Միջազգային խայտառակություն

Խոստումների ժամանակը և կորուստների ժամանակը

Դեկտեմբերի 15, 2017
Խոստումների ժամանակը և կորուստների ժամանակը

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը մեզ ասում է, որ Հայաստանը, ստորագրելով Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված համաձայնագիր, պետք է հարգի այն կանոնները, որոնք հաստատվել են ԵՄ տարածքում: Այս բանն ասելու կամ հիշեցնելու համար Լաքոտը (սրա անունը լավ կլիներ գրել «կ» տառով) կարծես թե դեռևս որևէ դրդապատճառ պիտի չունենար: Հայաստանն առայժմ ոչ մի կանոն չի խախտել, որևէ մեկի հանդեպ անհարգալից չի գտնվել, որ նրան ինչ-որ մեկը դիտողություն անի: Բայց պարզվում է, դեսպանը այլ փորացավ ունի ու այսօրվանից շտապում է մեր ականջը գցել իր մտահոգութունը:


Խոսքը վերաբերում է հայկական կոնյակի անունը ներքին ու արտաքին շուկայում փոխելու պահանջին: Ու թեև ՀՀ-ԵՄ համաձայնագրի մի դրույթի համաձայն կոնյակի ու շամպայնի անունները փոխելու համար Հայաստանին տրված է 25 տարի ժամանակ, բայց Ժոնաթան Լաքոտը կարծես թե այդքան սպասելու ժամանակ չունի, ինչպես որ ժամանակի սղություն է զգում նաև ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով ևս այս առնչությամբ ասել է. «Կոնյակը և շամպայնը ֆրանսիական աշխարհագրական տարածքներ են ու գրանցված ապրանքանիշներ, որոնք պաշտպանվում են Եվրոպայից ներս ու Եվրոպայից դուրս: Երբ Եվրամիությունն ավելի խորը հարաբերությունների մեջ է մտնում առևտրի ոլորտում, իր գերակայություններից է դարձնում մտավոր սեփականության պաշտպանությունը»:


Մի քանի անգամ նույն բանը կրկնելու անհրաժեշտություն թերևս չկա: Եթե Հայաստանը ստորագրել է փաստաթուղթ, ուրեմն նաև ստանձնել է այդ պարտավորությունը, չնայած բոլորի համար էլ հասկանալի է, թե հայկական կոնյակն ինչ բրենդ է Հայաստանի համար և դրա կորուստն ինչպես կարող է անդրադառնալ մեր տնտեսության մի քանի ճյուղերի վրա: Սակայն այս հիշեցումը հատկանշական է նրանով, որ Եվրոպան արդեն սկսել է մեզ մատնացույց անել մեր կորուստները, թեև մինչև ստորագրումը խոսում էր միայն ձեռքբերումների մասին: Ու դեսպան Լաքոտն էլ իրարով է անցել` ժամ առաջ հոգալու իր երկրի շահը և Հայաստանից վերցնելու այն, ինչն առաջինն է աչքին ընկել: Ու սա դեռ սկիզբն է:







Դիտումների քանակ 76974


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հանկարծ ու կեսը հետ վերցնեն

Հանկարծ ու կեսը հետ վերցնեն

Հուլիսի 20, 2018


Արևմուտքի ֆինանսական աջակցությունից դժգոհ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի առիթներով դժգոհել է Եվրոպայից այն բանի համար, որ սրանք ...

Զարմացած են, որ զարմացած է

Զարմացած են, որ զարմացած է

Հուլիսի 16, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելից վերադառնալուց հետո, ամփոփելով իր այցի արդյունքները, դժգոհություն էր հայտնել առ այն, որ Եվր...

Ի՞նչ գիտի դեսպանը, որ մենք չգիտենք

Ի՞նչ գիտի դեսպանը, որ մենք չգիտենք

Հունիսի 14, 2018


Երևանում «Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» տարօրինակ անվանումով, բայց հասկանալի թեմայով մի քննարկում էր կա...

Ինչո՞ւ են հապաղում եվրոպացիները

Ինչո՞ւ են հապաղում եվրոպացիները

Ապրիլի 20, 2018


Այսօր մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Եվրամիության անդամ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել Հայաստան-ԵՄ համապարփ...

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Ապրիլի 6, 2018


2018թ. ապրիլի 3-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակ...

Գենդերային խրախճանքի օրերը

Գենդերային խրախճանքի օրերը

Նոյեմբերի 28, 2017


Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրումը մեր հասարակության բավականին լայն շրջանակների նետեց էյֆորիայի գիրկը: Սա կարելի է...

Սվիտալսկին լվանում է ձեռքերը

Սվիտալսկին լվանում է ձեռքերը

Նոյեմբերի 27, 2017


Հին վերքերը հանգիստ չեն տալիս: Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի ստորագրումից հետո էլ դեռ շատերին հետաքրքրում է, թե...

Սարգսյանը «Արևելյան գործընկերություն» խաղաց Ալիևի հետ

Սարգսյանը «Արևելյան գործընկերություն» խաղաց Ալիևի հետ

Նոյեմբերի 25, 2017


Բրյուսելում տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որին մասնակցեցին Եվրամիության և ԱԳ վեց մասնակից երկրների՝ Ադր...

Մանթրաժի զոհը

Մանթրաժի զոհը

Նոյեմբերի 24, 2017


Այն պահին, երբ Բրյուսելում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին նոր Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը, տաս...

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Նոյեմբերի 23, 2017


Արդեն տեղեկացվել է այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Բրյուսել նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության եր...

Դաշինք ԵՄ-ի հետ` Հայրիկյանին լռեցնելու համար

Դաշինք ԵՄ-ի հետ` Հայրիկյանին լռեցնելու համար

Հոկտեմբերի 26, 2017


Մինչ բոլոր կողմերից ասվում և վերահաստատվում է այն փաստը, որ Հայաստան- ԵՄ ասոցիացման համաձայնագրի վավերացման ճանապարհին որևէ խոչ...

Անթարգմանելի կապերի բնագիրը

Անթարգմանելի կապերի բնագիրը

Հոկտեմբերի 19, 2017


Արդեն մի քանի ամիս շարունակվում է բանավեճն այն հարցի շուրջ, թե Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերո...

Վիզա ուզում ես` մարիխուանա ծխիր

Վիզա ուզում ես` մարիխուանա ծխիր

Հոկտեմբերի 14, 2017


ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ով առանձնապես մեր իշխանավորների աչքի լույսը չէ, օրերս հարկ համարեց խոսե...

Goodbye Europe

Goodbye Europe

Սեպտեմբերի 14, 2017


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում հետ այնքան մեծ հույսեր էին կապում հայ արևմտամետնե...

Միջամտված դաշնակները դեմ են միջամտությանը

Միջամտված դաշնակները դեմ են միջամտությանը

Հունիսի 23, 2017


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտոր Սվիտալսկու հանրահայտ ելույթի մասին շատ խոսվեց ու գրվեց: ...

Գալուստը Եվրոպայի պորտը տեղն է դրել

Գալուստը Եվրոպայի պորտը տեղն է դրել

Հունիսի 16, 2017


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ ՀՀ ընտրական գործընթացների հետ կապված սկանդալային ելույթից հետո ...

Բարոյակա՞ն մարդ է արդյոք Պյոտր Սվիտալսկին

Բարոյակա՞ն մարդ է արդյոք Պյոտր Սվիտալսկին

Հունիսի 15, 2017


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին անազնիվ մարդ է: Մու...

Խախտումներ չէին, այլ միստիֆիկացիա

Խախտումներ չէին, այլ միստիֆիկացիա

Ապրիլի 14, 2017


Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Պարզ է, որ զրու...

Ընտրությունները կեղծելը բխում է Հայաստանի գլոբալ շահերից

Ընտրությունները կեղծելը բխում է Հայաստանի գլոբալ շահերից

Ապրիլի 1, 2017


ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, հարցազրույցում խոսելով Հայաստան-ԵՄ համաձայնության ստորագրության մասին, ասել է, թե դրան կարող է...

Դեսպանները չեն ցանկացել կրակել

Դեսպանները չեն ցանկացել կրակել

Մարտի 25, 2017


Սամվել Բաբայանը կալանքի տակ է: ՕՐՕ դաշինքը նրա հանդեպ որոշակի պարտավորություներ ունի և հիմա հարկավոր է ցուցադրել, որ մարտական ը...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ