Սովորական խայտառակություն

Ընկեր Աղվանը կդառնա՞ հանրապետական

Դեկտեմբերի 14, 2017
Ընկեր Աղվանը կդառնա՞ հանրապետական

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հիմքեր ունի պնդելու, որ նախագահի թեկնածու առաջադրելու հարցում «Ելք» դաշինքը հաջողության հասնել չի կարող, եթե անգամ «Ելք»-ին գումարվեն «Ծառուկյան» խմբակցության ձայները: Պատճառը հասկանալի է` խորհրդարանում ՀՀԿ-ն իշխող մեծամասնություն է: «Անհրաժեշտ է ձայների ¾-ը: Ազգային ժողովում կա քաղաքական մեծամասնություն, իսկ նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է ձայների կեսից ավելին, եթե գումարենք «Ելք»-ի ու «Բարգավաճ» կուսակցության շատ բազմագույն ձայները՝ կստանանք կեսից պակաս թիվ»,- հաշվարկներ է կատարում Վարդանյանը, բայց միտումնաբար շրջանցում է այն փաստը, որ ՀՀԿ-ն ¾ չունի առանց Դաշնակցության: Եվ ուրեմն ընդդիմությունը հաջողություն չի ունենա, քանի որ դաշնակները դա թույլ չեն տա: Իսկ մնացյալը զուտ քաղաքական էթիկան պահպանելու տարրեր են, երբ որևէ հիմնավորմամբ քողարկում են բուն տրամադրվածությունը:

 

Սա առավել ակնհայտ է դառնում այն իրողության պայմաններում, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ որևէ քննարկում չի էլ արել վարչապետի ու նախագահի թեկնածուների հարցով, ինչը պիտի նշանակի, որ դաշնակներն այլընտրանք չունեն: «Կա հուշագիր, որտեղ գրված է, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին: Կա քաղաքական մեծամասնություն և մեծամասնության անվերապահ առաջնորդ և բնական է, որ վարչապետի թեկնածուին առաջադրելու է այդ առաջնորդը»,- նշում է ընկեր Աղվանը և, ընդհանրապես, Հանրապետական կուսակցության մասին խոսում է այնպիսի հիացմունքով ու անվերապահ հնազանդությամբ, կարծես ինքը մեկ այլ կուսակցության անդամ չէ և պահ է ման գալիս ՀՀԿ-ին անդամակցելու համար: «Հանրապետական կուսակցությունը շատ հետաքրքիր կուսակցություն է: Նա կանի առաջարկություն, որը դուք կիմանաք վերջին պահին, սպասեք այդ առաջարկությանը»,- խորհուրդ է տալիս նա` հավանաբար ինքն էլ դեռ չիմանալով, թե խոսքն ում մասին է, բայց արդեն իսկ խորին հավատով, որ դա անպայման կլինի հենց իր երազած թեկնածուն, որովհետև ՀՀԿ-ն անսխալական է` ի տարբերություն ՀՅԴ-ի, այլապես այսօր Վարդանյան Աղվանն այդքան գայթակղված չէր լինի: Փաստացի կոալիցիոն համաձայնագիրը դարձավ Դաշնակցության դիմազրկման փաստաթուղթ: Ամեն անգամ հուշագրի մասին խոսելիս դաշնակները պարզապես թաքնվում են դրա թիկունքում` արդարացնելու համար իրենց անողնաշար պահվածքը: Իսկ դիմազրկումն, ինչպես հայտնի է, հատուկ է նրանց, ովքեր առանձնապես մտահոգված չեն իրենց նկարագրի ու սկզբունքների պահպանման հարցում:






Դիտումների քանակ 45059


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դաշնակներն արդեն յուղ են վառում

Դաշնակներն արդեն յուղ են վառում

Հունվարի 22, 2018


ԱԺ ճեպազրույցների ժամանակ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձել է գնաճին: Նա նշել է, թե «Ելքի» հրա...

Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Հունվարի 18, 2018


Դաշնակների համար միշտ փող է եղել առաջնայինը, նրանց հայրենասիրությունն ու նացիոնալիզմը ժամանակավորապես սառեցվում են, երբ լափաման...

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Հունվարի 17, 2018


Դեռ վերջնական հստակություն չկա ապագա նախագահի ընտրության հարցում, բայց արդեն տարատեսակ կարծիքներ ու վարկածներ են հնչում նոր կառ...

Դաշնակների մանկական խաղերը

Դաշնակների մանկական խաղերը

Դեկտեմբերի 22, 2017


Դաշնակներն այսօր ասուլիս էին հրավիրել, որ ասեին, որ ոչինչ չեն ասելու: Հոգեբանության մեջ կա մարդկային բարդույթի նմանօրինակ դրսևո...

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Դեկտեմբերի 6, 2017


ԱԺ-ում այսօր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխությա...

Տեսողական պատրա՞նք, թե՞ խղճի ադապտացիա

Տեսողական պատրա՞նք, թե՞ խղճի ադապտացիա

Նոյեմբերի 20, 2017


Եթե ուշադիր հետևենք հայաստանյան քաղաքական բազմագույն ներկապնակին, ապա ամենադժվարը Դաշնակցության վիճակն է: Մյուսները քիչ թե շատ ...

Աղվանի դատարկ փիլիսոփայությունը

Աղվանի դատարկ փիլիսոփայությունը

Նոյեմբերի 16, 2017


ՀՀ ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր իր կուսակցության անունից հայտարարեց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկ...

Սուտը չի կարելի բացառել

Սուտը չի կարելի բացառել

Հոկտեմբերի 30, 2017


Մի քանի օր առաջ, երբ լրատվամիջոցները գրեցին այն մասին, որ դաշնակ Աղվան Վարդանյանը 2018-ին նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ, նրա կու...

Հաշվետվություն չեղած բանի մասին

Հաշվետվություն չեղած բանի մասին

Հոկտեմբերի 4, 2017


Դեռ նախորդ կոալիցիոն կառավարության ժամանակ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն որոշում էին կայացրել, որ բոլոր կարևորագույն հարցերը պիտի համատեղ քննու...

Աղվանի երկակի ստանդարտները

Աղվանի երկակի ստանդարտները

Սեպտեմբերի 30, 2017


Երբ ՀՅԴ-ն հայտարարեց, որ սկսում են Արցախի և այլ երկրների քաղաքների միջև համագործակցության պայմանագրերի ստորագրություններ հավաքե...

Ինչո՞ւ է բոբիկ ընկեր Աղվանը

Ինչո՞ւ է բոբիկ ընկեր Աղվանը

Սեպտեմբերի 13, 2017


Խոսակցություններն այն մասին, թե «Ծառուկյան» դաշինքը կարող է իշխանական կոալիցիայի մաս կազմել, զուտ լրագրողական հորինվածք են և ու...

Առևտրական կուսակցությունը

Առևտրական կուսակցությունը

Հուլիսի 5, 2017


Սևանից ջրի բացթողնման հարցն, ինչպես ասում են, շատ ջուր վերցրեց: Ոչ միայն հասարակական քննարկումները, այլև խորհրդարանում ծավալված...

ՀՅԴ-ում ազնվության դեֆիցիտ է

ՀՅԴ-ում ազնվության դեֆիցիտ է

Հունիսի 21, 2017


Դաշնակցությունն ակնհայտորեն քծնում է կառավարությանը: Տպավորությունն այնպիսին է, որ դաշնակները ոչ թե գովերգում են գործադիրին, նր...

Տեսանելի և անտեսանելի կառավարությունը

Տեսանելի և անտեսանելի կառավարությունը

Հունիսի 14, 2017


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով կառավարության կողմից ներկայացվելի...

Ի՞նչ եղավ Նիկոլին, ի՞նչ եղավ Աղվանին

Ի՞նչ եղավ Նիկոլին, ի՞նչ եղավ Աղվանին

Մարտի 29, 2017


Հիմա էլ «Ելքն» ու ՀՅԴ-ն իրար հետ յոլա չեն գնում: Ասենք` նախկինում էլ նրանց հարաբերությունները հարթ չէին, բայց օրերս Նիկոլ Փաշին...

Աղվանի 80 տոկոսանոց ստերը

Աղվանի 80 տոկոսանոց ստերը

Մարտի 9, 2017


Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները սկսել են ամեն քայլափոխի կրկնել այն միտքը, թե ապրիլի 2-ին ժողովուրդը ճակատագրակա...

Դաշնակները ՕԵԿ-ի կեղտերն են տեսնում

Դաշնակները ՕԵԿ-ի կեղտերն են տեսնում

Փետրվարի 16, 2017


Առաջիկա ընտրություններում շատ բարդ է լինելու երկրորդական խաղացողների վիճակը: Եթե խոշորներն այսպես թե այնպես ունեն իրենց կայուն ...

Դաշնակները անճաշակություն են թելադրում

Դաշնակները անճաշակություն են թելադրում

Հունվարի 27, 2017


Դաշնակցությունը ծանր օրեր է ապրում, և այդ ծանրությունն առաջին հերթին իր արտացոլանքն է գտնում կուսակցության խոսքի ու գործի հակաս...

ՀՅԴ շտաբի պետը` Քոչարյանի շտաբի պետ

ՀՅԴ շտաբի պետը` Քոչարյանի շտաբի պետ

Հունվարի 14, 2017


Դաշնակցությունը թեև դանդաղ, բայց հաստատակամորեն հաշտվում է այն մտքի հետ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու...

Ընկեր Աղվանը և փրփուրները

Ընկեր Աղվանը և փրփուրները

Դեկտեմբերի 26, 2016


ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր որոշել էր ամփոփել տարին: Եվ ով քիչ թե շատ գիտի նրան, անմիջապես նկատեցին, որ տ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ