Սովորական խայտառակություն

Իբր իրենք քիչ էին

Դեկտեմբերի 8, 2017
Իբր իրենք քիչ էին

Հայաստանում գոյություն ունի մի անհասկանալի, ոչ մեկին պետք չեկող, որևէ օգտակար բան չկատարած կառույց: Կոչվում է Հանրային խորհուրդ: Արդեն քանի տարի է` այն գործում է, և ոչ ոք այդպես էլ գլուխ չհանեց, թե ինչ նպատակի է դա ծառայում: Մնում է կառչել այն տարբերակից, որ Վազգեն Մանուկյանին պետք էր մի գործ տալ, ու հենց նրա զբաղվածությունն ապահովելու համար էլ լույս աշխարհ եկավ այդ ապօրինի ծնունդը:

 

Հիմա այդ Հանրային խորհուրդ կոչվածն այսօր աշխատանքային փակ քննարկում է հրավիրել, ու հավաքվածներն այնտեղ խոսել են համահայկական կառույցների ձևավորման հարցի վերաբերյալ: Ասել կուզի` անիմաստ կառույցում քննարկել են մի քանի այլ անիմաստ կառույցներ հիմնելու հարցը: Ու քանի որ ոչ ոք այդպես էլ պատկերացում չունի, թե դրանք ինչ բան են, ապա գործածության մեջ են դրել առավել ծեծված ձևակերպումները. «Համահայկական կառույցների ձևավորման հիմքում պետք է ընկած լինեն այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են հայապահպանությունը, Հայաստանի Հանրապետության, Արցախի հզորացումը, Հայաստան-Սփյուռք կապերի զարգացումը և այլն»:


Այն, որ համահայկական ինչ-որ բան անելու հիվանդությամբ վարակված են բոլորը` Հրանուշ Հակոբյանից մինչև Զարուհի Փոստանջյան, դա մենք արդեն գիտենք: Իսկ թե ինչ կարիք կա անպետքությունը կրկնապատկել ու բազմապատկել՝ սա արդեն միայն Վազգեն Մանուկյանը կիմանա, որովհետև հիմա միայն նա է հավատով լեցուն և առաջարկել է հարցն առաջիկայում քննարկել նաև համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ, որից հետո կազմակերպել հանրային լայն քննարկումներ՝ ապահովելով հանրության լայն շերտերի մասնակցությունը այս կարևոր հարցի քննարկմանը և համապատասխան ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:


Ասում են` վատ օրինակը վարակիչ է լինում: Եթե Հանրային խորհրդի կյանքն այսքան չերկարեր, հազիվ թե նույն խորհուրդն այսօր լույս աշխարհ բերեր իր նմանակներին` ավելի ընդարձակ փաթեթավորմամբ: Ու եթե Մանուկյան Վազգենը ի վերջո որոշեր գնալ վաստակած հանգստի, երևի ոմանք էլ կհետևեին նրա օրինակին և կյանքի տարիները չէին վատնի անպտուղ, դատարկ ու տափակ քննարկումների մեջ` սնամեջ գաղափարներ կյանքի կոչելով:







Դիտումների քանակ 50374


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մանուկյանին պետք է անպետքությունը

Մանուկյանին պետք է անպետքությունը

Հուլիսի 2, 2018


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ծանր երկընտրանքի առաջ է հայտնվել: Վարչապետ Փաշինյանը օրերս առիթ է ունեցել խոսելու ՀԽ...

Տեսնես սրան ի՞նչ են խոստացել

Տեսնես սրան ի՞նչ են խոստացել

Հոկտեմբերի 22, 2016


Նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն աննախադեպ ակտիվություն է հանդես բերում: Եթե առաջներում նա գերազանցա...

Գնացքից թռածների ժամանակը

Գնացքից թռածների ժամանակը

Ապրիլի 1, 2016


Քաղաքական ակտիվության և հատկապես նախընտրական ժամանակահատվածի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հանկարծ մոռացության փոշի...

Ի՞նչ է աշխատում Վազգեն Մանուկյանը

Ի՞նչ է աշխատում Վազգեն Մանուկյանը

Փետրվարի 12, 2016


Ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի: Մոտ 10 օր առաջ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակված Գեորգի Կուտոյ...

Վազգեն Մանուկյանի հին երգը նոր բառեր ունի

Վազգեն Մանուկյանի հին երգը նոր բառեր ունի

Սեպտեմբերի 28, 2015


«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը միանշանակորեն կողմ է, որ սահմանա...

Վազգեն Մանուկյանն անցավ ցուցարարների կողմը

Վազգեն Մանուկյանն անցավ ցուցարարների կողմը

Հունիսի 26, 2015
1

Առնետավազքը սկսվա՞ծ է: Այսպես ենթադրելու հիմքեր են տալիս Հանրային խորհրդի նիստի արդյունքները, որի օրակարգում ընդգրկված է եղել է...

Վազգեն Մանուկյանն ինքն իրեն զրկել է ձայնի իրավունքից

Վազգեն Մանուկյանն ինքն իրեն զրկել է ձայնի իրավունքից

Հունիսի 16, 2015


Վազգեն Մանուկյանը գնչու չէ: Նա առայժմ հայ է ու Հանրային խորհրդի նախագահը: Բայց հայ Վազգեն Մանուկյանը լուռ է, զուսպ, վախեցած ու ...

Վազգեն Մանուկյանը` մայր Արաքսի ափերով

Վազգեն Մանուկյանը` մայր Արաքսի ափերով

Ապրիլի 16, 2015


Հանրային խորհուրդը կրկին նիստ էր հրավիրել: Կրկին հարուստ էր օրակարգը, կրկին խոսքերի առատություն կար, ինչպես Պարոնյանի նկարագրած...

Մկան շեռն էլ ջաղցին օգուտ է

Մկան շեռն էլ ջաղցին օգուտ է

Մարտի 2, 2015


Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը շատ անսպասելի վերցրեց ու համալրեց Հանրային խորհրդի կազմը նոր անդամներով: Ասում ենք` անսպասելի, քան...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ