Ազգային խայտառակություն

Ապականեցին բժշկական համալսարանը

Դեկտեմբերի 12, 2017
Ապականեցին բժշկական համալսարանը

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տոն էր: Նշում էին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի 25-րդ տարեդարձը: Տոնական միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, նախկին շրջանավարտներ, ուսանողներ ու դասախոսներ: Միայն թե հանդիսության ընթացքը բոլորովին այլ ուղղություն ընտրեց և վերածվեց ոչ այլ բանի, քան մի քանի «ընտրյալների» մեծարման երեկոյի: Այդ ամենի վրա իր չափաբաժին կրակն ավելացրեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, որի ելույթը միանգամից պատասխան տվեց շատուշատ հարցերի:

 

Աշոտյանը նախ հիշողությունների գիրկն ընկավ, որոնք բացառապես իր անձի շուրջ էին, մտաբերեց այն հեռավոր օրերը, երբ ինքն էր ուսանողական խորհրդարանի նախագահ, և նշեց՝ ամենակարևորն այն է, որ հարազատ բուհում, հարազատ բեմին է: Իսկ հետո արտասանեց մի նախադասություն, որի մեջ ամփոփված է ոչ միայն նրա, այլև շատերի համար այսօր ընդունելի դարձած մի մտայնություն: Նա ասաց, որ այս բեմը կյանք է տվել Շարմի տղաներին, Արամ MP3-ին, Կարեն Ավագյանին և շոու-բիզնեսում ու քաղաքականության ոլորտում հայտնի տարբեր այլ ներկայացուցիչների:


Բարեբախտաբար, Մխիթար Հերացին չապրեց մինչև այս օրերը, որ տեսներ, թե ինչպես են իր անունը կրող գիտական ու կրթական կարևորագույն հաստատությունը վերածում զվարճասերների ապաստանի: Իսկ ինչ վերաբերում է ապրողներին, ապա նրանք հիմա տեղեկացված են մի արժանահիշատակ փաստի մասին: Դատելով օրվա ընթացքում հնչած ելույթներից՝ բժշկական համալսարանում այսօր միայն շոումեններ են աճեցվել, քանի որ այդպես էլ որևէ մեկը հարկ չհամարեց հիշատակել որևէ նշանավոր բժշկի անուն, ով հարյուրավոր մարդկային կյանքեր է փրկել: Ստացվեց, որ լավագույն բանը, ինչ կարող է ակնկալել այդ համալսարանից, դա պիտի լինի կամ Աշոտյան, կամ Փուչիկ Կարեն: Իսկ սա ամենածանր վիրավորանքն է, որ կարելի է հնչեցնել հանրապետության կարևորագույն բուհերից մեկի հասցեին:






Դիտումների քանակ 62085


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փուչիկ Կարենը գրիպ չի կպնում

Փուչիկ Կարենը գրիպ չի կպնում

Հունվարի 16, 2018


Մեր խորհրդարանի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ պատգամավորները կարող են խոսել ամեն ինչի մասին, անկախ նրանից` իրենք իրավ...

Աշոտյանը պատերազմ է հայտարարում Թուրքիային

Աշոտյանը պատերազմ է հայտարարում Թուրքիային

Հունվարի 16, 2018


Այն օրից ի վեր, ինչ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանձնեցին Արմեն Աշոտյանի տնօրինությանը, այդ կառույցու...

Աշոտյանին սուտասան անվանեցին

Աշոտյանին սուտասան անվանեցին

Հունվարի 11, 2018


Արմեն Աշոտյանը սկբում բժշկությամբ էր զբաղվում: Հետո որոշեց զբաղվել կրթության գործերով: Հիմա էլ նրա զբաղմունքը արտաքին հարաբերու...

Փուչիկի տրամաբանությամբ

Փուչիկի տրամաբանությամբ

Նոյեմբերի 8, 2017


ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը, ով նորագույն պատմության մեջ առավելապես հայտնի է Փուչիկ Կարեն մականվամբ, հավատացնում է, թե ա...

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

Սեպտեմբերի 27, 2017


Ով այս օրերին տեսել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, կհաստատի, որ նրա կեցվածքը շատ է հիշեց...

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Սեպտեմբերի 23, 2017


Բաքվում գտնվող հայաստանցի պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի ոդիսականը դեռ շարունակվում է: Ադրբեջանի մայրաքաղաքում...

Եկեք ձեր դավաճանին տեր կանգնեք

Եկեք ձեր դավաճանին տեր կանգնեք

Սեպտեմբերի 22, 2017


Երբ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսին մասնակցելու համար Բաքու մեկնեցին ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաք...

Ստյոպան ընտրել է չարյաց փոքրագույնը

Ստյոպան ընտրել է չարյաց փոքրագույնը

Հուլիսի 31, 2017


Նախկինում «Ժառանգություն» կուսակցության անդամ, հետո անհայտ զբաղմունքի տեր, բայց հաստիքացուցակներով Միջազգային և անվտանգության հ...

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Հուլիսի 18, 2017


Մի ամբողջ օր է` համացանցն ու լրատվական կայքերը հեղեղված են նյութերով, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է Ռուսաստանում գտնվ...

Խորհրդարանական դիվանագիտությո՞ւն, թե՞ ջրիկություն

Խորհրդարանական դիվանագիտությո՞ւն, թե՞ ջրիկություն

Հուլիսի 12, 2017


Հայաստանի խորհրդարանի 15-20 պատգամավորներ վեր են կացել, գնացել են Արցախ: Անունն էլ դրել են` Հայաստանի և Արցախի խորհրդարանների մ...

Մի հայհոյեք Աշոտյանին

Մի հայհոյեք Աշոտյանին

Հուլիսի 8, 2017


ԿԳ նախկին նախարար, այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մի առանձնահատկություն ունի` ամեն ինչի...

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Հունիսի 24, 2017


Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի ԱԳ նախարարը չէ: Նման ...

Աշխարհի արարումն ըստ Աշոտյանի

Աշխարհի արարումն ըստ Աշոտյանի

Հունիսի 20, 2017


Այն օրից ի վեր, երբ Արմեն Աշոտյանին նշանակեցին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին ատամնաբույ...

Աշոտյանի արյունը պղտոր է

Աշոտյանի արյունը պղտոր է

Հունիսի 14, 2017


Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ այսօր խորհրդարանականները մասնակցում էին արյունատվության ակցիային։ Սա, բնականաբար, սի...

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Հունիսի 12, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր հպարտորեն հայտարարում էր, որ հանձնարարական է տվել ԱԺ-ում օպտիմալացում իրականացնել: Ի...

Աշոտյան, որտե՞ղ է 21 միլիոնը

Աշոտյան, որտե՞ղ է 21 միլիոնը

Մայիսի 31, 2017


Բոլորն ասում էին, թե Վերահսկիչ պալատը մեռել է: Բայց, պարզվում է, այն ոչ միայն շնչում է, այլև նույնիսկ աշխատում է: Հենց այսօր ՎՊ...

Սերնդափոխության հմայքն ու թշվառությունը

Սերնդափոխության հմայքն ու թշվառությունը

Մայիսի 20, 2017


Վերջին օրերին երիտհանրապետականների ամենասիրած թեման սերնդափոխությունն է: Գրեթե բոլորն իրար հերթ չտալով վստահեցնում են, թե այն, ...

Երիտհանրապետականներն անտեր են մնացել

Երիտհանրապետականներն անտեր են մնացել

Ապրիլի 13, 2017


Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հայտարարել է, թե պատիվ կհամարի, եթե Հայաստանի Հանրապետությ...

Արմեն Աշոտյանի անսարք հեղափոխությունը

Արմեն Աշոտյանի անսարք հեղափոխությունը

Ապրիլի 2, 2017


Վաղ առավոտից տարբեր ընտրատեղամասերից ահազանգեր են ստացվում այն մասին, որ ընտրողների մատնահետքը ճանաչող սարքերը չեն աշխատում: Բա...

Փուչիկ Կարենը էլի փուչիկ է փչում

Փուչիկ Կարենը էլի փուչիկ է փչում

Մարտի 23, 2017


Այսօր առավոտյան մի լուր տարածվեց համացանցում, համաձայն որի նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանին ու էլի մի քա...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ