Սովորական խայտառակություն

Անպատիվ մահ ընտրածները

Դեկտեմբերի 15, 2017
Անպատիվ մահ ընտրածները

Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական ուժերից հասարակությունը վերջնականապես հիասթափվելու և երես թեքելու բոլոր հիմքերն ունի, քանի որ սրանք ապացուցեցին իրենց դատարկությունն ու պարզ իրավիճակներում չկողմնորոշվելու կարողությունը: Անցած ընտրություններին նվազագույն շեմը չհաղթահարած կուսակցություններն այնպես կաթվածահար եղան, կարծես մի մեծ աղետ էր պատուհասել բոլորին, կարծես դժվար էր կռահել, որ հաղթանակից բացի լինում է նաև պարտություն, և իրեն հարգող յուրաքանչյուր ուժ պիտի մարտավարություն ունենա այդ իրավիճակի համար:


Ամենատափակ արտահայտությունը, որ առիթ ունեցանք լսելու նրանցից, հետևյալն էր. «Մենք դադար ենք վերցրել»: Մի գրամի չափ խելք ունեցողը կհասկանար, որ հատկապես այս դրության մեջ դադարի մասին խոսք լինել չի կարող, որովհետև նույնիսկ քաղցած կենդանին է հասկանում, որ սոված ժամանակ պիտի սնունդ փնտրի, մինչև կհագենա և նոր միայն փոքր-ինչ դադար կառնի, իսկ սրանք նույնիսկ կենդանական բնազդների ձայնին լսել չկարողացան: Եվ հիմա էլ ճիշտ նույն օրինակով «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն է լրագրողին ասում. «Ներկայումս կուսակցությունը որոշակիորեն ուղղակի դադար է վերցրել: Մինչև տարվա վերջ մենք այդ դադարը կպահպանենք: Իսկ ընդհանուր առմամբ, տարածքներն ու կառույցները միանշանակորեն գործում են»:


Շահգելդյանը միանշանակորեն սուտ է խոսում, քանի որ ոչ իրենց կառույցներն են շնչում ու արտաշնչում, ոչ կուսակցությունը գիտի իր անելիքը, ոչ էլ առաջիկայի համար հստակ տեսլական ունեն: Համատարած անզգայացում է, դիակի վիճակ հիշեցնող անշարժություն, միայն թե այդ ո՞ր դիակը կխոստովանի, որ ինքն այլևս չկա: Եվ կեղծիքին ապավինած Շահգելդյանն էլ ստիպված է շարունակել նույն ոգով`պատասխանելով այն հարցին, թե որն է քաղաքական դադար վերցնելու պատճառը: «Քաղաքական գործընթացների խնդիրը չէ: Մենք այս փուլում այդպես ենք նպատակահարմար գտել. վերլուծությունների հետ է կապված և այլն»:


Հիմարությունն իր հետևից նոր հիմարություններ է բերում: Մարդն ասում է, որ կուսակցության դադարը քաղաքական գործընթացների խնդիրը չէ: Իսկ ուրիշ ի՞նչ խնդիր պիտի ունենա քաղաքական ուժը, և եթե գործընթացների խնդիր չէ, այդ դեպքում ի՞նչն են նրանք վերլուծում: Իրենց առողջական վիճակը՞, իրենց գրպանների պարունակությունը՞, իրենց բարոյական նկարագիրը՞:


Մի խելացի խոսք կա. «Ավելի լավ է պատվով մեռնել, քան անպատիվ ապրել»: Բայց, ինչպես տեսնում ենք, նախին ՕԵԿ-ը և նրա կարգի կուսակցությունները հիմա նախընտրել են անպատիվ մահը:







Դիտումների քանակ 32271


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Փետրվարի 24, 2018


Այսօր կայացավ «Օրինաց Երկիր» կուսակցության 15-րդ համագումարը: Տրամաբանորեն պիտի կայանար «Հայկական վերածնունդ» կուսակցության համ...

Արթուրիկի անվերջ վերադարձը

Արթուրիկի անվերջ վերադարձը

Փետրվարի 22, 2018


Երբ Արթուր Բաղդասարյանը մոլորեցնում, հիասթափեցնում ու խաբում է մարդկանց, դա անվանում է քաղաքականություն: Երբ նույն բանն անում ե...

Էլ մարդ չկա, որ միանա

Էլ մարդ չկա, որ միանա

Փետրվարի 14, 2018


Դժվար է ասել՝ երբևէ եղե՞լ է այնպես, որ Արթուր Բաղդասարյանը խոստովանի իր սխալը: Նրա անսխալականության մեջ համոզված ՕԵԿ-ականները պ...

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Փետրվարի 6, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար կյանքը կարծես թե տհաճ անակնկալների մի երկար շղթա է նախատե...

Եվրոպան չհավատաց Արթուրիկին

Եվրոպան չհավատաց Արթուրիկին

Հունվարի 8, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար տարին սկսվեց դժբախտությամբ: Եվրոպայի Ժողովրդական կուսակցո...

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Նոյեմբերի 22, 2017


Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցության քայլը` դադարեցնել բոյկոտը, ՀՀԿ խմբակցության հետ հուշագիր ստորագրել և վերցնել քաղաքապետի առաջ...

Անբարոյականները

Անբարոյականները

Նոյեմբերի 20, 2017


Կատարվեց այն, ինչի մասին կանխատեսել ու գրել էինք երկու օր առաջ: Նախկին ՕԵԿ, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հուշագիր...

Կանայք չեն մոռանում

Կանայք չեն մոռանում

Հոկտեմբերի 13, 2017


Թվում էր, թե Արթուր Բաղդասարյանին և նրա «Հայկական վերածնունդին» արդեն բոլորը պիտի մոռացած լինեին: Բայց պարզվում է, այդպես չէ: Ո...

Արթուր Բաղասարյանը դարձել է Փանջունի

Արթուր Բաղասարյանը դարձել է Փանջունի

Սեպտեմբերի 9, 2017


Արթուր Բաղդասարյանն իր «Հայկական վերածնունդ» կուսակցությամբ հանդերձ նոր տերմինոլոգիա է ներմուծել` քաղաքական դադար: Թե դա ինչ բա...

ՕԵԿ-ը ԵԺԿ-ում անելիք չունի

ՕԵԿ-ը ԵԺԿ-ում անելիք չունի

Սեպտեմբերի 5, 2017


«Դանիայում մեկնարկել է Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովը: ՀՀԿ-ն և «Ժառանգությունը»` հանդիսանալով ԵԺԿ անդամ, ներկայ...

Արթուր Բաղդասարյանը դուրս է մնացել ցուցակից

Արթուր Բաղդասարյանը դուրս է մնացել ցուցակից

Հուլիսի 29, 2017


Երբ հրապարակվեց Պետական եկամուտների կոմիտեի կազմած հազար խոշոր հարկատուների ցանկը, շատերի ուշադրությունը գրավեց այն փաստը, որ ա...

Արթուրիկը «սև ցուցակում» էր

Արթուրիկը «սև ցուցակում» էր

Հուլիսի 27, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության համար հետընտրական ամիսները դարձել են հետքերը սրբելու ժամանակներ կամ, ավելի ճիշտ կլինի ասել,...

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Հունիսի 5, 2017


Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անսպասելի փաստ արձանագրվեց: Առաջին անգամ նիստին մասնակցելու էին եկել Արթուր Բաղ...

«Ապօրինի ծնունդը» անհետացել է

«Ապօրինի ծնունդը» անհետացել է

Մայիսի 13, 2017


Քաղաքական բուռն զարգացումներն ու իրադարձությունները «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավար Արմենուհի Ղազարյանին մոռացության չեն տվ...

Արթուրիկի ձեռքով քերթվածները

Արթուրիկի ձեռքով քերթվածները

Մայիսի 4, 2017


Այն պահին, երբ Արթուր Բաղդասարյանն ամենաքիչն է ցանկանում, որ իր մասին հիշեն, կարծես նրա պահանջին հակառակ լրագրողները կրկին մեջտ...

Արթուր Բաղդասարյանի պիտանելիության ժամկետը

Արթուր Բաղդասարյանի պիտանելիության ժամկետը

Ապրիլի 28, 2017


Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունից գրեթե մեկ ամիս պահանջվեց որոշելու համար, թե ինչու իրենք խա...

Վնասների փոխհատուցում

Վնասների փոխհատուցում

Ապրիլի 26, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանին նշանակել են Հայաստանում եվրոպական կրթական տարածաշրջանային ակադ...

Ինչի՞ մասին ես խոսում, երիտասարդ

Ինչի՞ մասին ես խոսում, երիտասարդ

Ապրիլի 6, 2017


Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների շուրջ քննարկումները դեռ կմնան առաջիկա շաբաթների գլխավոր թեման: ...

Ինչ է ցույց տալիս պարզ թվաբանությունը

Ինչ է ցույց տալիս պարզ թվաբանությունը

Ապրիլի 4, 2017


Առաջիկա օրերին դեռ երկար կքննարկեն խորհրդարանական ընտրություններին այս կամ այն կուսակցության պարտության պատճառները, դրա համար կ...

Արթուրիկը ասելու բան չունի

Արթուրիկը ասելու բան չունի

Ապրիլի 3, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցությունն այսօր մի հայտարարություն է տարածել, որով իր գնահատականն է տալիս ընտրությունների արդյունքն...

Թեկուզ ջրհեղեղ
24.04.2018 | 22:50


Թեկուզ ջրհեղեղ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը