Ազգային խայտառակություն

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Դեկտեմբերի 13, 2017
Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Կամ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է փորձանք դարձել այս երկրի ձեռքին, կամ մենք հենց այսպիսի նախարարի էլ արժանի ենք, որովհետև եթե նույնիսկ ուրիշ պատճառ էլ չի լինում նրան քննադատելու (իսկ դա հազվադեպ է պատահում), նախարարն ինքն է անմիջապես նոր հնարավորություն ստեղծում նետահարվելու համար: Հիմա էլ ճիշտ այդպես, ինքն իր ոտքով եկավ-ընկավ սեփական ձեռքով լարված թակարդը և առաջիկայում հազիվ թե դրանից դուրս գա:

 

«Ազատություն» ռադիոկայանին հյուրընկալվելիս Ալթունյանը որոշել է վիճակագրական տվյալներ բերել ու հայտարարել է, թե իբր Հայաստանում մինչև 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը սեռական կյանքի փորձ ունի։ Ընդ որում, նա այդ տվյալների օգնությանն է դիմել` պատասխանելով այն հարցին, թե ինչու են պապիլոմա վիրուսի դեմ պատվաստում հենց 13 տարեկանում։ «13 տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ այն պետք է կատարվի մինչև առաջին սեռական փորձը, հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում մինչև 25 տոկոս աղջիկներ մինչև 15 տարեկան ունեն այդպիսի փորձ։ Որպեսզի մաքսիմալ արդյունք ունենանք, վերցրել ենք այդ տարիքը»,– հայտարարել է Ալթունյանը՝ ձեռնոց նետելով ապշահար հանրությանը:


Իսկ զարմանքի, ապշության ու զայրույթի պատճառն ակնհայտ է: Ինչպե՞ս թե, այդ ո՞վ է ասում, որ հանրապետությունում ամեն 4–րդ դեռահաս աղջիկ սեռական կյանքով է ապրում։ Առողջապահության նախարա՞րը: Իսկ նա որտեղի՞ց գիտի: Վիրավորված մարդիկ գրոհեցին Ալթունյանի վրա: Ազգային ժողովում նույնիսկ կարծիք հնչեց, որ այս վիճակագրությունը հնարելով՝ Ալթունյանը նպատակ ունի արդարացնել պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվելու անհրաժեշտությունը, ինչի դեմ ուժգին պայքար է սկսվել։


Եվ արդեն ճիշտ պահն էր, որ նախարարին խարույկի վրա բարձրացնեին, երբ հայտնվեց ԱՆ գրավոր պարզաբանումը: Այնտեղ մասնավորապես ասվում էր, որ նախարարն ընդամենը շփոթվել է։ «Նախարարի շփոթմունքն այն էր, որ Հայաստանում 15 տարեկան տղաների 25% ցուցանիշը ներկայացվել է նույն տարիքի աղջիկների 1% ցուցանիշի փոխարեն։ Վերջին օրերին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի դեմ սկսված անառողջ քննադատական քարոզարշավն արհեստածին է»,– նշված էր պարզաբանման մեջ։


Այն, որ Ալթունյանը տղաներին աղջիկներից չի տարբերում, այն, որ Ալթունյանը տոկոսներն իրար է խառնում` դա կարելի է: Բայց երբ դրա մասին ահազանգում են, սա արդեն անառողջ բան է, սա չի կարելի: Անառողջներին բուժել է պետք: Իսկ Ալթունյանին ի՞նչ անել:

 






Դիտումների քանակ 53346


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞վ կբուժի Ալթունյանին

Ո՞վ կբուժի Ալթունյանին

Հունվարի 9, 2018


Տեղեկություններն այն մասին, որ ներկա պահին Հայաստանում սուր շնչառական վարակների և գրիպի լայն տարածում կա ու այս օրերին հատկապես...

Ալթունյանն ու Պիղատոսը

Ալթունյանն ու Պիղատոսը

Դեկտեմբերի 11, 2017


Պապիլոմայի դեմ պատվաստումների թեման վերջին օրերի ամենաաղմկոտ բանավեճի առարկան է: Ոմանք պնդում են դրա վտանգների մասին, մյուսները...

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Դեկտեմբերի 6, 2017


ԱԺ-ում այսօր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխությա...

Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Նոյեմբերի 25, 2017


Արդյո՞ք կարելի է ավտոմեքենան վստահել այն մասնագետներին, որոնք իրենք իրենց անվանում են, ասենք, «хадавик», «матарист», «афтоелект...

Ալթունյանի մտային տատանումները

Ալթունյանի մտային տատանումները

Նոյեմբերի 6, 2017


Թե իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում որքան սխալներ է թույլ տվել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը և հետո զղ...

Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Հոկտեմբերի 24, 2017


Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակչության շրջանում տուլարեմիա հիվանդության դեպքեր են արձանագրվել: Առողջապահության նախարարութ...

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Հոկտեմբերի 11, 2017


Հայաստանի առողջապահության նախարարության հոգսերին մեկն էլ գումարվեց` հոգեմետ դեղերը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հոգեկան խնդիրներ...

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Հոկտեմբերի 3, 2017


Տեսնես որևէ իտալացի կարո՞ղ է Կոլիզեյը փակել տալ ու այնտեղ ծնունդ նշել: Կամ հույների մեջ կգտնվի՞ մեկը, ով Ակրոպոլիսը մի քանի ժամ...

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Սեպտեմբերի 21, 2017


Կգա մի օր, երբ մեր երկրի կառավարության կազմը կձևավորվի հետևյալ սկզբունքով. եթե մարդը կարող է ոչնչից մեծ փող ստեղծել, նրան անմիջ...

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Սեպտեմբերի 6, 2017


Երբ լրագրողը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցնում է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը որքան կգնահատի,...

Ալթունյանի խայտառակ ֆիասկոն

Ալթունյանի խայտառակ ֆիասկոն

Հուլիսի 1, 2017


Առողջապահության նախարար, հակածխախոտային արշավի առաջամարտիկ Լևոն Ալթունյանը, որը քաջություն ունեցավ բոլոր ծխողներին անվանել անհա...

Հայի վերջին խելքը

Հայի վերջին խելքը

Հուլիսի 1, 2017


Կառավարությանը կից տեսչական բարեփոխումների խումբը հիմնավորապես վարկաբեկվելու և խայտառակվելու բոլոր շանսերն ունի: Մինչ այս խումբ...

Կեղծ բժիշկներ` առանց սահմանի

Կեղծ բժիշկներ` առանց սահմանի

Հունիսի 21, 2017


Իսրայելական The Marker պարբերականը հաղորդում է այն մասին, որ Իսրայելի ոստիկանությունը քննում է երկրի առողջապահության նախարարութ...

Ծխելու լեզվական վնասները

Ծխելու լեզվական վնասները

Հունիսի 10, 2017


Հակածխախոտային պայքարը, որի մասին հանկարծ Հայաստանում հիշեցին ու որոշեցին առավել քան բուռն թափ հաղորդել, մինչ այս պահը դեռևս նե...

Ի՞նչ է ծխում Լևոն Ալթունյանը

Ի՞նչ է ծխում Լևոն Ալթունյանը

Մայիսի 31, 2017


Շատ ու շատ ծխողներ կհամաձայնեն այն մտքի հետ, որ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հիմարություն է ասում, երբ հայտարարու...

Լևոն Ալթունյանը մեկ լսում է, մեկ չի լսում

Լևոն Ալթունյանը մեկ լսում է, մեկ չի լսում

Դեկտեմբերի 27, 2016


Ժողովուրդն ասում է, թե կոշկակարի կոշիկը սովորաբար ծակ է լինում: Նույն տրամաբանությամբ կարող է նաև բժիշկը հիվանդ լինել: Եվ նույն...

Մարդկային դեմքն է կորցրել, արտառոց բան չկա

Մարդկային դեմքն է կորցրել, արտառոց բան չկա

Դեկտեմբերի 12, 2016


Մանկահասակ երեխայի հերթական մահն է արձանագրվել, այս անգամ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Երկու տարեկան փոքրիկը, ըստ բ...

Ալթունյանը «Դոն Կիշոտը» չի կարդացել

Ալթունյանը «Դոն Կիշոտը» չի կարդացել

Դեկտեմբերի 6, 2016


Ոչ ոք չէր էլ կասկածում, որ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նույնպես կանդամակցի Հանրապետական կուսակցությանը: Արդեն հայտն...

Լրագրողները խլեցին Ալթունյանի 20 միլիոնը

Լրագրողները խլեցին Ալթունյանի 20 միլիոնը

Նոյեմբերի 19, 2016


Մենք արդեն գրել էինք այն մասին, որ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը դեռ իր աթոռին չբազմած, արդեն իսկ հոգացել էր սեփական...

Արդարաբար չէ, բայց շատ շահեկան է

Արդարաբար չէ, բայց շատ շահեկան է

Նոյեմբերի 16, 2016


Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում առանձնապես աչքի չի ընկել կառավարման ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ