Սովորական խայտառակություն

Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Դեկտեմբերի 12, 2017
Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Վերջին օրերին մամուլում շատ գրվեց այն մասին, որ Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը մի շարք սահմանափակումներ է բերելու իր հետ: Մասնավորապես, խոսք էր գնում այն մասին, որ այսուհետ հայաստանցիները չեն կարող երրորդ երկրից իրենց համար ավտոմեքենաներ բերել: Վարորդներն ու բնակիչները մի լավ զայրացան, մինչև որ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը շտապեց մամլո ասուլիսի և այնտեղ հայտարարեց, որ դա այլ բան չէ, քան ապատեղեկատվություն և տարեսկզբից սահմանափակումներ չեն լինի քաղաքացիների կողմից ապրանքների ներմուծման ժամանակ: Իսկ հետո մանրամասնեց` նշելով. «Ես ուզում եմ նշել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում օրենսդրության դրույթներին, որը չի վերաբերում ընդհանրապես ֆիզիկական անձանց կողմից կատարվող ներմուծումներին: Բնականաբար, եթե քաղաքացին 2018թ. հունվարի 1-ից Ճապոնիայից որևէ մակնիշի մեքենա է ներմուծում, ապա նա կարող է ազատ ներմուծել, ինչպես ներկայում»: Այլ կերպ ասած` հաջորդ տարվանից վերոնշյալ սահմանափակումը վերաբերելու է միայն բիզնես նպատակներով կատարվող ներմուծումներին:

 

Թվում է, թե Միրումյանի պարզաբանումից հետո քաղաքացիները կարող են հանգիստ շունչ քաշել: Բայց հանդարտ շնչառության անցումը տեղի չունեցավ և չունեցավ հասկանալի պատճառով: Մարդիկ գիտեն, որ երբ ՊԵԿ-ը որոշում է ինչ-որ բան անել քաղաքացիների համար, վերջնական արդյունքում միշտ էլ ստացվում է քաղաքացիների դեմ: Հիմա էլ կարող է կրկնվել նույն իրավիճակը: Բանն այն է, որ դեռ լիովին հստակ չէ, թե ինչ ասել է` ֆիզիկական անձինք կարող են նախկինի նման ներկրել ավտոմեքենա, իսկ բիզնեսով զբաղվողների համար լինելու են սահմանափակումներ:


Բոլորին է հայտնի, որ մեր երկրում մեքենաների վաճառքով զբաղվող իրավաբանական անձինք շատ քիչ են, իսկ երրորդ երկրներից ավտոմեքենաներ սովորաբար բերում են դիլերները` օգտագործելով այսպես կոչված օնլայն աճուրդները: Իսկ սա լիովին բավարար է, որ հունվարի 1-ից հետո ՊԵԿ-ը հայտարարի, որ այդ մարդիկ, այսինքն՝ առքուվաճառքով զբաղվող ֆիզիկական անձինք բիզնես-գործունեություն են ծավալում և ուրեմն նոր կարգը չի կարող շրջանցել նրանց: Էլ չենք խոսում այն մասին, որ նախկինում էլ, եթե քաղաքացին տարվա ընթացքում մեկից ավելի մեքենա էր ներմուծում, նա անմիջապես հայտնվում էր ՊԵԿ «սև ցուցակում»: Եվ ուրեմն Վախթանգ Միրումյանի հավաստիացումները իրենց թիկունքում բազում թակարդներ են թաքցնում, որոնք ի հայտ կգան շատ շուտով` ամանորի տոներից հետո:

 






Դիտումների քանակ 35739


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոչընդոտելու տարբեր ընկալումները

Խոչընդոտելու տարբեր ընկալումները

Հունվարի 11, 2018


Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է 2017 ...

Գասպարին էլի պառկեց: Իսկ ՊԵԿ-ը կպառկի՞

Գասպարին էլի պառկեց: Իսկ ՊԵԿ-ը կպառկի՞

Դեկտեմբերի 26, 2017


Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Հայաստանի նորագույն պատմության մեջ կմնա որպես ամենաշատը պառկած ցուցարար: Որտեղ ասես ու ի...

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Դեկտեմբերի 9, 2017


ԵՏՄ-ին անդամակցելիս մեզ կերակրեցին խոստումներով այն մասին, որ ոչ միայն մեր արտադրողների համար բացվում է բազմամիլիոնանոց շուկան,...

ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

Դեկտեմբերի 2, 2017


Հայաստանում ամենաանհասկանալի բաները ցուցանիշներն են: Երբեք գլխի չես ընկնի, թե դրանք որտեղից հայտնվեցին, և ինչպես է լինում, որ ա...

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Նոյեմբերի 29, 2017


Գագիկ Ծառուկյան - ՊԵԿ հակամարտության ֆոնին, երբ սրված հարաբերությունների թիկունքում գծագրվում է վարչապետ Կարեն Կարապետյանի կերպ...

Հայհոյեց, բայց չհերքեց

Հայհոյեց, բայց չհերքեց

Նոյեմբերի 27, 2017


Ծառուկյան-ՊԵԿ հակամարտությունը կարծես թե ոչ միայն հանդարտվելու միտումներ չունի, այլև նոր հարթակներ ու գործող անձեր է ներգրավում...

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

Նոյեմբերի 25, 2017


Վրաստանի հետ մեր երկրի սահմանային մաքսակետում վերջին շրջանում շատ տարօրինակ բաներ են կատարվում: Ինչ-որ մեկը սահմանապահի պարանոց...

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Նոյեմբերի 24, 2017


Իր պաշտոնի ստանձնման օրից ի վեր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երբևէ այնպիսի ուժգին գրոհի չէր ենթարկվել, ինչպես դա եղավ «Առի...

Ժամերը չհամընկան

Ժամերը չհամընկան

Նոյեմբերի 11, 2017


Վերջին շրջանում շատերն են ահազանգում այն մասին, որ Պետեկամուտների կոմիտեի գործողությունները հետզհետե նմանվում են ռեկետի: Հարկահ...

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

Նոյեմբերի 10, 2017


Արդեն տևական ժամանակ է, ինչ «Առինջ մոլում» տիրում է լարված իրավիճակ, իսկ պատճառը՝ մոլի նկատմամբ ՊԵԿ թիրախավորված գործելաոճն է։ ...

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Նոյեմբերի 1, 2017


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հանդարտ ու անխռով է, քանի դեռ հարցն...

Քաղաքական պայքարի մեթոդները

Քաղաքական պայքարի մեթոդները

Հոկտեմբերի 26, 2017


Գրեթե անհնար մի բան է Հայաստանում խոսել քաղաքական պայքարի մեթոդների մասին` առանց հաշվի առնելու դրանց ծնող պատճառները, որովհետև ...

ՊԵԿ-ը առաձգական կառույց է

ՊԵԿ-ը առաձգական կառույց է

Հունիսի 27, 2017


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, որը վերջին շրջանում սովորություն է դարձրել մեկը մյուսի հետևից հաղթակ...

ՊԵԿ դիմակահանդեսը

ՊԵԿ դիմակահանդեսը

Հունիսի 15, 2017


Ընդամենը երեկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել՝ անդրադառնալ...

Ոչ միայն խնձոր

Ոչ միայն խնձոր

Մայիսի 2, 2017


Երկարատև ու համառ աղմուկ-աղաղակից հետո վերջապես Պետական եկամուտների կոմիտեն որոշեց քնից արթնանալ և պարզել, թե այդ ինչպե՞ս, ինչ ...

ՊԵԿ-ը կերել է արգելված խնձորը

ՊԵԿ-ը կերել է արգելված խնձորը

Ապրիլի 25, 2017


Տեղեկությունն այն մասին, որ հայկական շուկայում օրը ցերեկով ադրբեջանական խնձորներ են վաճառվում, արագորեն տարածվեց լրատվամիջոցներ...

Մնաց 48 տոկոսը

Մնաց 48 տոկոսը

Հունվարի 23, 2017


Այսօր պետեկամուտների կոմիտեն մի ինքնագովերգող հայտարարություն էր տարածել իր աշխատանքային արդյունավոտության մասին, որի իմաստը հե...

ՊԵԿ ղեկավարի պորտը «Բոինգում» են կտրել

ՊԵԿ ղեկավարի պորտը «Բոինգում» են կտրել

Դեկտեմբերի 29, 2016


Խնայողության խստագույն ռեժիմի անցնելու մասին կառավարության ղեկավարի հանձնարարականը չի տարածվում արտոնյալ խավի վրա: Այս իրողությ...

ՊԵԿ-ի աշխատակիցները պիտի զգուշանան

ՊԵԿ-ի աշխատակիցները պիտի զգուշանան

Հոկտեմբերի 12, 2016


Վարդան Հարությունյանին Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու փաստը յուրաքանչյուրն ընկ...

Երեք աշխատավարձ՝ ընտրյալներին

Երեք աշխատավարձ՝ ընտրյալներին

Հունիսի 21, 2016


Կառավարությունն իր «ձգված գոտիների» քաղաքականությամբ դեռ չի կարող լուրջ արդյունքների մասին խոսել, քանի դեռ ձգումը լիարժեք չէ և ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ