Սովորական խայտառակություն

Ազգային հերոսին կարաս է պետք

Դեկտեմբերի 15, 2017
Ազգային հերոսին կարաս է պետք

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ով մի առավոտ արթնացավ ու տեղեկացավ, որ ինքը դարձել է Հայաստանի ազգային հերոս, հավանաբար, հերոսականությունը մի փոքր այլ կերպ է պատկերացնում, որովհետև մի ուրիշ առավոտ էլ արթնանալուց հետո նա որոշել է դատի տալ հայ գինեգործներին ու գինու արտադրությամբ զբաղվողներին: Էռնեկյանի «Tieras de Armenia» ընկերությունը հայց է ներկայացրել`մասնավորապես պահանջելով այլևս չօգտագործել «Կարաս» բառը ոչ գինիների պիտակի, ոչ էլ արտադրության բրենդի մեջ: Հերոսի այս տարօրինակ պահանջը շատ է շփոթեցրել մերոնց: Որքան հայտնի է, Էռնեկյանի պորտը կարասի մեջ չեն կտրել, ոչ էլ կարասը նրապապուպապերի անձնական սեփականությունն է: Բացի այդ էլ` հայաստանցի գինեգործները տարիներ շարունակ կիրառել են գրանցված բրենդըև ոչ մի խնդիր չեն ունեցել արտադրողների հետ, որոնք իրենց հերթին ներառել են «կարաս» բառը գինու նկարագրության մեջ: Ի վերջո, եթե այդ հրաշագործ հեղուկը կարասների մեջ է պահվում, մարդիկ դրա մասին ուրիշ ինչպե՞ս ասեն: Հո չե՞ն գրելու, թե գինին լցրել են «Զվարթնոց» օդանավակայանի տերմինալում կամ ԱԳ նախարարության նախկին շենքում:

 

Բայց Էռնեկյանն այդպես չի կարծում: Վերջինս պնդում է, որ եթե որևէ մեկը նկարագրության մեջ հիշատակում է, որ գինին պահպանվում էկարասներում, դա արդեն համարվում է խախտում և օրինախախտին պիտի պատժել: Մի բան ակնհայտ է. ազգային հերոսը բացահայտորեն ցանկանում է մոնոպոլացնել հայկական գինու արտադրությունը Հայաստանում, այդ պատճառով էլ դիմում է նման քայլերի` հերթով շուկանարտադրողներից մաքրելու համար, այլապես կարող էր նաև գիտենալ, որ ուրիշ երկրներում ևս գինին կարասում է պահվում և նրանց էլ ներքաշել իր դատական կռիվների մեջ: Հիմա մնում է սպասել ու տեսնել, թե մեծահարուստը կարասների որ մասը կստանա:

 






Դիտումների քանակ 127030


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Փետրվարի 12, 2018


Ազգային հերոս, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը որոշել է քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հայտնի շենքը: Բոլորը վրդովված ...

Հերոսն ու հակահերոսը

Հերոսն ու հակահերոսը

Հոկտեմբերի 19, 2017


Հայաստանի ազգային հերոս համարվող արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն այն մարդկանցից չէ, որ պարտավորվում է ամեն օր որևէ հեր...

Ինչո՞ւ չգնացին Քոչարյանի առանձնատուն

Ինչո՞ւ չգնացին Քոչարյանի առանձնատուն

Հուլիսի 8, 2016


Այսօր Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ «Զվարթնոց» օդանավակայանի...

Գլուխները որ քարին կամ պատին տան ռուսաստանցի հայերը

Գլուխները որ քարին կամ պատին տան ռուսաստանցի հայերը

Ապրիլի 16, 2016


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախին օգնելու նպատակով սկսված դրամահավաքի առաջին իսկ օրվանից նկատելի դարձավ, որ ռուսաստանահայ ...

Հայաստանը` միջազգային գժանոց

Հայաստանը` միջազգային գժանոց

Փետրվարի 7, 2015


Պերմյակովը հիվանդ է: Նա բուժվել է հոգեբուժարանում: Նրան բանակ են զորակոչել հոգեբուժարանից: Ստացվում է, որ նա Հայաստան է ժամանե...

Էռնեկյանը փոշմանել է

Էռնեկյանը փոշմանել է

Փետրվարի 7, 2015


Լուրեր են պտտվում, որ արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը փոշմանել է և այլևս չի պատրաստվում գնել Արտաքին գործերի նա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ