Ազգային խայտառակություն

29 տարվա երկրաշարժ

Դեկտեմբերի 7, 2017
29 տարվա երկրաշարժ

29 տարի շարունակ աղետի գոտու մասին ասվում ու գրվում է միևնույն բանը: 29 տարի շարունակ եկան ու գնացին իշխանություններ` իրենց բարի ցանկություններով, սակայն Գյումրին ու մյուս բնակավայրերը ինչպես կային, այդպես էլ մնացին: Այսօր էլ առաջվա պես խոնարհվեցին ծաղիկներ, հնչեցին ցավակցական ելույթներ, բարձրաձայնվեցին նոր մտադրություններ: Իսկ այստեղ արդեն քչերն են հավատում դրանց: Եվ ոչ միայն աղետից տուժածները, որովհետև Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, հարյուրավոր այ բնակավայրեր հիմա միայն երկրաշարժի «զավակները» չեն: 29 տարիները իրենց հետ բերել են ուրիշ, ոչ պակաս ծանր հոգսեր ու դժվարություններ, որոնք իրենց ուսերին արդեն կրում են ոչ միայն աղետյալները, այլև այն սերունդը, որ ծնվեց երկրաշարժից հետո: Եվ եթե այսօր ասում ենք` անօթևան, այդ անօթևանը միայն նա չէ, ում տունն ավերվեց տարերքից: Այդ անօթևանը նաև նա է, ով ծնվեց, ապրեց, բայց միջոցներ չունեցավ սեփական տանիք կառուցելու համար: Վիճակագրությունն այդ մասին չոր ու դաժա տվյալներ է բերում` 2300 ընտանիքներ ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում:


Վիճակագրության մասին վստահաբար գիտի նաև մեր երկրի վարչապետը, ով այսօր Գյումրի այցելեց և այնտեղ հայտարարեց, թե կյանքը երկրորդ քաղաքում սկզբունքորեն փոխվելու է: Հավաքվածները կռահեցին, թե ինչ էր ակնարկում Կարապետյանը: Խոսքը, բնականաբար, տուրիզմով քաղաքը զարգացնելու նրա հեռանկարային ծրագրի մասին է: Բայց մի՞թե թշվառության մեջ հնարավոր է զբոսաշրջություն զարգացնել: Մի՞թե հնարավոր է խոսել մի քաղաքի լուսավոր հեռանկարի մասին, որտեղ ոչ ոք չի ցանկանում ներդրումներ կատարել նույնիսկ վարչապետի անձնական օրինակից հետո: Մի՞թե Գյումրին երկրորդ շնչառություն կստանա կենտրոնի մի քանի փողոց ու հրապարակ զարդարելու գնով:


Այսպիսի տասնյակ փորձեր են եղել, և բոլորն էլ ձախողվել են, քանի որ աղքատ, գործազուրկ, արտագաղթից հյուծված, տնակային ավանների ստվերներից չազատագրվող աղետի գոտին երբեք չի կարող հրապուրիչ լինել ու ապրել այն լիարժեք կյանքով, որով պիտի ապրի ապագային նայող հայացքը: Այստեղ 29 տարի շարունակ երկրաշարժ է` մեծ ու փոքր ցնցումներով, մեծ ու փոքր կորուստներով, մեծ ու փոքր ավերածություններով: Եվ այդ տարերքի վերջը դեռ չի երևում:







Դիտումների քանակ 40335


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երևանը վտանգված է, բայց ո՞ւմ տանձին է դա

Երևանը վտանգված է, բայց ո՞ւմ տանձին է դա

Ապրիլի 28, 2017


Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրարշավ է ընթանում, մասնակցում է երեք քաղաքական ուժ: Երկուսն իբր ընդդիմադիր են, մեկը` իշխանական:...

Երկրաշարժից 28 տարի անց. հայերը մնացել են նույնը

Երկրաշարժից 28 տարի անց. հայերը մնացել են նույնը

Դեկտեմբերի 7, 2016


Այսօր դեկտեմբերի 7-ն է: 28 տարի առաջ այս օրը Հայաստանի հյուսիսն ավերվեց ստորգետնյա հարվածներից, 40 վայրկյանում զոհվեց 25 հազար ...

Կարեն Դեմիրճյանին` Հայասպանության համար մեդալ

Կարեն Դեմիրճյանին` Հայասպանության համար մեդալ

Հոկտեմբերի 23, 2015
18

«Ժողովուրդ» թերթը հայտնում է, որ հոկտեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգևատրելու են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գոր...

Ազգովի ողորմի տանք Կարեն Դեմիրճյանի կողքի ննջեցյալներին

Ազգովի ողորմի տանք Կարեն Դեմիրճյանի կողքի ննջեցյալներին

Դեկտեմբերի 7, 2014
21

Հայ ժողովուրդն այսօր նշում է 20-րդ դարի ամենախոշոր ազգային աղետներից մեկի` Սպիտակի երկրաշարժի 26-րդ տարելիցը: Երկրաշարժը խլեց 2...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ