Սովորական խայտառակություն

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Դեկտեմբերի 9, 2017
Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

ԵՏՄ-ին անդամակցելիս մեզ կերակրեցին խոստումներով այն մասին, որ ոչ միայն մեր արտադրողների համար բացվում է բազմամիլիոնանոց շուկան, այլև ներմուծողների համար աննախադեպ արտոնություններ ու պայմաններ են սահմանվելու: Ժամանակն անցավ, ոչ մեկը տեսանք, ոչ մյուսը ճաշակեցինք: Եվ հիմա, երբ տեղի ներմուծող ընկերություններն ասում են, թե տարբերություն չեն տեսնում ԵՏՄ-ից ու երրորդ երկրներից ապրանքներ ներմուծելու միջև, նրանց պնդումները լիովին հիմնավորված են: 

 

ԵՏՄ գլխավոր գաղափարախոսությունն այն է, որ ծառայությունների ու ապրանքների տեղափոխում պետք է տեղի ունենա ԵՏՄ երկրների միջև, այլ ոչ թե ներմուծում, չպետք է լինի ներմուծման խնդիր: Բայց խնդիրը կա: Այսօր ԵՏՄ-ից ապրանքներ բերելիս դա նույն ձևով է կիրառվում, ինչպես երրորդ երկրների դեպքում: Այսինքն՝ ոչ մի տարբերություն չկա` այդ ապրանքը ԵՏՄ երկրների՞ց է եկել, թե՞ երրորդ երկրներից:


Այս գլուխկոտրուկի համար ՊԵԿ-ն իբրև թե բացատրություն ունի: Սրանք ասում են, որ իսկապես, ԵՏՄ-ում մաքսային ընդհանուր սահման է գործում, դրա համար չկան ներմուծման ընթացակարգեր ԵՏՄ ներսում: Բայց քանի որ ԵՏՄ մյուս երկրների հետ Հայաստանը սահման չունի, այլ երկրի միջով են ապրանքները գալիս, դրա համար ցամաքային ճանապարհով ապրանքներ բերելու դեպքում կա տարանցման ընթացակարգը: Իսկ նման պատասխան լսելն առնվազն տարօրինակ է: Ի՞նչ է, ՊԵԿ-ում նո՞ր իմացան, որ մենք ԵՏՄ-ի հետ սահմաններ չունենք: Դժվա՞ր էր մինչև փաստաթղթերի ստորագրումը դա կարգավորել և կամ ուղղակի ասել. «Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտնում, եթե տարբերություն պիտի չլինի»:


Հիմա էլ նոր հարկային օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնելու 2018-ի հունվարի 1-ից, հստակ չի սահմանում հասկացությունները, որ օրենսգրքում կա և՛ ապրանքների տեղափոխում, և՛ ապրանքների ներմուծում: Այսինքն՝ մարդիկ այդպես էլ ոչ մի դաս չքաղեցին: Ինչպես կար` այնպես էլ մնալու է:







Դիտումների քանակ 124389


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վայ, կներեք, սխալվել էի

Վայ, կներեք, սխալվել էի

Հուլիսի 19, 2018


Շատերն են հիշում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի վերջին հայտարարություններից մեկը, որտեղ նա հրապարակել էր ստուգվող գազալցակայանների ...

ՊԵԿ-ը գազ է բաց թողնում

ՊԵԿ-ը գազ է բաց թողնում

Հուլիսի 16, 2018


Նոր իշխանությունների ամենասիրած զբաղմունքը դարձել է ջուր չմտած բոբիկանալը: Որևէ բացահայտում, ձերբակալություն, խուզարկություն, ս...

Վենդետան սկսված է. ԱԱԾ-ն պատվեր է կատարում

Վենդետան սկսված է. ԱԱԾ-ն պատվեր է կատարում

Մայիսի 26, 2018


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, որ հեղափոխական հանրությանը խոստացել էր ցնցել նորանոր ու աղմկահարույց բացահայտումներով, ...

ՊԵԿ նախագահը կլսի Բիսմարկին

ՊԵԿ նախագահը կլսի Բիսմարկին

Մայիսի 17, 2018


Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է Վարդան Հարությունյանը՝ ...

Խոչընդոտելու տարբեր ընկալումները

Խոչընդոտելու տարբեր ընկալումները

Հունվարի 11, 2018


Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է 2017 ...

Գասպարին էլի պառկեց: Իսկ ՊԵԿ-ը կպառկի՞

Գասպարին էլի պառկեց: Իսկ ՊԵԿ-ը կպառկի՞

Դեկտեմբերի 26, 2017


Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Հայաստանի նորագույն պատմության մեջ կմնա որպես ամենաշատը պառկած ցուցարար: Որտեղ ասես ու ի...

Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Դեկտեմբերի 12, 2017


Վերջին օրերին մամուլում շատ գրվեց այն մասին, որ Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ...

ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

Դեկտեմբերի 2, 2017


Հայաստանում ամենաանհասկանալի բաները ցուցանիշներն են: Երբեք գլխի չես ընկնի, թե դրանք որտեղից հայտնվեցին, և ինչպես է լինում, որ ա...

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Նոյեմբերի 29, 2017


Գագիկ Ծառուկյան - ՊԵԿ հակամարտության ֆոնին, երբ սրված հարաբերությունների թիկունքում գծագրվում է վարչապետ Կարեն Կարապետյանի կերպ...

Հայհոյեց, բայց չհերքեց

Հայհոյեց, բայց չհերքեց

Նոյեմբերի 27, 2017


Ծառուկյան-ՊԵԿ հակամարտությունը կարծես թե ոչ միայն հանդարտվելու միտումներ չունի, այլև նոր հարթակներ ու գործող անձեր է ներգրավում...

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

Նոյեմբերի 25, 2017


Վրաստանի հետ մեր երկրի սահմանային մաքսակետում վերջին շրջանում շատ տարօրինակ բաներ են կատարվում: Ինչ-որ մեկը սահմանապահի պարանոց...

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Նոյեմբերի 24, 2017


Իր պաշտոնի ստանձնման օրից ի վեր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երբևէ այնպիսի ուժգին գրոհի չէր ենթարկվել, ինչպես դա եղավ «Առի...

Ժամերը չհամընկան

Ժամերը չհամընկան

Նոյեմբերի 11, 2017


Վերջին շրջանում շատերն են ահազանգում այն մասին, որ Պետեկամուտների կոմիտեի գործողությունները հետզհետե նմանվում են ռեկետի: Հարկահ...

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

Նոյեմբերի 10, 2017


Արդեն տևական ժամանակ է, ինչ «Առինջ մոլում» տիրում է լարված իրավիճակ, իսկ պատճառը՝ մոլի նկատմամբ ՊԵԿ թիրախավորված գործելաոճն է։ ...

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Նոյեմբերի 1, 2017


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հանդարտ ու անխռով է, քանի դեռ հարցն...

Քաղաքական պայքարի մեթոդները

Քաղաքական պայքարի մեթոդները

Հոկտեմբերի 26, 2017


Գրեթե անհնար մի բան է Հայաստանում խոսել քաղաքական պայքարի մեթոդների մասին` առանց հաշվի առնելու դրանց ծնող պատճառները, որովհետև ...

Էշության արտահանումը

Էշության արտահանումը

Հոկտեմբերի 6, 2017


ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտների և վնասների անվերջանալի բանավեճի ֆոնին արդեն հայտնի է դարձել, որ ավելացել են 6 հազար 3...

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Հոկտեմբերի 4, 2017


Հոկտեմբերի 5-7-ը Երևանում անցկացվելու է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ...

Զյուգանովն ընդդեմ «Ելքի», թե՞ Հայաստանի

Զյուգանովն ընդդեմ «Ելքի», թե՞ Հայաստանի

Սեպտեմբերի 14, 2017


ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնության արձագանքները հասել են Ռուսաստան: Վերաբերմունքն այդ երկրում միանշանակ չէ, և դա հ...

Աստված պահպանի պահպանողականներին

Աստված պահպանի պահպանողականներին

Սեպտեմբերի 13, 2017


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը ԱԺ հայտարարության նախագիծ ներկայացրեց, որ պետք է որդեգրել ԵՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ,...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ