Ազգային խայտառակություն

ՀՅԴ-ն կրթում է ՀՀԿ-ին

Դեկտեմբերի 16, 2017
ՀՅԴ-ն կրթում է ՀՀԿ-ին

Քոչար Օսկանյան

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոց և հանդիպում ունեցել ուսումնական այդ հաստատությունում դասավանդող ակադեմիական, փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք են ներդնում, իրենց ժամանակը տրամադրում սեփական փորձն ու գիտելիքները դպրոցի սաներին փոխանցելու կարևոր գործին:


Ինչպես հայտնի է, ցանկացած կուսակցական դպրոց նախ և առաջ դիտվում է իբրև տվյալ քաղաքական ուժի կադրերի դարբնոց և ըստ այդմ դասավանդումն իրականացվում է այնպիսի ծրագրային մոտեցմամբ, ինչը թույլ կտա ոչ միայն բավարար գիտելիքների պաշար, այլև ամուր գաղափարական հենք ունենալ: Այդ իսկ պատճառով էլ ՀՀԿ դպրոցի դասախոսական կազմը պետք է որ ընտրված լիներ հենց այդ գլխավոր սկզբունքի պահպանմամբ:


Սա է պատճառը, որ տեսնելով, թե ովքեր են դասավանում հիշյալ դպրոցում, շատերն ուղղակի զարմանքից քար կտրեցին: Մենք բոլորին անուն առ անուն չենք թվարկի, սակայն մեկի պարագայում ուշադրություն հրավիրելը համարում ենք կարևոր: Պարզվում է, որ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի սաներին իր գիտելիքներն է փոխանցում նաև կարկառուն դաշնակցական, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: Այսինքն՝ մի մարդ, ով, հայտնի կուսակության առաջնորդը լինելուց զատ, նաև այդ քաղաքական ուժի գաղափարական «կուսության» պահապանն է, դասավանդում է մեկ այլ կուսակցության դպրոցում, այսինքն՝ ՀՅԴ-ական գաղափարախոսության սերմեր է նետում նորաթուխ հանրապետականների հոգիներում: Սա գրեթե նույն բանն է, եթե, ասենք, Գևորգյան ճեմարանում աթեիզմ դասավանդվի:


Բայց մյուս կողմից էլ, եթե դիտարկելու լինենք Դաշնակցության գործունեությունն ու պահվածքն այն պահից ի վեր, ինչ այս կուսակցությունը իշխանական կոալիցիայի մաս կազմեց, ՀՀԿ և ՀՅԴ տարբերությունները գնալով նմանվում են, դաշնակները վերածվում են հանրապետականների «նույնականացման քարտի»: Եվ ուրեմն, Կիրո Մանոյանն էլ հանգիստ կարող է ՀՀԿ-ական սաներ կրթել, որովհետև եթե նրա համար տարբերություն չկա, մեզ համար այդ տարբերությունն ընդհանրապես գոյություն չունի:






Դիտումների քանակ 131261


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Հունվարի 18, 2018


Դաշնակների համար միշտ փող է եղել առաջնայինը, նրանց հայրենասիրությունն ու նացիոնալիզմը ժամանակավորապես սառեցվում են, երբ լափաման...

Դաշնակները կեղծավորություն են անում

Դաշնակները կեղծավորություն են անում

Հունվարի 15, 2018


Դաշնակցությունն ասում է, թե առայժմ չի քննարկել 2018թ. նախագահի թեկնածուի հարցը: Սա կարելի էր նաև չասել երկու պատճառով` նախ թեկն...

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Հունվարի 12, 2018


ՀՅԴ - «Ծառուկյան» դաշինք մրցակցությունը գնալով ավելի է սրվում` իշխանական կոալիցիայում տեղ զբաղեցնելու հեռանկարով: Եթե դաշնակներ...

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Հունվարի 10, 2018


ՀՀ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելե...

Հիմա ի՞նչ եք ուզում հասկանալ

Հիմա ի՞նչ եք ուզում հասկանալ

Հունվարի 10, 2018


Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոն երկու շաբաթից կներկայացնի սպառողական շուկայում գների ուսումնասիրության արդյունքները։ Այս ...

Դաշնակների բենզինը պրծել է

Դաշնակների բենզինը պրծել է

Հունվարի 8, 2018


Վերջին ամսվա թանկացումների մասին խոսում են վաղուց և շատ: Թվարկվում են այն բոլոր ապրանքատեսակները, որոնք ենթարկվել են գնաճի ներգ...

Դաշնակների մանկական խաղերը

Դաշնակների մանկական խաղերը

Դեկտեմբերի 22, 2017


Դաշնակներն այսօր ասուլիս էին հրավիրել, որ ասեին, որ ոչինչ չեն ասելու: Հոգեբանության մեջ կա մարդկային բարդույթի նմանօրինակ դրսևո...

Դաշնակցական անտառներ

Դաշնակցական անտառներ

Դեկտեմբերի 13, 2017


Մոտ կես ամիս առաջ կառավարության նիստում ներկայացվեցին անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը և համապատասխան որոշման նախագի...

Դաշնակները գունափոխվում են, հին ընկերները դավաճանում են

Դաշնակները գունափոխվում են, հին ընկերները դավաճանում են

Դեկտեմբերի 7, 2017


Դաշնակցություն կուսակցությունը, որ ամիսներ առաջ սրերով ընդունեց Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելը և տևական ժամանակ նրա հետ ...

Դաշնակների թիրախը Լֆիկ Սամոն է

Դաշնակների թիրախը Լֆիկ Սամոն է

Դեկտեմբերի 4, 2017


Դաշնակների հետ հաստատ ինչ-որ լուրջ բան է կատարվում: Եվ այդ հարցում արդեն կասկած լինել չի կարող: Այսօր հանկարծ հրապարակ է հանվել...

ՀՅԴ-ն հեռանում է կամ ՀՅԴ-ին հեռացնում են

ՀՅԴ-ն հեռանում է կամ ՀՅԴ-ին հեռացնում են

Դեկտեմբերի 2, 2017


Այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ու Դաշնակցության ջրերը մի առվով չեն հոսում, դա արդեն կասկածից վեր է: Ամեն օր մենք դրա նորանո...

Մարդիկ և դաշնակները

Մարդիկ և դաշնակները

Նոյեմբերի 22, 2017


Քիչ է մնում մարդ լրջորեն մտածի, որ վերջին շրջանում Դաշնակցության ներկայացուցիչները ձայն ձայնի տված սկսել են խելքները թռցնել ու ...

Տեսողական պատրա՞նք, թե՞ խղճի ադապտացիա

Տեսողական պատրա՞նք, թե՞ խղճի ադապտացիա

Նոյեմբերի 20, 2017


Եթե ուշադիր հետևենք հայաստանյան քաղաքական բազմագույն ներկապնակին, ապա ամենադժվարը Դաշնակցության վիճակն է: Մյուսները քիչ թե շատ ...

Աղվանի դատարկ փիլիսոփայությունը

Աղվանի դատարկ փիլիսոփայությունը

Նոյեմբերի 16, 2017


ՀՀ ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր իր կուսակցության անունից հայտարարեց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկ...

Ու ոչ մի վարչապետ

Ու ոչ մի վարչապետ

Նոյեմբերի 6, 2017


Այն, որ Դաշնակցություն կուսակցությունում վերջին տարիներին լուրջ ճգնաժամ և ճահճացում կա, դա չեն հերքում նույնիսկ հավատավոր դաշնա...

ՀՅԴ-ին «միայնակ գայլ» են դարձնելու

ՀՅԴ-ին «միայնակ գայլ» են դարձնելու

Նոյեմբերի 1, 2017


Երեկ տեղի է ունեցել ՀՅԴ բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը: Այսօր նրանք հրապարակեցին ի...

Սուտը չի կարելի բացառել

Սուտը չի կարելի բացառել

Հոկտեմբերի 30, 2017


Մի քանի օր առաջ, երբ լրատվամիջոցները գրեցին այն մասին, որ դաշնակ Աղվան Վարդանյանը 2018-ին նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ, նրա կու...

ՀՅԴ-ի անիմաստ կսմիթը

ՀՅԴ-ի անիմաստ կսմիթը

Հոկտեմբերի 25, 2017


Երեկ, երբ ՀՀ ԱԺ-ում քվեարկության դրվեց հերթական քառօրյայի օրակարգը, հանկարծ պարզվեց, որ ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել: ...

Հաշվետվություն չեղած բանի մասին

Հաշվետվություն չեղած բանի մասին

Հոկտեմբերի 4, 2017


Դեռ նախորդ կոալիցիոն կառավարության ժամանակ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն որոշում էին կայացրել, որ բոլոր կարևորագույն հարցերը պիտի համատեղ քննու...

Աղվանի երկակի ստանդարտները

Աղվանի երկակի ստանդարտները

Սեպտեմբերի 30, 2017


Երբ ՀՅԴ-ն հայտարարեց, որ սկսում են Արցախի և այլ երկրների քաղաքների միջև համագործակցության պայմանագրերի ստորագրություններ հավաքե...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ