակ են ասում

Մենք քիչ ենք, բայց մեզ դաշնակ են ասում

Մարտի 19, 2018


Մեծ ախորժակ, բայց սահմանափակ հնարավորություններ ունեցողները միշտ էլ իրենց դժբախտ են զգում: Դաշնակներն այս պահին հենց այդպիսի հո...

Դաշնակները բուհերի օկուպացման փափագ ունեին

Դաշնակները բուհերի օկուպացման փափագ ունեին

Մարտի 16, 2018


Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման էր ներկայացվել «Բար...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ